Լրահոս

2023-02-12
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վերելակի հորանն ընկած երկրորդ տուժածի կյանքը չի հաջողվել փրկել
    Նոր Մոսկվայում կառուցվող տանը վերելակի հորանն ընկնելու հետեւանքով երկու մարդ է մահացել. Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նոր Մոսկվայում վերելակի հորանն ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի»,- ասվում է զեկույցում։ Միաժամանակ երեք տուժած գտնվում են հիվանդանոցներում, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայում հինգ մարդ ընկել է վերելակի հորանը, նրանցից մեկը մահացել է։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Նոր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կառուցվող լոգիստիկ կենտրոնում։
    17:38
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսախցիկն արձանագրել է Ձորաղբյուրում Mercedes G500-ի, Kia-ի և Opel-ի ողբերգական ավտովթարի պահը
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունվարի 12-ին Ձորաղբյուր գյուղի «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և մահացածի ինքնությունը։ Պարզվել է, որ Kia Rio-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վեզիրյանը, Mercedes G500-ը վարել է Երևան բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Անուշավան Գրիգորյանը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով՝ մահացել է։ Տեսախցիկի արձանագրածով պարզ է դարձել կատարվածը: Հերքվել է այն տեղեկությունները, որ վթարից հետո Opel-ի վարորդին օգնություն է ցուցաբերել նաև «Mercedes G500»-ի վարորդը, մինչդեռ վթարից հետո նա որոշ ժամանակ հեռացել է դեպքի վայրից, երբ տեսել է, թե ինչ է կատարվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ա-ի վարած Mercedes G500 մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վ-ի վարած Kia Rio մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    17:26
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թաթարստանի բնակչուհին հրդեհել է «Սբերբանկ»-ի մասնաճյուղը
    Թաթարստանում ոստիկանները ստուգում են անցկացնում Ազնակաևոյի բանկերից մեկի գրասենյակի հրկիզման փաստով, կասկածյալը ձերբակալվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին» հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից: Սոցցանցերում հրապարակված տեսանյութում կինը «Սբերբանկ»-ի բանկոմատներով սենյակում սրվակներից ինչ-որ հեղուկ է լցնում, այնուհետև հրդեհում է տարածքը և փախչում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին «Սբերբանկ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բաժանմունքը միջադեպի ժամանակ չի աշխատել: «Միջադեպը հաստատում ենք։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան, դեպքի պահին բաժանմունքը չի աշխատել: Մասնաճյուղն ըստ ժամանակացույցի աշխատանքը կշարունակի փետրվարի 13-ից: Ցանկանում էինք նշել, որ նման հանցագործությունների համար, կախված չարագործի գործողությունների որակավորումից, դատարանը կարող է մինչև 15 տարվա ազատազրկում նշանակել«, - գործակալությանը հայտնել են բանկում։
    17:17
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սահմանին ադրբեջանցի զինծառայող է մահացել
    Պետական ​​սահմանային ծառայության ադրբեջանցի զինծառայողը մահացել է հիվանդությունից: Վուսալ Հուսեյնլիի մահը հաստատել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը. հայտնում են ԶԼՄ-ները:
    17:05
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
    ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Արցախի պողոտայում հայտնաբերել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա Հարություն Գ.-ին:Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Նա 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
    16:55
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ ու ռազմամթերք
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Արդյունավետ էր նաև Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդաղբյուր գյուղի բնակիչներից մեկը Աշոցքի բաժնում հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։ Արթիկի բաժնում էլ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ ու ռազմամթերք։ Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Փարպի գյուղում բնակվող մի կին հանձնել է թմբուկավոր ատրճանակ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    16:42
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բելգիայում 25-ամյա դարպասապահը մահացել է 11-մետրանոցը հետ մղելուց հետո
    Բելգիական «Վինկել Սպորտ» սիրողական ակումբի 25-ամյա դարպասապահ Արնե Էսպիլը «Վեստրոզեբեկի» հետ խաղում իրեն վատ է զգացել, ապա կորցրել գիտակցությունը։ Դարպասապահը ետ է մղել 11-մետրանոցը, իսկ դրանից անմիջապես հետո ընկել խոտածածկին։ Խաղն անմիջապես դադարեցվել և և ֆուտբոլիստին օգնություն է ցույց տրվել խաղադաշտում, կիրառվել է նաև դեֆիբրիլյատոր։ Չնայած սրան, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդ դարպասապահի սիրտը կանգ է առել։ Էսպիլի մահվան պատճառները պարզվում են։ «Սա մեզ համար մեծ ողբերգություն և շոկ է։ Արնեն իր ամբողջ կյանքն անցկացրեց մեր ակումբում, նրան բոլորս շատ էինք սիրում։ Նա հիանալի տղա էր, ընկերասեր և միշտ պատրաստ օգնելու։ Սա իսկապես ծանր հարված էր։ Առաջին հերթին նրա ընտանիքի, և նաև մեզ համար»,- ասել է «Վինկել Սպորտ» ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Ռոտսարտը։
    16:30
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գիշերային ակումբի մոտ գնադակահարվել է հարավաֆրիկացի ռեփեր AKA-ն
    35-ամյա հարավաֆրիկացի ռեփեր Քիրնան Ջարիդ Ֆորբսին` AKA-Ին, այս գիշեր գնդակահարել են։ The Guardian–ի փոխանցմամբ՝ նա գնդակահարվել է գիշերային ակումբի մոտ, նրա ուղղությամբ կրակել են սլացող մեքենայի պատուհանից։ Նշվում է, որ ռեփ կատարողի հետ միասին գնդակահարվել է նրա ընկերը, ում հետ նրանք գնում էին գիշերային ակումբ՝ երաժշտի ծննդյան տոնակատարության պատվին ելույթ ունենալու։ Ոստիկանությունը քննություն է իրականացնում։ Ֆորբսը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին Քեյփթաունում։
    16:17
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ.՝ Ամառանոցային 1 տարածք, Բաշինջաղյան 1-ին նրբ. 20, 22 շենքեր, Բաշինջաղյան փ. 24 շենք, Բաշինջաղյան փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ն․Զարյան փ. 72/3, 74 շենքեր, Կոմիտասի պող. 54 շենք և 74/2 առանձնատուն, Արմավիրի մարզի` 11։00-17։00 Էջմիածին քաղաք և Զվարթնոց գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Արարատյան, Պուշկինի, Ա․ Սիմոնյան փողոցներ մասնակի, 12:00-14:00 Կանաչուտ, Դեղձուտ, Այգեստան և Վերին Դվին գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի` 11:00-14:00 Եղեգնաձոր քաղաք՝ Կոմիտասի, Թամանցիների, Խանջյան, Խաչատրյան և Սպանդարյան փողոցներ մասնակի, Տավուշի մարզի՝ 10:00-12:00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովա փողոց մասնակի, Շիրակի մարզի՝ 11:00-16:00 Անիի տարածաշրջան` Ձորակապ գյուղի Նոր թաղ թաղամաս, Սյունիքի մարզի` 09:45-11:00 Քաջարան քաղաք՝ Լեռնագործների փ. 8, 12, 16 շենքեր, Շահումյան փ. 1, 2, 3 շենքեր: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    16:05
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ. Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբն աշխարհաքաղաքական այս փուլում բախվել է լրջագույն խնդիրների դրան սատարող Թուրքիայում և Իսրայելում ճգնաժամերի հետևանքով։ Եթե Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց տվեց, որ «թուրանական առաջնորդության» ձգտող էրդողանական վարչախումբը չի կարող արդյունավետ կառավարել նույնիսկ իր նահանգներում ի հայտ եկող ճգնաժամերը, ապա Նեթանյահուի կառավարությունը բախվել է ներքաղաքական խոշոր խնդիրների, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Իսրայելի ողջ տարածքով մեկ հարյուր հազարանոց ցույցերի և բողոքի գործողությունների։ Մյուս կողմից Իրանում շաբաթ օրն անցկացված բազմամիլիոնանոց տոնական քայլերթերի ժամանակ Բաքվի վարչախմբի դեմ գործողությունները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն չի պատրաստվում թուլացնել բազմաբաղադրիչ ճնշումն ադրբեջանական ուղղությամբ, այլ նաև դրան հավելում է նոր բաղադրիչներ։ Հայաստանն արդեն իսկ կորցրել է երկու տարուց ավելի ժամանակ պատերազմից հետո վերականգնվելու և թշնամուն արդյունավետորեն հակադարձելուն ու ճնշելուն պատրաստվելու համար, մինչդեռ մեր տարածաշրջանը և աշխարհն ընդհանրապես խիստ հարափոփոխ է, և ստեղծել ու էլի ստեղծելու է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ»։
    15:55
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը. Տոյվո Կլաար
    ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Թուրքիայի այնքան մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»։
    15:42
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չեմ կարծում, թե Մբապեն կխաղա Բավարիայի դեմ. Գալտյե
    ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել է, որ կասկածում է Կիլիան Մբապեի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղին մասնակցության հարցում․ «Չեմ կարծում, թե Մբապեն կխաղա։ Կան նաև այլ խաղեր։ Մենք չենք ցանկանում վտանգել նրա առողջությունը։ Մենք հույս ունենք, որ նա հաջողությամբ կվերականգնվի։ Հուսով ենք, որ Մեսսին, Վերատին և մնացած ֆուտբոլիստները, որոնք «Մոնակոյի» դեմ խաղում պահեստայիններին էին, կկարողանան խաղալ»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։ Հիշեցնենք՝ Մբապեն ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել փետրվարի 1-ին՝ «Մոնպելյեի» դեմ խաղում (3-1)։ ՊՍԺ-ում հայտնել են, որ վերականգնման համար շուրջ 3 շաբաթ անհրաժեշտ կլինի։ ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 14-ին։
    15:30
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինչպե՞ս է Սիրիան վերապրում հերթական ավերիչ հարվածը
    Երկրաշարժի հետեւանքների պատճառով Սիրիան բախվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Երկիրը դրանց դեմ պայքարելու շատ ավելի քիչ կարողություններ ունի, քան Թուրքիան, որը նույնպես տուժել է տարերքի հարվածից, պատմում է ՏԱՍՍ-ը: Սիրիայի նորագույն պատմության վերջին իրադարձությունները մի շարք հարվածներ են երկրի սոցիալ-տնտեսական կյանքին. պատերազմը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, Արևմտյան պատժամիջոցները, COVID-19-ը։ Անցյալ շաբաթ էլ երկիրը տուժել է հզոր երկրաշարժից, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայում և տուժել Արաբական Հանրապետության հյուսիսում՝ Հալեպ, Լաթաքիա, Համա, Հոմս, Տարտուս և Իդլիբ նահանգներում: Սիրիայի և Թուրքիայի տարբեր հնարավորությունները Թուրքիայում ավերածությունների մասշտաբներն ավելի մեծ են, քան Սիրիայում, զոհերի ու վիրավորների թիվն ավելի մեծ է, սակայն այս բնական աղետի հետեւանքները Սիրիայի համար կարող են շատ ավելի ցավալի լինել։ Թուրքիան արդեն շատ ավելի մեծ չափով գնահատել է երկրաշարժի վնասները, մոտավոր տվյալներ է տրամադրում վերականգնման համար անհրաժեշտ միջոցների մասին, մինչդեռ Սիրիան նույնիսկ ռեսուրս չունի նման գնահատական ​​անելու համար։ Ի տարբերություն տնտեսապես զարգացած Թուրքիայի՝ Սիրիան պետություն է, որն ունի պատերազմի ընթացքում ավերված ենթակառուցվածք, որը լիովին չի վերականգնվել, և լրջորեն վնասված արդյունաբերական ոլորտ։ Բացի դրանից, Սիրիան էներգետիկ ճգնաժամ ապրեց 2019 թվականին, և 2020 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021) ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները զգալի ազդեցություն ունեցան տնտեսության վրա։ Ինչ է հայտնի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի մասին Սիրիացի փրկարարներն աշխատում են լոմերով ու բահերով՝ մերկ ձեռքերով մաքրելով փլատակները, քանի որ պատժամիջոցների տակ ապրող երկիրը չունի անհրաժեշտ տեխնիկա։ «Երկրին անհրաժեշտ են տեխնոլոգիական իրեր, փլատակների հեռացման հիդրավլիկ համակարգեր, շենքերի կայունությունը որոշող համակարգեր: Այս ամենը այստեղ չկա», – այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Դամասկոսի Ռուսական տան ղեկավար Նիկոլայ Սուխովը: Նրա խոսքով, ի տարբերություն Թուրքիայի, Սիրիայում չկա կենտրոնացված դրույթ այն բնակիչների համար, ովքեր տուն են կորցրել։ Մարդկանց տեղավորում են մզկիթների ու դպրոցների շենքերում, մարզասրահներում։ Փորձագետն ասել է, որ լուրջ խնդիր է հանրապետությունում վառելիքի բացակայությունը, որն անհրաժեշտ է փրկարարական աշխատանքների ժամանակ գեներատորների աշխատանքի համար։ Այստեղ նույնիսկ 200 լիտր բենզին դժվար է ձեռք բերել։ «Երկիրն ապրում է առանց վառելիքի և էլեկտրաէներգիայի: Հալեպում, մինչ աղետը, էլեկտրաէներգիան կենտրոնացված էր օրական երկու անգամ, իսկ հարուստ թաղամասերի մարդիկ իրենց համար գեներատորներ էին կազմակերպում», – ասել է Սուխովը:
    15:17
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փանիկի բնակիչը ապօրինի թմրանյութ էր պահել և օգտագործել
    Արթիկի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Փետրվարի 8-ին ոստիկանության Արթիկի բաժնում հավաստի տեղեկություն ստացվեց, որ Փանիկ գյուղի մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ: Իրացնելով տեղեկությունը՝ ոստիկանները Փանիկում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նրան, իսկ վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձերբակալվածը իրավապահներին ներկայացրեց մեքենայում պահած ծխախոտի երկու տուփ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող զանգված էր, մյուսում՝ սև և կանաչավուն հետքերով 2 կաթուցիչ: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ
    15:05
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնության քառակի չեմպիոն
    Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը մինչեւ 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացրել է Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը: «Սա Էրիկի չորրորդ հաղթանակն է Հայաստանի առաջնություններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում երկու մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել»,-մանրամասնեց Ն. Աբրահամյանը՝ կարևորելով այս դժվարին պահին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հրավերով ՀՀ առաջնությանն արցախցի երկու մարզիկների մասնակցությունը, քանի որ նրանք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ են, ովքեր ներկայացնում են ոչ միայն Արցախի Հանրապետությունը բռնցքամարտի ՀՀ առաջնությունում, այլ նաև իրենց քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Նշենք, որ Էրիկ Առստամյանը բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի երիտասարդների չեմպիոն է։
    14:55
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աբովյան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    14:42
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում դեռահաս աղջկան փրկել են երկրաշարժից 145 ժամ անց
    Թուրքիայի Ադիյաման նահանգում ավերիչ երկրաշարժից 145 ժամ անց փլատակների տակից 13-ամյա աղջկա են փրկել, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի հարավարևելյան Ադըյաման նահանգի Բեսնի շրջանում, Քահրամանմարաշի էպիկենտրոններով երկրաշարժից 145 ժամ անց, փլատակների տակից մի դեռահաս է փրկվել: Թուրքիայի կենտրոնական Ջանկիր նահանգի հրշեջները մասնակցել են 13-ամյա փրկարարական աշխատանքներին: Աղջկան առաջին բուժօգնություն են ցուցաբերել և ուղարկել Դիարբեքիր քաղաքի հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 24617-ի:
    14:30
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուրարտուն խոշոր հաշվով հաղթանակով է ավարտել Դուբայի հավաքը
    ԱՄԷ-ում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» այսօր անցկացրել է վերջին ստուգողական հանդիպումը։ Դմիտրի Գունկոյի սաները մրցել են արաբական «Գալֆ Յունայթեդի» հետ և 7-2 հաշվով հաղթանակ են տարել։ Դուբայի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ընդհանուր առմամբ 4 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Թիմը նախ 4-2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին», ապա նվազագույն հաշվով զիջել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։
    14:17
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
    Կիրակի օրը Վրաստանում 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արևմտյան Վրաստանում։ Կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 12.07-ին, էպիկենտրոնը եղել է Օզուրգեթի քաղաքի մոտ գտնվող Գոմի գյուղը։ Ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12.21-ին՝ 3.3 մագնիտուդով, Բախմարո լեռնային առողջարանային գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
    14:05
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բարձրակրունկ կոշիկներ, երեկոյան զգեստներ. թուրքերը դժգոհ են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված օգնությունից
    Թուրք կամավորները դժգոհել են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից։ Ասում են, որ իրենք շնորհակալ են բոլորից, բայց ներքնազգեստները, բարձրակրունկ կոշիկները, արհեստական թարթիչները այն չեն, ինչ որպես օգնություն պետք է աղետի գոտում: Կամավորները նշել են, որ նախպապես ցուցակներ են ուղարկել, որում նշված են եղել անհրաժեշտ իրերը. օրինակ` վրաններ, գազայրիչներ և գործնական հագուստ։ «Բայց, ինչպես երեւում է, թարգմանության հետ կապված դժվարություններ է առաջացել և մեզ չեն հասկացել»,- ասել է կամավորներից մեկը: ԱՄՆ-ից և Եվրոպայից Իզմիրի տեսակավորման կենտրոն հասած օգնության արկղերը լի են եղել ոչ անհրաժեշտ իրերով` ժանյակ, բարձրակրունկ կոշիկներ, վարսահարդարիչ, երեկոյան զգեստներ, շպարվելու պարագաներ և այլ ատրիբուտներ` երեկույթների համար։ Ավելին, նշում են, որ քիչ չեն եղել նաև կեղտոտ պարագաները:
    13:55
    12.02.23
    Ավելին