Լրահոս
2023-02-20
-
ՏարածաշրջանՋուր և զուգարան են խնդրում թուրքերը՝ պետությունից. «խոլերան սկսվելու է այստեղից»50 հազարի է մոտենում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը: Թուրքիայում հայտնի է 41 հազար զոհի մասին: Շուրջ 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիայում հետցնցումներից նոր շենքեր են փլուզվում: Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են Թուրքիայում, որտեղ խոլերայի վտանգ կա:Ավելին20:3020.02.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Բայդենի սիրտը նվաճել է Կիևը. գաղտնի այց՝ ռուսական երաշխավորությամբԱվելին20:3020.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանցիները կոչ են անում չխանգարել Փաշինյանին և Ալիևին, հայ պատվիրակները հակադարձում են. ԵվրանեսթԵվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է նեղը գցել հայ պատգամավորներին, սակայն ակամա խոսոտովանել է, որ Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում չի եղել ու, որ Բերձորի միջանցքը՝ հակառակ Բաքվի պնդումներին, փակ է: Մոլդովայում է անցկացվում Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը: Վաղը Եվրանեսթը նոր բանաձև է ընդունելու:Ավելին20:1520.02.23 -
ԱռողջապահականԼեղաքարային հիվանդություն. պատճառներ, ախտանիշներ և բուժումԽոլելիտիազը լեղաքարային հիվանդություն է, որն ավելի հաճախ հանդիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր հասել են 40 տարեկան և ավելի բարձր տարիքի, ունեն գիրություն կամ ավելորդ քաշ: Այն կարող է զարգանալ նաև անառողջ ապրելակերպ վարող կանանց մոտ, ովքեր չարաշահում են ծխելը կամ ալկոհոլը: Լեղաքարային հիվանդության պատճառները Լեղաքարային հիվանդության զարգացման և սրման պատճառները հիմնականում ներառում են երկու գործոն. Նյութափոխանակության խանգարում, որը հանգեցնում է լեղու մեջ տարբեր աղերի կոնցենտրացիայի ավելացմանը Միզապարկի մեջ լեղու լճացում Բայց լեղաքարային հիվանդության առաջացումը կամ սրումը կարող են հրահրել բազմաթիվ պատճառներ, որոնց թվում՝ սով կամ շատակերություն, վատ կամ անկանոն սնունդ, նստակյաց աշխատանք կամ նստակյաց կենսակերպ, գիրություն կամ ավելորդ քաշ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, որոնք հարմար չեն կնոջ համար, լեղապարկի տրակտի դիսկինեզիա, հղիություն։ Լեղաքարային հիվանդության ախտանիշները Երբ լեղապարկում ձևավորված քարերը անշարժ են, մարդը կարող է նույնիսկ չկասկածել, որ հիվանդություն ունի: Հենց առաջին ախտանշանները, որոնցով կարելի է որոշել խոլելիտիազը, առավոտյան դառնության ի հայտ գալն է բերանում, սրտխառնոցը, փսխումը կամ փորլուծությունը, փորկապությունը և ցավը աջ հիպոքոնդրիումում: Կանանց մոտ լեղաքարային հիվանդության ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն անհապաղ վատ զգալու դեպքում պետք է դիմել բժշկի: Լեղաքարային հիվանդության բուժում Եթե առկա է խոլելիտիազի սրացում, ապա բուժումը պետք է իրականացվի առանց հապաղելու՝ դիմելով գաստրոէնտերոլոգի: Նշանակվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական բուժում: Ամենից հաճախ այս հիվանդությունը բուժվում է սովորական թերապևտիկ մեթոդներով: Կարևոր է նաև պահպանել սննդակարգը, որը կնշանակի բուժող բժիշկը: Վիրաբուժական բուժումը ներառում է լեղապարկի և դրա ծորանների հեռացում: Կատարվելիք վիրահատության տեսակը ընտրում է վիրաբույժը՝ գնահատելով հիվանդի ընդհանուր վիճակը, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունները։ Վիրահատությունից հետո անհրաժեշտ է հետևել բժշկի ցուցումներին և ընդունել այն դեղամիջոցները, որոնք կնշանակվեն։Ավելին20:0020.02.23 -
ՄիջազգայինԻսրայելը հրթիռակոծել է երկրաշարժից տուժած Սիրիան. Երուսաղեմում բախումներ են սկսվելԱվերիչ երկրաշարժից տուժած Սիրիան օդային հարձակման է ենթարկվել: Մահացել են խաղաղ բնակիչներ: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելն է հարձակման հեղինակը, որը մայրաքաղաք Դամասկոսին հարվածել էր նաև տարեսկզբին:Ավելին19:4520.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակիցԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակների տակից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Ավելին19:3020.02.23 -
ՀասարակականՋրանջատումներ` Երևանի երկու վարչական շրջաններում ու Վայոց ձորում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 20-ին -ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Շատին գյուղի ջրամատակարարումը, -ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Դ.Դեմիրճյան 25-27/1 կենտ համարների, Մ.Սարյան 20-22/3 զույգ համարների, Արամի 5/1 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մասիս, Թամանցիներ փողոցների և նրբանցքերի, Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, Արշակունյաց 50-75Ա շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին19:1520.02.23 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին19:0020.02.23 -
ՀասարակականՓրկարարները գետից դուրս են բերել տղամարդու մարմինՓետրվարի 20-ին՝ ժամը 12։57-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում՝ գետի մեջ, դի է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով: Փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի, մոտ 30 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:Ավելին18:4520.02.23 -
ԻրավականՎարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը կալանավորվել էՎարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններս արգելանքից ազատ են արձակվել։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:3720.02.23 -
ԱշխարհԲրազիլիայում հորդառատ անձրևներն ավերածությունների և տասնյակ զոհերի պատճառ են դարձելԲրազիլիայի Սան Պաուլո նահանգում արևադարձային ցիկլոնի բերած տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր 24 զոհի մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Անցած օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել Է տեղումների ամսական նորման. առավել տուժած Սան Սեբաստիանում և Բերտիոգայում այս ցուցանիշը հասել է ռեկորդային 627 և 683 մմ-ի: Տարերքի հարվածը հանգեցրել է բազմաթիվ հեղեղումների ու սողանքների, բնակելի շենքերի և ենթակառուցվածքային օբյեկտների ավերածությունների։ Ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը խոշոր մայրուղիներով, որը Սան Պաուլո նահանգի համանուն մայրաքաղաքը միացնում Է առափնյա շրջանների 7 հարևան Ռիո դե Ժանեյրոյի հետ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլվածքների տակ։ Հինգ մունիցիպալիտետներում, որոնց բաժին Է ընկել տարերքի հիմնական հարվածը, հայտարարվել Է արտակարգ դրություն: Շատ շրջաններում խափանվել Է ջրամատակարարումը և Էլեկտրամատակարարումը, չի աշխատում բջջային կապը։ Հեղեղների հետևանքների դեմ պայքարում գործի Է դրվել հարյուրից ավելի փրկարար։ Նրանց օգնության կուղարկեն բանակային ավիացիան։ Տեղի ունեցածի կապակցությամբ տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել զվարճանքի բոլոր միջոցառումները, որոնք նվիրված են դիմակահանդեսի տոնակատարությանը։ Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խոստացել է օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման գործում։ Պետության ղեկավարն ընդհատել է արձակուրդը՝ երկուշաբթի օրը տուժած շրջան այցելելու համար։ Բրազիլիայի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան հատվածներում առատ տեղումները ամառային ժամանակաշրջանում (դեկտեմբերի վերջից մինչև մարտի վերջը) սեզոնային բնույթ են կրում և ամեն տարի տարբեր աստիճանի ինտենսիվությամբ են տեղում: Դրանց պատճառը Ամազոնի հասարակածային անտառներից տաք, խոնավ օդի շարժումն Է հարավ-արևելյան ուղղությամբ՝ դեպի Ատլանտյան օվկիանոս:Ավելին18:3020.02.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ծրագիրը թափ է հավաքումԱվելին18:3020.02.23 -
ՍպորտՆորից ու նորից. Նեյմարը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարըՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է իր ոտքի լուսանկարը՝ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո (4-3): «Նորից ու նորից»,- գրել է Նեյմարը: Ըստ նախնական տվյալների, Նեյմարը կվերականգնվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ, որը կկայանա մարտի 8-ից, սակայն այս հեռանկարը քիչ հավանական է: 31-ամյա Նեյմարը ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում 29 հանդիպման է մասնակցել և դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: Paris Saint-Germain suffer Neymar Jr injury headache :: Live Soccer TVԱվելին18:1520.02.23 -
ՔաղաքականՔաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է. Գառնիկ ԴանիելյանՍիրելի հայրենակիցներ, այս պահին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ ՊՆ նախկին շենքի բնակիչների կողքին եմ։ Քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․ ❗️ Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։ ❗️ Ոստիկանությունը առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։ ❗️ Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։ ❗️ Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։ ‼️ Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներԱվելին18:0820.02.23 -
ԻրավականԱփնա գյուղի ակումբի մոտակայքում ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր գյուղի 41-ամյա բնակչինՓետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբ, սակայն որևէ բան պարզել չի հաջողվել: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ, պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Ափնա գյուղի ակումբի մոտակայքում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել է Արայի գյուղի 25-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 25-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին: Նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0020.02.23 -
ՀասարակականՍպասվում է քամու ուժգնացում, տեղումներՓետրվարի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, 22-ին՝ 25-30մ/վրկ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում՝ փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում` փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 22-ին՝ 25-30մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Ավելին17:4520.02.23 -
ԻրավականԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի պահելու դեպք. մեկ անձ կալանավորվել է2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 23.66 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածների պարունակությամբ 28 փաթեթ, ինչպես նաև՝ կապույտ գույնի պլաստմասե բաղկացուցիչով, մոխրացված պատերով և յուրահատուկ հոտով կաթոցիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նշված անձը ձերբակալվել է: Հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված փաթեթների պարունակությունը ենթարկվել է նախնական զննության, իսկ դրանցից որոշները՝ նաև որակական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ փաթեթներից 7-ից հանված ընդհանուր 2.64 գրամ քաշով փոշեբյուրեղային զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մնացած մասի ամբողջական հետազոտության արդյունքերը կտրվեն նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության շրջանակներում: Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոհիշյալ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3020.02.23 -
Արտաքին քաղաքականությունՆիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանըՆիդերլանդական հեղինակավոր Trouw ամսագրում լույս է տեսել «Դանդաղ գործողության հումանիտար ճգնաժամ» (Humanitarian crisis in slow motion) վերնագրով հոդվածը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը ծավալուն անդրադարձ է կատարում Արցախի՝ ավելի քան երկու ամիս ձգվող շրջափակմանը: Նկարագրվում է Ստեփանակերտի բնակիչ Արտյոմ Ծատուրյանի պատմությունը, ով դեկտեմբերին Հայաստան էր բերել մանկական Եվրատեսիլի մասնակիցների մի խումբ, և մինչ օրս, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով չի կարողանում վերադառնալ տուն։ Հեղինակը նշում է, որ Ծատուրյանի օրինակը միակը չէ, 700 արցախցիներ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում՝ սպասելով տունդարձի բաղձալի պահին։ Ուշագրավ է այն, որ հեղինակն ինքը հեգնանքով է նկարագրում ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստներին, ովքեր, իր իսկ դիտարկմամբ, նախկինում երբևէ բնապահպանական ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Անդրադառնալով հակամարտության ներկա հանգրվանին՝ հեղինակը նշում է, որ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում է տեղակայվել ռուս 2,000 խաղաղապահ՝ խուսափելու համար հետագա հնարավոր բախումներից։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ներկա ճգնաժամային պայմաններում տպավորություն է, թե ռուս խաղաղապահ զորակազմը անկարող կամ դժկամ է լուծել իր առջև ծառացած այս խնդիրը։ Հեղինակը մասնավոր զրույցներով և ստացված լուսանկարներով ևս փաստում է, որ արժանահավատ են բոլոր այն պնդումները, որ առկա է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի կրիտիկական սակավություն։Ավելին17:1520.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ նախագահն Ուկրաինայում է. Բայդենը 500 միլիոն դոլարի զենք է խոստանում ԿիևինՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անսպասելի այցելել է Կիև: Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա: Նա արդեն հանդիպել Զելենսկիի հետ: Սպիտակ տնից հայտնել են, որ Կիև այցի ժամանակ Բայդենը խոստացել է այս շաբաթ նոր սպառազինություն ուղարկել: Վաշինգտոնը նաև 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստել Ուկրաինայի համար։Ավելին17:0020.02.23 -
Քաղաքական«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը». Վանեցյան«Այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված երևանյան համաժողովի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ 1991-92 թվականների ձմռանն Արցախը ևս պաշարված էր, չկար սնունդ, չկար զենք, չկար լույս, բայց միասնական ուժերով հնարավոր եղավ ճեղքել շրջափակումը: Վանեցյանն անթույլատրելի է համարել Փաշինյանի իշխանության՝ խաղաղություն մուրալու քաղաքականությունը, քանի որ, Վանեցյանի խոսքով, մուրալով ու զիջելով միայն կորցնում ենք:Ավելին16:4520.02.23