Լրահոս
2023-03-26
-
Արտաքին քաղաքականությունԱՀ ՄԻՊ-ը Ուրուգվայում ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողություններըԱրցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել է Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։ «Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։ Օրենսդիր մարմնի անդամներին շնորհակալություն եմ հայտնել 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։Ավելին18:3026.03.23 -
ԱռողջապահականՍննդաբանը խորհուրդ է տվել ուտելու ընթացքում սառը ջուր չխմելՈւտելու ընթացքում սառը ջուր խմելը վտանգավոր է, քանի որ դա խախտում է աղեստամոքսային համակարգի ջերմաստիճանը: Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Նատալյա Լազուրենկոն։ Նրա խոսքով՝ մարսողության ժամանակ աղիներում բարձրանում է ջերմաստիճանը, սկսվում է արյան ակտիվ մատակարարումը։ Խմելու դեպքում նյութերի մի մասը կարող է չներծծվել։ Սա սպառնում է աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց առողջությանը: «Սառը ջուրը բթացնում է այդ գործընթացները, ուստի սնունդը չի մարսվի և չի բաժանվի ֆերմենտների այնպես, ինչպես անհրաժեշտ է», – Լազուրենկոյի խոսքերն է մեջբերում «Երեկոյան Մոսկվան»: Բժիշկը հավելել է, որ առողջ մարդիկ կարող են անհատապես ընտրել խմիչքները: Կարևոր է հիշել, որ սուրճը, սմուզին կամ հյութը մեծացնում են կերածի սննդային արժեքը:Ավելին18:1526.03.23 -
ԱշխարհՎերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն․ մանրամասներ նրա կյանքիցՄեծ կոմպոզիտորն աչքի չէր ընկնում լավ առողջությամբ։ Նա սկսել է կորցնել լսողությունը արդեն 20 տարեկանում, բացի այդ, Լյուդվիգ վան Բեթհովենը տառապում էր մարսողության և լյարդի հետ կապված խնդիրներից։ Բայց կոնկրետ ինչի՞ց է նա մահացել։ Վերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն: Գիտնականները վերլուծել են կոմպոզիտորի մազերի հինգ հատվածները և պարզել, որ նա լյարդի հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն է ունեցել: Հիմնական եզրակացությունները, որոնց հանգել են մասնագետները, հետևյալն են. կոմպոզիտորը գենետիկ նախատրամադրվածություն ուներ լյարդի հիվանդությունների նկատմամբ, իսկ մահից քիչ առաջ վարակվել էր վիրուսային հեպատիտ B-ով: միևնույն ժամանակ, գիտնականները դեռ չեն կարող վերջնական պատասխան տալ այն հարցին, թե կոնկրետ ինչից է մահացել Լյուդվիգ վան Բեթհովենը: Նրանց չի հաջողվել հայտնաբերել նրա խլության պատճառը։ Երկար ժամանակ նա ունեցել է մարսողական խնդիրներ, իսկ ալկոհոլի օգտագործումը վատթարացրել է լյարդի հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ մահվան պատճառ է դարձել կապարով թունավորումը՝ ստամոքսի ցավերի բուժման կասկածելի մեթոդների և կապարի խողովակներով հոսող ջրի օգտագործման պատճառով: Այնուամենայնիվ, այս վարկածը վաղուց կասկածի տակ է դրվել: Հատուկ անալիզը նաև պարզել է, որ մահից քիչ առաջ Բեթհովենը վարակվել է վիրուսային հեպատիտ B-ով: Դրան գումարելով այն, որ կոմպոզիտորը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել, դա կարող է նրա մահվան պատճառ դառնալ 56 տարեկանում, կարծում են հեղինակները: Գիտնականների համար անակնկալ էր այն, որ Բեթհովենի ԴՆԹ-ն նման չէ նրա եղբորորդու ժառանգների նմուշներին։ Բացի այդ, կոմպոզիտորի և նրա հարազատների գենետիկական նյութի մանրակրկիտ ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ Բեթհովենի ընտանիքում տղամարդկային գծում կար առնվազն մեկ տղա, որը ծնվել էր արտամուսնական կապից. Լյուդվիգի գենոմը չափազանց շատ է շեղվում նախնիների գծից: Միևնույն ժամանակ, գիտնականները չեն կարող ճշգրիտ որոշել, թե Բեթհովեններից կոնկրետ ով է ծնվել «օտար» հորից՝ ինքը ՝ կոմպոզիտորը, նրա հայրը, պապը, թե նախապապը: Գանգուրները հետազոտել են գիտնականների մի մեծ խումբ, այդ թվում՝ դոկտոր Ակսել Շմիդտը Բոննի համալսարանական կլինիկայի մարդու գենետիկայի ինստիտուտից՝ կոմպոզիտորի հայրենի քաղաքից, և դոկտոր Արթուր Կոհերը ՝ Մաքս Պլանկի հասարակության էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտից: Բոննում ծնված գերմանացի մեծ կոմպոզիտորը մահացել է 1827 թվականի մարտի 26-ին, 56 տարեկանում: Նրան հրաժեշտ են տվել հազարավոր մարդիկ։ Նա թաղված է Ավստրիայում ՝ Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։Ավելին18:0026.03.23 -
ՔաղաքականՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունըՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը ՔՈ նախընտրական շտաբը օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս մասին հայտնում են շտաբից: «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել»,- ասվում է հայտարարությունում:Ավելին17:4526.03.23 -
ԱռողջապահականՍննդաբանը նշել է արյունը խտացնող ըմպելիքներըԲժիշկ-սննդաբան Միխայիլ Գինցբուրգը հայտնել է, որ ալկոհոլը, ինչպես նաև քաղցր և աղի ըմպելիքները խտացնում են արյունը: Նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։ Մասնագետը նախազգուշացրել է, որ խիտ արյունը կարող է թրոմբների առաջացման պատճառ դառնալ։ Նրա խոսքով՝ արյան մակարդման համակարգը մարդուն պաշտպանում է արյան կորստից։ «Բայց եթե այն չափազանց ակտիվ է, ապա արյունը կարող է մակարդվել անոթներում։ Այդ ժամանակ թրոմբ կառաջանա», – պարզաբանել է սննդաբանը։Ավելին17:3026.03.23 -
Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ըՄարտի 26-ին ժամը 14․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 6836-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35․83%-ը կամ 15918 քաղաքացուց 5703-ը։ Երկու համայնքներում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 32․32%-ը։ Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։Ավելին17:1526.03.23 -
ՍպորտՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ ֆոտոշարքովՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ լուսանկարներով։Ավելին17:0026.03.23 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «07»-ն ու «06»-ը․ հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Աշոտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 32-ամյա Արարատ Բ․-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքեաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Հ․-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ալեքս Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։Ավելին16:4526.03.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները մարտի 26-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է մարտի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.22 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.28 դրամ է, վաճառքը՝ 426.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:Ավելին16:3026.03.23 -
ԱշխարհՏղամարդը թեյնիկով հարվածել է խորթ որդու գլխինՄոսկվայում բնակվող տղամարդը թեյնիկով հարվածել է խորթ որդու գլխին, երբ վերջինս փորձել է պաշտպանել մորը: Պարզվում է, տանը վեճ է սկսվե, ինչի ընթացքում տղամարդը սկսել է ծեծել կնոջը, որդին փորձել է պաշտպանել մորը, ինչի արդյունքում էլ խորթ հայրը թեյնիկով հարվածել է նրան. գրում է РЕН TV-ն։ Երեխային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ կատարվում է քննություն։Ավելին16:1526.03.23 -
ՔաղաքականԸնտրելով ՔՊ-ին՝ դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան. Տիգրան ՎարդանյանՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում: Մասնավորապես, ասում են, որ քաղաքացիներին խումբ-խումբ բերում են ու ընտրել են տալիս ՔՊ-ի թեկնածուին: Ընտրաթերթիկները ծալած են գցում, որպեսզի հստակ երևա, թե ում օգտին է քվեն գնացել: Ըստ աղբյուրների, մարդիկ երբեմն շփոթվում ու այլ կողմն են ծալում, իսկ «ակցիզը» կպցնելու տեղ քանի որ չի մնում, հանձնաժողովի անդամներն ասում են` գնացեք ուղղեք ու նոր բերեք: Հարգելի սիսիանցիներ, ընտրելով ՔՊ-ին, դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներին կոչ եմ անում ջայլամի նման գլուխները չմտցնեն հողի մեջ, կարծես թե որևէ բան տեղի չի ունենում: Ձեր ուսադիրների պատիվը գոնե բարձր պահեք ու մի կզեք էս ոչնչություն իշխանության առջև:Ավելին16:0026.03.23 -
ՔաղաքականՍիսիանում ընտրախախտումներ են եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է։Ավելին15:4526.03.23 -
ԱրցախԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆՄարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ-ից։ «Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին15:3026.03.23 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 11:30-ից 19:00-ն կդադարեցվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1փող, 2փող, 2փող 1նրբ, 2փող 2նրբ, 2փող 3նրբ, 2փող 4 նրբ, 4փող, 4փող 4 նրբ հասցեների ջրամատակարարումը: Մարտի 26-ին ժամը 12:30-ից 20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:1526.03.23 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:0026.03.23 -
Երևանում և մարզերում մինչև 8 ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 16, 17 շենքեր, Մելքումովի փողոց, Իսակովի պող. 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ճառագայթային Ա և Բ շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբ. 11, 15, 17, 19, 21, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 18, 20 շենքեր, Դալաքյան 1-ին նրբ. 1-67 առանձնատներ, Ահարոնյան փ. 1-69 առանձնատներ, Հ․Մուրադյան փ. 16-41/5 առաձնատներ, թիվ 18 և 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքի առանձնատներ, Արարատյան փ ․2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նոր Արեշ 41փ. 2-17 առանձնատներ և 12, 14 շենքեր, 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկին փ. 52, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաքի՝ Վարոյի Ձորակ, Արա 1, Արա 2, Նարեկ և Տանձանոց թաղամասեր, Շիրազի, Պռոշյան, Երվանդ Շահազիզի, Թամազյան և Նարեկացի փաղոցներ, Արմավիրի մարզ` 10:00-10:30 Լեռնագոգ գյուղ 12:00-12:30 Խանջյան գյուղ, 14:00-14:30 Մյասնիկյան գյուղ, Արարատի մարզ` 12:00-14:00 Այգեստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 10:30-12:30 Արին գյուղ մասնակի, 11:00-13:00 Շատին գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ` 11:00-12:00 Վարդենիս համայնք՝ Վ.Համբարձումյան, Վ.Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակով փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերության բջջային կայաններ, 11։10-12։45 Գավառ քաղաք մասնակի, Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս, Հացառատի Բանջարանոց և Գետի ափ թաղամասեր, N 2 դպրոց, Վազիրի խանութ, «Հ․Աբրահամյան» ԱՁ, Հացառատի Քունջ փողոց, Հին դպրոց, նախկին սովխոզի տարածք, Գավառ քաղաք՝ Արծրունի եղբայրների, Բոշնաղյան, Զորավար Անդրանիկի, Կաբելագործների փողոցներ, Թորսոյենց թաղամաս, ավտոդպրոց, գազի վարչություն, 13։00-14։20 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս, Արծվաքարի ակումբ, Գլանոց, Կամուրջի մոտ և Կսի թաղամասեր, N 7 դպրոց, Սայադյան փողոց, էլ․ցանց, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կեղտաջրերի մաքրման կայան, «Ալիք» գազալցակայան, 14։00-16:00 Գեղամասար, Նորակերտ, Ավազան, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ալրաղաց, 14։30-16։00 Նորատուս գյուղ, Բատյա ճաշարան, ՃՇՇ ասֆալտի գործարան, Նորիկ Ասոյան քարի ատրադրամաս, «Ատոմաշին» ՍՊԸ, «Անդ-Մարիամ» գազալցակայան, «Վերադարձ» հյուրանոցային համալիր, Նորատուսի «Յուքոմ» ՓԲԸ, «Սուսաննա Մելոյան» ԱՁ: Լոռու մարզ՝ 11։00-15:00 Վահագնի գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին14:4526.03.23 -
Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄարտի 27-ին՝ ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին14:3026.03.23 -
ՏարածաշրջանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին14:1526.03.23 -
ՍպորտՍուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնինՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնին՝ Անտուանետա Ստեֆանովային: Հաղթանակի հասավ նաև Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 6 միավորով Օլիվիա Կիոլբասան է:Ավելին14:0026.03.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:Ավելին13:4526.03.23