Լրահոս
2023-05-12
-
Թագուհի Թովմասյանը Սոթքից հայտնում է՝ կրակոցներ ենԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Սոթքում է։ Նրա փոխանցմամբ՝ իրավիճակը լարված է։ «Այս պահին Սոթքում եմ. լարված իրավիճակ է, կրակոցներ են»,- հայտնել է Թովմասյանը՝ սոցցանցի իր էջի միջոցով։Ավելին19:4512.05.23 -
ՀասարակականՓրկարարները դին դուրս են բերել ջրանցքիցՄայիսի 12-ին՝ ժամը 15։43-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) դին:Ավելին19:3712.05.23 -
Ադրբեջանական կողմը Կութի ուղղությամբ կիրառել է ականանետԺամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին19:3012.05.23 -
ՀասարակականԳոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետըՄայիսի 12-ին՝ ժամը 15։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 10 մետր՝ սահել դեպի «Գետիկ» գետի ափամերձ հատված և բախվել ծառին: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: Возможно, это изображение 2 человекаԱվելին19:1512.05.23 -
ՀասարակականՈրոնվում է տեսանյութում երևացող անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:Ավելին19:0012.05.23 -
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։ 20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։ Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ համագործակցությունը. ներկայացվում է Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը՝ հայ մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին և երաժշտական մենեջերներին։Ավելին18:4512.05.23 -
ՀասարակականԱվտոմեքենան ընկել է ջրատարըՄայիսի 12-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին18:3012.05.23 -
ԻրավականՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից 2 մլն 827 հազ. դրամ կաշառք ստանալու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն և Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Հ. Խ.-ն, արգելված իրեր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցներ, այդ թվում՝ բջջային հեռախոսներ ու լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու և դատապարտյալներ Ռ. Ե.-ին ու Վ. Հ.-ին փոխանցելու դիմաց 2022 թվականի հունվարին նրանցից ընդունել է խոշոր չափերով կաշառքի առաջարկը։ Այնուհետև հիշյալ դատապարտյալների կանայք, ձեռք բերելով բջջային հեռախոսներն ու դրանց լրակազմի մեջ մտնող իրերը, դրանք նախապես պայմանավորված վայրերում տարբեր օրերի հանձնել են ՔԿՀ պաշտոնյային: Վերջինս էլ այդ արգելված իրերը տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ և հանձնել դատապարտյալներին: Նշված ապօրինի գործողության համար դատապարտյալներն իրենց կանանց միջոցով ՔԿՀ պաշտոնատար անձի տրամադրած բանկային հաշվեհամարին պարբերաբար որպես կաշառք փոխանցել են տարբեր չափերի, ընդհանուր՝ 2.827.800 գումար: Ընդ որում՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված կաշառքի գումարից 60.000 ՀՀ դրամը Հ. Խ.-ն ստացել է խմբի կազմում՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ա. Գ.-ի հետ միասին: Հ. Խ.-ն վերջինիս խնդրել է ապահովել իր անխոչընդոտ անցումը քրեակատարողական հիմնարկի հատուկ պահպանման գոտի՝ արգելված իրեր անցկացնելու համար, որի համար 60.000 ՀՀ դրամը որպես կաշառք փոխանցել է Ա. Գ.-ի բանկային քարտին: 2022 թվականի մայիսի 7-ին դատապարտյալներից մեկին արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների նոր խմբաքանակը (14 բջջային հեռախոս) փոխանցելու համար Հ. Խ.-ն, հերթական՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելուց հետո, դրանք կրկին փոխադրել է «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն հսկիչ-անցագրային կետով անցկացնելիս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, Ա. Գ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՔԿՀ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար դատապարտյալներ Ռ. Ե.-ին և Վ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Կաշառք տալուն օժանդակելու համար մեղադրանք է ներկայացվել նաև դատապարտյալների կանանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան:Ավելին18:1512.05.23 -
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆԺամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:Ավելին18:0012.05.23 -
ՄշակույթԱդրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումը. թիրախում Ծիծեռնավանքն է«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Ծիծեռնավանքում ադրբեջանական վանդալիզմի դրսևորման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է «Monument Watch» հուշարձանների դիտարկման և ուսումնասիրության անկախ ակադեմիական հարթակը: «Հատկանշելի է Ծիծեռնավանքի եզակի շուրֆի քանդելը, որն ըստ հետազոտող Ալեքսան Հակոբյանի՝ կավաշաղախ հատակի տակ ագուցված, Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկը հանդիսացող գինու կարաս է։ Լուսանկարներից երևում է Ծիծեռնավանքի Սուրբ սեղանի բացակայությունը, բեմի վրա մոմավառությանը, որը նույնպես վնաս հասցնելու տարբերակներից է: Ցավոք, ադրբեջանական մշակութային էթնոցիդի այդ քաղաքականությունը նոր չէ։ Նրանք Ծիծեռնավանքն աղվանացնելու ու այդ անվան տակ յուրացնելու նպատակ են հետապնդում»,- ասել է Լ. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չնայած Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի պետք է արգելվեն հայկական եկեղեցիների պղծման գործողությունները, Ադրբեջանը շարունակում էմշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը։ «Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որն ընդհանրապես որևէ միջազգային կամ որևէ այլ արձագանք հաշվի չի առնում, վարում է իր քաղաքականությունը և, ցավոք, մնում է անպատիժ»,- եզրափակել է ԿԳՄՍ փոխնախարարը:Ավելին17:4512.05.23 -
Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի դիրքերի ուղղությամբԺամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին17:3012.05.23 -
Մշակույթ«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում, Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես կգա 17-րդ համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը կներկայանա «Future Lover» երգով, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է: Երգը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:Ավելին17:1512.05.23 -
ԱրցախԱրցախում 1240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունիցԱրցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 2 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին օրերին ԿԽՄԿ միջոցով հիվանդների տեղափոխման անհնարինության պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 11՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ)։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 202 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (152 օրվա ընթացքում մարդկանց 372,400 -ի փոխարեն՝ 1,848 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 2 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 9 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին): Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 54 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (152 օրվա ընթացքում 139,840 -ի փոխարեն՝ 2,575 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 2 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 17 մուտք և ելք: Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (152 օրվա ընթացքում մոտ 60,800 տոննայի փոխարեն՝ 4,657 տոննա, որից վերջին 2 օրվա ընթացքում՝ միայն 34 տոննա): Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 86 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 123 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 289 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:Ավելին17:0012.05.23 -
ՔաղաքականՍոթքում տեսածն է ներկայացնում ԱԺ պատգամավորըԳեղարքունիք այցելած «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսել են, թե ինչպես են Սոթքից 100-200 մետր հեռավորության վրա պայթում ադրբեջանական արկերը: Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ ադրբեջանական զինուժը փորձելու է որքան հնարավոր է առաջ գալ:Ավելին16:4512.05.23 -
ԱշխարհԴատարանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան ԽանինՊակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Իսլամաբադի Բարձր դատարանը որոշում է կայացրել հետաձգել նրա ձերբակալությունը: Այս որոշումից առաջ Խանի աջակիցները մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Դատարանի որոշումն Իմրան Խանին երկու շաբաթով պաշտպանում է ձերբակալությունից նրա դեմ հարուցված մի քանի կոռուպցիոն մեղադրանքներից մեկով: Որոշումից հետո Խանը մնացել է դատարանում, քանի որ նրա փաստաբանները հայց են ներկայացրել, որպեսզի նման պաշտպանություն ապահովվի նաև մյուս կոռուպցիոն մեղադրանքների մասով: Ըստ Associted Press-ի՝ դատարանի որոշումից հետո Պակիստանի կառավարությունը հայտնել է, որ Խանին դարձյալ կալանավորելու միջոց կգտնի: Կառավարության պնդմամբ՝ Խանի ազատ արձակումը պարգևատրում և խրախուսում է ցուցարարների անկարգությունները: Իմրան Խանի ձերբակալության դեմ բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով, որոնց հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, տասնյակ ցուցարարներ և ավելի քան 200 ոստիկաններ վիրավորվել են: Պակիստանի նախկին վարչապետին ձերբակալել էին մայիսի 9-ին՝ դատարանի դահլիճում, երբ նա մասնակցում էր այլ մեղադրանքներով դատական լսման: Մայիսի 11-ին Պակիստանի Գերագույն դատարանն այս ձերբակալությունն անօրինական էր ճանաչել և Իսլամաբադի Բարձր դատարանին խնդրել էր վերանայել ձերբակալությունն ուժի մեջ թողնելու նախնական որոշումը: Խանը, որը մինչև քաղաքական գործիչ դառնալը կրիկետի աստղ էր, պաշտոնից ազատվել էր անցյալ տարի, երբ խորհրդարանում նրան անվստահության քվե էին հայտնել: Այժմ նա գլխավորում է ընդդիմությունը:Ավելին16:3012.05.23 -
ՏնտեսականԵվրոն արժեզրկվել է, դոլարն՝ արժևորվել․ փոխարժեքն` այսօրՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.36 դրամ` մայիսի 10-ի համեմատ արժևորվելով 0.10 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 390դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.78 դրամ (արժեզրկվել է 1.37դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`425 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.90 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.15 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.95 դրամ, վաճառքը` 5.07 դրամ։Ավելին16:1512.05.23 -
ԱռողջապահականԻնչպե՞ս օգնել երեխային նիհարել ճիշտ և առանց առողջությունը վնասելու. մանկաբույժի խորհուրդըՄեծահասակներից բացի, երեխաները նույնպես ունենում են ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ: Երեխան մեծանում է, զարգանում, ուստի չի կարելի նրան խիստ դիետաներով սահմանափակել։ Քաշը նվազեցնելիս կարևոր է չդադարեցնել զարգացումը, չվնասել աճող, փխրուն օրգանիզմին: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկաբույժ Հռիփսիմե Խաչիկյանի հետ՝ պարզելու, թե ինչ մոտեցմամբ և մեթոդներով կարելի է օգնել երեխային ազատվել ավելորդ կիլոգրամներից։ «Կան մի քանի գործոններ, որոնք ազդում են երեխաների ավելորդ քաշի առաջացման վրա։ Դրանցից են սննդի նկատմամբ սխալ վերաբերմունքը, նստակյաց ապրելակերպը, ժառանգականության գործոնը և այլն», - ասաց մանկաբույժը։ Մասնագետի խոսքով, հիմնականում ծնողներիկողմից իրավիճակը չվերահսկելն է բերում նման խնդիր։ Հաճախ մայրերն իրենք են առատ կերակրում երեխաներին՝ համարելով, որ լավ ախորժակը առողջության նշան է։ «Ժամանակակից երեխաները, բացօթյա խաղերի փոխարեն, նստում են համակարգչի մոտ, խաղում գաջեթներով, իսկ ծնողները «խրախուսում» են դա համեղ պատառներ մատուցելով։ Շարժման բացակայությունն էլ հենց հանգեցնում է քաշի ավելացման»,- ասաց նա։ Մասնագետը վստահ է, որ լիարժեք ծնողներն առաջին իսկ օրերից պետք է հոգ տանեն երեխայի քաշի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրան, խորհրդակցելով մանկաբույժի, սննդաբանի հետ։ Օրինակ՝ պետք է նվազեցնել շաքար պարունակող մթերքների օգտագործումը՝ քաղցր գազավորված ըմպելիքները, պաղպաղակը, շոկոլադը, քաղցրավենիքը, սառնաշաքարը և այլն: «Սննդային սովորությունները դրված են վաղ մանկությունից՝ մինչև 5 տարեկան, ուստի կարևոր է վերահսկել երեխայի սննդակարգը: Լինում են նաև դեպքեր, երբ ունենում ենք ավելորդ քաշի մի քանի պատճառների համակցում, երբ երեխան գիրության վտանգի տակ է։ Այս դեպքում պատշաճ կերպով իրականացվող հետազոտությանն ու երեխայի առողջության սիստեմատիկ վերահսկմանը զուգընթաց, պետք է ուշադիր լինել հոգեբանական կողմի վրա, որ արդյունքում ունենանք դրական դինամիկա»,- մանրամասնեց մանկաբույժը։ Ավելորդ քաշի առկայության դեպքում երեխան բախվում է հետևյալ խնդիրներին՝ ողնաշարի դեֆորմացիա սրտի խնդիրներ վաղ փուլում, նյութափոխանակության խանգարումներ, շաքարային դիաբետի վտանգ, որը կարող է դրսևորվել ոչ միայն մանկության, այլև շատ տարիներ անց: Մանկաբույժն անդրադառնալով նաև հոգեբանական ասպեկտին, նշեց, որ կարևոր է նման խնդիր ունեցող երեխաների և մանկական հոգեբանի աշխատանքը, քանի որ դպրոցում, թիմում հաճախ ծիծաղում են ավելորդ քաշի վրա, ինչը կարող է հանգեցնել երեխայի նկատմամբ բուլիինգի ձևավորմանը։ Այս ամենի արդյունքում զարգանում է թերարժեքության բարդույթ, որը կարող է վերջինիս ուղեկցել նույնիսկ հասուն տարիքում։ Ավելորդ քաշը կարելի է որոշել արտաքին տեսքով, մարմնի ինդեքսով կամ պարզապես երեխայի հետ բժշկին այց կատարելով։ «Տարբեր տարիքի երեխաների համար նիհարելու տարբեր մեթոդներ են մշակվել։ Ծնողների համար կարևոր է հետևել առաջարկություններին, որպեսզի խնդիրը չբարդանա: Երեք տարեկանից փոքր երեխաների պարագայում, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։ Ավելի հաճախ պատճառը էնդոկրին խանգարումների կամ չափից շատ կերակրելու մեջ է: Բավական է հավասարակշռել սննդակարգը, ստուգել էնդոկրին համակարգի աշխատանքը և սպասել արդյունքին»,-ասաց բժիշկ Խաչիկյանը։ Նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքում դժվար է վերահսկել երեխաների սնուցումն ամբողջովին, քանի որ երեխան ավելի հաճախ ուտում է դրսում: Այս դեպքում կամ ամբողջ ընտանիքը պետք է անցնի առողջ սննդակարգի և իր օրինակով մշակույթ ձևավորի, կամ վերահսկի երեխային։ «Դեռահասներից ոմանք էլ իրենք տեսնելով և հասկանալով խնդիրը, փորձում են դիետա պահել։ Երբեմն հասնում են ծայրահեղությունների՝ ընդհուպ մինչև հացադուլ։ Սա բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Ավելորդ քաշը կարող է առաջանալ հորմոնալ ձախողման պատճառով, որը տեղի է ունենում դեռահասության շրջանում: Որպեսզի երեխան նիհարի, անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոններ՝ ամենօրյա սննդակարգից բացառել բոլոր արագ ածխաջրերը, ինչպես նաև ճարպերը։ Սահմանափակել բարձր կալորիականությամբ մթերքների ընդունումը։ Բարձրացնել կաթնամթերքի, բանջարեղենի, մրգերի, մսի և ձկան օգտագործումը»,-ասաց նա: Մանկաբույժի կարծիքով, սնունդը պետք է լինի հաճախակի և փոքր չափաբաժիններով: Անհրաժեշտ է ամբողջովին խուսափել արագ սննդից և ազատվել անընդհատ ինչ-որ բան ուտելու վատ սովորությունից։ Կարևոր է երեխային զբաղեցնել սպորտով, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, ուշադիր հետևել, որ նա բաց չթողնի սնվելու ժամանակը և չդիմի հացադուլի։ Սխալ է արագ նիհարելու համար կորցնել առողջությունը: Սպասված արդյունքին հասնելու հաամար միայն ողջամիտ և գրագետ գործողություններ են անհրաժեշտ։Ավելին16:0012.05.23 -
ՍպորտՈՒԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։ Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ սկզբում 2020 թվականին, իսկ հետո՝ 2021 թվականին։ Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում։Ավելին15:4512.05.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ռումբերը գյուղից 100 մետր հեռու են ընկել. իր աչքով է տեսել պատգամավորըԱվելին15:3012.05.23