Լրահոս
2023-05-14
-
ՄիջազգայինԶելենսկին ժամանել է ԳերմանիաՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Գերմանիա։ Սա նրա առաջին այցն է Գերմանիա Ռուսաստանի ներխուժումից հետո: Զելենսկին արդեն հանդիպել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զելենսկու այցը ընթանում է նրա՝ զենքի հետագա մատակարարումներ և երկիրը վերականգնելու միջոցներ փնտրելու ֆոնին։Ավելին14:0014.05.23 -
ՍպորտՕրվա ֆուտբոլային հանդիպումների խաղացանկըՕրվա ֆուտբոլային հանդիպումների խաղացանկըԱվելին13:4514.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիան մի շարք արգելքներ է սահմանել ընտրությունների օրըShantnews.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մի շարք արգելքներ է մտցրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը: Այսպիսով, քվեարկության օրը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Բացառությամբ բնակելի թաղամասերում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու անձանց, բոլորին արգելվում է զենք կրել։ Ընտրությունների օրը փակ կլինեն բոլոր ժամանցի վայրերը, ինչպիսիք են սրճարաններն ու ինտերնետ-սրճարանները։ Ռեստորաններում, որոնք ժամանցի վայրեր են, կարելի է մատուցել միայն սնունդ, մինչև ժամը 18:00-ն արգելվում են հարսանիքները։ Մինչև ժամը 18:00-ն արգելվելու է մամուլում կանխատեսումներ տալ և ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ մեկնաբանություն անել։ Եթե նախագահական ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, ապա նույն արգելքները կգործեն մայիսի 28-ին։ Քվեարկությանը չեն կարող մասնակցել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները և քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալները։Ավելին13:3014.05.23 -
ՀասարակականՋերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսությունՀայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, մինչև մայիսի 15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է օդերևութաբանների կանխատեսման մեջ։ Քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։ Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2023 Եղանակը Հայաստանում © official site of MES of RA Երևան քաղաքում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին13:1514.05.23 -
ԻրավականՈստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Ավելին13:0014.05.23 -
Հրդեհ Գեղադիր գյուղում․ տուժածներ չկանՄայիսի 14-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:30-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած 50 հակ անասնակեր:Ավելին12:4514.05.23 -
Իրազեկում՝ էլեկտրական շչակների գործարկման մասինՄայիսի 15-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ: Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրություններում։Ավելին12:3014.05.23 -
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին կայցելի ԳերմանիաԲեռլինում Ուկրաինայի ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:Ավելին12:1514.05.23 -
ՀասարակականԱբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել էԳիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է` հեղուկ գազի գազաբալոնից արտահոսքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։ Ականատեսները պատմել են, որ մինչև հրդեհի բռնկվելը պայթյունի նման ձայն է լսվել։ Մեքենայի վարորդ` Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն, ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ավելին12:0014.05.23 -
ՀասարակականՎիճաբանություն-ծեծկռտուք և կրակոց Երևանի կենտրոնում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված փամփուշտներ և դանակԵրեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։ Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն-ծեծկռտուքի մյուս մասնակիցները ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին11:4514.05.23 -
ՀասարակականԳազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Վանատուր և Մաքրավան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին11:3014.05.23 -
ԻրավականԱրագածոտնի պարեկները թմրաշրջանառության դեպք են բացահայտելՄայիսի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Արուճ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Աշտարակի բաժին են տեղափոխել երկու երիտասարդի։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1514.05.23 -
ՀասարակականԱվտովթար՝ Ռուբինյանց փողոցում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՄայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։Ավելին11:0014.05.23 -
ՀասարակականՔամին վնասներ է հասցրել ԳյումրիումՄայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան:Ավելին10:4514.05.23 -
ՍպորտԱլկարասը տպավորված է Մեսսիի հետ հանդիպումիցԱշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը տպավորված է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հետ հանդիպումից։Ավելին10:3014.05.23 -
Գորիսի տարածաշրջանում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:1514.05.23 -
Գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներՄայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայություններից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։Ավելին10:0014.05.23 -
Արտաքին քաղաքականությունՎարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մայիսի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:Ավելին09:4514.05.23 -
Մշակույթ«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, հաղթեց Շվեդիան, որը ներկայացրեց Լորինը «Tattoo» երգով: Լորինը մրցույթում հաղթել է նաև 2012 թվականին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ տեղը՝ Իսրայելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Բրյունետը 5 միավոր ստացավ Իտալիայից, 1-ական միավոր՝ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5 միավոր՝ Շվեյցարիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից, Ալբանիայից, 8 միավոր՝ Չեխիայից: Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Future Lover» երգով վաստակեց 122 միավոր և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին: Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը: Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը:Ավելին08:2514.05.23 -
ՔաղաքականԽաղաղ և ապահով ապագա պետք է թողնենք մեր երեխաներին. Ալեն ՍիմոնյանՄենք հիմա շատ ծանր ժամանակներ ենք ապրում և միանշնակ շատ ավելի ուժեղ ենք դուրս գալու: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին01:2514.05.23