Լրահոս
2023-02-09
-
ԱրցախԳազ չկա, հոսանքն էլ օրական 6 անգամ կանջատեն. փայտի վառարաններ են դնում Արցախի դպրոցներումԲլոկադայի 60-րդ օրը մի քանի աստիճանով նվազել է ջերմաստիճանը, իսկ առաջիկա օրերին մինչև 4 աստիճան է նվազելու՝ ըստ կանխատեսման: Ստեփանակերտում այս պահին զրո աստիճան է, ձյուն է տեղում, իսկ ադրբեջանցիները արդեն 7-րդ անգամ անջատել են Արցախի գազամատակարարումը: Խնդիրներից խուսափելու համար Արցախի կառավարությունը որոշել է փոխել հովհարային անգատումների կարգը, այսօրվանից օրական 6 անգամ 1-ական ժամով կանջատեն նաև հոսանքը: Արցախի դպրոցներում փայտի վառարաններ են դնում:Ավելին22:3309.02.23 -
ՏարածաշրջանՌուսաստանին նախանձում են․ Պուտին«Ռուսաստանը կուժեղանա ներսից և դրսից՝ չնայած նախանձ մարդկանց գործողություններին»,- նշել է ՌԴ նախագահը ներքին քաղաքացիական ավիացիայի հարյուրամյակի կապակցությամբ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։Ավելին22:2509.02.23 -
ՀասարակականՀրշեջները մարել են Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհըՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 9-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում։Ավելին22:1609.02.23 -
ՀասարակականՉեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարությանըՓետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։Ավելին22:0809.02.23 -
ՔաղաքականՀայկական ու ռուսական զորաշարժերը դիտարկելու համար են գալիս ԵՄ դիտորդները. ՔՊ-ի «յորղանի գյորան»«Փաշինյանը Հայաստանը թողնում է առանց դաշնակիցների»: Հայաստանի խորհրդարանական ընդդիմության արձագանքն է Փաշինյանի երեկվա խոստովանությանը, թե, ըստ էության, Եվրամիության դիտորդները գալիս են հայ-ադրբեջանական սահման ոչ թե մեր ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու համար, այլ տեսնելու, որ վարչապետը ռուսական զորք չի կուտակում սահմանին:Ավելին22:0009.02.23 -
ՍպորտԿասանոն քննադատել է ՄոուրինյուինԻտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «Ռոմայի» ցուցադրած խաղը «Էմպոլիի» դեմ հանդիպմանը (2:0).Ավելին21:5209.02.23 -
ՔաղաքականՉփորփրել և զգույշ լինել. Բաքվի սադրանքից հետո Իրանն իր ապտակի ուժն է հիշեցնում «փոքր երկրներին»Այսօր Հայաստանում Իրանի դեսպանը պատասխանել է Բաքվի պրովոկացիային՝ փոքրիկ երկրներին հիշեցնելով իրանական ապտակի ուժի մասին: Ադրբեջանական մամուլում լուր էր տարածվել, թե իբր Հայաստանը հարձակում է պատրաստում ադրբեջանցիների վրա, իսկ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 30 զինվորական պատրաստ է օգնել մեզ այդ հարցում: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արդեն հերքել են այդ տեղեկությունը՝ անվանելով այն բացարձակ սուտ:Ավելին21:4409.02.23 -
ԻրավականՇարունակվում է իշխող ուժի հստակ մոտեցումը՝ ամեն կերպ դադարեցնել Զարուհի Նախշքարյանի լիազորությունները. Մելիքյան․ News.amԵթե Արդարադատության նախարարությունը ճիշտ է, ապա դատավորները թեկուզ չափավոր ձևով որևէ հնարավորություն չունեն անդրադառնալու և իրենց անհամաձայնությունը հայտնելու դատավորների՝ բարձր պաշտոնից զրկելու հիմնավորվածությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:Ավելին21:3609.02.23 -
Արտաքին քաղաքականությունԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարԵվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:Ավելին21:2809.02.23 -
ԻրավականԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո այս մասին «Հետքին» հայտնեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը բողոքարկվելու է։Ավելին21:2009.02.23 -
Քաղաքական«Նողկալի է»․ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունըՀրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։Ավելին21:1209.02.23 -
ՄիջազգայինՖրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներինՖրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին, որոնք տուժել են երկրաշարժի հետևանքով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել Է Ouest France հրատարակությունը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆրանսուա Դելմին:Ավելին21:0409.02.23 -
Կրթություն և գիտությունԱտեստավորումը հաջողությամբ անցած դասախոսների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել մինչև 40 տոկոսով. ԵՊՀ ռեկտորԵՊՀ գիտական խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման 2023-2026 թվականների ծրագրի իրականացման կարգը, որը մշակվել է՝ հաշվի առնելով ԵՊՀ 2021-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու հանդիպումների ընթացքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։ Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:Ավելին20:5609.02.23 -
ՄիջազգայինԼեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանային երեք անցակետերից մեկըԼեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին կարգադրել է փետրվարի 10-ից դադարեցնել երթևեկությունը Բելառուսի հետ սահմանային «Բոբրովնիկի» («Բերեստովիցա»՝ բելառուսական կողմից) անցակետով։Ավելին20:4809.02.23 -
ՔաղաքականՀայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Պորտուգալիայի դեսպանԱրժևորում ենք հայ-պարտուգալական հարաբերությունները և կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Այս մասին ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 9-ին մեր երկրում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում:Ավելին20:4009.02.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Թուրքիայում երեխա են փրկել հայ փրկարարները. անհավատալի այլ պատմություններ փլատակներիցՀայլուր 20։30 Թուրքիայում երեխա են փրկել հայ փրկարարները. անհավատալի այլ պատմություններ փլատակներիցԱվելին20:3009.02.23 -
ԱշխարհԱՄՆ-ում փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել 317 կգ կաղինով (լուսանկարներ)Կալիֆոռնիայի վնասատուների դեմ պայքարող ընկերություններից մեկը վերջերս բախվել է իր պատմության ամենաարտասովոր դեպքերից մեկին. փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել ընդհանուր 317 կգ կաղինով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Oddity Central-ը:Ավելին20:2309.02.23 -
Հասարակական«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքինՀաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։Ավելին20:1609.02.23 -
ՔաղաքականԻշխանության նախաձեռնած թատերաշրջանը չմեկնարկած անփառունակ վախճան ունեցավ․ Տիգրան Աբրահամյան«Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեմ իշխանության բեմադրած ակնհայտ չստացված ներկայացումը բավականին բազմաշերտ էր:Ավելին20:0809.02.23 -
ՏարածաշրջանԴիակներ հոտով են փնտրում. Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվը հասնում է 20 հազարիԹուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհված հայերի թիվը հասել է 11-ի: Երկու հայ փլատակներում է մնացել Սիրիայում, 9-ը՝ Թուրքիայում: Ընդհանուր զոհերի թիվը մոտենում է 20 հազարին: 3 օր անց էլ Թուրքիայում չեն դադարում հետցնցումները: Տեղեկություններ կան Ադանայի և Մարաշի տարհանման մասին: Ու չնայած ավելի մեծ ավեր է երկրաշարժը գործել Թուրքիայում, ստացվող տեղեկություններով հումանիտար վիճակը առավել ճգնաժամային է Սիրիայում: Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը:Ավելին20:0009.02.23