Լրահոս
2023-02-26
-
ԱրցախԱրցախի մանկապարտեզներում վաղվանից ուսումնադաստիարակչական գործընթացը կվերսկսվիԱրցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին19:4526.02.23 -
ՍպորտՄարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է օղակների վարժությունում:Ավելին19:3026.02.23 -
ԱշխարհՄայրուղում մեքենա է շրջվել, տղամարդը մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹՂազախստանում Ժետիսու շրջանի մայրուղում մեքենա է շրջվել, տղամարդը մահացել է: Պանֆիլովյան թաղամասում 67-ամյա վարորդի վարած Audi-100 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ուղևորների սրահում չորս ուղեւոր է եղել, որոնցից մեկը՝ 1962 թվականին ծնված, մահացել է։ Երկուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեսանյութը՝ այստեղԱվելին19:1526.02.23 -
ՀասարակականՀայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18-ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառըՀայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18-ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզում ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդները սիրահար զույգեր են եղել, որոնք մահացել են մեքենայի գազից: Մեզ հայտնի դարձավ, որ անգամ, երբ իրավապահները բացել են ավտոտնակի դուռը, մեքենայի շարժիչը միացած է եղել ու մեքենայում առկա գազից էլ նրանք խեղդվել են: Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին: Արդյունքում, վտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի: Մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն: Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարակում :Ավելին19:0026.02.23 -
ԱշխարհԴնեպրում Գրիգոր Լուսավորչի փողոց է անվանակոչվելԴնեպրի քաղխորհրդի նստաշրջանում որոշում են կայացրել վերանվանել 26 փողոց, Կազանսկայա փողոցը վերանվանվել է Գրիգոր Լուսավորչի փողոց, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։ Փողոցը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Սերգեյ Նիգոյան պողոտային մոտ։ Հրատարակություննը ընդգծում է, որ հայ-ուկրաինական պատմությունն ավելի քան 11 դար է հաշվարկում, ուկրաինական քաղաքներում կան բազմաթիվ փողոցներ և նրբանցքներ, որոնց անունները կապված են հայ համայնքի հայտնի գործիչների հետ: Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ:Ավելին18:4526.02.23 -
ՀասարակականԲախվել են Mercedes-ը և Opel-ը․ կան վիրավորներԱյսօր` փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11․00-ի սահմաններում Արտաշիսյան-Շիրակի փողոցների՝ ժողովրդին հայտնի «Յուղերի խաչմերուկում» բախվել են Mercedes և Օպել մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը․ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Ավելին18:3026.02.23 -
ՀասարակականBMW-ն Վազգեն Սարգսյանի ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին և կցորդիչին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորիներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ ինչ-որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել վթարը, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:Ավելին18:1526.02.23 -
Սպորտ«Ինտեր»-ը պարտվեց ԲոլոնիայումԻտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոնիայի «Դելարա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 12 րոպե անց «Բոլոնիա»-ն կարող էր բացել հանդիպման հաշիվը` դիպուկ հարվածով գնդակը «Ինտեր»-ի դարպասն ուղարկեց Բարոուն, սակայն մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին՝ նկատելով խաղից դուրս վիճակ: Առաջին կեսում բավականին ակտիվ էր գործում նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «Ինտեր»-ը մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չէր իրացնում դրանք: «Բոլոնիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում: 76-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Բոլոնիա»-ն հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Պաշտպանների սխալից օգտվեց Օրսոլինին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին: «Բոլոնիա»-«Ինտեր»` 1:0: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 46 միավոր:Ավելին18:0026.02.23 -
ԱրցախԱրցախում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներումԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով 5 անձ այսօր՝ փետրվարի 26-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Ավելին17:4526.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթի փոխարժեքներն՝ այսօրՓետրվարի 26-ին բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 385, առավելագույնը՝ 387 դրամով, վաճառում՝ նվազագույնը 391.50 դրամով, առավելագույնը՝ 397 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Եվրոն գնում են նվազագույնը 400 դրամով, առավելագույնը՝ 408 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 415 դրամով, առավելագույնը՝ 415 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 415 դրամով, առավելագույնը՝ 5 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 5.18 դրամ է, առավելագույնը՝ 5.40 դրամ։Ավելին17:3026.02.23 -
ՀասարակականՎթար Շոպրոնի փողոցում` հրդեհի բռնկմամբՓետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին17:1526.02.23 -
ՔաղաքականԱդրբեջանը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների հանդեպ՝ բացառությամբ ԹուրքիայիԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ՝ բացառությամբ Թուրքիայի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այս լուսանկարը փաստում է, որ այդ շինծու և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները քարոզչական բիրտ միջամտությամբ ներարկվում են նաև այդ արհեստածին կազմավորման մատաղ սերնդին՝ նրանց թունավորելով «թշնամիների կողմից բաժան-բաժան» արված, իբր, »միասնական Ադրբեջանի» գաղափարով, որի «վերամիավորման» վշտով տառապում է նույնիսկ Արաքսը»,- գրել է Ոսկանյանը:Ավելին17:0026.02.23 -
ԱրցախԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառուԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ փետրվարի 26-ին 5 բուժառու է տեղափոխվել Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- հայտնում է Ամատունին։ Նրա տվյալներով՝ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։Ավելին16:4526.02.23 -
ՏարածաշրջանՊուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր է քննարկելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,- ասված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ։ Պուտինը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին։ «Դուք իրավամբ բարձր հեղինակություն եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում եւ արտասահմանում։ Այս դժվարին պահին, նման կրիտիկական իրավիճակում, երբ Թուրքիան հաղթահարում է ավերիչ երկրաշարժերի ողբերգական հետեւանքները, լիովին դրսեւորվում են ձեր՝ որպես պետական գործչի եւ մարդու լավագույն որակները, համարձակությունը, կշռադատված եւ անհրաժեշտ որոշումներ կայացնելու կարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանում բարձր են գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ կառուցողական համագործակցության ամրապնդման գործում,- գրել է Պուտինը,- Վստահ եմ, որ մենք այսուհետ եւս կշարունակենք իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր, կշարունակենք տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համակարգումը»։ «Սրտանց մաղթում եմ քեզ, սիրելի բարեկամ, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ հաջողություններ»,- գրել է ՌԴ նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:Ավելին16:3026.02.23 -
Հրդեհ է տեղի ունեցել Հովտաշատ գյուղումՓետրվարի 26-ին, ժամը 13:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 13:37-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 24 քմ):Ավելին16:1526.02.23 -
ՀասարակականՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՀայաստանի տարածքում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Armenia 26_02_23.png (107 KB) Ըստ աղբյուրի՝ փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Yerevan 26_02_23.png (12 KB)Ավելին16:0026.02.23 -
ՍպորտՖուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլինՖուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլինԱվելին15:4526.02.23 -
ԻրավականԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը. Լուսինե ՍահակյանՓաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Զորուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը: «Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ 1. Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, 3. մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել, 4. դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք, 5. ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը.... ԵՒ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։ Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։ Հ.գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը»,- գրել է Լուսինե Սահակյանը:Ավելին15:3026.02.23 -
ԱշխարհՊապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ Պապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Կանդրիան քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։Ավելին15:1526.02.23 -
ԱշխարհԿինը խեղդվել է նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակՕմսկի շրջանի բնակչուհին մահացել է նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակ, հայտնել է իրավապահ մարմիններում REN TV-ի աղբյուրը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին «Կոմունալնիկ» առողջարանում։ Կնոջ մահվան պատճառը կարող էր լինել այն, որ նա մրցույթի ընթացքում նրբաբլիթներ ուտելիս խեղդվել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։Ավելին15:0026.02.23