Լրահոս

2023-02-26
  • Img default alt hy
    Երևան
    Հրդեհ է բռնկվել Ֆրիկի փողոցում
    Փետրվարի 26-ին, ժամը 00։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ կիսաքանդ շինության նկուղում (մոտ 40 քմ) այրվում է կուտակած աղբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին:
    12:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ որ հասցեներում ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 26-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Թևոսյան, Չարենց փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճանապարհային բախման ժամանակ կրակել են կնոջ գլխին
    Մոսկվայի մարզի մայրուղու վրա ճանապարհային կոնֆլիկտն ավարտվել է կրակոցներով և 46-ամյա կնոջ վիրավորմամբ, վերջինս վիրավորվել է ատր-անակի կրակոցներից: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել M5 մայրուղու 150-րդ կիլոմետրում՝ Գազպովոլսկ գյուղի շրջադարձի մոտ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժածը վերցրել է գազի բալոնը և դրա պարունակությունը լցրել մյուս վարորդի դեմքին։ Ինչին Ի պատասխան՝ տղամարդը կրակել է կնոջ գլխին։ Դեպքի հանգամանքները պարզվում են:
    12:00
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար Ազատան գյուղի մոտ․ տուժածի վիճակը ծանր է
    Փետրվարի 25-ին, ժամը 20։41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1997 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ա.-ն հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    11:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կլինեմ պետնախարար, թե՝ չեմ լինի, նպատակս դրանից չի փոխվում. Ռուբեն Վարդանյան
    Ես Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Պաշտոն զբաղեցնելը չի եղել իմ՝ Արցախ տեղափոխվելու նպատակը: Իմ նպատակը եղել է օգնել Արցախին պահպանել իր անկախությունը։ Հետևաբար, կլինեմ պետնախարար, թե չեմ լինի, իմ նպատակը դրանից չի փոխվում»,- ասել է Վարդանյանը:
    11:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Փերիս Հիլթոնը պատմել է 15 տարեկանում իր հետ պատահած դեպքի մասին
    Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը լրագրողներին պատմել է իր առաջին սեռական փորձի մասին։ Նա նշել ՝ երբ 15 տարեկան է եղել, հանդիպել է մի տղամարդու, ով իրենից մեծ էր։ Ժամադրության ժամանակ նա անհայտ նյութ է լցրել խմիչքի մեջ, որից հետո բռնաբարել է նրան։ Glamour UK-ին տված հարցազրույցում Հիլթոնն անկեղծորեն պատմել է այն բռնությունների մասին, որոնք նա ապրել է դեռահաս տարիքում, այդ թվում՝ նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, որտեղ ևս ենթարկվել է սեռական բռնության: «Երբ մեկ-երկու կում խմեցի, անմիջապես գլխապտույտ զգացի: Ես չգիտեմ, թե ինչ է նա ավելացրել այնտեղ», - խոստովանել է նա և պարզաբանել, որ գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը և արթնացել միայն մի քանի ժամ անց: «Ես պարզապես փոքրիկ աղջիկ էի: Ինձ թվում է, որ նրանք գողացել են իմ մանկությունը», - նշել է Փերիս Հիլթոնը և ավելացրել, որ այս տրավմատիկ փորձը մեծապես ազդել է իր հետագա կյանքի վրա, ներառյալ երեխայի, հղիության հետ կապված խնդիրների առաջացումը:
    11:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան հայտնվել է Աղստև գետում. տուժածը հոսպիտալացվել է
    Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում։ Տուժած Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    11:00
    26.02.23
    Ավելին
  • Տնտեսական
    «Անհատական համարներով» կենդանիներ. մսի ու կաթնամթերքի շուկան վերահսկում են
    Մինչ ամառ Հայաստանում կավարտեն կես միլիոնից ավելի անասունների համարակալումը: Խոսքը անասնաֆերմաներում ու տնային գոմերում պահվող չորքոտանիների մասին է: Համարակալումն օգնում է պետությանը, որ շուկա մտած անորակ մսի ու կաթնամթերքի սկզբնաղբյուրն արագ գտնվի: Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե պետությունը համարակալում է, որ գլխաքանակի հաշվով անասնապահից ավելի շատ հարկ վերցնի:
    10:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը հաղթեց WR Chess Masters-ում
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկինանդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի հաղթող է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ֆեդերացիան, Արոնյանը, Նեպոմնյաշչին ևԳուկեշը 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառովանցկացվեց թայ-բրեյք, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարիհաղթող: Թայ-բրեյքում Արոնյանը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին: Նա նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:
    10:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երեխայի քաշի ավելացման տեմպերն ազդում են նրա IQ-ի վրա
    Կյանքի առաջին ամսում երեխայի անբավարար ակտիվությունը կամ հակառակը՝ արագ քաշ հավաքելը, վկայում է այն մասին, որ առկա է խնդիր և ծնողները պետք է դիմեն բժշկի: Հետազոտությունները պարզել են, որ այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ, գրել է Aysor.am-ը։
    10:15
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա 12-15 աստիճանով
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ:
    10:00
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները հայտնի են
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքին վիճակահանության կարգով տրամադրեց հերթական համարներ։ Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա էին նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցեցին վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝
    09:45
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քութեշ վարակի ախտանշաններն ու պայմանավորող գործոնները
    Քութեշն ըմպանի բակտերիալ վարակ է, որը որոշ երեխաների շրջանում կարող է զարգանալ ստրեպտոկոկային ըմպանաբորբով:
    09:30
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:07
    26.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղի կունենա Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը
    Շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րրդ նախագահի գրասնեյակից:
    00:00
    26.02.23
    Ավելին
2023-02-25