Լրահոս
2023-04-13
-
Հասարակական«Ձեռքին կոմբինատում սպանվածի հեռախոսն էր». ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն. News.amՀայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: NEWS.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից:Ավելին15:1513.04.23 -
ՀասարակականՁյուն է եկել Շիրակում. գիշերը կցրտի ՀայաստանումԳարունը ձյուն է բերել Շիրակ: Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է, որ ձյան առատ տեղումներ են Ամասիայում և Աշոցքում: Ըստ պետհիդրոպետի՝ հանրապետության առանձին շրջաններում այսօր էլ սպասվում է թաց ձյուն, ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում: Գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։Ավելին15:0413.04.23 -
ՄիջազգայինԲայդենն Իռլանդիայում այցելել է իր նախնիների բնակավայրը և հեռավոր ազգականներինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իռլանդիա այցի ընթացքում այցելել է իր նախնիների բնակավայր՝ Լաութ կոմսություն, որտեղից իր նախապապը մեկնել էր Ամերիկա: Նա դիմել է հավաքվածներին՝ հայտարարելով, որ իր մոտ տպավորություն է, թե «տուն է վերադարձել»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:Ավելին15:0013.04.23 -
ՀասարակականԾառերի հերթական սպանդը՝ Երևանում. կանաչած թեղիները կտրում են, որ գնդաձև սոսիներ տնկենԱռավոտյան կտրվել են Սայաթ-Նովա պողոտայի արդեն կանաչած թեղիները: Սոցցանցերում օգտատերերը սկսել են տեսանյութեր տարածել՝ պնդելով, որ հատվել են լրիվ առողջ, կանաչ ծառեր: Դրանց տեղում քաղաքապետարանը նախատեսում է գնդաձև սոսիներ տնկել: Ըստ պաշտոնական պարզաբանման՝ հատված ծառերը դեֆորմացված են եղել:Ավելին14:4813.04.23 -
ՀասարակականԼիոնի քաղաքապետն այցելել է Էրեբունի ամրոցԼիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը:Ավելին14:4513.04.23 -
ՏնտեսականՔերոբյանի համար «դրամա» չէ, որ հայկական կաթնամթերք չկա ռուսական շուկայումէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հորդորում է չդրամատիզացնել Ռուսաստանի կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման արգելքը: Խորհրդարան օրենսդրական փոփոխությունների փաթեթ բերած Քերոբյանից ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում գործադիրը հայկական արտադրության կաթնամթերքը ռուսական շուկա վերադարձելու համար: Էկոնոմիկայի նախարարն ասել է՝ Հայաստանը ԵԱՏՄ շուկա 18 մլն դոլարի կաթնամթերք է արտահանում, իսկ դա մեր արտահանման ծավալի 1%-ն էլ չի կազմում:Ավելին14:3813.04.23 -
ՀասարակականՀանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվենՎերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։Ավելին14:3013.04.23 -
Իրավական20-ամյա երիտասարդի մոտ մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Բաղրամյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ փոշենման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է։Ավելին14:1513.04.23 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմում զոհվածներին և վիրավորներին են հաշվելՊատերազմի ավելի քան 1 տարվա ընթացքում 354 հազար զոհ ու վիրավոր են տվել ռուսական և ուկրաինական կողմերը: Ռուսական կողմը 35-ից 43 հազար զոհ ունի, 154-ից 180 հազար էլ վիրավոր: Իսկ ուկրաինական կողմը՝ 15,5 հազարից մինչ 17,5 հազար զոհ և 109 հազարից մինչև 113,5 հազար վիրավոր: Այս թվերը մոտ 10 անգամ մեծ են պաշտոնական Մոսկվայի ու Կիևի հրապարակած տվյալներից:Ավելին14:0713.04.23 -
ԱռողջապահականՏեղ գյուղի մոտակայքում վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կաՏեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ավելին14:0313.04.23 -
ՄիջազգայինԼավրովը Սամարղանդում բանակցություններ է սկսել Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հետՌուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:Ավելին14:0013.04.23 -
ՏնտեսականՏնտեսվարողը չպիտի գնա սահման ու իմանա, որ արտահանում չի կարող անել. Ավետիսյանը՝ Քերոբյանին«Պարոն Քերոբյան չեմ կիսում Ձեր տեսակետը, որ ասում եք՝ 1 տոկոս է կաթնամթերքի արտահանումը և դրա մասին շատ չանհանգստանանք ․ ի վերջո, այդ մեկ տոկոսներով է ձևավորվում 100 տոկոսը»,- ԱԺ-ում դիմելով էկոնոմիկային նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։Ավելին13:4513.04.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանցիներին նյարդայնացրել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ տեղում իրավիճակի առնչությամբՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում, հայ զինծառայողների վրա հարձակման առնչությամբ խորը մտահոգություն է հայտնել, հիշեցրել, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով: Հաղորդագրությունը նյարդայնացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության համար՝ շեշտելով, որ չի ակրելի խոսել Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորության մասին՝ մոռանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարևորությունը:Ավելին13:3513.04.23 -
ՄիջազգայինԹրամփին մեղադրող դատախազը սպիտակ փոշիով և սպառնալիքներով նամակ է ստացելՄանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը, որը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, սպիտակ փոշիով և իր հասցեին ուղղված սպառնալիքներով հերթական նամակն է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:Ավելին13:3013.04.23 -
ՔաղաքականՕսմանին Բաքվից Երևան է եկել. ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինԵրկօրյա այցով Երևանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին: Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, որից հետո արդեն Միրզոյանն ու Օսմանին ընդլայնված կազմով հանդիպում են ացնակցրել:Ավելին13:1813.04.23 -
ԱշխարհԱրքայազն Հարրին Չարլզ 3-րդի թագադրությանը կմեկնի մենակ՝ առանց ՄեգանիՍասեքսի դուքսը ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի թագավորի թագադրությանը, սակայն առանց կնոջ՝ Սասեքսի դքսուհու: Արքայազնը մայիսի 6-ին կմիանա Վեսթմինսթերյան աբբայությունում անցկացվող թագադրության արարողությանը հրավիրված 2000 հյուրերին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:Ավելին13:1513.04.23 -
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆԱպրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:Ավելին13:1313.04.23 -
ԻրավականԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունը ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք. Գոռ ԱբրահամյանԶՊՄԿ–ի աշխատակցի սպանությունը ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:Ավելին13:1013.04.23 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի ընդլայնված կազմով հանդիպումը:Ավելին13:0013.04.23 -
ՄիջազգայինՊենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBCՎաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ: Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիո Գուտերեշին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:Ավելին12:4513.04.23