Լրահոս
2023-05-12
-
Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնումՊաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին15:3012.05.23 -
ՄիջազգայինՍուդանի բանակն ու հատուկ ջոկատայինները նախնական համաձայնագիր են ստորագրել ՋիդդայումՍուդանի բանակն ու «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ուժեր) մայիսի 11-ին նախնական համաձայնագիր են ստորագրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Կողմերի ստորագրած «Ջիդդայի հռչակագրի» համաձայն՝ բանակը և հատուկ ջոկատայինները պարտավորվել են «ձեռնարկել բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու համար» և «պահպանել կանոնավոր մարդասիրական հրադադարներն ու լռության օրերը՝ կախված անհրաժեշտությունից»։ Փաստաթղթում նշված է, որ Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները մտադիր են նպաստել «բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու գործողություններին», ինչպես նաև չխոչընդոտել երկրից մարդկանց տարհանմանը և հարգել Սուդանի մասնավոր և հանրային սեփականությունը։ Կողմերը պարտավորվել են «ձեռնպահ մնալ դեռահասներին իրենց ստորաբաժանումներ հավաքագրելուց և երեխաներին ռազմական գործողություններում օգտագործելուց»: Ըստ ТАСС-ի հրապարակման՝ փաստաթղթից հատվածներ է մեջբերել Al-Hadath հեռուստաալիքը: Ջիդդայում մայիսի 6-ին բանակցություններ են սկսվել Սուդանի զինված ուժերի և «Արագ արձագանքման ուժերի» ներկայացուցիչների միջև։ Նրանց նպատակն է հայտարարվել «արդյունավետ համաձայնության ձեռքբերումը հրադադարի ռեժիմի վերաբերյալ, որն անհրաժեշտ է կարիքավորներին մարդասիրական օգնություն մատակարարելու համար»։ Մինչև Սաուդյան Արաբիայում երկխոսության մեկնարկը Սուդանի բանակը հայտարարել էր, որ բանակցությունները «չեն վերաբերելու երկրում ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ միայն հումանիտար դադարների և հրադադարի պահպանման պայմաններին»:Ավելին15:1512.05.23 -
ՏնտեսականՎեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՇրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով ՝ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:Ավելին15:0012.05.23 -
ՍպորտՀայաստանի երկու ներկայացուցիչ կմասնակցի Olympic Esports Series մրցաշարի եզրափակիչ փուլինՀայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Olympic Esports Series մրցաշարի եզրափակիչ փուլին: Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը՝ Սինգապուրում։Ավելին14:4512.05.23 -
ՄիջազգայինՈւկրաինական ճգնաժամը լուծելու համար Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են աշխատել Չինաստանի հետԵվրամիության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Պեկինի հետ՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ ամբողջ ՆԱՏՕ-ն է պատրաստ լրջորեն համագործակցել Չինաստանի հետ այդ հարցով։Ավելին14:3712.05.23 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերելՈստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Բաղրամյան գյուղի 50-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:Ավելին14:3012.05.23 -
Արտաքին քաղաքականությունԵվրամիությունը պնդում է՝ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելից հետո կհանդիպեն նաև ՔիշնևումԵվրամիությունը վերահաստատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Քիշնևում՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Այսպես, Եվրամիությունը, ըստ էության, հերքել է Բաքվի պնդումները, թե հնարավոր է այդ հանդիպումը տեղի չունենա, քանի որ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։Ավելին14:2212.05.23 -
ԱշխարհՏոկիոյի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-իՏոկիոյի մերձակայքում գտնվող Տիբա պրեֆեկտուրայում լույս մայիսի 11-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NHK պարբերականը: 5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:16-ին (Երևանի ժամանակով 23:16-ին)։ Օջախն ընկած է եղել 40 կիլոմետր խորության վրա։ Ցնցումների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված 7-բալանոց սանդղակով կազմել է 5 բալ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, բարձրահարկ շենքերում 5 ժամով կանգնեցվել են վերելակները։ Սկզբում հաղորդվել էր երեք տուժածի մասին։ Փորձագետները նախազգուշացրել են, որ նման հզորությամբ ցնցումներ կարող են տեղի ունենալ մոտ մեկ շաբաթ շարունակ:Ավելին14:1512.05.23 -
ԱրցախԱդրբեջանի ապօրինի անցակետում ստուգել են խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող հիվանդներինՀակարիի կամրջի վրա ապօրինի անցակետ դրած ադրբեջանցիները երեկ կանգնեցրել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան հիվանդներ տեղափոխող շտապօգնության մեքենան, ստուգել Արցախի քաղաքացիներին: 9 հիվանդ է տեղափոխվել, բայց դեռ 21-ը սպասում են Հայաստան տեղափոխվելուն։Ավելին14:0712.05.23 -
ԻրավականՎարորդը ատրճանակի սպառնալիքով 60.000 դրամ էր վերցրելՄայիսի 11-ի ժամը 13.00-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ մայիսի 9-ի առավոտյան Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ատրճանակի սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է 60 000 դրամ: Ոստիկանության Ավանի բաժանմունքի, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է «Օպելի» վարորդի ինքնությունը: Երևանցի 63-ամյա տղամարդը Արգիշտիի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, ներկայացվել է Կենտրոնական բաժին: Մեքենայի դռան գրպանիկի տեսանելի հատվածում ատրճանակ կար, որը, ըստ 63-ամյա տղամարդու, կրակայրիչ է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին14:0012.05.23 -
ԻրավականԳողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասներըԳողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները՝ տեսանյութում:Ավելին13:4512.05.23 -
ՀասարակականՊաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներինՎիրավոր զինվորներին այսօր այցելել է պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանին հայտնել են տեղեկություններ զինվորների առողջական վիճակի ու բուժման ընթացքի մասին: Նախարար Պապիկյանը զինծառայողներին շուտափույթ ապաքինում է մաղթել,- հայտնում է պաշտպանության նախարարությունը:Ավելին13:3012.05.23 -
ՀասարակականՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վիրավորում ստացած 2 զինծառայողներինԱյսօր՝ մայիսի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տղաներին։Ավելին13:2212.05.23 -
ՄիջազգայինԻսրայելը և «Իսլամական ջիհադը» շարունակում են ավիահարվածները և հրթիռակոծություններըԻսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Գազայում պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջադիրքերին և հրթիռների մեկնարկային հարթակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի հայտարարությունը: Հարվածները հասցվել են արդեն չորրորդ օրը շարունակվող «Վահան և նետ» գործողության շրջանակներում: Երեքշաբթի օրվանից ի վեր ԻՊԲ-ն առնվազն 215 հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ նաև սպանելով խմբավորման 3 բարձրաստիճան առաջնորդների: Իսկ երեկ երեկոյան Գազայի կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ռեհևոտ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: ԻՊԲ-ն նշում է, որ մարտի 10-ից մինչև մարտի 11-ի երեկոն ընկած ժամանակահատվածում «Իսլամական ջիհադը» 803 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ԻՊԲ-ն 191 ավիահարված է իրականացրել Գազայում:Ավելին13:1512.05.23 -
ՔաղաքականՏարածքային զիջում «խաղաղության դիմաց» գործարքը կործանարար է մեզ համար․ ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2021 թ. մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանից 3-4 կմ մխրճվեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածք։ Ուղիղ երկու տարի է՝ ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ՝ թշնամու օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքից հետ շպրտելու համար։ Ավելին՝ թշնամին այս երկու տարիների ընթացքում շարունակել է քայլ առ քայլ առաջ գալ, նոր տարածքներ զավթել Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, ամրանալ բռնազավթված տարածքներում և արդեն այդտեղից նորից հարվածել մեր զինված ուժերին ու բնակավայրերին։ Ադրբեջանը շարունակելու է այդպես աստիճանաբար, մաս-մաս բռնազավթել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև նրա նպատակը միայն Արցախը չէ, նրա նպատակն ամբողջ Հայաստանի գրավումն է։ Եվ ամենակարևորը - "տարածքային զիջում խաղաղության դիմաց" գործարքը ոչ միայն չի աշխատելու, այլև կործանարար է լինելու մեզ համար, որովհետև յուրաքանչյուր տարածքային զիջում էլ ավելի է թուլացնում մեզ և գրգռում Ադրբեջանի ախորժակը, Ադրբեջանն ապացուցել է, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ իր համար ոչինչ է, հիմք չէ, զսպօղակ չէ, նա դա կարող է պատռել ու դեն նետել հենց զգա, որ դիմացը դիմադրություն չկա, և որ կարող է էլի ու էլի առաջանալ՝ ընդհուպ մինչև Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ։ Պատկերն ու իրավիճակը էլ ավելի տեսանելի ընկալելու համար՝ մի փոքր դրվագ Սև լճի հատվածում ՀՀ տարածք ադրբեջանական օկուպացիոն զորքերի մխրճումից․ կարմիրով նշված մեր տարածքում թշնամու դիրքերից ընդամենը երկուսը, կապույտով նշվածը մեր դիրքն է․․․»։Ավելին13:0012.05.23 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ինՄոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:Ավելին12:4512.05.23 -
ԻրավականԱյնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԴատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար: Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 13-ին քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է Այնթապի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Ն.Ն.-ի իրավունքները և առողջության համար վտանգ ներկայացնող, արտադրական նշանակության՝ 156.16 քմ մակերեսով անասնագոմն ու տնտեսական պահեստը: Մեկ այլ դրվագով 2020 թվականի փետրվարի 7-ին Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ, համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն է վաճառել Համայնքի Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7 քմ մակերեսով հողամասը, որից 76.16 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, իսկ 23 քմ մակերեսով հողամասը եղել է Համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքը. Կ.Ս.-ն իրեն է վաճառել նաև 52.3 քմ մակերեսով ավտոտնակը, 127.5 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 20.1 քմ մակերեսով մետաղական տնակը: Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 18-ին կրկին համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ Այնթապ համայնքի Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5 քմ մակերեսով հողամասը, որից 27.5 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, և 85.5 քմ մակերեսով տեխսպասարկման կայանն օտարել է Գ.Մ.-ին: 2020 թվականի հուլիսի 27-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի 1-ին շարքում գտնվող 16.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, օտարել է Ա.Ս.-ին: Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն 2020 թվականի օգոստոսի 4-ին առաջատար մասնագետի օժանդակությամբ 30.9 քմ մակերեսով հողամասի վրա՝ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտում ինքնակամ կառուցված 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական: Համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով Լ.Հ.-ին է վաճառել 30.9 քմ մակերեսով հողամասը, 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը: 2020 թվականի նոյեմբերի 30-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 3591.4 քմ մակերեսով հողամասը և դրա վրա ինքնակամ կառուցված 815 քմ մակերեսով հասարակական շինությունը, 3.4 քմ մակերեսով պահակատունը, 51 քմ կաթսայատունը, 29.7 քմ մակերեսով պարիսպը և 15.75 քմ մակերեսով ծածկն ուղղակի վաճառքով օտարել է Ա.Ս.-ին: 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Համայնքի 9-րդ փողոցում գտնվող 12.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, 12.8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված խանութն օտարել է Ս.Հ.-ին: Այնթապ համայնքի նախկին ղեկավարի Կ.Ս-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 21-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ 7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը՝ 8 դրվագ), 3152 -րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:3012.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Սոթքում. 2 հայ զինծառայող վիրավորվել էԱվելին12:3012.05.23 -
ՀասարակականԳորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժածՄայիսի 11-ին, ժամը 23։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին12:1512.05.23 -
ՔաղաքականԼիպարիտյանն ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է․ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։ Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800–ը։ Լիպարիտյանը նաև տեղեկատվական դիվերսիա և հոգեբանական ահաբեկչություն էր կիրառում՝ հայտարարելով, որ եթե հիմա թուղթ չստորագրենք ու Ալիևի ուզածը չտանք, ապա կլինի նոր պատերազմ ու նոր կորուստներ։ Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար։ Թե ինչպես պետք է դա զսպի, Լիպարիտյանն, իհրակե, չի ասում, բայց ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է լինի 120 հզար արցախցու հետ։ Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում։ Վերջինս, սակայն, չի ուզում «հանձնվել» բառի տակ մտնել, թեև ամբողջությամբ դա է քարոզում։ Եվ այս ամենը Փաշինյանի Բրյուսել մեկնելուց առաջ ու Սոթքի կրակոցներից հետո։ Երեկ, փաստորեն, ներսից ոչ պակաս էին կրակում մեր երկրի դեմ։Ավելին12:0012.05.23