Լրահոս

2023-03-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել․ կա տուժած
    Մարտի 26-ին, ժամը 09:18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ. նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    13:30
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հզոր տորնադո Միսիսիպիում․ առնվազն 26 մարդ կյանքից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Առնվազն 26 մարդ է զոհվել շաբաթ գիշեր ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտվող տորնադոյի հետևանքով։ Ավերված տների փլատակներում կարող են լինել տարերքի այլ զոհեր, փոխանցում է BBC-ն։ Ամենաշատը տուժել են փոքր քաղաքները: Այնտեղ ծառեր են տապալվել, հոսանքալարերը կտրվել են, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Հորդառատ անձրևները նաև ավերածություններ են բերել։ Միսիսիպիի հարավային մասում գոլֆի գնդակների մեծության կարկուտ է տեղացել։ Նահանգի արևմուտքում գտնվող Ռոլինգ Ֆորք փոքրիկ քաղաքի բնակիչները պատմում են, որ քամու ուժգնությունից իրենց տների պատուհանները պայթել են։ Այս տարածքում ավերածությունները գնահատվում են որպես առանձնապես խոշոր չափերի։ «Ես երբեք նման բան չեմ տեսել իմ կյանքում: Դա հիանալի փոքրիկ քաղաք էր, և այժմ այն ​​չկա»,- CNN-ի մեկնաբանությունում ասել է տեղի բնակիչ Բրենդի Շովան: Նայթերի ընտանիքը՝ զույգը և նրանց երեք տարեկան դուստրը, այցելում էին Ռոլինգ Ֆորքում գտնվող հարազատներին: Քորնել Նայթը Associated Press-ին ասել է, որ տորնադոյի հարվածից քիչ առաջ տարածքը դարձել է արտասովոր հանգիստ, երկինքը շատ մութ էր, իսկ հետո տրանսֆորմատորները սկսել են պայթել այս ու այն կողմ: Շարքի շրջանում ոստիկանության մի քանի պարեկներ անհետ կորել են: Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը թվիթերում գրել է, որ որոնողափրկարարական խմբերը առաջին օգնություն են ցուցաբերում տուժածներին։ «Միսսիսիպի դելտայում շատերն այս գիշեր ձեր աղոթքի և Աստծո պաշտպանության կարիքն ունեն: Դիտեք եղանակի մասին կանխատեսումները և զգույշ եղեք ամբողջ գիշեր, Միսիսիպի»,- նա գրել է. Կանխատեսվում է, որ տորնադոները դեռ սպառնում են Միսիսիպիի որոշ մասերին: ԱՄՆ-ի հարավային մի քանի այլ նահանգներ նույնպես պատրաստվում են խոշոր փոթորիկների:
    13:15
    26.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինի հակահարվածը. միջուկային մարտավարական զենք կտա Ռուսաստանը Բելառուսին
    Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց դա արել է դաշնակից երկրների տարածքում։ Այս մասին շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նույնիսկ այս իրադարձությունների համատեքստից դուրս, (Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային սպառված ուրանով զինամթերքի հնարավոր մատակարարումը նկատի ունի- խմբ.) Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոն վաղուց բարձրացնում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը. «Սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա»։ «Միացյալ Նահանգները դա անում է տասնամյակներ շարունակ: Նրանք վաղուց տեղակայել են մարտավարական միջուկային զենքեր իրենց դաշնակից երկրների՝ ՆԱՏՕ-ական պետությունների տարածքներում»,- ասել է ՌԴ նախագահը ու ընդծել. «Եվ մենք պայմանավորվեցինք (Բելառուսի հետ), որ նույնը կանենք՝ չխախտելով միջուկայի զենքի չտարածման վերաբերյալ մեր միջազգային պարտավորությունները»:
    13:00
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
    Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։ Ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԿԸՀ կայքով։ Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 15 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 1 կազմակերպություն, մեկ դաշինք։ ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը, Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը օրվա ընթացքում հերթապահություն են իրականացնելու Սիսիան համայնքի ընտրատեղամասերում, իսկ ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ Անի համայնքի ընտրատեղամասերում։ Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
    12:45
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Մարտի 26-ին, ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.) մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է: Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
    12:30
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնագետները հայտնաբերել են Հին Եգիպտոսի հզոր փարավոն Ռամզես II-ի արձանը
    Հելիոպոլիսի Արևի Մատարիյա տաճարում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մի քանի փարավոնների արձաններ: Այդ թվում՝ Հին Եգիպտոսի հզոր տիրակալ Ռամզես II-ի (մ.թ.ա. 1279-1213 թթ.) քանդակը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է MailOnline-ը։
    12:15
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները. Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Դրանք մեր ապագային վերաբերող ճշմարտություններ են։ Դրանցից մեկն այն է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ։ Ու, որքան էլ տարօրինակ հնչի, հենց մեզ են անհրաժեշտ՝ հայերիս։ Ինչու՞։ Որովհետև առանց կոնֆիլկտ թշնամուն հաղթել հնարավոր չի։ Իսկ մենք հիմա այն վիճակում ենք, որ չհաղթել չենք կարող։ Հաշտվել՝ առավել ևս։ Հաղթանակից բացի մնացած բոլոր սցենարները նախ Արցախի, ապա նաև Հայաստանի կորուստ են նշանակում։ Հետևաբար կոնֆլիկտը մեզ է պետք և մենք պետք է սա լավ իմանանք։ Երկրորդ, այս ամենը շուտ չի ավարտվելու։ Ու նաև հեշտ չի լինելու։ Արցախի բլոկադան էլ, թերս, երկար կշարունակվի։ Եվ սա նույնպես մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն սպասվող զարգացումներին։ Չի կարելի ժողովրդին խաղաղության կեղծ հույսերով սնել։ Տարածաշրջանը նոր է մտնում վերափոխումների փուլ, և մինչև այդ գործընթացը չավարտվի, մենք միշտ ապրելու ենք վառոդի տակառի վրա։ Երրորդ, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը Հայաստանի շուրջը չի պտտվում։ Ավելին, աշխարհի մեծերը հաճախ սկի չեն նկատում մեզ։ Նրանք իրենց խնդիրներն են լուծում և շատ չեն անհանգստանում, եթե արանքում Հայաստանը տարածքներ է կորցնում կամ ձեռք բերում։ Մենք չենք կարող աշխարհը փոխել։ Մեր խնդիրը շատ ավելի լոկալ պետք է լինի և վերաբերվի առավելապես այս արևի տակ ապրելու մեր բնական իրավունքին։ Հաջորդը, Հայաստանի խնդիրների աղբյուրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին՝ այն նույնիսկ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Իրանում չէ։ Մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք։ Մենք հենց ինքներս տեղով խնդիր ենք։ Նիկոլը վկա։ Էլի ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։ Հնարավոր է՝ հետագայում նորից անդրադառնամ այս թեմային։ Բայց կարևոր մի բան կա, որ անպայման ուզում եմ ասել՝ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Գործ ունենք անելու։ Մենք պետք է փոխվենք։ Պետք է լավ հասկանանք մեր տեղն ու դերը այս աշխարհում։ Պետք է ինքներս զբաղվենք մեր խնդիրներով։ Ու, ամենակարևորը, պետք է պայքարենք և դիմադրենք։ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները։ Ինչպե՞ս։ Նման բան չի կարող ու չպիտի լինի։ Եվ սա պետք է մեր էլիտաների որոշումը դառնա։ Ժողովուրդն էլ թող իմանա, որ իր ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն։ Այլ ոչ թե խաժամուժը։ Հակառակ պարագայում մեզ նոր կոտորածներ են սպասվում։ Ու սա էլ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Եվ եթե վախենանք մարդկանց ասել այս պարզ ճշմարտությունները, ապա հենց մենք կդառնանք ժողովրդի առաջին գերեզմանափորը։ Ես չեմ ուզում նման դեր ստանձնել։ Հուսով եմ՝ դուք էլ... Շարունակելի»։
    12:00
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու սեփականատիրոջ մարմինը
    Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։ Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    11:45
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Դուա Լիպան ցուցադրել է կազմվածքը՝ բիկինիով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան հետևորդների հետ կիսվել է ծովափին արված անկեղծ կադրերով։ Նա համապատասխան նկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։ 27-ամյա հայտնին լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել գունավոր ծաղկային պրինտով բիկինիով։ Կադրերում փոփ երգչուհու մազերn արձակված են, իսկ դեմքին շպար չկա։ Մեկ այլ լուսանկարում նա պատկերված է սպիտակ լողազգեստով։ Հայտնի է, որ Լիպան ճամփորդության է մեկնել Ջամայկա։ Բաժանորդներին հիացրել է երգչուհու արտաքինը, ով նշված լուսանկարներում ցուցադրել է կազմվածքը։
    11:30
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհի ահազանգ՝ Կայանավան գյուղում
    Մարտի 25-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում գտնվող խաղողի այգիներում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 23։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ)։
    11:15
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին
    Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը: Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն: Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է: Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան: Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա:
    11:00
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար Կապան-Աղվանի ճանապարհին. կա տուժած
    Մարտի 26-ին, ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
    10:30
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
    10:15
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խորհրդային տիեզերագնացը կանխատեսել է՝ երբ մարդը կկարողանա թռչել Մարս
    Տիեզերական տեխնոլոգիայի ստեղծումը, որը կարող է մարդուն գոնե Լուսին ուղարկել, արագ չի զարգանում, նման պայմաններում մարդու թռիչքը դեպի Մարս տեղի կունենա ոչ շուտ, քան 50 տարի հետո, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսանդր Ալեքսանդրովը։
    10:00
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին
    «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»:
    09:45
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան
    Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից մարտի 24-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 30-ամյա Սերոբ Դ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
    09:30
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Մեսսիի անունով
    Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Լիոնել Մեսսիի անունով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան գլխավորող Կլաուդիո Տապիան։
    00:07
    26.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
    «Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:
    00:02
    26.03.23
    Ավելին
2023-03-25