Լրահոս

2023-03-20
  • Միջազգային
    12 ժամ բանակցությունների արդյունքում Սերբիան ու Կոսովոն պայմանավորվել են
    Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել Եվրամիության առաջարկած ծրագրով, սակայն փաստաթուղթը կողմերը դեռ չեն ստորագրել: Համաձայնությունը ձեռք է բերվել շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահի, Կոսովոյի վարչապետի և Եվրամիության պաշտոնյաների՝ 12 ժամ տևած եռակողմ բանակցությունների արդյունքում:
    14:37
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել
    Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    14:30
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով
    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 17-ին Ազատամարտիկների փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 51-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ներխուժում՝ Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
    Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ինչպես այսօր հայտնում Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։ «Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական ​​շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Լոնդոնում Հնդկաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ ակցիան կազմակերպել են Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում անկախ սիկհական պետության՝ Խալիստանի ստեղծման կողմնակիցները. Փենջաբի բնակչության մեծամասնությունը կազմում են սիկհիզմի հետևորդները: Սիկհ համայնքի որոշ ներկայացուցիչների հակահնդկական ելույթները Մեծ Բրիտանիայում սկսվել են այն ​​բանից հետո, երբ հնդկական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է սկսել «Վարիս Փենջաբ Դե» («Փենջաբի ժառանգներ») խալիստանամետ խմբավորման և դրա առաջնորդ Ամրիթպալ Սինգհի դեմ: Ինչպես այսօր հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ խմբավորման տասնյակ կողմնակիցներ են ձերբակալվել անցած հանգստյան օրերին: Ըստ այդ տեղեկատվության՝ Սինգհը թաքնվում է:
    14:00
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս չվարակվել, եթե տանը կարմրուկով վարակված անձ կա
    Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար, եթե տանը կարմրուկով վարակված անձ կա։Կ արմրուկով հիվանդին պետք է հնարավորինս մեկուսացնել: Նրա հետ սերտ շփված անձը, եթե չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի է պատվաստված, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:
    13:45
    20.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Արցախցի հողագործի ուղղությամբ են կրակել ադրբեջանցիները Թաղավարդում
    Ադրբեջանցիները կրակել են Արցախի Թաղավարդ գյուղի հողագործի ուղղությամբ: Կիրակի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ 14-ն անց 15-ին ադրբեջանական մոտակա մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է, տուժածներ չկան:
    13:30
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    21-ամյա տղամարդը դանակահարել էր երիտասարդին. նա հայտնաբերվել է Տիգրան մեծ պողոտայում
    Մարտի 17-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-պատռած վերքով մի երիտասարդի է բուժօգնության տեղափոխել: Ոստիկանության Էրեբունու բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Ժամը 04.40-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 21-ամյա մի երիտասարդի: Բաժնում քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակով խփել էր պարեկների կողմից բաժին բերման ենթարկված երիտասարդը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
    13:15
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
    Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկների մասնակցության մասին: Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր. «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»:
    13:00
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Մալիբուի այգում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հիվհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված այգում նստարանի վրա հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մինչ տեղում աշխատում էր քննչկան խումբը՝ Կենտրոնի ոստիկաններն ու Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։
    12:50
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՊ-ական պատգամավորի նախկին օգնականը դիմել է դատարան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար․ «News.am»
    News.am-ը գրում է․ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դիմել է դատարան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը: Նրա խոսքով՝ դատախազությունից են դիմել եւ իրենց դիրքորոշումն են հարցրել վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ իրենք բացասական կարծիք են հայտնել: «Փոխանակ մի բան էլ պատիժը ծանրացնեն, ավելի շուտ են ուզում ազատ արձակեն, միանշանակ մենք դեմ ենք»,-ասաց Կարեն Մխիթարյանը: Նա նշեց, որ 3 տարուց ավելի կոմայում գտնվող եղբոր առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա: Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։
    12:45
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն:
    12:30
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Широко шагаешь-штаны порвёшь». «7or.am»
    Մարտի 18–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» սպառվել է, և որ Հայաստանին սպառնում է ոչնչացում։ Արարատ/Arabat Միրզոյանի «կանտոռան» Հայաստանին ու Արցախին սպասվող ոչնչացման ադրբեջանական սցենարը նկարագրելուց հետո ասել էր, թե որն է լինելու ՀՀ իշխանությունների քայլերը։ «Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀ–ն ադրբեջանական սպասվող լայնամասշտաբ ագրեսիայի դեմն առնելու հարցում հույսը դրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման վրա։ Մեկ էլ՝ ակնկալում է քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը վեր է տնկել։ Վեր տնկած ձեռքերով հեղափոխություն արածներից այլ բան չէր էլ սպասվում։ Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներին, ապա Նիկոլն՝ ըստ ԱԳՆ տարածած նույն հայտարարության, շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նիկոլը պատառոտում է մեր երկիրը՝ արևմտյան ու ռուսական հարթակներում միևնույն ժամանակ նստեցնելով։ Ռուսերեն մի խոսք կա, ասում են՝ «широко шагаешь — штаны порвёшь»: Նիկոլը միևնույն ժամանակ «այո» է ասում վաշինգտոնյան ու մոսկովյան հարթակներին։ Դա նոնսենս է, քանզի պատերազմող Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարող համադրել իրենց հարթակները։ Նիկոլը Պրահայում ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ալիևն ասում է, որ պետք է այդ ամենը թղթին տալ ու պատրաստվել նոր զիջումների։ Պրահայում տեղի ունեցածը փաստացի նշանակում է վերանայել 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է վերանայել Լաչինի միջանցքի կարգավիճակը ու հնարավորություն տալ Ալիևին գնալ հանցագործության։ Նիկոլը Հայաստանն ու Արցախը դարձրել է առևտրի առարկա՝ սեփական անվտանգության դիմաց։ Էլ ումի՞ց է բողոքում նրա ԱԳՆ–ն։ Իրականությունն այն է, որ Նիկոլն ԱԳՆ–ի շուրթերով պարզապես տեղյակ է պահում, որ Հայաստանը ոչնչացման եզրին է, որ իր «խաղաղության օրակարգն» իրականում պատերազմի ու պարտության օրակարգ էր։
    12:15
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
    2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել և Ոստիկանություն է տեղափոխվել Երևան քաղաքի 24-ամյա բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուրը 4 գրամ քաշով, ինչպես նաև սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։ Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը ձերբակալվել է։ Անձնական խւոզարկությամբ հայտնաբերված զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որով պարզվել է, որ փաթեթներից մեկում առկա սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել վերոնշյալ թմրամիջոցը։Առկա են նախնական տվյալներ այն մասին, որ վերջինս օգտվել է «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից՝ օգտագործելով կրիպտոարժույթ, ինչպես նաև առերևույթ մասնակցություն է ունեցել Երևան քաղաքի համապատասխան վայրերում փաթեթավորված թմրանյութեր տեղադրելու գործընթացում։ Դեպքի վայրի զննությամբ երտասարդի կողմից մատնանշած հասցեի մոտ հայտնաբերվել է 1 ստվարաթղթե փաթեթ՝ լցոնված դեղնականաչավուն զանգվածով, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ ավտոմեքենայի սրահում թղթե փոքր արկղի միջից հայտնաբերվել է թվով 20 հատ՝ ընդհանուր մուտ 17,09 գրամ քաշով փայլաթիթեղով և գունավոր լենտերով փաթեթավորված փաթեթներ, իսկ բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ հատ փայտից պատրաստված գլանակ, որի մի ծայրին առկա է ապակյա խողովակ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել վարույթով հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Հայտնաբերված փաթեթներում առկա՝ «Մարիխուանա» և «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութերի նմանվող պարունակության առնչությամբ նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են ծավալուն քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:00
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ-ն աշխատանքներ է տանում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվի Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարաման հարցը․ Եղիշե Կիրակոսյան
    Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին, լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցին։ «Ցավոք սրտի, ոչ միայն չկատարելն է խնդիրը, այլ նաև՝ որոշման բովանդակությունը աղավաղելը», - նշեց նա։ Կիրակոսյանի խոսքով՝ ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար։ Նման հարցերը քննարկելու լավագույն հարթակը, ըստ նրա, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։ «Պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի Անվտանգության խորհրդի օրակարգ։ Բացի այդ, պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել հարցն անընդհատ բաց պահելու ու վճռի բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար», - նշեց Կիրակոսյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից ու շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։ Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:
    11:45
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ինտեր»-ին
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Յուվենթուս»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջեց նվազագույն հաշվով: «Յուվենթուս»-ի միակ գնդակը 23-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Կոստիչը: «Ինտեր»-ին այդպես էլ չհաջողվեց փրկել խաղը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 3-րդ տեղում: Թիմն ունի 50 միավոր: 52 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Լացիո»-ն, իսկ առաջատարը «Նապոլի»-ն է` 71 միավորով:
    11:30
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արգավանդ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
    Մարտի 20-ին, ժամը 07։16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի 8-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։39-ին, մարվել՝ 08։06-ին։ Այրվել են տան ննջասենյաի փայտե հատակը (մոտ 25 քմ) և պատուհանները։
    11:15
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները
    Մոսկվայում այսօր տեղի կունենան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Արտգործնախարարները պլանավորում են վերլուծել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը:
    11:05
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հետիոտնը 5 անգամ վրաերթի է ենթարկվել
    Բաշկիրիայում մեքենան վրաերթի է ենթարկել Օրենբուրգի մարզի մի բնակչի, որից հետո նրան վրաերթի են ենթարկել ևս չորս մեքենա, հետիոտնը տեղում մահացել է, իր Telegram ալիքում հայտնել է շրջանային ճանապարհային ոստիկանության պետ Վլադիմիր Սևաստյանովը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Մելեուզովսկի շրջանում՝ Ուֆա-Օրենբուրգ մայրուղու 213-րդ կիլոմետրում։ «Պարզվել է, որ Կումերտաու քաղաքի 62-ամյա բնակիչը, վարելով Land Rover-ը, վրաերթի է ենթարկել Օրենբուրգի շրջանի 34-ամյա բնակչին։ Դրանից հետո տղամարդը վրաերթի է ենթարկվել ևս չորս ավտոմեքենայի կողմից»,– իր Telegram-ի ալիքում գրել է Սևաստյանովը։ Սկսվել է դատավարություն, որի ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառներն ու հանգամանքները, հավելել է Բաշկիրիայի ճանապարհային ոստիկանության պետը։
    11:00
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
    10:48
    20.03.23
    Ավելին