Լրահոս

2023-03-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչ այս պահը որպես դեպքի ականատես չեմ հարցաքննվել․ Գեղամ Նազարյան
    Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր` 2023թ. մարտի 31_ին, ժամը 18.00_ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք եւ նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ որ առարկայով։ Մինչ այս պահը` 19։15 ին ես, որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ առարկա չի եղել եւ նա որեւէ առարկայով չի հարվածել։ Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գորգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։ Մնացածի մասին քիչ ավելի ուշ։
    20:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կոկաին
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել վարորդին և երեք ուղևորին՝ բոլորն էլ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ: Անձնական խուզարկությամբ 30-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: 27-ամյա ուղևորը հայտնել է, որ կոկաինն իրենն է, ձեռք է բերել նախորդ օրը Երևանում` Տելեգրամ ալիքի միջոցով: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:15
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար
    Մարտի 30-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի Նավուրի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները արագ արձագանքեցին։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերեցին շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեծամորի ոստիկանները մեքենայում մեթադոնի լուծույթներ են հայտնաբերել
    Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Մեծամոր քաղաքի սկզբնամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 49 և 63 տարեկան երկու տղամարդու։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ 5 տարաներ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի լինելու
    Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Ցիմլյանսկին։ «Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում զորահավաքի երկրորդ ալիք: Արդեն զինծառայության կանչվածները, ինչպես նաև գործողությանը մասնակցելու կամավոր ցանկություն հայտնած քաղաքացիները լիովին բավարար են հանձնարարված խնդիրները կատարելու համար», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը: Վլադիմիր Ցիմլյանսկին հավելել է, որ ներկայում զգալիորեն ավելացել է պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը: «Պայմանագրով հավաքագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական ​​մարմինների հետ սերտ համագործակցությամբ», - հավելել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Ռուսաստանում մասնակի զորահավաք էր իրականացվում 2022 թ. սեպտեմբերի 21-ից: 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց զորահավաքի միջոցառումների ավարտի մասին։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Պուտինը հայտարարեց, որ «հատուկ ռազմական գործողության շրջանակներում» զորակոչվել է 318 հազար մարդ։
    19:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի 7 ներկայացուցիչ կա
    ՖԻԴԵ-ի դասակարգման ապրիլ ամսվա աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկված է Հայաստանի 7 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքանյանը` 100-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է: Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը, Մարիամ Մկրտչյանը` 87-րդը: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի դեռևս գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
    19:15
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է մարտի 31-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.22 դրամ է, վաճառքը՝ 429.81 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.88 դրամ է, վաճառքը՝ 5.18 դրամ:
    19:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
    ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարությունը: «Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է: Մենք խստագույնս դատապարտում ենք պարոն Գերշկովիչի ձերբակալությունը», - հայտարարել է Կարին Ժան Պիեռը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները: «Ուզում եմ խստորեն կրկնել, որ ամերիկացիները պետք է հետևեն ԱՄՆ կառավարության նախազգուշացմանը՝ չուղևորվել Ռուսաստան: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում կամ ճանապարհորդում են այնտեղ, պետք է անհապաղ հեռանան, ինչպես շարունակում է խորհուրդ տալ պետքարտուղարությունը», - եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին: Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ ,զբաղվել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին հավաքելով տեղեկություններ, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանումե։
    18:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ
    Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում և ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Վերջին շրջանում Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են հնչում մեր երկրի հասցեին, սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ։ Այդպիսի սադրանքներից են իրանական կողմի վարժանքները Ադրբեջանի հետ սահմանին, երեխաների մասնակցությամբ հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը, հարձակումը Թեհրանում մեր երկրի դեսպանատան վրա: Բացի այդ, քննության նախնական տվյալների համաձայն՝ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա վերջերս իրականացված ահաբեկչական հարձակման հետքերը նույնպես տանում են Իրան», - ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։ Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիի հայտարարությունները։ «Նրա խոսքերը հերթական քայլ են ադրբեջանաիրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ և պարզաբանումներ է պահանջել Բաքվից: Ըստ Քանաանիի՝ այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ Բացի այդ, մարտի 28-ին Բաքվում մահափորձ է կատարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ։ Անհայտ անձը պատգամավորի տան դռան առջև ինքնաձիգից կրակել է նրա վրա: Մուստաֆան իր վրա արձակված երկու գնդակից վիրավորվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ֆազիլ Մուստաֆան հայտնի է որպես Իրանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատ։
    18:30
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը մարվել է
    Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական տվյալների հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:22-ին:
    18:15
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրում է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
    ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) խնդրում է Հայաստանին 2023 թ.-ի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով», - մեջբերում է ТАСС-ը զեկույցից։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 2023 թ.-ի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թ.-ի մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները: Հանդիպման ընթացքում բարձրացվել է Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը։ Ռոսսելխոզնադզորը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հաշվի առնելով հայկական կողմի կողմից հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։ Ի պատասխան այս հայտարարության՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն նշել էր, որ կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում են՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։
    18:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ հայակեր ոհմակը շարունակում է ամրապնդել իմ համոզմունքը. Աննա Մկրտչյան
    քպ հայակեր ոհմակը շարունակում է ամրապնդել իմ համոզմունքն առ այն, որ դրանց հետ որևէ քննարկում հնարավոր չէ։ Քննարկման ձևաչափը դրանց հետ կարող է լինել միայն դրանց հետագա գոյությունը քարշ տալու պայմանների շուրջ։ Ասենք որևէ քրեակատարողականի պատերի ներսում, օրինակ՝ դրանց լափի որակը լավացնելու շուրջ։ Ընդդիմադիր մանդատ ունեցողներս շարունակում ենք թույլ տալ էդ տականքների «беспредел»-ը։ Որևէ այլ բան չէի սպասում, որովհետև պպծ սաքոյից մինչև շարքային նիկոլի ստրուկ ոստիկանին իր տեղը ցույց տալու փոխարեն, ուսապարկ ալենին իր տեղը ցույց տալու փոխարեն ջերմագին բարևներ ու … Կարծում եմ սա էլ ըմդդիմադիր մանդատ ունեցողների համար խոչընդոտ չի լինի գործուղումների ու մեղմիկ քննարկումների շարքը շարունակել մարդակեր նիկոլականների հետ։ Միևնույն է, դեռ լիքը մարդ կա հերթում ում պիտի ուտի քպ-ն։ Մհեր, պայքարի ընկեր ջան, արժանապատիվ մարդ ջան, կներես, որ քեզ էլ մարդակերներին հանձնեցինք առանց դիմադրության։
    17:52
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է
    2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։ Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը
    Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», - գրել է նա Twitter-ում: Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի լուսանկարը, որում երևում է ապակու վրա փամփուշտի անցքը: Ստամբուլի նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Զեյթինբուրնու շրջանում։ «Կանչով դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները սկսել են զննել տարածքը։ Նախնական տվյալներով՝ արձակված գնդակները դիպել են կուսակցության գրասենյակի շենքին և հարակից բիզնես կենտրոնին», – ТАСС-ը հատված է մեջբերում հայտարարությունից: Հայտնաբերվել է գնդակի երկու անցք, կատարվում է հետաքննություն։ Հաղորդվում է նաև, որ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները մտադիր է այցելել նշված գրասենյակ։ Նա հայտարարել է, որ չի վախենում սպառնալիքներից։
    17:30
    31.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Սյունիքի վրա հարձակվողը հարձակվում է իմ շրջանի վրա». ֆրանսիացի պաշտոնյայի պահանջը
    Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը տեսել է ու պատրաստ է վկայել, որ ադրբեջանցիները Սյունիքում առաջ են եկել՝ խախտելով միջազգային իրավունքը: Այսօր ասուլիսի ժամանակ Լորան Վոքիեն պատմել է, որ ինքը Սյունիքի մարզպետի մոտ է եղել, երբ նա ստացել է ադրբեջանցիների առաջխաղացման լուրը: Վոքիեն պատրաստվում է հումանիտար շարասյուն կազմել ու փորձել անցնել Լաչինի միջանցքով:
    17:22
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ալավերդի քաղաքում` կինոյի չգործող դահլիճում, հրդեհ է բռնկվել
    Մարտի 31-ին` ժամը 12։40-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկում գտնվող կինոյի չգործող դահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։06-ին։ Կինոդահլիճի սրահում այրվել են մեկ փայտե սեղան՝ մասնակի և 4 հատ ստվարաթղթե արկղ։
    17:15
    31.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան բացում է ՆԱՏՕ-ի դուռը Ֆինլանդիայի համար
    Մոտ 10 ամիս աղմուկից հետո Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցության հայտը: 276 պատգամավոր կողմ է քվեարկել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից միակն էր, որ դեռ չէր հաստատել Հելսինկիի անդամակցության դիմումը: Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին ուկրաինական պատերազմի ֆոնին են դիմել ՆԱՏՕ, որ մտնեն Դաշինքի կազմ։ Սակայն Շվեդիայի հայտը Անկարան մինչ օրս չի հաստատել, քանի որ այդ երկիրը չի կատարել թուրքական պահանջները:
    17:07
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
    Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ:
    17:00
    31.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահն անցկացրել է ԱԽ ընդլայնված արտահերթ նիստ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։ Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
    16:52
    31.03.23
    Ավելին