Լրահոս
2023-05-03
-
ՀասարակականՀՀ բնակչության 55 տոկոսը վախ ունի ապագայի հանդեպ. սոցհարցումՆախօրեին հրապարակվեցին ամերիկյան հեղինակավոր Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ քաղաքացիները պատասխանել են ՀՀ ապագային վերաբող հարցին և մարդկանց տրամադրվածությանը: Ստորև ներկայացնում ենք այդ հարցերի տվյալները: Ըստ Ձեզ, ի՞նչ տրամադրություն է գերակշռում հայ բնակչության մեծամասնության շրջանում։ Հավատ, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի 18%(2021` 26%) Հույս, որ ապագան որոշ չափով ավելի լավը կլինի 26%(2021՝ 26%) Անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի համար 35%(2021՝ 29%) Լիակատար հիասթափություն, հավատի բացակայություն ցանկացած բարելավման հանդեպ 20% (2021՝17%) 25 0Ավելին12:1503.05.23 -
ՔաղաքականԳործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու... բան չեմ հասկանում. Հրանտ Բագրատյանը՝ ՔՊ-ինԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի. Չի կարողանում ձեռք բերել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: Նա նաեւ նշել է. «Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ Հայլուր-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։ Եղբայր, ընկերս կասեր փամփուշտ ալ չունի՞ք։ Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողե Է աշխատացրեք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու ... Բան չեմ հասկանում։ Էս ովքե՞ր են»:Ավելին12:0703.05.23 -
ՔաղաքականԿառավարական ինքնաթիռով Թուրքիա է մեկնելու․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանը։ Տեղեկացանք նաեւ, որ հնարավոր է Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումԱվելին12:0003.05.23 -
ՀասարակականԱդրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ. ՄԻՊ-ն այցելել է ԳեղարքունիքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերյալ հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գյուղացիներին զենքի ցուցադրմամբ, հաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Խիստ մտահոգիչ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված լինելու հանգամանքը։ Պաշտպանի առաջին կանգառը Գավառ համայնքն էր: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է մարզում առկա խնդիրները: Պաշտպանը վստահեցրել է, որ այցի շրջանակում արձանագրված մարդու իրավունքների խախտումները կներկայացվեն իրավասու մարմիններին և միջազգային կառույցների գործընկերներին՝ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք: Կայացել է հանդիպում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով Պաշտպանին է ներկայացրել առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այնուհետև Պաշտպանն այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ Վերին Շորժա, այդ թվում՝ Սարատեղի, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական: Անահիտ Մանասյանը զրուցել է վերը նշված բնակավայրերի բնակիչների հետ։ Նրանք մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծված պայմաններում դժվարացել է անասնապահությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ։ Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։ Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անահիտ Մանասյանն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզի Տեղ համայնք:Ավելին11:5203.05.23 -
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:4503.05.23 -
ՀասարակականՇղթայական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են BMW, 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տեղի է ունեցել նաև վրաերթ, ապա 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ Mercedes մակնիշի 37 TA 839 համարանիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ Mercedes-ի և Opel-ի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված մեկ այլ Mercedes-ի, վերջինն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Ford Transit-ի, վերջինն էլ բախվել է կայանված BMW-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին11:3703.05.23 -
ՏնտեսականԻրավախախտումներ հայտնաբերվե՞լ են հեղուկ գազի շուկայում. ՄՊՀ-ն դիտարկել է գնային փոփոխություններըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:Ավելին11:3003.05.23 -
ՀասարակականԾեծկռտուք՝ Արևաբույր գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբԱպրիլի 30-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են Տ․ Մարգարյանին, Ն․ Գասպարյանին և Շ․ Ավետիսյանին և տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ բաժին տեղափոխվածներից Տ․ Մարգարյանը Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն է, իսկ ծեծված Ա․ Մելքոնյանը աշխատում է «Սպեցնազ» ՍՊԸ-ում որպես պահնորդ:Ավելին11:2203.05.23 -
Մայիսյան ձմեռ․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրպարակել եւ գրառում արել: «Մայիսյան ձմեռ։ Արագածոտնի մարզ, գյուղ Նորաշեն»,-գրել է նա: Նրա գրառման տակ օգտատերերը մայիսյան ձմեռը պատկերող լուսանկարներ են տեղադրել:Ավելին11:1503.05.23 -
ԱշխարհԿենդանաբանական այգում առյուծը հոշոտել է 6-ամյա երեխայինDaily Mail-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի կենդանաբանական այգուհոշոտել մ առյուծը է վեցամյա տղային։ Ոստիկանությունը հաստատել է 6-ամյա Համադա Իկտիետի մահը։ Ոստիկանները հայտնել են, որ երեխան խախտել է անվտանգության կանոնները և փորձել է մագլցել ցանկապատի միջով։ Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է, հետաքննությունը շարունակվում է։Ավելին11:0003.05.23 -
Իրավական42-ամյա տղամարդը դանակահարել է 2 հոգու․ ՆԳՆ ոստիկանությունԱպրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններից մեկը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում ավտովթար արձանագրելիս նկատել են դանակահարված քաղաքացու և նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Չէր ուշացել նաև բուժհաստատության ահազանգը. կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ։Ավելին10:4503.05.23 -
ՄիջազգայինԴանիայի ՊՆ-ն հայտնել Է Ուկրաինային 260 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասինԴանիայի խորհրդարանը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել հակամարտության սկզբից ի վեր ռազմական օգնության ամենամեծ փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:Ավելին10:3003.05.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին10:1503.05.23 -
ՀասարակականԲախվել են «Hyundai Sonata» և «Kia Sorento» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժածՄայիսի 3-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արցախի 4-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1982 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Ա. Լ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Վ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները սահմանազատել են տարածքը և սյան պոկված լարերը հեռացրել անվտանգ տարածք:Ավելին10:0003.05.23 -
ՏարածաշրջանԻրանը վերջին 18 ամսում 50 ինքնաթիռ և ուղղաթիռ է ստացելԻրանը վերջին 18 ամիսների ընթացքում ձեռք է բերել 50 ինքնաթիռ և ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշի հայտարարությունը:Ավելին09:4503.05.23 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակը ապրիլի 24-30-ը բարձրացել է 2 սանտիմետրովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 24-30-ը:Ավելին09:3003.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու: «Ժողովուրդ» ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: «Հրապարակ» Սոթքի հանքավայրը 8 անգամ փորձել է վերսկսել աշխատանքը, սակայն կրակոցների պատճառով չի հաջողվել: «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:Ավելին09:2003.05.23 -
ՍպորտՊՍԺ-ն 2 շաբաթով հեռացրել է Մեսսիին թիմիցՊՍԺ-ն թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC-ն։Ավելին00:3003.05.23 -
ԱրցախԱդրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղելՕկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը հրազենով ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։Ավելին00:1503.05.23 -
ՀասարակականԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին00:1003.05.23