Լրահոս

2023-05-12
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին․ կան տուժածներ
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    11:45
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
    Երիտասարդ, խարիզմատիկ երգչուհի Բրյունետը, որի «Բաց կապույտ աչքերդ», «Smoke break» երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան «Future Lover» երգի առանձնահատկությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը շատերին անակնկալի բերեց ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում: «Բոլոր այն մարդկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով: Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ, և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ»,-մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին: Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Բրյունետը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին: «Երբ ես երգում ասում եմ «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը»,-շեշտել է Բրյունետը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին:
    11:30
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջաներեն լեզվում հողագործական եզրաբանության առյուծի բաժինը փոխառություն է կա՛մ կովկասյան պարսկերենից, կա՛մ հայերենից․ Ոսկանյան
    Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենան ամեն ինչ անում է «ապացուցելու», թե արհեստածին Ադրբեջանը մեր տարածաշրջանում ունի, իբր, հինավուրց քաղաքակրթական ավանդույթ, մինչդեռ հենց ադրբեջաներենն ապացուցում է հակառակը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
    11:15
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծայրահեղ ծանր վիճակում «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ
    Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ «Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր», - այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Հիշեցնենք, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով:
    11:05
    12.05.23
    Ավելին
  • Մշակույթ
    Սոնա Վանը պոեզիա է տարել դպրոց
    Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի աշակերտներին պատմել է Չինաստանում իր տեսածի ու լսածի մասին, փորձել բորբոքել փոքրիկների սերը պոեզիայի նկատմամբ:
    11:00
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում: Ըստ էության, սահմանվող փոփոխություններն ավելի շատ զինծառայողի են հնարավորություն տալու ատեստացիայի նվազագույն շեմն անցնելու համար, սակայն ըստ դասակարգման, գնահատականներից կախված, հավելավճարները տարբեր են լինելու: Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում: Դիրքապահ պայմանագրայինը, ում իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40%-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկին (ոչ սպայական կազմի): Ամեն օր թշնամու հետ կռիվ տվող, կյանքի ու մահվան միջով ամեն օր անցնող ծառայողի նվազագույն պահանջները չեն բավարարվում, դրանք թողնված են ատեստացիայի վրա, որի հետ կապված վերապահումները շատ են: Եթե խնդիրը մասնագիտական որակներն են, ապա մարդկային ռեսուրսի ճգնաժամի պայմաններում այլ լուծումներ պետք է փնտրել: Գումարի առկայության պայմաններում, բեկում մտցնելու համար պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու նոր մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար: Կրկնում եմ` զորքերում արագ բեկում մտցնելու, համալրելու և որակի համապատասխան մակարդակի հիմքում պետք է դնել անհրաժեշտ վարձատրության հարցը, ատեստացիայի համար նախատեսված գումարների մի մասը դնել բազային աշխատավարձի բարձրացման վրա և նոր միայն գնալ ատեստացիայի մեխանիզմների կատարելագործման ու խրախուսման նոր համակարգերի ներդրմանը»։
    10:52
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը. կա 2 վիրավոր
    Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
    10:45
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ կա զոհ և վիրավոր
    Մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Դալար-Այգեստան ավտոճանապարհին, Այգեստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 76-ամյա Իսրայել Ա․-ի վարած Opel Vectra մակնիշի և 28-ամյա Գարիկ Ն.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Իսրայել Ա.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Իսկ BMW-ի վարորդ Գարիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Opel-ի գազաբալոնն ու «գլուշիտելը» պոկվել են և մոտ 10 մետր շպրտվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:30
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրադրությունն առաջնագծում գիշերվա ընթացքում և այս պահին. ՀՀ ՊՆ
    Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
    10:15
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    10:00
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արամ Ա-ն Քուվեյթում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունները
    Քուվեյթի և շրջակայքի հայոց թեմ տրված հովվապետական այցի երրորդ օրը՝ մայիսի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատվիրակության հետ այցելել է Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ նրան դիմավորել է երկրում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։
    09:45
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    8 ժամ գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում գործող «ՎովՍամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիհնիտիս» ՍՊԸ-ի և սեփականատեր Ալավերդյան Հովհանեսի գազամատակարարումը:
    09:30
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ն, ի պաշտպանություն Արցախի, նախաձեռնել է մայիսի 20-ին երթ եւ հանրահավաք անցկացնել Սյունիքի մարզի՝ Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում։ «Հրապարակ» ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Ժողովուրդ» Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը: «168 Ժամ» Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «168.am»-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել: «Ժողովուրդ» ՔՊ-ականները դեմ են էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
    09:20
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:10
    12.05.23
    Ավելին
  • Միջազգային
    Ձգձգվող հակագրոհ. Զելենսկին չի երաշխավորում, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնվելու է
    442 օր շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմում ու՞մ կողմ է թեքված ֆորտունան: Հակասական տեղեկություններ են գալիս ռազմաճակատից: Վագներցիներից մեկը հայտարարում է, թե Բախմուտը գործնականում ազատագրվել է, բայց ջոկատի հրամանատարը պնդում է, որ  ուկրաինական ստորաբաժանումները կարողանում են տեղ-տեղ հաջողության հասնել Բախմուտում: 
    00:05
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ու Իրաքը նոր համաձայնագիր են ստորագրել
    Իրանն ու Իրաքը ստորագրել են նավթային համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
    00:00
    12.05.23
    Ավելին
2023-05-11