Լրահոս
2023-03-16
-
ԻրավականՕտարերկրացիները թմրանյութ են իրացրել Երևանում. քրեական հետախույզների բացահայտումըՈստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ:Ավելին14:3016.03.23 -
ՄիջազգայինԲրիտանիան 12,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանին և ՄոլդովայինՄեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։Ավելին14:1516.03.23 -
ՄիջազգայինԷրդողանն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն են Անկարայում քննարկել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները: «Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- գրված է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Ալիևը վերջին կես ամսում արդեն 2-րդ անգամ է հանդիպել Էրդողանին:Ավելին14:0616.03.23 -
Արտաքին քաղաքականությունԵվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումըԵվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:Ավելին14:0016.03.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանին և Ադրբեջանին Եվրամիությունը կոչ է անում օգտվել «պատմական հնարավորությունից»Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում է այսպիսի հայտարարություն արել Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին:Ավելին13:4816.03.23 -
ՔաղաքականԲրյուսովի ռեկտորի ժ/պ-ի նշանակումը միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել համալսարանը. «Համախմբում»ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» նախաձեռնությունը:Ավելին13:4516.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանական կուտակումները հայկական սահմանին զգում են բնակիչներըՀայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ են, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա: Գրել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին, որտեղ նշել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերական կայունությանը սպառնալիքներ է առաջացնում։ Թովմասյանը շեշտել է, որ ադրբեջանական կուտակումները հայկական սահմանին զգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները:Ավելին13:3616.03.23 -
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանԱյցը նախապես ծրագրավորված է եղել, և նա Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:Ավելին13:3016.03.23 -
ՔաղաքականԱրցախի բլոկադայի մասին ընդդիմության նախագիծն ԱԺ-ում չի ընդունվել. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկելԱլիևն Արցախում ագրեսիան ավելացրել է Հայաստանի վարչապետի համաձայնությամբ,- խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը: Թևանյանն այսօր հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել այն նախագծի լրամշակված տարբերակը, ըստ որի՝ Հայաստանի խորհրդարանը պետք է հայտարարություն անի Արցախի բլոկադայի վերաբերյալ:Ավելին13:1816.03.23 -
ՀասարակականԽանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգՄարտի 15-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ:Ավելին13:1516.03.23 -
ՀասարակականԱվտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման. մանրամասներ՝ զինծառայողների մասնակցությամբ վթարից2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության, այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Ավելին13:0016.03.23 -
ՔաղաքականՌուսաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում և Լաչինի միջանցքում դրության մասին. Փաշինյան«Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը,- կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը հույս ունի, որ ՌԴ-ն իր այդ գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե Ռուսաստանը չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է ինքը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ահազանգելով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին:Ավելին12:5416.03.23 -
Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող. ՔԿ մամուլի քարտուղար2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:Ավելին12:5016.03.23 -
ԻրավականԱնհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ, բայց վարկ չէր ստացելՓետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության և երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Սակայն նույն անձը կրկին զանգել և հայտնել էր՝ իբր հաստատվել է ոչ թե երեք, այլ վեց միլիոն դրամի վարկը: Իսկ երբ պարզվել էր, որ ոչ մի վարկ էլ չկա, և փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել է, տղամարդը դիմել էր ոստիկանություն:Ավելին12:4516.03.23 -
ՔաղաքականՄարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած դիվերսիան եռակողմ հայտարարության եռակի խախտում է պարունակում․ վարչապետՄարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսանտների կողմից ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3416.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ալիևն ու Էրդողանը փակ դռների հետևում են խոսել Հայաստանի մասինՀայլուր 12։30 Ալիևն ու Էրդողանը փակ դռների հետևում են խոսել Հայաստանի մասինԱվելին12:3016.03.23 -
ՀասարակականՔաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջիցԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Ավելին12:2516.03.23 -
ՀասարակականՀայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել և հանձնել իշխանություններինՀայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։Ավելին12:2016.03.23 -
ՄիջազգայինՎտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերիցՎտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից Արիզոնայի արևմուտքում՝ Մոհավի շրջանի Տոպոկ քաղաքի մոտ, Կալիֆորնիայի և Նևադայի սահմանից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով New York Times պարբերականին:Ավելին12:1016.03.23 -
ՀասարակականԱղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. Hetq.amԱռաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը ( 27.02.2023-04.03.23 արտադրության՝)։ Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, յուղազերծ կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։Ավելին12:0016.03.23