Լրահոս

2023-02-27
  • Img default alt hy
    Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին տեղահանելն է. ՀՀ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ «35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։ Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է: Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը: Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը: Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են: Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»,- ասվում է հայտարարությունում։
    10:22
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում․ Թովմասյան
    ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ «Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է և մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով և միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից: Նախ՝ տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական ողջ գործողությունների ընթացքում եղել են ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքում, արձանագրել իրավիճակը: Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք՝ ընտանիքներով, որոնց մեջ են անչափահաս երեխաներ, ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում։ Համալիրի տարածքում բնակվող անձանց շարքում են գործող և նախկին զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ծերեր, կանայք, մանկահասակ երեխաներ։ Արդեն իսկ առկա են դեպքեր, երբ ծերերի և անչափահասների շրջանում նկատվում են հիվանդացության դեպքեր։ Խնդրի վերաբերյալ դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հստակ պարզաբանում. ի՞նչ ժամկետներում է նախատեսվում լուծել ՊՆ նախկին շենքի բնակիչների կացարանի հարցը, որտե՞ղ են նախատեսում տեղափոխել անօթևան դարձած քաղաքացիներին, արդյո՞ք գործում է նախարարության կողմից նշած վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պայմաններով: Դիմել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով հնարավորություն ստեղծել ՀՀ ՊՆ նախկին շենքի տարածքում բնակվող անձանց վերադառնալու վարչական համալիրի տարածքում գտնվող իրենց նախկին բնակության վայր՝ մինչև իրավասու մարմնի կողմից վերջիններիս կեցավայրի հարցի լուծումը։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, փոխանցել վերջիններիս մտահոգությունն առ այն, որ իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը ոչնչացվել կամ անհայտացել է, իրենց նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք։ Նախարարից պահանջել եմ կատարել անհրաժեշտ քայլեր՝ հակաիրավական արարքներ կատարած ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ արդյունքների մասին տեղեկացնելով ինձ։ Ակնկալել եմ նաև պարզաբանում, թե ինչ իրավաչափ պահանջով է պայմանավորված, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելում են տարածքում երկրորդ վրան տեղակայելը, իսկ եթե նման պահանջ չկա կամ այն իրավաչափ չէ, խնդրել եմ արգելք չհանդիսանալ քաղաքացիների կողմից տարածքում վրաններ տեղակայելուն՝ մինչև իրավասու մարմինների կողմից քաղաքացիների կացարանի հարցի լուծումը։ Հետևողական եմ լինելու հարցի համապարփակ կարգավորմանը. մարդկանց իրավունքները չպետք է խախտվեն», - գրել է Թովմասյանը:
    10:15
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը կմեկնի Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի հանդիպմանը
    Փետրվարի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը։ Հանդիպումներ կլինեն նաև մի շարք գործընկերների հետ։
    10:00
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օհանովի փ. 72, 73 շենքեր, Հովնաթանի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4–2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ` 13:00-17:00 Փարաքար և Թաիրով գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-16:00 Մասիս քաղաք` 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի, 12:00-14:00 Գետազատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի, Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․ Հայրապետյան», «Մանուկ Ոսկանյան», «Վ․ Պետրոսյան», «Դ․ Մարտիրոսյան», «ԼՍԱԳ», «Զովունի», «Լիվա Դեկոլ», «Թամարա և Անի», «Տրանս Գազ», «Քարե Դար», «Ունիվերսալ» ՍՊԸ-ներ, «Արկոլադ» ՓԲԸ, Կոոպ «Լիլիթ», Կոոպ «Վիկտորիա», Դպրոց թաղամաս, Եզդիներ թաղամաս, Ակումբ թաղամաս, Գրասենյակ թաղամաս, Սառնարան թաղամաս, Դատավոր թաղամաս, Նոր թաղամաս, Միջակ թաղամաս, Հ-1 թաղամաս, «Քար Հանք» ՍՊԸ, «Արագիլ» այգեգործական ընկերություն, Գեղարքունիքի մարզ` 10։00–11:00 Ներքին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:45
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Մոնիկա Բելուչին՝ Սեզար կինոմրցանակաբաշխության կարմիր գորգին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին Փարիզում ներկա է եղել Սեզար կինոմրցանակաբաշխության 48-րդ արարողությանը, գրում է Daily Mail-ը: Պարբերականը նկատում է, որ 58-ամյա դերասանուհին այս անգամ ներկայացել է ոչ թե իր ամենանախընտրելի գույնով՝ սև հագուստով, այլ կարմիր է կրել: Գեղեցկուհին ալ կարմիր երկարափեշ զգեստը համադրել է ադամանդյա մանյակի հետ: Նշենք, որ վերջերս տեղեկություններ են տարածվել առ այն, որ Բելուչին և ռեժիսոր Թիմ Բերթոնը միասին են, սակայն մրցանակաբաշխությանը դերասանուհին միայնակ է ներկայացել:
    00:00
    27.02.23
    Ավելին
2023-02-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Հակոբյանը և Չալոյանը Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը մրցեց 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսի հետ և զիջեց 5:0 հաշվով: Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը եզրափակիչ մենամարտում պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախուդիր Զալոլովի հետ, սակայն չներկայացավ մենամարտին: Ուզբեկ մարզիկը տեխնիկական հաղթանակ տոնեց:
    23:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ վարորդին հոսպիտալացրել են
    Փետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ։
    23:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը որոշ հասցեներում սպասվում է ջրանջատում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 26-ի ժամը 15:00-ից մինչև փետրվարի 27-ի ժամը 15:00-ն կդադարեցվի Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ: Հայաստանի իշխանությունը բնականաբար ինչպես այս, այնպես է նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում: ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին: Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը: Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը: ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից: Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին: Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ:
    23:00
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված
    Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության փետրվարի 26-ի տեղեկագրում: Տեղեկագրում նշված է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկության վերսկսման բանակցային գործընթացը: Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 512,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 779 պայթյունավտանգ առարկա: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։
    22:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անօդաչուների հարվածներ՝ Բելառուսի ռազմական օբյեկտների վրա. ի՞նչ է կատարվում
    Մինսկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկությունները հաստատվել են. գրում են Բելառուսի Wargonzo նախագծի աղբյուրները։ Ամենայն հավանականությամբ, խոսքը ռազմական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին է: Wargonzo-ի աղբյուրները այս հարձակումը համեմատում են Սարատովի դեպքերի հետ։ Ավելի կոնկրետ տվյալներ չունենք. գրում է աղբյուրը։ Սպասում ենք պաշտոնական հաստատմանը։
    22:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում նավաբեկությունը ավելի քան 50 ներգաղթյալի կյանք է խլել
    Հարավային Կրոտոնե քաղաքի մոտ նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 58-ի: Այս մասին կիրակի հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայություններին։ Ինչպես ճշտվում է, մարմինների մեծ մասը հայտնաբերվել է դեպքի վայրին հարող լողափերում։ Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 45 մարդ, ողջ է մնացել 80-ը։ Առայժմ իշխանությունները դժվարանում են նշել նավում գտնվողների ճշգրիտ թիվը, որը կարող է տատանվել 150-250-ի սահմաններում։ Նավը, որով նրանք նավարկում էին, ենթադրաբար Թուրքիայից է, խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ափից 100 մետր հեռավորության վրա։ Il Messaggero թերթը նշել է, որ ողջ մնացածների վկայությունների համաձայն՝ նավակում եղել է 250 մարդ, ենթադրաբար՝ Աֆղանստանից, Իրանից և Պակիստանից: Նրանց նավը անբարենպաստ եղանակային պայմաններում ափամերձ խութերի է բախվել և կոտրվել։ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: ՆԳՆ-ի տվյալներով ՝ տարեսկզբից ծովով Իտալիա են ժամանել արդեն ավելի քան 14 հազար միգրանտներ՝ մոտ երեք անգամ ավելի, քան 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածում: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում արդեն առնվազն 130 մարդ է զոհվել։
    22:00
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում BMW-ն բախվել է կայանած բեռնատարին և բռնկվել․ կան տուժածներ
    Փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած բեռնատար ավտոմեքենային և բռնկվել։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ք․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
    21:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Պոգոն»-ը հյուրընկալվել էր «Վիսլա»-ին: Հանդիպման միակ և հաղթական գնդակը խաղի ավելացված րոպեին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 36 միավոր: Առաջատարը` «Ռակով»-ը, 52 միավոր է հավաքել:
    21:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչի հետ է կապված քրոնիկ հոգնածությունը․ հետազոտություն
    Քրոնիկ հոգնածության սինդրոմը ախտորոշվում է միլիոնավոր մարդկանց մոտ ամբողջ աշխարհում, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն: COVID-19 համավարակի երեք տարվա ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի հաճախ դիմել բժիշկների՝ իրենց հիվանդությունից հետո ի հայտ եկած մշտական հոգնածության գանգատներով։ Շուտ հոգնելը, մկանային ցավերը, մոռացկոտությունը և շատերին արդեն ծանոթ «գլխում մշուշը» համախտանիշի հիմնական ախտանշաններն են, որն արդեն ստացել է «երկար քովիդ» անվանումը։ Այս նյարդաբանական ախտանիշների պատճառների որոնումը հետազոտողներին ստիպել է կրկին ուշադրություն դարձնել նմանատիպ նշաններով հիվանդությանը՝ քրոնիկ հոգնածության համախտանիշին կամ միալգիկ էնցեֆալոմիելիտին։ Քրոնիկ հոգնածության համախտանիշը հիվանդություն է, որը կապված է մարմնի տարբեր համակարգերի անսարքության հետ: Նյարդային համակարգը, անձեռնմխելիությունը և նյութափոխանակությունը հատկապես տուժում են: Ծանր դեպքերում մարդիկ նույնիսկ չեն կարող վեր կենալ անկողնուց։ Քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին հայտնի է արդեն մի քանի տասնամյակ, սակայն դրա պատճառները մնում են վատ հասկացված, իսկ բժիշկները միշտ չէ, որ լուրջ են վերաբերվում դրա ախտանիշներին ։ Այս համախտանիշի համար արդյունավետ բուժում դեռ գոյություն չունի: Ենթադրվում է, որ շատ դեպքերում Քրոնիկ հոգնածության համախտանիշն առաջացնում են վիրուսները, ինչպես նաև երկարատև COVID-19-ը կամ բակտերիաները: Երկու նոր ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել են cell Host & Microbe գիտական ամսագրում, ցույց են տվել, որ քրոնիկ հոգնածության համախտանիշը կապված է աղիների բակտերիաների կազմի հետ: Մասնավորապես, պարզվել է, որ Քրոնիկ հոգնածության համախտանիշը կապված է բակտերիաների մակարդակի նվազման հետ, որոնք աղիներում արտադրում են բութանաթթու, որը նաև հայտնի է որպես յուղային թթու կամ բուտիրատ: Այն ձևավորվում է մարդու աղիներում ՝ բակտերիաների գործունեության շնորհիվ, որոնք օգնում են մեզ մարսել բուսական մանրաթելերը։ Բուտիրատը մասնակցում է մարմնի շատ կարևոր գործընթացների, մասնավորապես՝ աջակցում է աղիների առողջությանը: Բուտիրատ արտադրող աղիքային բակտերիաների պակասը կարող է մասամբ բացատրել, թե ինչպես է իմունային համակարգի աշխատանքը խաթարվում Քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց մոտ: Կարևոր է նշել, որ այս ուսումնասիրությունը չի ապացուցում պատճառահետևանքային կապը միկրոբիոմի փոփոխությունների և Քրոնիկ հոգնածության համախտանիշի միջև: Բայց հիմա գիտնականների համար պարզ է դարձել, որ աղիներում կարող են թաքնված լինել նրանց հարցերի ավելի շատ պատասխաններ։ Հետազոտության հեղինակները հույս ունեն ստացված արդյունքների հիման վրա մի շարք փորձեր անցկացնել։ Գիտնականները հույս ունեն, որ դա կօգնի ավելի լավ հասկանալ Քրոնիկ հոգնածության համախտանիշն և բացահայտել դրա հիմնական պատճառները:
    21:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Dolce & Gabbana-ի խանութում
    Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Միլան, որտեղ մեկնարկել է ավանդական նորաձևության շաբաթը, գրում է Daily Mail-ը: 41-ամյա աստղը, որը համարվում է իտալական Dolce & Gabbana նորաձևության տան գովազդային դեմքը և մուսան, այցելել է ապրանքանիշի խանութ: Պապարացիների արած լուսանկարներում բազմազավակ մայրիկը կրում է գոտիներից կարված ինքնատիպ հագուստ, որը համադրել է համապատասխան բարձրակրունկ երկրաճիտ կոշիկների հետ: Documenting: Kim, who had appeared at the brand's fashion show earlier in the day, appeared to be snapping pictures of the storeBombshell: The style icon had her raven tresses left to fall freely as she sported a choppy full fringe for the day outStylish: Kim Kardashian flashed her midriff on Saturday as she sported a buckled co-ord set and knee-high boots to stroll the Dolce & Gabbana store in Milan
    21:00
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Առաջիկա 100 տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի. Ուկրաինայի վարչապետ
    Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի։ Գերմանական Focus-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է strana.today-ը։ «Հաշտեցում, համագործակցություն՝ ո՛չ, առաջիկա հարյուր տարում՝ ո՛չ, Ռուսաստանը նախ պետք է փոխվի, ժողովրդավարացվի, ապառազմականացվի և ապամիջուկայնացվի»,- ասել է Շմիհալը։ Հարցին՝ ինչպե՞ս պետք է զինաթափել Ռուսաստանին, նա պատասխանել է.«Պատժամիջոցներ, Ռուսաստանի հետ չհամագործակցում, ռուսական ակտիվների բռնագրավում, ռազմական օգնություն Ուկրաինային»:
    20:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մտավախություններ կան, որ Իտալիան բախվում է հերթական երաշտին
    Շաբաթների չոր ձմեռային եղանակը գիտնականների և բնապահպանական խմբերի մոտ մտավախություն է առաջացրել, որ Իտալիան կարող է բախվել ևս մեկ երաշտի անցած ամառվա արտակարգ իրավիճակից հետո, երբ Ալպերում ձյան պակաս կար: Նախազգուշացումը գալիս է այն ժամանակ, երբ Վենետիկը, որտեղ սովորաբար առաջնային մտահոգությունն է ջրհեղեղը, բախվում է մեկ այլ խնդրի, որի պատճառով կարող է անհնար դառնալ գոնդոլաների, ջրային տաքսիների և շտապօգնության մեքենաների նավարկությունը նրա հայտնի ջրանցքներով, հայտնում է CNN-ը: Վենետիկի խնդիրների պատճառը մի շարք գործոններ են՝ անձրևի բացակայություն, բարձր ճնշման համակարգ, լիալուսին և ծովային հոսանքներ: Իտալական գետերն ու լճերը ջրի խիստ պակաս ունեն, ասել է Legambiente բնապահպանական խումբը, որի ուշադրությունը կենտրոնացած է երկրի հյուսիսի վրա։ Պոն՝ Իտալիայի ամենաերկար գետը, ունի նորմայից 61%-ով ջրի պակաս, ասվում է հայտարարության մեջ: Անցյալ հուլիսին Իտալիան արտակարգ դրություն էր հայտարարվել գետին հարակից տարածքներում։ «Մենք ջրի դեֆիցիտ ունենք, որը ձևավորվել է 2020-2021 թվականների ձմռանից», – ասում է կլիմայի փորձագետ Մասիմիլիանո Պասկին իտալական CNR գիտահետազոտական ​​ինստիտուտից, մեջբերում է Corriere della Sera օրաթերթը: «Մենք պետք է վերականգնենք 500 միլիմետր հյուսիսարևմտյան շրջաններում. մեզ անհրաժեշտ է 50 օր անձրև»,- հավելել է նա: Իտալիայի հյուսիսում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս բաց ճանապարհով հասնել լճի վրա գտնվող Սան Բիաջիո փոքր կղզի: Արևմտյան Եվրոպայում արդեն 15 օր է՝ մեղմ ջերմաստիճան է: Եղանակի վերջին կանխատեսումները, սակայն, ազդարարում են առաջիկա օրերին Ալպերում շատ անհրաժեշտ տեղումների և ձյան գալու մասին:
    20:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրապարակվել են Թուրքիայում երկրաշարժից մարդկային կորուստների վերջին տվյալները
    Թուրքիայի տարածքում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 44 374-ի։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
    20:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջ
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ անձնական զրույցը: «Հռոմի պապը Ներման կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին կոչ է անում ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սևաստյանովը։ Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ «քրիստոնեական առաքինությունը փոխադարձ ներումն է և մարդկային կյանքի պաշտպանությունը»։ Փետրվարի 26-ին Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է, այսպես կոչված, Ներման կիրակի օրը՝ Մեծ Պահքին նախորդող վերջին օրը: Ուղղափառ ավանդույթի համաձայն, Ներման կիրակի օրը քրիստոնյաները պետք է հաշտվեն բոլոր նրանց հետ, ումից նեղացած են:
    20:00
    26.02.23
    Ավելին