Լրահոս
2023-03-01
-
ԱրցախԱրցախում 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում էԱրցախում 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ամենօրյա տեղեկագրում: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։Ավելին12:1501.03.23 -
ԱրցախChristian Post պարբերականի անդրադարձը շրջափակված ԱրցախինԱդրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն է մատնանշում Christian Post պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Christian Post-ն անդրադառնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Պարբերականը ներկայացնում է CBN News-ի հարցազրույցը արցախցի Գայանե Բեգլարյանի հետ, որի 4-ամյա դուստրն ունի լյարդի քաղցկեղ: Արցախում հերթական բուժման հնարավորություն չունենալու պատճառով ընտանիքը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Երևան: Սակայն տարբեր հիվանդություններ ունեցող բազմաթիվ արցախահայեր դեռ շարունակում են զրկված մնալ անհրաժեշտ բուժօգնությունից: Հոդվածի հեղինակը ներկայացնում է միջազգային հանրության արձագանքը շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը CBN News-ի եթերում հայտնել էր, որ Արցախում իրավիճակը չափազանց լուրջ է, կա ցեղասպանության վտանգ: «Սա կարող է լինել ցեղասպանության հերթական փուլ, քրիստոնյաների ոչնչացում, քրիստոնյա ժառանգության ոչնչացում», - ասել էր Քերոլայն Քոքսը: Պարբերականը հիշեցնում է, որ հունվարին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և բարոնուհի Քոքսը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հայերի դեմ ևս մեկ ցեղասպանությունը: Այնուհետև Christian Post-ն անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությանը, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմին, որի ավարտին կնքված հրադադարը, սակայն, չի հանգեցրել լարվածության թուլացման:Ավելին12:0001.03.23 -
Քաղաքական2018թ.-ին այսօրվա իշխանությունը ցանկանում էր կրկնել նույն մարտի 1-ը․ ԶաքարյանՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով: Իրադարձությունները ցույց են տվել, որ իշխանության եկած պոպուլիստների համար, ազգությամբ հայերի կյանքերի հաշվին սեփական ծրագրերն առաջ տանելը կարծես թե դարձել է գործելաոճ: Որտեղ իրենց է պետք` թմբկահարում են, որտեղ պետք չէ` մոռացության են տալիս: Նիկոլը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկ սպանությունների մեղավորներն այդպես էլ առ այսօր չեն բացահայտվել: Երկրորդ նախագահի դեմ հարուցված շինծու գործով և դատարանի վճռով էլ հիմնավորվեց, որ 2008թ. գործող իշխանությունը որևէ կապ չունի մարտի 1-ի կազմակերպման հետ և իր գործողություններում առաջնորդվել է բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ ու՞մ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008թ-ին հարթակից անկարգություններ ու բախումներ հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների: Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը և թուլացնեն Ռոբերտ Քոչարյանից հետո նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի հարցում: Երկրորդ և երրորդ նախագահները կարողացան կանխել երկիրը ցնցումների տանող ներքաղաքական դիվերսիան և ամուր պահել Հայաստանի բանակցային դիրքերը: 2018թ.-ին նույնաբովանդակ ընդդիմությունը (այսօրվա իշխանությունը) ցանկանում էր կրկնել նույն մարտի 1-ը: Երբ Սերժ Սարգսյանը տեսախցիկների առկայությամբ ասում էր «մոռացե՞լ եք մարտի 1-ը», շատերն ընդունեցի դա որպես սպառնալիք: Այնինչ, 2018թ-ի ապրիլ-մայիսին «Իմ քայլը» շարժումը պատրաստ էր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների ու ցնցումների` եթե Նիկոլը չընտրվեր վարչապետ («կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկիրը վարչապետ չի ունենա» Ն.Փ.): Հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի` նախորդ իշխանությունը հրաժարական տվեց, որովհետև այլընտրանքը` բռնի ուժով շարժումը կասեցնելու և իշխանությունը պահելու մեջ էր լինելու` ինչը կարող էր վնասեր Հայաստանի իմիջին, խաթարեր ներքաղաքական կայունությունը և թուլացներ բանկցային դիրքերը: Նախորդ իշխանությունը չգնաց այդ ճանապարհով: Այսօր, խայտառակ պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո շատերն են մեզ մեղադրում, թե ինչու՞ 2018թ. իշխանությունը հանձնեցինք և ինչու՞ ամեն գնով չպահեցինք այն: Գուցե հիմա, ստեղծված իրավիճակում արդարացված են այդ տեսակետները, սական միայն հետին թվով և մի պայմանով: Իսկ արդյո՞ք բոլոր այդ ասողները գիտակցել ու հասկացե՞լ են, թե ո՞րն էր մարտի 1-ի կազմակերպիչների բուն նպատակը: Աստված լույսի մեջ պահի 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի հոգիները»:Ավելին11:5201.03.23 -
ՍպորտՇակիրայի նոր խոստովանությունը. ես հասկացա՝ ամեն բան սուտ էՇակիրան խոսել է Ժերար Պիկեից բաժանվելուց հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Նա խոսել է նաև Պիկեից բաժանվելուն նվիրված իր երգի մասին։ «Այդ երգի պատճառով ես եղել եմ բանավեճերի էպիկենտրոնում: Մի ժամանակ հավատում էի այն պատմությանը, որ կնոջը պետք է տղամարդ, որպեսզի նա լիարժեք լինի: Ես նաև երազում էի ունենալ ընտանիք, որտեղ երեխաները կունենան հայր և մայր, ովքեր կապրեն նույն հարկի տակ։ Բայց կյանքում ոչ բոլոր երազանքներն են իրականանում, չնայած կյանքը ճանապարհ է գտնում ձեզ ինչ-որ կերպ փոխհատուցելու համար: Կարծում եմ, որ ինձ ավելի քան պարգևատրել են երկու հիանալի երեխաներով, որոնց հանդեպ ամեն օր լցվում եմ սիրով: Ես հասկացա, որ այն պատմությունները, որ կնոջը տղամարդ է պետք, սուտ են։ Պետք է խոստովանեմ, որ ես միշտ էմոցիոնալ կախվածություն եմ ունեցել տղամարդկանցից։ Հիմա կարծում եմ, որ կարողացա այլ կերպ նայել դրան։ Այսօր ես ինձ ինքնաբավ եմ զգում և հավատում եմ, որ երբ կինը բախվում է կյանքի դժվարություններին, նա դառնում է ավելի ուժեղ, քանի որ նա ճանաչել է իր սեփական թույլ կողմերը և ընդունել իր խոցելիությունը՝ արտահայտելով այն, ինչ զգում է: Հիմա ես ինձ ինքնաբավ եմ զգում, թեև նախկինում մտածում էի, որ երբեք չեմ կարողանա դա գիտակցել։ Ինչ-որ մեկը պետք է ֆիքսեր այն օրը, երբ ես աշխատում էի Bizarrap-ի վրա: Ես լքեցի ստուդիան որպես բոլորովին այլ մարդ։ Այս երգն ինձ հնարավորություն տվեց գոլորշի բաց թողնել, և դա ինձ օգնեց վերադառնալ: Եթե ես երգերով արտահայտվելու հնարավորություն չունենայի, կարծում եմ, հիմա լրիվ ուրիշ կլինեի։ Իմ երգերում ես միշտ ինձ պարտավորված եմ զգացել օգտագործել իմ ձայնը և այն տալ նրանց, ովքեր չեն կարողանում խոսել: Ես հասկացա, որ կանայք հայտնվում են հասարակության համար առանցքային պահին, այն ժամանակ, երբ շատ կարևոր է այն աջակցությունը, որը մենք կարող ենք ստանալ միմյանցից։ Եվ ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն է ասել. «Դժոխքում տեղ կա այն կանանց համար, որոնք չեն աջակցում ուրիշներին»: Ես պատրաստ եմ հաջորդ փուլին՝ թող կյանքը գա և ցույց տա, թե ուրիշ ինչ կա աշխարհում»,- ասել է երգչուհին El Punto-ին տված հարցազրույցում։ Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022-ի ամռանը՝ ֆուտբոլիստի դավաճանության պատճառով։Ավելին11:4501.03.23 -
ՀասարակականՄեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ. Գագիկ ՍուրենյանՄարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մեզ սպասում է տաք և բավարար տեղումներով մարտ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:Ավելին11:3001.03.23 -
ԱրցախԱրցախի ՄԻՊ-ն ու «Թաթոյան» հիմնադրամը՝ Արցախի երեխաների իրավունքների խախտումների մասինԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները։ Այն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։ 79 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։ Առկա իրավիճակը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երեխաների՝ բավարար կենսամակարդակի ապահովման, պատշաճ սնվելու, ազատ տեղաշարժի, կրթության, ընտանիքներում ապրելու իրավունքների և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար։ Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։ Զեկույցը հասանելի է Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով։Ավելին11:1501.03.23 -
ՔաղաքականԱպագայում մարտի 1-ը դառնալու է Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան ՔոչարյանՏիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ապագայում մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր։ Ի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ իշխանության վճռականության ևս տասը տարի մենք կարողացանք վայելել մեր անկախությունը և ազատագրված Արցախը։Ավելին11:0701.03.23 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժածՄարտի 1-ին, ժամը 01։03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Փ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին11:0001.03.23 -
ԱշխարհՎերջին տվյալները՝ Հունաստանում գնացքների վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹՀունաստանում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով 32 մարդ է զոհվել, 85 վիրավորներից 53-ը մնում են հիվանդանոցներում, մնացածը օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, Հունաստանի հանրային ERT հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ «Այս պահին հաստատվել է 32 մարդու մահը, հիվանդանոցներ տեղափոխված 85 վիրավորներից 53-ը հոսպիտալացվել են, մնացածը դուրս են գրվել»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի քաղաքում, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ չպարզված հանգամանքներում Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող «Evangelismos» կայարանում: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Մարդկանց արգելափակումից հանելու գործողությանը մասնակցում է 150 հրշեջ, դեպքի վայրում է շտապօգնության 40 մեքենա, ասաց հրշեջը։ «Հրշեջների ջանքերն այժմ կենտրոնացած են մարդատար գնացքի առաջին երկու վագոնների վրա, որոնք շրջվել են և դժվարանում են մարդկանց դուրս բերել»,- ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։Ավելին10:4501.03.23 -
ՏարածաշրջանՆոր տվյալներ՝ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալԹուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45089-ի։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 1-ին, հայտնել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) տվյալները։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադիյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում ընդհանուր առմամբ զոհվել է 45089 մարդ»,- նշել է AFAD-ը։ Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Կայսերի քաղաքից 16 կմ դեպի արևմուտք ընկած խորության վրա: Զոհերի մասին տեղեկություններ չկան։Ավելին10:3001.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրություն է առաջացրել և´ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, և´ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, և´ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Որքան էլ ուշադրություն կա Բաքվում Լավրովի հնչեցվող հայտարարությունների և, մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում միջանցքում անցակետ նախատեսված չլինելու շուրջ, դժվար է չհիշել 2020 թվականի հետպատերազմյան փուլում Ադրբեջանի պահվածքը: Իսկ ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՞ր, որ Ադրբեջանը 2022-ի գարնանը, 2022-ի դեկտեմբերից մինչ այժմ պետք է տարբեր միջոցներով խափանի ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը կամ 2023-ին ահաբեկչության միջոցով շարքից հանի ՀՀ-Արցախ էլեկրագիծը: Միգուցե եռակողմ փաստաթղթում ամրագրված էր 2022-ի ապրիլին Փառուխ գյուղի, ապա Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ ադրբեջանական առաջխաղացումը կամ նույն թվականի օգոստոսին մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական հարձակումները, որոնց հետևանքով Արցախը և´ մարդկային, և´ տարածքային կորուստներ ունեցավ: Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար և փաստաթղթի դրույթների պահպանման նկատմամբ վաղուց վստահություն չկա: Այնպես որ, որևէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակետերի հարցը վերջնական դուրս կբերվի օրակարգից, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը այն տարբեր ձևակերպումներով շարունակում է պնդել: Դեռ չեմ խոսում այն մասին, որ ներկայումս օրակարգում է նույն միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը, որի մասին ամիսներ շարունակ բանակցում են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները և որի մասին Բաքվում անուղղակի նշեց նաև ՌԴ ԱԳ նախարարը. սա ևս ամրագրված չէր հայտնի փաստաթղթում»։Ավելին10:2201.03.23 -
ԱշխարհԲախվել են մարդատար և բեռնատար գնացքները. 16 մարդու կյանք փրկել չի հաջողվելՀունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ Միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։ Վիրավորներից առնվազն 20-ի վիճակը ծանր է։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար ավտոմեքենաներ դուրս են եկել ռելսերից։ Արտակարգ դեպքի վայր է ուղարկվել 40 հրշեջ և 17 տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 30 մեքենա։ Վիրավորներին տեղափոխում են Լարիսայի համալսարանական հիվանդանոց, իսկ Լարիսայի գլխավոր հիվանդանոցը և Կատերինիի հիվանդանոցը բացվել են շտապ կարգով։ Վիրավորներին ընդունելու դեպքում Աթենքի և Սալոնիկի զինվորական հոսպիտալները տագնապային վիճակում են։ Առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը մեկնել է հիվանդանոցներ. Քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդեսը գտնվում է օպերատիվ կենտրոնում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դեպքի վայրից անընդհատ տեղեկություններ է ստանում։Ավելին10:1501.03.23 -
ԻրավականԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ԳեղարքունիքումՈստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։Ավելին10:0001.03.23 -
ՏարածաշրջանՄալաթիայում հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվելՄալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։Ավելին09:4501.03.23 -
ՔաղաքականԹշնամու լկտիությունն այն աստիճանի է, որ ՀՀ-ի հանդեպ նկրտումները «ներկայացվում են» հնարավորություն․ ՈսկանյանԵթե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ենթակա պաշտոնյաները դեռ որոշ չափով փորձում են Հայաստանի Հանրապետության փաստացի նվաճման իրոնց պիղծ նկրտումները քողարկել գոնե նվազագույն դիվանագիտական լեզվով, ապա նույն այդ վարչախմբի ցուցումով գործող քարոզչամեքենան նման «կաշկանդվածություն» չի դրսևորում։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին09:3001.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ: «Ժողովուրդ» ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով, որը որեւէ օրենքով նախատեսված չէ: «Հրապարակ» Փետրվարի 25-ին թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:Ավելին09:2501.03.23 -
ԻրավականՊՆ զորամասի հրամանատարը պահանջել է ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք․ նա կալանավորվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:Ավելին00:2301.03.23 -
ՍպորտԴժվար է և թանկ․ Ձանետին՝ Մեսսիի՝ Ինտեր տեղափոխվելու հնարավորության մասին«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ իտալական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։Ավելին00:1901.03.23 -
ՀասարակականԵրևանում և Կոտայքի մարզում հոսանքազրկումներ կլինեն․ ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0901.03.23