Լրահոս

2023-05-11
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասին
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայնում է մեկ սպանված զինծառայողի մասին։ Մահացածը ժամկետային զինծառայող է՝ Նովրուզալիզադե Էլհան օղլուն։
    11:53
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավոք, հնարավորությունը շատ փոքր է, որ կիրակի խաղաղության պայմանագիրը ստորագրեմ. Փաշինյան
    Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
    11:49
    11.05.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 11.05.23
    Մամուլի տեսություն 11.05.23
    11:45
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՀՀ ԱՆ
    Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
    11:30
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նեյմարը պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից
    Նեյմարը չի բացառում ՊՍԺ-ից հեռանալը։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Նեյմարի գործակալները սկսել են նոր ակումբ փնտրել նրա համար։ Հիմնական խնդիրը բրազիլացու ֆինանսական պահանջներն են և տրանսֆերի չափը, ուստի ամենահավանական սցենարն է գնում-վարձույթը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված են «Չելսին» և «Նյուքասլը», սակայն, ըստ հրապարակման, Նեյմարը նրանցից որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել։ Նեյմարի որոշումը բացատրվում է մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալով, ինչպես նաև ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններով։ Բացի այդ, Նեյմարը ցնցված է բողոքից, որ ակումբի ուլտրասները կազմակերպել են իր տան մոտ։ Հիշեցնենք, որ Նեյմարը չի խաղացել ՊՍԺ-ում փետրվարից՝ կոճի կապանների վիրահատությունից հետո:
    11:15
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրառե՛ք պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրել է. «Կիրառե՛ք պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ միջազգային գործընկերներիս.
    11:07
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՊՆ
    Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՊՆ-ից։
    10:56
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոռուպցիոն չարաշահումներ` Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և 3 աշխատակցի մասնակցությամբ
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և մի քանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթով նախաքննությունը: Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վ. Ղ.-ն 2016թ. հունիսի 1-ին իր ընկերոջ կնոջը նշանակել է «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2016թ. հուլիսի 3-ին՝ նույն հիմնարկի տնօրեն: 2017թ. վերոնշյալ ընկերոջ կողմից ԱԺ պատգամավոր ընտրվելու և կնոջ հետ Երևան քաղաք տեղափոխվելուց հետո Իջևան համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել ընկերոջ կնոջ կողմից 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ։ Այդ ընթացքում վերջինս փաստացի աշխատանքի չի ներկայացել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, իսկ Իջևանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 698.365 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը յուրացվել է ՓԲԸ տնօրենի կողմից: Բացի այդ, ՓԲԸ-ում որպես լրագրող ձևակերպված անձի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, ՓԲԸ տնօրենը, ունենալով համապատասխան լիազորություններ, ոչ միայն նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել և չի լուծել աշխատանքային պայմանագիրը, այլև պաշտոնեական դիրքն օգտագործելով հանձնարարել է հաշվարկել և նրան վճարել այդ ժամանակահատվածի համար դրույքաչափերով նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 1.074.997 ՀՀ դրամի չափով՝ փաստացի այդ աշխատակցի օժանդակությամբ կատարելով վատնում: Տնօրենը նույն հիմնարկի հաշվապահին և փոխտնօրենին հանձնարարել է կազմել իր և հիշյալ լրագրողի՝ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի ցուցակներ և աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր։ Դրանց մի մասը հաստատել է ինքը՝ այդպիսով կատարելով պաշտոնեական կեղծիք։ Իսկ մյուս մասը, իր բացակայության ընթացքում, հանձնարարել է հաստատել փոխտնօրենին՝ դրդելով վերջինիս և հաշվապահին կատարել կեղծիք։ Այդ կերպ հիմնարկի վերոնշյալ երեք աշխատակիցների օժանդակությամբ տնօրենի կողմից յուրացվել, վատնվել է խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 1.700.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ), պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՓԲԸ-ի նախկին փոխտնօրենին, հաշվապահին, ինչպես նաև ՓԲԸ-ի նախկին լրագրողին։ Բոլոր 5 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:45
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սոթքն ու Վարդենիսը փոխարինվում են «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով․ թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ
    Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ, տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
    10:40
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր
    Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
    10:37
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են սիրիական հարցի շուրջ համագործակցությունը: «Մենք շատ ուրախ ենք, որ սերտ համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սիրիական խնդրի լուծման հարցում»,- նշել է Լավրովը: Ըստ աղբյուրի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մայիսի 9-ի երեկոյան Ռուսաստան է ժամանել քաղաքական պատվիրակության գլխավորությամբ՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
    10:30
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձում է բանակցություններում իր պայմանները թելադրել Հայաստանին. Մարուքյան
    Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին, գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
    10:28
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ կոչը՝ Ադրբեջանին
    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։
    10:26
    11.05.23
    Ավելին
  • Արցախ
    Հետպատերազմական տրավմաները հաղթահարելու կամք. Ադրբեջանը չպետք է Շուշին ու Հադրութը Անի դարձնի
    1800 հայկական հուշարձան է մնացել Արցախի օկուպացված տարածքներում: Երևանում ցուցադրվել է Արցախի նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքները կերամիկայի վրա` հավատով, որ թույլ չենք տալու Շուշին, Հադրութը Անի դառնա:
    10:18
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրը եզրափակվեց «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չիրացրեցին իրենց պահերը: «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներից էլ 3-ը դեղին քարտի արժանացան: Երկրորդ կեսում` 70-րդ րոպեին, «Ալաշկերտ»-ին հաջողվեց գրավել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Յեյսոն Բոսը: «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ»` 0:1: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Ուրարտու»-ն, որն ունի 73 միավոր: Երկրորդը 70 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն, որն հավաքել է 66 միավոր: Հայկական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 15-17-ը:
    10:15
    11.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 5, 7 շենքեր, Կիևյան փ. 2, 34/1 շենքեր, Վ․Փափազյան փ. 29 շենք (1-6) մուտք, Հ․Էմին փ. 61 շենք, Սևքարեցի Սաքոյի փ. 30 առանձնատներ, Քանաքեռ թաղ. 12, 13 առանձնատներ, Զ․Սարկավագի փ. 121-125, 123 և «ՎՏԲ-Հայաստան բանկ» շենքեր, Ծ․Աղբյուրի փ. 66-100 առանձնատներ, Հալաբյան փ. 19, 23, 25 շենքեր, Էստոնական փ. 3, 5, 9 շենքերի բնակիչ- բաժանորդներ, Օտյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 5, 7, 9, 10, 11, 12, 13 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 18 շենք, թիվ 193 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փ․ 4, 6, 8, 10, 12 շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի առանձնատներ, Մադոյան, Օդեսայի, Պատկանյան փողոցների առանձնատներ, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Զենիթ» մարզադպրոց, Ֆրունզեի փ․ 4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8 շենքեր, Գ․Նժդեհի փ․ 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 36փ. 17-30; 27փ. 18-54 առանձնատներ, Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 2-41; 4փ. 1-9; 9փ. 1-32; 14փ. 1-9; 16փ. 1-6; 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 11փ. 6-27; 12փ. 1-12; 13փ. 2-20; 15փ. 1-40; 17փ. 1-17; 18փ. 1-8; 20փ. 1-15 առանձնատներ, Նուբարաշեն թաղամասի առանձնատներ, Նուբարաշեն 9փ. 1; 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4, 112, 113, 130, 144, 150 և 12փ. 2, 3, 4 շենքեր, Նուբարաշեն 6 փողոց 1-ին նրբ. 1 շենք, Նուբարաշեն վարչական շրջանի շենք, Նուբարաշեն փողոցի հողակտորներ, Նուբարաշեն Գ և Դ թաղամասերի առանձնատներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 5, 7 շենքեր, Կիևյան փ. 34/1 շենք, Վ․Փափազյան փ. 29 շենք 1-6 մուտք, Հ․Էմինի փ. 61 շենք, Սևքարեցի Սաքոյի փ. 30 առանձնատուն, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Մյասնիկյան պող. 1-20 առանձնատներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4, 4/1 շենքեր, Լվովյան փ. 7 շենք, Լվովյան նրբ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք թաղ. 1-16 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 1-19 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17։00 Փարաքար գյուղ, Արագածոտնի մարզ` 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Արարատի մարզ՝ 10։00-11։00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10։00-13։00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արամ Եղիյան, Նար Դոսի փողոցներ մասնակի, Լուսառատ և Նոր Կյանք գյուղեր մասնակի, 10։00-16։00 Քաղցրաշեն և Նարեկ գյուղեր, Այգեզարդ գյուղ մասնակի, 11։00-12։00 Եղեգնավան գյուղ, 12։00-14։00 Ազատավան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:30–12:30 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Արին գյուղ մասնակի, 11։00–13:00 Գետափ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 10:00-16:00 Քասախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատեր «Գ․ Կարապետյան», «Թրեք Ստոպ» ՍՊԸ, «Լուսին» ՍՊԸ, Հին Գոմեր, Գարաժներ, Երկհարկանի և Վյուրտ Գրասենյակ թաղամասեր 11:00-15:00 Մրգաշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կրակակետ, Չերեմուշկա, Սառնատուն, Դպրոց և Գոմեր թաղամասեր, պոմպակայան 2, «ՍՎՍ Ագրո» ՍՊԸ, «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Նոր Արտամետի պոմպակայան, «Վ․ Թադեվոսյան» ՍՊԸ, «Քոնսարք» ՍՊԸ, Նոր Արտամետի նոր թաղամաս, Մրգաշենի նոր թաղամաս, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ և «Գետամեջի» թռչնաֆաբրիկա, Գեղարքունիքի մարզ՝ 11։00-14:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լոռու մարզ՝ 11։00-17:00 Սպիտակ քաղաք՝ Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ս.Ավետիսյան, Բանավան թաղամասեր և Հիվանդանոց, Լեռնանցք գյուղ, 12։00–15:00 Դիլիջան համայնք` Ներքին Գոշ և Գոշ գյուղեր, Սյունիքի մարզ՝ 10:00-14:00 Բռնակոթ, Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ, Թանահատ, Արևիս, Բնունիս և Տորոնիկ գյուղեր: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:00
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին ՊՆ-ն լրացուցիչ կհայտնի
    Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
    09:57
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր:
    09:50
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ զբոսայգում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
    Մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա:
    09:45
    11.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին. 09:20-ի դրությամբ ունենք 3 վիրավոր. ՊՆ
    Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա:
    09:33
    11.05.23
    Ավելին