Լրահոս

2023-03-31
  • Img default alt hy
    Իրավական
    Մհեր Սահակյանը ինքնապաշտպանության նկատառումով մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին. փաստաբան
    Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
    14:55
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն արել է իր հերթական քպությունը, ստացել է պատասխան. Քրիստինե Վարդանյան
    «Ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել․ ՔՊ-ն արել է իր հերթական քպությունը, ստացել է պատասխան։
    14:48
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանի տաճարում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 35-ի
    Հնդկաստանի Մադհյա Պրադեշի նահանգի Ինդոր քաղաքի տաճարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ողբերգության պատճառ է դարձել ծածկի փլուզումը, որի հետևանքով մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել: Դեպքի վայրում աշխատել է շուրջ 140 փրկարար և զինվորական: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին։ AFP գործակալության աղբյուրն իր հերթին հաղորդել է, որ մեկ մարդ համարվում Է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսօրին (Երևանի ժամանակով 11:00-ին) մոտ, երբ հավատացյալները հավաքվել էին Ինդոր քաղաքի հինդուական տաճարում՝ տոնելու լեգենդար թագավոր Ռամայի հայտնության օրը, որը երկրպագվում է որպես Վիշնու աստծո ավատարներից մեկը: Մի քանի մետր լայնությամբ ջրհորի ծածկը չի դիմացել մեծ թվով մարդկանց ծանրությանը, որոնք ընկել են ցած։ Աստիճանավոր ջրհորները տարածված էին Հնդկաստանում և Պակիստանում մինչև 19-րդ դարը և մինչև արդի ջրմուղ համակարգի հայտնվելը: Ներկայում դրանցից շատերը չեն օգտագործվում իրենց ուղղակի նպատակով, այլ ծառայում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր և ճարտարապետական ​​հուշարձաններ:
    14:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմկերպել ՀՀ սահմաններում. Սեյրան Օհանյան
    «Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո «խաղաղության դարաշրջան» հայտարարած երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը տեսնում են ադրբեջանական կողմից անընդհատ սադրանքներ և հարձակողական գործողություններ: Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շուրջը»,-ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
    14:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը․ Աշոտյան
    Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
    14:26
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանական ուժերը բռնի ուժով ԱԺ-ից բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին. տեղի է ունենում հարցաքննություն. Քրիստինե Վարդանյան
    Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդյանյանը:
    14:15
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոնֆլիկտը ծագել է Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով․ Իշխան Սաղաթելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
    14:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղում հողեր հանձնելու թեման ցրելու գործողությունն այս անգամ ԱԺ-ում իրականացվեց․ քաղաքագետ
    «Տեղում հողեր հանձնելու թեման ցրելու գործողությունն այս անգամ ԱԺ-ում իրականացվեց: Ժողովրդին քննարկման նոր թեմա տրվեց: Ձեռի հետ էլ ընդդիմադիր պատգամավոր կձերբակալվի: Այն էլ՝ դաշնակցական:
    13:54
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կուլտուրական մարդ Վարդանյան Վովան ասել է՝ ում վրա ուզենամ, կգոռամ, Մհերն էլ ասել է՝ չես կարա․ Աղվան Վարդանյանը միջադեպից մանրամասներ է պատմում
    «Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։
    13:47
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ալավերդի քաղաքի բնակչուհին գողություն էր բեմականացրել՝ ամուսնուն խաբելու նպատակով
    Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը: Դեպքի վայր են մեկնել բաժնի օպերատիվ խումբը, փորձագետ ու քննիչ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սակայն ամեն մի փաստ ճշտելուց հետո պատասխանների փոխարեն առաջանում էին նոր հարցեր: Արդեն հաջորդ օրը ստացվեց գլխավոր պատասխանը: Պարզվեց, որ կատարվածը ոչ թե գողություն էր, այլ գողության բեմականացում, իմիտացիա: Ձեռնարկված միջոցառումներով հիմնավորվեց, որ մոտ մեկուկես տարի է՝ ինչ հաղորդում տվողի կինը տևական ժամանակ ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ ամուսնուն խաբելով՝ պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար: Եվ որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան` մարտի 27-ին խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն: Իսկ ոստիկանության խնդիրը իրականության բացահայտումն է: Կինը խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պրիմորիեում դատապարտյալը հրկիզել է դատարանը
    Պրիմորսկի երկրամասի Սպասսկի շրջանային դատարանում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։ Դատարանը հրդեհել է տեղի 28-ամյա բնակիչ Պյոտր Տիմոֆեևը, որը դատապարտվել է սպանության համար։ Նա դատարան է տեղափոխվել դատավճռի դեմ բողոքը քննելու համար։ Սակայն նիստին տղամարդը հանել է մարզաշապիկը և լուցկիով այրել այն։ Հրդեհ է բռնկվել, դատարանի դահլիճում ներկաները շտապել են մարել այն։ Միացել է նաև հրդեհային ազդանշանը։ Միջադեպից հետո ռուսաստանցին հրաժարվել է բացատրել իր արարքի պատճառը։ Սպանության համար նա դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ 2021 թվականին նրան թմրանյութ են տվել գաղութ, սակայն դրանք հայտնաբերել են աշխատակիցները։ Դրա համար Տիմոֆեևի դատավճիռն ավելացվել է չորս տարով։ 2022 թվականին նա հարձակվել է ուղեկցորդի վրա՝ իբր նրան վիրավորելու համար։ Արդյունքում նրա ազատազրկման ժամկետը երկարացվել է եւս երկու տարով։
    13:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գյուղերից մեկում ուսուցիչն աշակերտի նկատմամբ բռնություն է գործադրել
    Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հետաքննություն է սկսվել ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, գրել է Netgazeti-ն: Տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126¹ հոդվածով` անչափահասների նկատմամբ բռնություն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնությունը ցուցադրող տեսանյութը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում։ Ռադիո «Մոզաիկա»-ն հաղորդել է, որ դպրոցի կարգապահական կոմիտեն աշակերտի նկատմամբ բռնությունը հաստատել է, և ուսուցիչն ազատվել է աշխատանքից։
    13:15
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեղրիի մաքսակետով Իրանի քաղաքացին փորձել է «մեթադոն» տեսակի թմրանյութով ներծծված սրբիչներ տեղափոխել (տեսանյութ)
    Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից:
    13:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
    Քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Աղբյուրի հաղորդմամբ՝ քաշքշուկ է եղել, պատգամավորները նույնիսկ հարվածել են իրար, տալիս են Արծվիկ Մինասյանի և հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի անունները։
    12:48
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրանցվել է 22.500 ցնցում
    Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության նախագահ Յունուս Սեզերը հայտնել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ավելի քանի 22.500 ցնցում է արձանագրվել։
    12:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավապահներն ԱԺ-ից տարել են Մհեր Սահակյանին
    Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։
    12:36
    31.03.23
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 12։30 «Խրամատներ են փորում մեր արտերում». իրավիճակը՝ Սյունիքի Տեղ գյուղում
    Հայլուր 12։30 «Խրամատներ են փորում մեր արտերում». իրավիճակը՝ Սյունիքի Տեղ գյուղում
    12:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին շատ էր հարգում ինձ․ Կուման
    Կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին, ում հասցրել է մարզել մեկ մրցաշրջան։
    12:25
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Հայտնի ռեփերի 6-ամյա որդին ընկել է հինգերորդ հարկի պատուհանից. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Ամերիկացի ռեփեր Flo Rida-ի (իսկական անունը՝ Թրեմար Դիլարդ) վեցամյա որդին՝ Զոհարը (Zohar), ծանր վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո։ Այս մասին գրում է Page Six-ը։ Երեխայի մայրը՝ Ալեքսիս Ադամսը, դատական ​​հայցում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ, տղան հոսպիտալացվել է կոնքի և ոտքերի կոտրվածքներով, լյարդի պատռվածքով, թոքերի կոլապսով և ներքին արյունահոսությամբ։ Փաստաթղթում ասվում է նաև, որ շենքի պատուհանները «վտանգ են ներկայացնում», ինչի պատճառով Զոհարը, ով ծնվել է նյարդաբանական հազվագյուտ խանգարումով, ընկել է բետոնե մայթին։ Ադամսը փոխհատուցում է պահանջում: Ռեփերը հրապարակավ չի մեկնաբանել կատարվածը։ Երեխան ծնվել է 2016 թվականին, բժիշկները նրա մոտ հիդրոցեֆալիա են ախտորոշել, երաժիշտը չի ընդունել տղային։ «Flo Rida-ն միայն մեկ անգամ է տեսել իր որդուն հայրության թեստի ժամանակ [2016 թվականի դեկտեմբերին], բայց չի հանել իր արևային ակնոցը և շրջվել», - ասել է Ադամսը:
    12:15
    31.03.23
    Ավելին