Լրահոս
2023-03-26
-
Հասարակական«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում շչակ է գործարկվելուՄարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Աշտարակի խճուղու 2ա հասցեում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում իրականացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին23:3026.03.23 -
ՀասարակականՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 16, 17 շենքեր, Մելքումովի փողոց, Իսակովի պող. 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ճառագայթային Ա և Բ շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբ. 11, 15, 17, 19, 21, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 18, 20 շենքեր, Դալաքյան 1-ին նրբ. 1-67 առանձնատներ, Ահարոնյան փ. 1-69 առանձնատներ, Հ․Մուրադյան փ. 16-41/5 առաձնատներ, թիվ 18 և 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքի առանձնատներ, Արարատյան փ ․2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նոր Արեշ 41փ. 2-17 առանձնատներ և 12, 14 շենքեր, 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկին փ. 52, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաքի՝ Վարոյի Ձորակ, Արա 1, Արա 2, Նարեկ և Տանձանոց թաղամասեր, Շիրազի, Պռոշյան, Երվանդ Շահազիզի, Թամազյան և Նարեկացի փաղոցներ, Արմավիրի մարզ` 10:00-10:30 Լեռնագոգ գյուղ 12:00-12:30 Խանջյան գյուղ, 14:00-14:30 Մյասնիկյան գյուղ, Արարատի մարզ` 12:00-14:00 Այգեստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 10:30-12:30 Արին գյուղ մասնակի, 11:00-13:00 Շատին գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ` 11:00-12:00 Վարդենիս համայնք՝ Վ.Համբարձումյան, Վ.Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակով փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերության բջջային կայաններ, 11։10-12։45 Գավառ քաղաք մասնակի, Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս, Հացառատի Բանջարանոց և Գետի ափ թաղամասեր, N 2 դպրոց, Վազիրի խանութ, «Հ․Աբրահամյան» ԱՁ, Հացառատի Քունջ փողոց, Հին դպրոց, նախկին սովխոզի տարածք, Գավառ քաղաք՝ Արծրունի եղբայրների, Բոշնաղյան, Զորավար Անդրանիկի, Կաբելագործների փողոցներ, Թորսոյենց թաղամաս, ավտոդպրոց, գազի վարչություն, 13։00-14։20 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս, Արծվաքարի ակումբ, Գլանոց, Կամուրջի մոտ և Կսի թաղամասեր, N 7 դպրոց, Սայադյան փողոց, էլ․ցանց, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կեղտաջրերի մաքրման կայան, «Ալիք» գազալցակայան, 14։00-16:00 Գեղամասար, Նորակերտ, Ավազան, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ալրաղաց, 14։30-16։00 Նորատուս գյուղ, Բատյա ճաշարան, ՃՇՇ ասֆալտի գործարան, Նորիկ Ասոյան քարի ատրադրամաս, «Ատոմաշին» ՍՊԸ, «Անդ-Մարիամ» գազալցակայան, «Վերադարձ» հյուրանոցային համալիր, Նորատուսի «Յուքոմ» ՓԲԸ, «Սուսաննա Մելոյան» ԱՁ: Լոռու մարզ՝ 11։00-15:00 Վահագնի գյուղ:Ավելին23:1526.03.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀանրապետության տարածքում մարտի 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում, 27-ին և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 29-30-ը հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին23:0026.03.23 -
ԿԸՀ-ն հայտնել է՝ որքան մարդ է մասնակցել Սիսիան և Անի համայնքներում ընտրություններինՄարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։Ավելին22:4526.03.23 -
ՍպորտՀայտնի է՝ որքան կկազմի Տուխելի աշխատավարձը «Բավարիա»-ումԳերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բավարիա»-ում տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո, գրում է Armsport-ը։ «Չելսի»-ում, որտեղից գերմանացին հեռացավ նախորդ տարվա սեպտեմբերին, մարզիչը տարեկան 15 միլիոն էր ստանում: Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիա»-ն գլխավորել է մարտի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։ Թոմասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին գլխավորել է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնց»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:Ավելին22:3026.03.23 -
Ընտրությունների նախնական տվյալները Սիսիան համայնքի 6 բնակավայրիցԱնի և Սիսիան համայնքներում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Ստորև ներկայացնում ենք Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները. Շենաթաղ բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 138 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 17 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 3 Գետաթաղ բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 65 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 9 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 5 Որոտնավան բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 103 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 12 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 12 Լոր բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 84 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 24 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 23 Դաստակերտ բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 55 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 5 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 4 Լծեն բնակավայր՝ նախնական տվյալներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 21 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 14 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 2Ավելին22:1526.03.23 -
ԻրավականԴատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալՇիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ: Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք: Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում. Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում:Ավելին22:0026.03.23 -
ՀասարակականԵրևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանըՄարտի 26-ին, ժամը 19:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:Ավելին21:4526.03.23 -
ՔաղաքականՍիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում. Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիսիանի ՏիՄ ընտրություններին եւ գրել. «Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում։ Սրանք անթաքույց՝ հեղափոխություն են կեղծել պատերազմ են կեղծել համապետական ընտրություններ են կեղծել սեփական կուսակցության ընտրություններն են կեղծել բանակցություններ են կեղծել մեր պատմությունն են կեղծում մեր արժեքներն են կեղծում Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն»։Ավելին21:3026.03.23 -
Արտաքին քաղաքականությունՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի խախտում է արձանագրելՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:1526.03.23 -
ՀասարակականՄոպեդի վրայից վայր ընկած ու տեղում մահացածները մայր ու դուստր էինSHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մարտի 24-ին Երևանում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Սևակ Մուրադյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Նորագավիթ 1-ին փողոցի 6/2 հասցեի մոտ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Մարգարյանը բացել է ավտոմեքենայի դուռը, որից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էհսան Նուրայինը իր կողմից վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով բախվել է BMW-ի դռանը և կողաշրջվել: Կողաշրջման հետևանքով Էլ Նուրայինն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռահիլ Նուրայինն ու 3-ամյա Սելենա Նուրայինը վայր են ընկել, ինչից հետո Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Հրաչյա Ասատրյանի կողմից վարած, FAV մակնիշի ավտոբուսի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչի հետևանքով Ռ. Նուրայինն ու Ս. Նուրայինը տեղում մահացել են, իսկ Է. Նուրայինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել էին անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:Ավելին21:0026.03.23 -
ՄիջազգայինԿիևը ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել Բելառուսում ՌԴ-ի միջուկային զենքը տեղակայելու պատճառովԿիևը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան գումարել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Պուտինի հայտարարություններից հետո: Դա «խարխլում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիմքերը, միջուկային զինաթափման ճարտարապետությունը և ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության համակարգը», հայտարարել են Ուկրաինայի ԱԳՆ-ում: Կիևը նաև նշել է, որ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը, ի հեճուկս միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների, «այդ երկիրն է՛լ ավելի կվերածի Կրեմլի պատանդի և աղետալի հետևանքներ կունենա նրա ապագայի համար»: Գերատեսչությունը G7-ի և ԵՄ-ի պետություններին կոչ է անում Մինսկին զգուշացնել Բելառուսի համար հեռուն գնացող հետևանքների մասին, եթե վերջինս համաձայնի իր տարածքում տեղակայել ռուսական միջուկային զենքը։ Ուկրաինան նաև ակնկալում է արդյունավետ հակազդեցություն Կրեմլի միջուկային շանտաժին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Ավելի վաղ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:Ավելին20:4526.03.23 -
ԱշխարհԾխարձակող ռումբեր՝ կառավարության դիմաց. կոսովցի ալբանացիները բողոքում ենԿոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Բելգրադի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության: Ցուցարարները պահանջել են վարչապետ Ալբին Կուրտիի հրաժարականը։ Նրանք ծխարձակող ռումբեր են նետել կառավարության շենքի դիմաց՝ որպես խորհրդանիշ «այն խավարի, որի մեջ գցել է վարչապետը Կոսովոյի քաղաքացիներին»: Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության դիմաց ծածանվող կոսովյան դրոշները փոխարինել են սպիտակ դրոշներով: Այդպես նրանք ցանկացել են ասել, որ իրենց վարչապետը «հանձնվել է Սերբիային»։ Կոսովոյի վարչապետը Սերբիայի նախագահի հետ վերջին բանակցության ժամանակ, որ տեղի է ունեցել ԵՄ հովանու տակ, պայմանավորվածություն է ձեռք բերել Կոսովոյում սերբական ինքնակառավարման մարմինների հանրակցության վերաբերյալ: Մասնակի ճանաչված Կոսովոյի քաղաքացի ալբանացիները կարծում են, որ դա խարխլում է Կոսովոյի «պետականությունը»:Ավելին20:3026.03.23 -
ԱրցախՄանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են․ ԱՀ պետնախարարԻնչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ պետության ներսում որևէ նախաձեռնություն հաջողությամբ պսակելու առաջնային նախադրյալը դրա մասնակիցների կարգապահությունն է: Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Դժբախտաբար (գուցե նաև ոչ պատահականորեն) իմ կողմից պետական նախարարի պարտականությունները ստանձնելու պահին Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և որոշակիորեն խաթարված էր առանց այդ էլ բազմաթիվ անգամ ցնցումների ենթարկված ներքին կարգապահությունը: Անկառավարելի նյութական կամ տնտեսական շահ, հովանավորչություն կամ ակնկալվող հովանավորչություն, միջամտություններ կամ միջնորդություններ. սրանք երևույթներ են, որոնց կարելի է հանդիպել ամենուրեք: Բայց այս ամենը պետք է արմատախիլ արվի մեր միջավայրից, և եթե հարկ լինի, ես անձամբ եմ զբաղվելու դրանով, որի հարցում ունեմ և վստահ եմ՝ ունենալու եմ օրեցօր աճող հանրային աջակցություն, անկախ իմ դեմ արդեն իրականացվող կամ ծրագրվող կեղծ հակաքարոզից, անկախ անհիմն քննադատություններից (այդ ամենի հեղինակներին գիտեմ, տիրապետում եմ նաև ոմանց անընդհատ աճող ցնցումների պատճառներին): Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ գործադիր իշխանության կողմից իրականացվող ծրագրերի պատշաճ ընթացքը խաթարող երևույթները հետևողականորեն վեր հանելու և օրինական դաշտ բերելու համար: Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված՝ իրավական պետությանը հատուկ ընթացակարգերով ու եղանակներով»,- գրել է Ներսիսյանը:Ավելին20:1526.03.23 -
ԱշխարհԱվերիչ փոթորիկ Միսիսիպիում․ արտակարգ դրություն է հայտարարվելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ավերիչ փոթորկից հետո Միսիսիպի նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին, հետևում է Սպիտակ տան հրապարակած հայտարարությունից: «Կիրակի առավոտյան նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Միսիսիպի նահանգում և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել նահանգին»,- նշված է հաղորդագրության մեջ: Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ՝ տուժած բնակիչներին կտրամադրվի դաշնային ֆինանսավորում ՝ դրամաշնորհների տեսքով, ժամանակավոր բնակարանների, տների վերականգնման, չապահովագրված կորուստները ծածկելու համար արտոնյալ վարկավորման և աջակցության այլ միջոցների տեսքով: Առնվազն 26 մարդ է զոհվել շաբաթ գիշեր ԱՄՆ Միսիսիպի նահանգում տորնադոյի հետևանքով։Ավելին20:0026.03.23 -
ԱշխարհՈւկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. ԶելենսկիՈւկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն դոլար) կհատկացնի անօդաչու թռչող սարքեր գնելու համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն: Ըստ Զելենսկու՝ «և սա դեռ վերջը չէ»։ «Այս շաբաթ մեր կառավարությումը մի քանի կարևոր որոշում է կայացրել։ Մասնավորապես, ուզում եմ նշել մի որոշում, որը կխթանի անօդաչու սարքերի արտադրությունը։ Ընդհանուր առմամբ, այս տարի առնվազն 20 միլիարդ գրիվնա կուղղվի մեր զինվորների համար անօդաչու թռչող սարքերի գնմանը»,- ասել է Զելենսկին իր ուղերձում, որի տեքստը ներկայացված է նրա կայքում։ Ուկրաինայի կառավարությունը այս շաբաթվա սկզբին որոշում է ընդունել բանակային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումն արագացնելու մասին։ Իշխանությունները հույս ունեն, որ դա արտադրողներին թույլ կտա ավելի արագ զարգանալ, մեծանալ, և որ նրանք կկարողանան ավելի լավ մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ։Ավելին19:4526.03.23 -
ԱշխարհԿյանքից հեռացել է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ավագ որդինԲրիտանացի հայտնի կոմպոզիտոր, «Կատուներ» և «Օպերայի ուրվական» կուլտային մյուզիքլների հեղինակ Էնդրյու Լլոյդ Ուեբերը Twitter-ում հայտնել է որդու՝ կոմպոզիտոր և ձայնագրման ռեժիսոր Նիկոլասի մահվան մասին։ «Վշտի զգացումով ես պետք է հայտարարեմ, որ իմ սիրելի ավագ որդի Նիկը մահացել է մի քանի ժամ առաջ Բեսինգստոքի հիվանդանոցում», – գրել է Էնդրյու Լլոյդ Ուեբերը: The Guardian թերթը նշում է, որ Նիկոլասը մահացել է ստամոքսի քաղցկեղից 43 տարեկանում։Ավելին19:3026.03.23 -
3 մագնիտուդով երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելքՍույն թվականի մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։Ավելին19:1526.03.23 -
ԱռողջապահականԲժիշկը նշել է անեմիայի պատճառներըԲժիշկ Տատյանա Շապովալենկոն խոսել է այնպիսի տարածված խնդրի մասին, ինչպիսին է սակավարյունությունը: Նա թվարկել է սակավարյունության հիմնական պատճառները: Սակավարյունությունը պայման է, որը բնութագրվում է արյան մեջ հեմոգլոբինի և արյան կարմիր բջիջների մակարդակի իջեցմամբ: Գոյություն ունեն սակավարյունության տարբեր տեսակներ, և ամենատարածվածը երկաթի պակասն է: Գլխապտույտ, արագ սրտխփոցներ, գունատ և չոր մաշկ, հևոցներ, կրծքավանդակի ցավ, սառը ձեռքեր և ոտքեր, հոգնածություն: «Անեմիան երբեք հենց այնպես չի զարգանում», – հայտարարել է հաղորդավարուհի Տատյանա Շապովալենկոն։ Այսպիսով, սակավարյունության պատճառներից մեկը չափից ավելի արյունահոսությունն է։ «Եթե կինը չի լրացնում երկաթի պաշարը, ապա 35 տարեկանում կանանց 100 տոկոսի մոտ անեմիա է զարգանում»,– նշել է փորձագետը։ Բացի այդ, երկաթի անբավարարությունը և աղեստամոքսային համակարգի աշխատանքի խնդիրը կարող են առաջացնել սակավարյունություն: Երկաթի պակասը դրսևորվում է մկանային ցավերով, հոգնածությամբ, կոտրատվող մազերի ավելացմամբ։ Կանանց համար երկաթի օրական ընդունումը օրական 15-21 մգ է: Այսպիսով, երկաթը պարունակվում է նռան, ձվի, մսամթերքի, հնդկացորենի շիլայի մեջ։Ավելին19:0026.03.23 -
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ըՄարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22880 քաղաքացիներից 9610-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15918 քաղաքացուց 8465-ը։ Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։ Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։Ավելին18:4526.03.23