Լրահոս
2023-04-15
-
ԻրավականՄետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՈստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:Ավելին20:1515.04.23 -
ՍպորտՃնշված ադրբեջանցիները լքել են Երևանը. կրակ ու պատիժՀայաստանի ԿԳՄՍ նախարարությունում մտահոգվել են, որ ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և վերադարձել են Ադրբեջան: Այդ որոշման մասին Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը հայտնել էր առաջնության բացման արարողությունից հետո, որի ժամանակ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել էր Ադրբեջանի դրոշը: Հայ-ադրբեջանական խաղաղության ճանապարհի այդ կնճռոտ հարցը հարթելուն են լծվել ՔՊ-ական պատգամավորները: Շաբաթներ առաջ կարտոֆիլի պարկերի մոտ ոտքերը թափահարած Հովիկ Աղազարյանը ամոթանք է տվել ինքն իրեն, որ չի կարողացել ազգի միջից վայրենիությունը արմատախիլ անել:Ավելին20:0515.04.23 -
ՔաղաքականԻրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ․ Վարդան Ոսկանյան«Բաքվի բարբարոսական վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև երեկ տեղի է ունեցել հերթական՝ արդեն երրորդ, հեռախոսազրույցը։Ավելին20:0015.04.23 -
ՔաղաքականԱԺ-ն արտահերթ նիստ կգումարիՈրոշման մեջ ասվում է․«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:Ավելին19:4515.04.23 -
ԻրավականՍպանության հետ ադրբեջանցու կապի մասին լռում է ԱԱԾ-ն. դիվերսանտին գտած սյունեցիներին հարցաքննել ենՀայաստանում երկրորդ ադրբեջանցու վնասազերծումից 2 օր անց էլ ԱԱԾ-ն չի հայտնում՝ արդյո՞ք նախաձեռնվել է որևէ քրեական վարույթ: Սանկտ Պետերբուրգից Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է հաստատել, որ մեր երկիր մտած երկրորդ ադրբեջանցին կասկածվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար: Ադրբեջանցուն վնասազերծած սյունեցի երիտասարդները շարունակում են պնդել, որ նրա գրպանում գտել են սպանված հայ տղամարդու հեռախոսը:Ավելին19:3415.04.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբՌուբլու առքի նվազագույն գինը 4.30 դրամ է, վաճառքինը՝ 4.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5 դրամ է։Ավելին19:3015.04.23 -
ՍպորտՄիջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար. Կարեն ԳիլոյանԾանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:Ավելին19:2815.04.23 -
ՀասարակականՀայաստանում 400 կին ուխտագնացություն է արել՝ հանուն 125 օր շրջափակված ԱրցախիԱյսօր Հայաստանում 400 կանայք՝ զոհված զինծառայողների մայրեր, Արցախից տեղահանվածներ, ուխտագնացություն են արել՝ 1 օրում այցելելով Արագածոտնի 7 եկեղեցի՝ հանուն 125 օր շրջափակված Արցախի:Ավելին19:1815.04.23 -
ՀասարակականԱռաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպԱպրիլի 16-19-ը հանրապետության առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։Ավելին19:1515.04.23 -
ՄիջազգայինԹուրքիան հայտարարել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կանդամակցի միայն Անկարայի պահանջը կատարելուց հետոՇվեդիան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն Թուրքիայի հիմնական պահանջի կատարման դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը:Ավելին19:0015.04.23 -
ՀասարակականԱդրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատանքը դադարեցվել էԱդրբեջանի կրակոցների հետևանքով Սոթքի հանքի աշխատանքը դադարեցվել է: Տեղեկությունը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում հաստատել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը: Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ կրակոցներ են հնչել ուրբաթ երեկոյան՝ ժամը 7-ից 11-ը: Առավոտյան 8-ից 9-ը վերսկսվել են կրակոցները, և իրենք աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար տարհանել են նրանց: Ավելի ուշ կրակոցները դադարել են:Ավելին18:4815.04.23 -
Հասարակական16-ամյա տղան Toyota Land Cruiser-ով կոտրել է քարե պարիսպը, ապա տեղից շարժել կայանված КАМАЗ-ն ու բախվել ծառերին. կա վիրավորԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 16-ամյա Կառլոս Վ.-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է Նոր Հաճն քաղաքի Աշոտ Հարությունյան 1 հասցեում գտնվող «Ամիկսոն Սաֆիր» ՍՊԸ-ի քարե ցանկապատին, քանդել այն, ապա ավտոմեքենայով հայտնվել ՍՊԸ-ի տարածքում, մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել կայանված КАМАЗ մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթանալով հայտնվել կանաչ գոտում՝ բախվելով ծառերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ավելին18:4515.04.23 -
ՍպորտՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:Ավելին18:3515.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 ԱԱԾ-ում հարցաքննել են ադրբեջանցուն գտած սյունեցիներինՀայլուր 18։30 ԱԱԾ-ում հարցաքննել են ադրբեջանցուն գտած սյունեցիներինԱվելին18:3015.04.23 -
ՍպորտԱրթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունումՍպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:Ավելին18:1515.04.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստովԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը։Ավելին18:0815.04.23 -
ՔաղաքականԿլաարն ասում է, որ անկլավների հարցը օրակարգում է և քննարկումների առարկա․ Աշոտյանը նոր տվյալներ է հայտնումՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը։Ավելին18:0015.04.23 -
ՔաղաքականՆախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել․ Ռուբեն Մելքոնյան«Պրկված նյարդերով և ամոթի մեծ զգացումով հետևելով թշնամական և ցեղասպան երկրի դրոշի անխոնջ ու «լայնախոհ» պաշտպաններին՝ ցանկանում եմ ուղղակի արձանագրել.Ավելին17:4515.04.23 -
ՊՆ խոսնակը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակոցների մասինԱպրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:Ավելին17:3015.04.23 -
Իրավական«ՎԱԶ-21213»-ի 27-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվելԱպրիլի 14-ին, ժամը 16.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը՝ 27-ամյա Կարեն Հակոբյանը, մահացել է, իսկ «Մերսեդես Բենցի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Ավելին17:1515.04.23