Լրահոս

2023-02-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները․ Վեհափառի պատգամը
    Մեծ Պահքի շրջանի մեկնարկին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել պատգամով․ «Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։ Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։ Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։ «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»:
    15:15
    20.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ռուսաստանը կփլուզվի պատերազմից հետո». Ուկրաինան սպասում է իր զինվորականների վերադարձին
    «Ռուսաստանը պատերազմից հետո կփլուզվի՝ հակառակ դեպքում այն սպառնալիք կդառնա ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար»: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն է նման հայտարարություն արել, վստահեցրել, որ ամռանը ռազմաճակատում այլ պատկեր է լինելու՝ հօգուտ իրենց: «Հենց ամռանն է Ուկրաինան սպասում իր զինվորականների վերադարձին, որոնք պատրաստություն են անցնում Արևմուտքում»,- ասել է նա:
    15:07
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
    Արղախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 19.02.2023թ․ դրությամբ։ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 273 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 680 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 28,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։
    15:00
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր հարթակներում․ Արթուր Վանեցյանը՝ քաղաքական գործունեության մասին
    Երբ ինձ ասում են՝ զբաղվո՞ւմ եք քաղաքականությամբ, թե ոչ, միշտ այլ կերպ եմ փորձում այդ հարցին մոտենալ. ես 20 տարեկանից սկսած ծառայում եմ իմ հայրենիքին ու շարունակում եմ ծառայել։ Այս մասին Ղարաբաղյան շարժման 35 ամյակին նիրված կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Խոսելով խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ Վանեցյանը ասաց․ «Ես համարում եմ, որ խորհրդարանը այլևս չի հանդիսանում այն գործիքը, որով կարող եմ էֆեկտիվ պայքարել այս իշխանություններիի դեմ ու ծառայել մեր երկրին։ Այս ընթացքում մենք զբաղվել ենք կուսակցաշինությամբ, մարդկանց հետ հանդիպումներով։ Այո, միգուցե հանրային գործունեություն չենք ծավալել, բայց դա որևէ կերպ չի խանգարում մեր հասարակական-քաղաքական գործունեությանը։ Առաջիկայում ինձ և իմ գործընկերներին ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջոցառումներին, տարբեր հարթակներում»։
    14:52
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիցքավորման ժամանակ գազի բալոնը պայթել է. 4 մարդ տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ
    Փետրվարի 19-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ: Մեկնել են ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը: Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքի գազալցակայանում, լիցքավորման ժամանակ, պայթել է «ԳԱԶ-31105»-ի գազաբալոնը, ինչի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ կայանված «Մերսեդեսը»: «ԳԱԶ-31105»-ի 44-ամյա վարորդը, 44-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը, ինչպես նաև գազալցակայանի 30-ամյա աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
    14:45
    20.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է. Բլինքենը կհանդիպի Էրդողանի հետ
    Անվտանգության մյունխենյան համաժողովից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա է գնացել: Չավուշօղլուի հետ նրանք ուղղաթիռով վերևից դիտարկել են աղետի գոտին: Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Թուրքիա, նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ: Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ Բլինքենը բանակցություն է վարել Չավուշօղլուի հետ:
    14:37
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են ՏԻՄ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ իրենց իշխանական լիազորություններով պայմանավորված կաշառք տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար, ինչպես նաև նույն նպատակներով ընդունել են տնտեսվարողների կողմից կաշառք տալու առաջարկը, որպիսի գործողությունների արդյունքում իրենց իշխանական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի՝ էական վնաս պատճառելով պետության, ինչպես նաև անձանց իրավունքներին ու օրինական շահերին։ Հերթական անգամ՝ 2023 թվականի փետրվարի 17-ին, Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իշխանական լիազորություններն օգտագործելով Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ. Ս-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարա­կան աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի «MS 922 MS» վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 500.000 ՀՀ դրամ գումար ստանալուց և տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո, կաշառք տված անձի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել են։ Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո, նախաքննություն իրականացնելու նպատակով, քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:30
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կտրոնների տրամադրումը վերսկսվել է
    ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։ Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։
    14:22
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն. Քրիստինե Վարդանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն Հայաստանը ռեսուրս չունի ո´չ բուֆեր լինելու, ո´չ էլ կարող է իրեն թույլ տալ մինչև վերջին հայը պայքարել որևէ ուժային կենտրոնի շահերի համար: Սահմանափակ ռեսուրսները մի կողմից բարդացնում են ամեն ինչ, մյուս կողմից ստիպում են հստակեցնել առաջնահերթությունները: Իսկ ռեսուրսների կրիտիկական սահմանափակությունը, ինչպես մեր դեպքում է, ընդհանրապես ստիպում է ընտրել մեկ գերնպատակ և պայքարել հանուն դրա: Այդ գերնպատակը հայ ժողովրդի դեպքում չի կարող լինել ֆրանսիայի համար բուֆեր հանդիսանալը, կամ Կանադայի համար ռուսաստանի դեմ պայքարի պլացդարմ դառնալը, ինչպես հայտարարեց Կանադայի ԱԳՆ նախարարն անցած տարի: Մեր կարևորագույն առաջադրանքը հայ ժողովրդի հարատևության ապահովումն է: Այս ճանապարհին հայկական պետության գոյությունը, որը կարողանում է ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը՝ նախապայման է: Մենք սեփական պատմությամբ ենք համոզվել, որ այլ տարբերակները հանգեցնում են մարդկության դեմ հանցագործությունների: Հայաստանը կարող է գործընկերներին, դաշնակիցներին, բոլոր շահագրգիռ կողմերին օգնել տարածաշրտանում կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, բայց չի կարող բութ գործիք դառնալ նրանց շահերի սպասարկման համար: Տարածաշրջանում կայնունության համար, տարածաշրջանն ապակայունացնող պետությունների դեմ պայքարում Հայաստանը մենակ չէ: Աշխարհում կան պետություններ, ովքեր հասկանալով հետզհետե անկառավարելի դարձող Թուրքիայի վտանգը, պատրաստ են շահագրգիռ համագործակցության այս հարցում: Մեր հնարավորությունները հենց այս դաշտում են: Մենք չենք կարող իրական օգնության և թվիթի կամ հայտարարության փոխարեն ընտրել թվիթը, հետո բողոքել չար և անարդար աշխարհից: Ընտրված տարբերակներից յուրաքանչյուրն ունի գին: Սակայն միայն հանուն հայկական պետության գոյատևման համար վճարված գինն է, որ ունի արդարացում»:
    14:15
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ ղարաբաղյան շարժման տարեդարձը։ Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ: Ռոբերտ Քոչարյան 20․02․2023թ․»:
    14:07
    20.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Դիվերսիայի հետևանքով կարող էր հրդեհը լինել. զոհված զինվորների ծնողների վարկածը
    Ազատ գյուղում զորամասի կացարան դարձած տան հրդեհից ամիսներ առաջ՝ ադրբեջանցի զինվորական է հայտնվել գյուղում: Այս մասին այսօր կառավարության դիմաց հայտարարել է հրդեհից զոհված 15 զինվորներից Հայկ Կիրակոսյանի հայրը: Նրա խոսքով՝ ինժեներասակրավորային վաշտի տղաները բռնել են ադրբեջանցուն, հանձնել հրամանատարությանը: Ըստ զոհվածների ծնողների՝ այս հանգամանքը իրենց հիմք է տալիս մտածելու, որ հրդեհը կարող էր դիվերսիայի հետևանքով լինել:
    14:00
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ Աժ-ն կոչ է անում միջազգային կառույցներին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
    Արցախի Հանրապետության ազգային ժողովը արցախահայության ազգային - ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն է տարածել: «35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով: 1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային զարթոնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը: 1988 թվականի փետրվարի 20-ի անկյունաքարային նշանակության որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման գործընթացը: 35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին: Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը: Պաքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը»,- նշված է հայտարարության մեջ: Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը: «Դիմում են Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար: Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ՝ լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին»,- ասվում է հայտարարության մեջ:
    13:45
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ` Քասախում տեղի ունեցած արտակարգ պատահարից
    Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով․ խոհանոցում այրվել է կահույք, մասամբ ջերմահարվել է գույքը, կոտրվել են պատուհանի ապակիները և փլուզվել է տանիքից մոտ 10 գմ հատված։ Տուժածներ Ն․ Գ․-ն (ծնված 1989 թ․) և Հ․ Ս․-ն (ծնված 1983 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
    13:30
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է անում վերադարձնել հայ գերիներին
    Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուար Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուար Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան: -Պարոն Ֆիլիպ, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում: -Ես Հայաստան եմ եկել բաց մտքով և բաց սրտով։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել իրավիճակը, լսել մարդկանց մտահոգություններն ու նախաձեռնությունները և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։ Հասկանալի պատճառներով կգնամ Գորիս, հանդիպումներ կունենամ Երևանում՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանականների հետ։ Ես նաև մտադիր եմ հանդիպել տեղական իշխանություններին, ուրախ եմ նաև հանդիպել կաթողիկոսին։ -Պարոն Ֆիլիպ, Դուք Հայաստան եք այցելում երկրի համար դժվարին ժամանակում, Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվել, որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ: -Արդեն 70 օրից ավել շարունակվող շրջափակումն անօրինական է և ոչ լեգիտիմ: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։ -Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նաև 2021, 2022 թթ ընթացքում օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է պահել 2020-ի Արցախի պատերազմի ընթացքում գերեվարված հայերին: Ըստ ձեզ՝ միջազգային հանրություն ի՞նչ անելիք ունի, ի՞նչ քայլեր են պետք՝ ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, վերադարձնել հայ ռազմագերիներին, հնարավոր համարո՞ւմ եք սանկցիաների կիրառումը: -Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Բավականին երկար ժամանակ Եվրամիությունը շատ հեռու էր: Ես հիմա հանգիստ եմ, որ Հայաստանում տեղակայվում է ԵՄ առաքելությունը, որը կարող է դրական դեր ունենալ խաղաղ բնակչությանը հանգստացնելու համար: Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք, իսկ անհետ կորած անձանց ճակատագիրը պետք է պարզվի: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։ -Որպես Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ՝ Հայաստանի հետ ո՞ր ոլորտներում եք համագործակցությունը խորացնելու հեռանկարներ տեսնում: -Ես կայցելեմ ու կհետևեմ համագործակցության մի քանի ծրագրերի, որոնք իրականացվում են առողջապահության ոլորտում, տեղահանված անձանց աջակցելու համար: Եվ ես նաև մտադիր եմ հանդիպել տեխնոլոգիական ոլորտի դերակատարներին, ովքեր մասնակցում են Հայաստանի ապագայի ձևավորմանը: Դեռ շատ անելիքներ կան՝ խթանելու ֆրանս-հայկական հարաբերություններն ու համագործակցությունը:
    13:15
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մտել էր բուքմեյքերական գրասենյակ և զենքի սպառնալիքով փող պահանջել
    Փետրվարի 15-ին՝ ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել: Նշված գրասենյակ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակիցներից պահանջել է փող, սակայն չստանալով՝ դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 18-ին՝ ժամը 21.00-ին, 45-ամյա տղամարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդամղիչ ատրճանակը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    13:00
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ կվերականգնվի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի։
    12:45
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել. Ոսկանյան
    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել՝ կապված Թեհրանում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, դեսպանատան դեմ մոտ մեկ ամիս առաջ իրականացված գործողության հետ։
    12:30
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարն այցելել է երկրաշարժի գոտի
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին այցելել են երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի:
    12:15
    20.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողի՝ կյանքից զրկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։ ​Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:00
    20.02.23
    Ավելին