Լրահոս
2023-03-08
-
ՀասարակականՀայկական օշիբանա. սամուրայների արվեստը, որ վանում է չարին՝ ծաղիկներովԲոլոր կանայք չէ, որ նվեր ստացած ծաղիկները ծաղկամանում են դնում ու հիանում դրանցով: Մասնագիտությամբ ճարտարապետ Էդիտա Սիմոնյանը ծաղիկների թերթիկները չորացնում է ու նկարում դրանցով: Ծաղկաթերթերով նկարչությունն աշխարհին հայտնի է օշիբանա անունով:Ավելին23:2208.03.23 -
ՍպորտԹուրքերը Երևան կգան՝ առանց երկրպագուների. ֆուտբոլային դիվանագիտության 2-րդ խաղակեսըՈրպեսզի հայ-թուրքական ֆուտբոլային մրցապայքարը չվերածվի կատաղի բախումների, ՈՒԵՖԱ-ն կարևոր որոշում է կայացրել: Ընդ որում՝ առանց հայկական և թուրքական կողմերի կարծիքները հաշվի առնելու: Հայաստանում՝ երկու երկրների ընտրանիների հանդիպմանը ներկա չեն լինի թուրք երկրպագուները: Հայերն էլ Թուրքիա չեն գնա ֆուտբոլ նայելու: Ո՞րն է ՈւԵՖԱ-ի որոշման պատճառը և ինչպ՞ես է այն ընդունվել Հայաստանի ֆուտբոլային աշխարհում:Ավելին23:1508.03.23 -
Հասարակական«Վոթսափս պայթում ա ատկրիտկեքով». ի՞նչ են փնտրում կանայքԼիարժեք երջանիկ լինելու համար խաղաղությունն է պակասում: Այսօր «Հայլուր»-ին ասել են հայ կանայք: Մեկ էլ ընտանեկան ջերմություն են ուզում կանայք: Լիլիթ Խալաթյանն է Երևանում լսել կանանց ու նաև տղամարդկանց ցանկությունները:Ավելին23:0708.03.23 -
ՀասարակականԵրևան-Սևան ճանապարհին «Nissan X-Trail»-ը շրջվել էՄարտի 8-ին, ժամը 21:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։Ավելին23:0008.03.23 -
ՏարածաշրջանՕձին բնից հանող թուրքի դեմ պայքարի է ելել «անշառ ալևին». էրդողանի հակապատկերըՈ՞վ է Քեմալ Քըլըչդարօղլուն. նա, ով երազում է տապալել Էրդողանին: 74-ամյա քաղաքական գործիչը այս շաբաթ հռչակվեց Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու: Թուրքիայի նախագահի կատաղի հակառակորդին կհաջողվի՞ վերջ դնել էրդողանի դարաշրջանին:Ավելին22:5208.03.23 -
ԱրցախԱրցախի ԱԳՆ-ը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասինԱրցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։ «Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք: Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին22:4508.03.23 -
ԱրցախԲաքվի արցունքներին հավատում է Եվրոպան. Ադրբեջանի ահաբեկչությունից հետո ԵՄ-ն պաշտպանում է ԲաքվինԱյն պահին, երբ Ադրբեջանը Արցախում դիվերսիայից հետո ակտիվացրել է տեղեկատվական գրոհը՝ Հայաստանին մեղադրելով Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով զենք ու զինված ուժերի անձնակազմ տեղափոխելու համար, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետ Տոյվո Կլաարը խոսում է Բերձորի միջանցքով անցնող բեռնատարները ստուգելու անհրաժեշտության մասին: Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ օրինական է միջանցքով անցնող բեռների թափանցիկությունը ապահովելու՝ Ադրբեջանի պահանջը: Եվրոպացի դիվանագետի հայտարարությունը կողմնակալ են համարում Արցախում՝ հատկապես, ադրբեջանական վերջին ահաբեկչության ֆոնին:Ավելին22:3008.03.23 -
ՔաղաքականՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունըՎրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ ՀՀ դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Հիշեցնենք, վրաստանյան pirvelinews.com լրատվականը, հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ «Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։Ավելին22:1508.03.23 -
Շոու բիզնես«Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում ու ոչ մարտի 8-դ է գալիս, ոչ նորաձևության շաբաթը»․ ՍիրուշոԵրգչուհի Սիրուշոն Ֆրանսիայում նորաձևության շաբաթին մասնակցելուց հետո վերադարձել է Հայաստան։ Այս մասին նահ հայտնել է Ինստագրամի իր էջում։ «Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում ու ոչ մարտի 8-դ է գալիս, ոչ նորաձևության շաբաթը: Սա է դարձել մեր իրականությունը, որի մեջ սովորում ենք ապրել»,- գրել է երգչուհին իր էջի Stories բաժնում:Ավելին22:0008.03.23 -
ՍպորտՍիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել էՍիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ ալ Սալիհը ցմահ որակազրկվել է ազգային առաջնության հանդիպման մրցավարի վրա հարձակվելու համար, հայտնում է Reuters-ը։ «Ալ-Ջայիշի» 33-ամյա պաշտպանը կարմիր քարտ է ստացել «Ալ-Վաթբայի» դեմ խաղում, որից հետո հարձակվել է մրցավարի վրա և թքել նրա վրա։ Ֆուտբոլիստը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով։Ավելին21:4508.03.23 -
ՀասարակականՀրդեհ Նալբանդյան գյուղում, այրվել են խաղողի վազեր, ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառՄարտի 8-ին, ժամը 16։36-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Նալբանդյան գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18։52-ին։ Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառ։Ավելին21:3008.03.23 -
ՀասարակականԴուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքըՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կանանց տոնի առիթով․ «Աստված պահապան բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին: Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։ Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»։Ավելին21:1508.03.23 -
ՀասարակականԵրևանի Էրեբունի վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, Դ. Բեկի 2-րդ նրբանցքի, Գաջեգործների և Ազատամարտիկների փողոցների՝ իրենց նրբանցքներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համարԱվելին21:0008.03.23 -
ԱռողջապահականԿակաոյի միացությունները՝ որպես հակաբորբոքային մոլեկուլների առաջացման աղբյուրՋոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների մի խումբ հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը, հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում, դառնում է հատուկ բակտերիաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, փաստում են հետազոտությունն անցկացրած մասնագետները։ Գիտնականները փորձարկել են երեք տեսակի կակաոյի փոշու ազդեցությունը մարսողական համակարգի տարբեր մոդելների վրա: Գաղտնիք չէ, որ շոկոլադը պարունակում է մի շարք պոլիֆենոլներ (հակաօքսիդանտներ), որոնցից են կատեխինը, էպիկատեխինը և սննդային բջջանքը: Այս երկու միացություններն էլ որոշ պատճառներով վատ են մարսվում և ներծծվում: Սակայն հաստ աղիք հասնելուն պես, սկսվում է ֆերմենտացիայի պրոցեսը: Պոլիֆենոլները վեր են ածվում փոքր մոլեկուլների, որոնք առավել հեշտ են յուրացվում: Այդ մոլեկուլներն օժտված են հակաբորբոքային հատկությամբ: Կակաոյի բջջանքը պրեբիոտիկների հետ խառնելու դեպքում կարելի է ամրապնդել մարդու առողջությունը և հեշտացնել հակաբորբոքային միացությունների առաջացման գործընթացը: Հետազոտողները հայտնաբերել են, որ պրեբիոտիկների ներմուծումն ավելացնում է օգտակար մանրէների քանակությունը աղիում՝ ճնշելով վնասակար ֆլորայի աճը: Մի շարք օգտակար հատկություններից բացի, պետք է ուշադրություն դարձնել նաև կակաոյի օգտագործման վնասներին և հակացուցումներին։ Կակաոն բավականին ալերգեն է։ Այն պետք է օգտագործվի զգուշությամբ՝ հատկապես, եթե արդեն առկա է ալերգիկ ռեակցիա այլ մթերքների նկատմամբ: Կակաոյի մեջ առկա պուրինները կարող են խնդիրներ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր պուրինային նյութափոխանակության խանգարումներ ունեն: Նման դեպքերում կակաոյի ըմպելիք խմելը կառաջացնի միզաթթվի ավելցուկի ձևավորում։ Արդյունքում մեծ քանակությամբ աղերը կհանգեցնեն հոդերի խնդիրների ու հոդատապի։ Ըստ դիետոլոգների, չի կարելի նաև կակաո խմել (հատկապես կաթով և շաքարով) ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց՝ ինսուլինակայունություն և շաքարախտի առաջացման հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով։ Կակաոյի մեջ հայտնաբերված կոֆեինը կարող է ունենալ թեթև միզամուղ ազդեցություն և հանգեցնել ջրազրկման և հանքանյութերի տարրլվացման, եթե ջուր-աղ հավասարակշռությունը չլրացվի: Կաֆեինի պարունակության և խթանող ազդեցության պատճառով կակաոն խորհուրդ չի տրվում օգտագործել հղի և կերակրող կանանց և մինչև 3 տարեկան երեխաներին։ Կակաոյից պետք է խուսափեն նաև աթերոսկլերոզ, նյարդային համակարգի հիվանդություններ և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ։Ավելին20:4508.03.23 -
ԱռողջապահականԱրթրոսկոպիան՝ որպես հոդային խնդիրների բուժման լավագույն միջոցԱրթրոսկոպիան փոքր վիրահատական միջամտություն է, որի նպատակը հոդային խնդիրների ախտորոշումը և բուժումն է։ Բժիշկը նշանակում է արթրոսկոպիա այն դեպքերում, երբ ցանկանում է զննել ներհոդային տարածությունը և հասկանալ, թե ինչ է կատարվում հոդերի ներսում։ Միջամտության համար օգտագործվում է հատուկ գործիք` արթրոսկոպ: Այն բարակ խողովակ է, որի մի ծայրին միացված է օպտիկական տեսաձայնագրող սարք։ Արթրոսկոպը թույլ է տալիս ռեալ ժամանակի մեջ զննել և տեսաձայնագրել ներհոդային տարածությունը։ Արթրոսկոպիան կարող է նշանակվել որպես հոդային խանգարումների ախտորոշման լրացուցիչ միջոց։ Նման դեպքերում հետազոտվող հոդի շրջակայքում կատարվում է վիրահատական փոքր կտրվածք՝ բացվում է անցք դեպի հոդ, որի միջոցով էլ արթրոսկոպը զգուշությամբ ներմուծվում է ներհոդային տարածություն։ Ավելի հաճախ արթրոսկոպիան նշանակվում է հետևյալ հոդերի հետազոտության համար՝ ծունկ արմնկային հոդ կոնքազդրային հոդ սրունք-թաթային հոդ ուսահոդ դաստակի հոդեր Վերջին տարիներին արթրոսկոպիան հաջողությամբ օգտագործվում է նաև բուժական նպատակով՝ որպես ներհոդային վիրահատության ժամանակակից մեթոդ։ Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ՝ հիվանդության ախտորոշման և բուժման մեջ արթրոսկոպիայի օգուտների և վտանգների մասին։ Մինչև բուժման նպատակով արթրոսկոպիային համաձայնություն տալը, պետք է հարցնել բժշկին, թե արդյոք ձեր պարագայում կարող է մեկ այլ մեթոդ ավելի արդյունավետ լինել, քան արթրոսկոպիան, ինչպիսիք են՝ քաշի կարգավորում, ցավազրկում, հակաբորբոքային դեղեր, ֆիզիոթերապիա, օրինակ՝ բուժական վարժանքներ։ Մինչև բուն արթրոսկոպիան բժշկը կհետազոտի հոդը և գուցե նշանակի այլ հետազոտություններ, օրինակ՝ ռենտգենոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ինչպես նաև նաև՝ արյան կամ այլ թեստեր։ Արթրոսկոպիայից առաջ կարող են առաջարկվել նաև որոշ դեղերի ընդունման դադարեցում կամ նշանակվեն նոր դեղեր։ Ախտորոշիչ արթրոսկոպիան համարվում է փոքր վիրահատական միջամտություն, որից հետո դուք կարելի է նույն օրը տուն վերադառնալ։ Ընդհանուր առողջական վիճակից կամ հոդային հիվանդության բնույթից կախված, կարող են առաջարկվել նաև տեղային կամ ընդհանուր անզգայացում։ Վիրաբույժը (կամ վնասվածքաբանը) հետազոտվող հոդի շրջանում կկատարի փոքր կտրվածք, կբացի փոքր անցք, որի միջոցով արթրոսկոպը կներմուծի ախտահարված հոդի մեջ։ Եթե վիրաբույժը ցանկանում է իրականացնել նաև որոշ բուժական միջամտություններ (արթրոսկոպիկ վիրահատություն), ապա կարող է հոդի շրջանում նաև կատարել մեկ կամ մի քանի լրացուցիչ կտրվածքներ։ Արթրոսկոպիկ վիրահատության տեսակներից է՝ ծնկան հոդի պատռված կապանների վերականգնումը և պլաստիկան։ Արթրոսկոպիկ վիրահատությունները սովորաբար տևում են 30 րոպեից մինչև 2 ժամ, իսկ ախտորոշիչ արթրոսկոպիան՝ ավելի կարճ։ Վիրահատությունից հետո կտրվածքը փակվում է ստերիլ վիրակապով։ Բժիշկը ձեզ նաև կարող է խորհուրդ տալ՝ միջամտության ենթարկված հոդի բարձր դիրք՝ հոդի այտուցը մեղմացնելու համար, սառցեպարկ՝ հոդի այտուցը մեղմացնելու համար, օժանդակող այլ միջոցներ և ցավազրկողներ։ Ցանկացած տիպի վիրաբուժական միջամտություն ունի իր ընդհանուր և առանձնահատուկ ռիսկերը։ Արթրոսկոպիկ միջամտության հնարավոր բարդություններից են՝ վարակ, արյան մակարդուկներ (թրոմբ), ներհոդային արյունահոսություն, նյարդի վնասում կամ թմրածության զգացում, ձգձգվող ցավեր։ Անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բժշկի հետ, եթե արթրոսկոպիայից հետո ի հայտ են եկել՝ բարձր ջերմություն, սուր ցավեր, վերքի հարակից մաշկի զգալի կարմրություն և այտուց, թմրածություն, վիրահատական անցքերից տհաճ հոտով հեղուկի կամ թարախի արտահոսք։Ավելին20:3008.03.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Մաֆիոզ չէ և ուզում է տապալել էրդողանին հույս և հուսահատություն՝ ԹուրքիայումԱվելին20:3008.03.23 -
ԱռողջապահականԻնչպե՞ս են արյան թիթեղիկները մասնակցում մակարդելիությանը և այլ գործընթացներումԱրյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան ամենափոքրաքանակ բջիջներն են, որոնք մասնակցում են արյան մակարդման գործընթացներին: Դրանց թիվը 1 միկրոլիտր արյան մեջ 180-ից մինչև 400 հազար է: Արյան թիթեղիկները հանդիսանում են արյան բջիջների՝ ձևավոր տարրերի երեք հիմնական տեսակներից մեկը: Դրանք արտադրվում են կարմիր ոսկրածուծում։ Արյան թիթեղիկները սկավառակաձև են, ունեն 2-5 մկմ տրամագծ և կորիզազուրկ են, իսկ կյանքի տևողությունը 7-10 օր է: Երբ ինչ-որ պատճառ բերում է արյունատար անոթի պատի վնասման, արյան թիթեղիկները կուտակվում են վնասվածքի տեղում, միաձուլվում կամ կպչում իրար՝ «ագրեգացիա», և անջատում նյութեր, որոնք ունեն արյան անոթը սեղմող և մակարդուկի առաջացման գործընթացին սկիզբ դնող ունակություններ: Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդմանը՝ բոլոր փուլերում։ Դրանք կոչվում են թրոմբոցիտային մակարդելիության գործոններ: Թրոմբոցիտային մակարդելիության գործոններ են՝ թրոմբոցիտային թրոմբոպլաստին, որը մասնակցում է արյան մակարդման առաջին փուլին, հակահեպարինային գործոն, որը կապում է հեպարինը և արագացնում մակարդման ընթացքը, մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն՝ մասնակցում է թրոմբոցիտների ադհեզիայի և ագրեգացիայի գործընթացին, թրոմբոստենին՝ իրականացնում է գոյացած մակարդուկի խտացման գործընթացը, սերոտոնին՝ որպես անոթասեղմիչ նյութ, սեղմում է վնասված հյուսվածքի անոթները և նպաստում արյունականգին, ագլյուտինացիայի գործոն. նպաստում է թրոմբոցիտների ագրեգացիային: Արյան թիթեղիկներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոնը, որը խթանում է անոթների հարթ մկանների աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։ Արյան թիթեղիկները ֆիզիոլոգիական տարբեր պայմաններում կամ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև բուժումներ ստանալիս (օրինակ՝ որոշ դեղերի ընդունումից) կարող են շատանալ կամ քչանալ: Թիթեղիկների շատացումը (թրոմբոցիտոզ) բերում է արյան մակարդելիության բարձրացման, իսկ քչացումը (թրոմբոցիտոպենիա)՝ վերջինիս թուլացման: Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոզի օրինակներից են՝ սննդի մարսողությունը, ծանր ֆիզիկական աշխատանքը, հուզական սթրեսը, ցավը, քաղցի զգացումը, հղիությունը: Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոպենիայի օրինակներից են՝ գիշերային քունը: Ախտաբանական թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները (արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող) զարգանում է այս բջիջների՝պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում:Ավելին20:1508.03.23 -
Տարածաշրջան«Օտարերկրյա գործակալների» օրինագծերը Վրաստանն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին ուղղված նամակում գրել է՝ քանի որ Վրաստանն առաջ է շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, իշխանությունները ցանկանում են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկության, անվտանգության և քաղաքացիական հասարակության իրավունքների ու ազատությունների միջև առավելագույն հավասարակշռություն։ Հաղորդում է Aliq Media-ն։ Պապուաշվիլին Կլեր Բազի Մալորին զեկուցել է խորհրդարանում գրանցված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի մասին՝ դրանց վերաբերյալ խնդրելով Վենետիկի հանձնաժողովի իրավական եզրակացությունը։ Պապուաշվիլին նամակում ընդգծել է, որ Վրաստանը գտնվում է տարածաշրջանային անվտանգության փոփոխվող բարդ միջավայրում։ Նման պայմաններում ի հայտ են գալիս նոր և կարևոր խնդիրներ, որոնց պետական գերատեսչությունները պետք է արձագանքեն ժամանակին։ Այս խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են ինչպես բոլոր շահագրգիռ կողմերի թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, այնպես էլ անվտանգության մարտահրավերների ավելի լուրջ պատկերացում: «Այդ կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը որոշել է ընդունել նոր կանոնակարգ Վրաստանում գործող ոչ առևտրային/ոչ ձեռնարկատիրական կազմակերպությունների համար։ Խորհրդարան է ներկայացվել երկու օրինագիծ՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։ Օրենքների նախագծերը նպատակ ունեն ապահովել ոչ առևտրային/ոչ բիզնես կազմակերպությունների նվազագույն անհրաժեշտ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ներառյալ օտարերկրյա ֆինանսավորումը: Տիկին նախագահ, մենք անհամբեր սպասում ենք այս հարցում Ձեզ հետ համագործակցությանը»,- ասված է Պապուաշվիլիի նամակում։ Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ:Ավելին20:0008.03.23 -
ԱրցախԱդրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային հանրության պահանջները․ ԲեգլարյանԱդրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային հանրության պահանջները, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բախվում է միջազգային ճնշումների, անտեսում է միջազգային հանրությանը, հետո հարձակվում է Արցախի վրա և ապատեղեկատվություն տարածում՝ էթնիկ զտումներին ուղղված ավելի մասշտաբային հարձակումների կեղծ արդարացման համար»,-ընդգծել է Բեգլարյանը՝ Twitter-ում։Ավելին19:4508.03.23 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը երեք նախարարի է ազատել պաշտոններից և նոր նշանակումներ արելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին: Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:Ավելին19:3008.03.23