Լրահոս
2023-03-31
-
ՀասարակականՁյուն, մառախուղ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։ Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով։ Հանրապետության տարածքում` Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին կնվազի ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.70C (1970 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.30C (1956 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.90CԱվելին12:0031.03.23 -
ՀասարակականԵրևանում և մարզերում մինչև 9 ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133 շենքեր, Մազմանյան և Չաուշի փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղ․ 12, 13, 14, 15 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի փ. 25, 27, 27/2 շենքեր, Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10 շենքեր, Ռուբինյանց փ. 12/1 և Պ․Սևակի փ. 106 շենքեր, 11:00-17:00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 12:00-16:00 Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա գյուղեր, Արարատի մարզի՝ 12:00-14:00 Լանջազատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 11:00-16:00 Լեռնանիստ համայնք, «Օրրան» հանգստյան տուն, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, Լեռնանիստի դպրոց, Հրազդանի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 10։00-13:00 Դիլիջան քաղաք` Թբիլիսյան խճուղի, Ուսանողական, Մյասնիկյան, Հակոբջանյան փողոցներ և Թախտա թաղամաս մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:4531.03.23 -
ՏարածաշրջանԻրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակիՍիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։ Գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։ Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։Ավելին11:3031.03.23 -
ՄիջազգայինՍիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջԻսրայելի օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս: Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են պայթյուններ երկնքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մարտի լույս 30-ի գիշերը Իսրայելը ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։ The Times of Israel պարբերականն իր հերթին հաղորդում է, որ որպես կանոն՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է իրականացրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին: Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից, վերջին շաբաթներին հարձակումներ են իրականացվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին:Ավելին11:1531.03.23 -
ԱշխարհՀինգ տարեկան երեխան կրակել է 16 ամսական եղբոր վրաԱմերիկյան Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում հինգ տարեկան երեխան սպանել է իր 16 ամսական եղբորը՝ հրազենով կրակելով նրա վրա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։ 16 ամսական տղան սպանվել է հինգ տարեկան եղբոր կողմից այն բանից հետո, երբ ավագ երեխան ատրճանակ է հայտնաբերել Ինդիանայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում: Դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են, կատարվում է հետաքննություն։Ավելին11:0031.03.23 -
ՀասարակականԵրևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին, կան վիրավորներԱյսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար։ Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։Ավելին10:4531.03.23 -
ԱշխարհԹրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջևԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ: BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև: ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում: «Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ և խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետև ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին, և նրանք գիտեն, որ ես չեմ կարող Նյու Յորքում արդար դատավարություն ակնկալել», - գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում: Թրամփի համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայում գտնվող նրա «Մար ա Լագո» կալվածքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Սպիտակ տան նախկին ղեկավարին և թափահարելով 2024 թվականի նախագահական ընտրարշավի դրոշները:Ավելին10:3031.03.23 -
ՔաղաքականԵրկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել․ ԱբրահամյանՍյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ վտանգավոր հայտարարություն է արել ԱԱԾ-ն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիրգան Աբրահամյանը: «Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի: Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նսխընտրելի ու բարենպաստ հատվածներում: ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ: Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից», - գրել է նա:Ավելին10:1531.03.23 -
ՔաղաքականՔվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի․ Արտակ ԶաքարյանՔվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի 2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության): Նույն իրավիճակն էր նաև Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի տարբեր համայնքներում: Ենթադրվում է, որ Նիկոլն իր հաջորդ նախընտրական խոստումը կարող է կատարել Տավուշի և Արարատի մարզերում: Իսկ ամենաշատը Նիկոլը երախտապարտ է եղել Արցախի ժողովրդին, որտեղից 2018թ-ին ինչ-որ մեկը` 350կմ ճանապարհ կտրելով, տասնյակ ավտոբուսներով մարդկանց հավաքել բերել էր Նիկոլի միտինգին աջակցելու: Որպես շնորհակալություն` Նիկոլը պատրաստ է ոչ միայն 75%-ը, այլ ամբողջ Արցախը հանձնել թուրքին: Իրոք, որ Նիկոլն ամենաշատն Արցախն է սիրում: Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին: Կապ չունի թե Հայաստանի որ մասում եք բնակվում: Նիկոլն անպայման կկատարի բոլորիդ ցանկությունը և ձեր բնակավայրը կամ առնվազն դրա որոշ մասն ինչ-որ ձևով կհանձնի թուրքերին: Նա այնքան է սիրում իր ընտրողներին, որ պատրաստ է նույնիսկ թաքուն, կամ «խաղաղության» պատրվակի, կամ քարտեզները խառնելու, կամ ձմեռային եղանակի, կամ բնակավայրին թուրքական անուն կպցնելու, կամ 5-րդ շարասյուն փնտրելու, կամ ճանապարհ տալու (Գորիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան), կամ պատերազմով վախեցնելու, կամ այլ տարատեսակ մեթոդներով մեր հայրենի տարածքները հանձնել: Ինչպես Օստապ Բենդերը գիտեր փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ, նույն կերպ Նիկոլը գիտի հող հանձնելու 400 տարբեր մեթոդներ: Այնպես, որ անհո´գ եղեք հարգելի ընտրողներ: Նա ձեզ համար պատրաստ է ամեն ինչի: Ձեզանից ակնկալվում է միայն քվեարկել ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի: Հ.Գ. Համ էլ ինչու՞ եք խառնվել իրար, էդ տարածքները հո «նախկիններին» չի տալիս: Տալիս է շատ քաղաքակիրթ թուրքերի:Ավելին10:0731.03.23 -
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառեր են ընկել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիՄարտի 31-ին, ժամը 04։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։ Մարտի 31-ին, ժամը 05։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ևս մեկ ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 10 գմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։Ավելին10:0031.03.23 -
ՔաղաքականԲաբկեն Թունյանը կգործուղվի ՎաշինգտոնԱզգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․Ավելին09:4531.03.23 -
ՍպորտԲռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ ԻսրայելյանՀարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:Ավելին09:3031.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում: «Hetq.am» Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Տեղ գյուղի մոտակայքում զուգահեռ դիրքաշինական աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ» Հայաստանի իշխանությունների եւ ադրբեջանական կողմի միջեւ կար պայմանավորվածություն, որ մինչեւ ապրիլի 1- ը պետք է պատրաստ լիներ Կոռնիձեր-Հին Շեն ճանապարհը: «Ժողովուրդ» Երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երեւանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաեւ մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Հրապարակ» Հանրային ՀԸ-ում մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:Ավելին09:2031.03.23 -
ՀասարակականՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:1031.03.23 -
Հասարակական«Կիսատ-պռատ» են պատասխանել հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հարազատներին՝ զինդատախազությունումԱզատ գյուղի կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների հարազատները դժգոհ են հեռացել զինդատախազի հետ հանդիպումից: Նրանց խոսքով՝ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները՝ եթե զինծառայողները ջերմային այրվածքները են ստացել կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել կացարանից դուրս գալ: Նրանք վստահ են, որ նախաքննությունն ուղղորդված է:Ավելին00:0531.03.23
2023-03-30
-
ՀասարակականՑրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն»Մարտը հեռանալուց առաջ որոշել է մի լավ վախեցնել գյուղատնտեսներին: Հայաստանում ցրտահարության վտանգ կա: Մարտի 31-ին գիշերը Արարատյան դաշտում հողի մակերևույթին մինչև -4 աստիճան է սպասվում:Ավելին23:5630.03.23 -
Քաղաքական«Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան․ «Փաստինֆո»Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումների, ադրբեջանցիների կողմից նոր բարձունքներ վերահսկողության տակ առնելու և մոտ 1 կմ նոր առաջխաղացում ունենալու և անվտանգային մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։ «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։Ավելին23:5030.03.23 -
ՀասարակականՍպասվում է ձյունԱյսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։Ավելին23:4530.03.23 -
ՄիջազգայինԼրտեսության կասկածանքով ամերիկացի լրագրողի են ձերբակալել ՌուսաստանումՌուսաստանի անվանգության դաշնային ծառայությունը լրտեսության կասկածանքով ձերբակալել է «Վոլ Սթիթ ջորնլի» մոսկովյան բյուրոյի թղթակցին: Կրեմլը հայտնում է, որ լրագրողին Եկատերինբուրգում հանցանքի պահին են բռնել, երբ Էվան Գերշկովը Վաշինգտոնի հանձնարարությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքագրելիս է եղել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։ Դաշնության նախագահի մամուլի խսնակն ասել է, որ հավատարմագրում չունեցող ամերիկացի լրագրողները կարտաքսվեն:Ավելին23:3530.03.23