Լրահոս
2023-05-17
-
ՏարածաշրջանՌուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի պետական վարկ կհատկացնի Իրանում Ռեշտ- Աստարա երկաթգծի շինարարության համարՌուսաստանի Դաշնությունը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։ Նովակը հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի: Նա պարզաբանել է, որ անցյալ տարի երկրների միջև բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլն տոննա՝ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտը և մյուս երթուղիները։ «Մենք պայմանավորվել ենք, որ միայն երկաթուղով այս նախագծի իրագործումից հետո մեր ընդհանուր բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը տարեկան կկազմի առնվազն 15 միլիոն տոննա», - ասել է նա։ «Այսօր նաև պայմանագիր կստորագրվի առևտրային ընկերությունների միջև այս նախագծի իրագործման համար, կսկսվի նախագծումը և, համապատասխանաբար, կարծում եմ, որ նախագծման ավարտից հետո (դա կտևի մոտավորապես մեկ տարի) կսկսվի շինարարությունը», - ասել է Նովակը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցել են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսաստանի ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։Ավելին16:1517.05.23 -
ԱրցախԱրցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:Ավելին16:0017.05.23 -
ՄիջազգայինԵվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչն ավարտում է իր այցն Ուկրաինա. CNNԵվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտի իր երկօրյա այցն Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հավելելով, որ Չինաստանը փորձում է ստանձնել խաղաղության միջնորդի դերը: Ուկրաինան Լի Հուեյի եվրոպական շրջագայության առաջին կանգառն է: Ուկրաինայի կառավարությունում CNN-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի ներկայացուցիչը Կիևում կլինի մայիսի 16-ին և 17-ին: Կիևից այլ մանրամասներ չեն հաղորդվել: Այցի շրջանակներում Լի Հուեյը կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը։ Չինաստանը ևս իր ներկայացուցչի այցի մասին շատ մանրամասներ չի հաղորդել: Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը չէր ներկայացրել ուղևորության կոնկրետ ծրագիրը՝ միայն նշելով, որ ողջ տեղեկատվությունը «կհրապարակվի իր ժամանակին»: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ զրուցել էր անցյալ ամիս: Նա խոստացել էր միջնորդ հանդիսանալ հաշտության շուրջ բանակցություններում:Ավելին15:4517.05.23 -
ՀասարակականՇրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՄայիսի 17-ի ցերեկը, 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ը՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում mայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ը, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։Ավելին15:3017.05.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Կանեփի արտադրությամբ զբաղվելու ախորժակը փակվում է. անհանգիստ է ՔերոբյանըԱվելին15:3017.05.23 -
Մշակույթ«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակումՌուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին, հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։ «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։ Ինտերակտիվ կրթական ծրագրերը և վարպետության դասերը կընթանան 17:00-21:00-ն: 17:00-ին՝ «Պավել Կուզնեցով. Սովորում ենք տպագիր գրաֆիկա», 18:00-ին՝«Արիստարխ Լենտուլով. Կուբիզստական պատկերներ», 19:00-ին՝ «Ռուս իմպրեսոնիստները և պուանտիլիզմը.վարպետության դաս», 20:00-ին՝ «Բ. Գրիգորև. Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» նկարի դիտում VR ակնոցի միջոցով։ Վարպետության դասերի միջոցով այցելուները ստեղծագործելով կսովորեն տպագիր գրաֆիկայի, կուբիզմի և պուանտիլիզմի առանձնահատկությունները, իսկ VR ակնոցները նրանց կտեղափոխեն նկարի վիրտուալ տիրույթ։Ավելին15:1517.05.23 -
ԱշխարհՎրաստանում ձերբակալել են «Իսլամական պետության» վեց կողմնակիցներիՎրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացիների, որոնք կապված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ։ Ինչպես այսօր հայտնել են հատուկ ծառայությունում, նրանք ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Դատարանի որոշման հիման վրա իրականացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում Պետական անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներին: Հակաահաբեկչական գործողությունը միաժամանակ իրականացվել է չորս վայրերում, ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի», - ասված է հաղորդագրության մեջ։ Հետաքննության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները կապված են «Իսլամական պետության ազդեցիկ պարագլուխներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ զանազան ահաբեկչական ակտիվություն էին ծրագրել մի քանի երկրներում»։ Բացի դրանից, առգրավվել են ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։ Նաև քրեական հետաքննություն է սկսվել մի օտարերկրացի քաղաքացու նկատմամբ, որին տարել են ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոն։ Հատուկ ծառայությունում պարզաբանել են, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր երկրների իրավասու մարմիններին:Ավելին15:0017.05.23 -
ՄշակույթԳյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը՝ ՍյունիքումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում: Թատերախումբը հանդես է գալիս Եղիշե Չարենցի «Բովանդակություն» ներկայացումով (բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի, բեմական խոսքը` Տաթև Ղազարյանի): Մայիսի 16-ին թատերախումբը հանդես է եկել Գորիսի Վաղարշ Վաղարշանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, կներկայանա Կապանի մշակույթի տանը: Նշենք, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրախաղերը ՀՀ մարզերում մեկնարկել են մայիսի 4-ից: Հյուրախաղերի նպատակն է մեծանուն բանաստեղծի ստեղծագործության հանրահռչակումը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու միջմարզային կապերի ամրապնդումը:Ավելին14:4517.05.23 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է 2023 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023 թվականի միասնական քննությունների երկրորդ (ամառային) փուլի ժամանակացույցը. քիմիա, ռուսաց լեզու՝ հունիսի 9-ին օտար լեզուներ՝ հունիսի 13-ին մաթեմատիկա՝ հունիսի 16-ին հայոց լեզու և հայ գրականություն՝ հունիսի 20-ին կենսաբանություն, աշխարհագրություն՝ հունիսի 23-ին հայոց պատմություն, ֆիզիկա՝ հունիսի 27-ին:Ավելին14:3017.05.23 -
ՄիջազգայինՌուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆՖինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆիննական Helsingin sanomat պարբերականից: «Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», - նշում է պարբերականը: Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։ Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել: Ապրիլի 1-ին ֆիննական Nordea բանկում Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչության կողմից սառեցվել են Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հաշիվները։ Ֆինլանդիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից «РИА Новости»-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանությունը շփման մեջ է Ֆինլանդիայի իշխանությունների հետ և մշակում է Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատանքի ապահովման հնարավոր ուղիները։Ավելին14:1517.05.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. ԲլինքենԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ դիմակայելու Չինաստանի կողմից աճող մարտահրավերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ներկայացնելով նախագահ Ջո Բայդենի առաջարկները 2024 թ.-ի բյուջեի համար։ «Բյուջեն թույլ կտա Միացյալ Նահանգներին ուժեղացնել մեր դերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանի հետ մեր մրցակցության առաջնագծում… Բյուջետային առաջարկը մեզ թույլ կտա է՛լ ավելի ընդլայնել մեր դիվանագիտական ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` Խաղաղ օվկիանոսի կղզիներում նոր առաքելություններից մինչև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նոր դիրքերի ընդլայնում», - ասել է նա: Բլինքենն ընդգծել է, որ Չինաստանն այժմ իրենից ներկայացնում է ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերը։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ համաձայնեցվածության է հասել գործընկերների հետ այն հարցում, թե ինչպես հաղթահարել Չինաստանի կողմից մարտահրավերները: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության կամ նոր սառը պատերազմի, չի փորձում զսպել Չինաստանին։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ այնպիսի առաջնահերթ բնագավառներում, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը, մակրոտնտեսական կայունությունը և հանրային առողջությունը։Ավելին14:0017.05.23 -
ԻրավականՀանցագործության 66 դեպք են բացահայտել ոստիկանները վերջին մեկ օրումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 3, ֆիզիկական ներգործության, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, սառը զենքի հայտնաբերման և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4517.05.23 -
ԱշխարհՆեպալցի լեռնագնացն Էվերեստ բարձրանալու ռեկորդ է սահմանելՆեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր գերազանցել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը՝ 27-րդ անգամ նվաճելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նեպալական The Himalayan Times թերթին: 53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին): Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 26 անգամ բարձրացել է լեռը։ Նա նաև ռեկորդակիր է 8 000 մետրից ավելի բարձրությամբ լեռնագագաթներ բարձրանալու քանակով: Ըստ պարբերականի տվյալների՝ 1994-2023 թվականներին լեռնագնացն ութ անգամ բարձրացել է Չո Օյու լեռը (8 201 մ), երեք անգամ՝ Մանասլու (8 163 մ), մեկական անգամ՝ Չոգորի (K2, 8 614 մ) և Լհոցզե (8 516 մ) լեռները:Ավելին13:3017.05.23 -
ԱրցախԼոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով LAist պարբերականի տարածած հաղորդագրությունը: Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»: Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների: «Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությամբ և կոչ է արել վտարել բոլոր հայերին այն տարածքներից, որոնց նա հավակնում է՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում: Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ:Ավելին13:1517.05.23 -
ՀասարակականՍտեփանակերտում տղամարդու դի է հայտնաբերվելՄայիսի 16-ին ժամը 14:20-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը: Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.): ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:Ավելին13:0017.05.23 -
ՀասարակականՍոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր էՄայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈւ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։ «Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈւ-երը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի, Կութի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։Ավելին12:5217.05.23 -
ԻրավականԵղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանինԵղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին:Ավելին12:4517.05.23 -
Երևան24 ժամով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 10, 15, 17, Նար-Դոսի 1-ից-40, Քրիստափորի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու 28-ից-231 համարների և 2, 3-րդ փակուղիների, Տիգրան Մեծի 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Բագրատունյաց, Ս.Սարգսյան, Եսայան, Լ.Խաչիկյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ, 5-րդ նրբանցքների, Արշակունյաց 36-330, Չեխովի 1-ից-21 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը, Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:3017.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Թմրանյութերի Հայաստան ներմուծման նոր սկանդալ. կոկաին՝ բանանի մեջԱվելին12:3017.05.23 -
ՔաղաքականԹմրամոլության առումով իրոք տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ոչ թե թավշյա, այլ՝ գունավոր՝ սպիտակ․ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սրանք եկած օրվանից թմրամոլության օգտին են քարոզում։ Դա աշխարհի բոլոր «գունավոր» հեղափոխությունների օրակարգի մաս է կազմում։ Հայաստանը բացառություն չի։ 2018–ից հետո թմրամոլությունը Հայաստանում սարսափելի տեմպերով աճում է։ Գովազդն ամենուրեք է՝ բակերում, համացանցում, սրճարաններում ․․․ Թմրամոլության առումով իրոք տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ոչ թե թավշյա, այլ՝ գունավոր՝ սպիտակ։ ՔՊ–ական պատգամավորները սրտնեղում են, որ ոստիկանությունը կոշտ է վարվում թմրամիջոցներ տարածողների հետ։ Նրանք չեն էլ թաքցնում, որ այդ բիզնեսի փայատերերն ու լոբբիստներն են։ Նիկոլ Փաշինյանը լուռ է, քանզի ուտելիս չեն խոսում։ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ սուտ է։ Նրա ասածները հակառակ իմաստով է պետք հասկանալ։ 2018–ին հայտարարեց, որ որոշել է նարկոթրաֆիկի և նարկոբարոնների ողնաշարը ջարդել ու դրա համար է նախկին ոստիկանին մարզպետ նշանակում։ Այն օրերին դա անհեթեթ ու սկանդալային հայտարարություն էր։ Այդ հետագայում պետք է պարզվեր, որ սրանք ոչ թե թմրամոլության դեմ են պայքարելու, այլ թմրամոլությունը դարձնելու են բիզնես՝ Հայաստանը վերածելով բառիգապետության։ Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ մոտ 3 տոննա կոկաինը Հայաստան է ուղարկվել բանանի արկղերով։ Բանանը, ավելի ճիշտ՝ դրա էժանացած գինը Նիկոլն իր պաշտոնավարման 100 օրվա խորհրդանիշ դարձրեց։ Բանանի գները հետագայում բարձրացան, բայց դրա մասին Նիկոլը չխոսեց։ Հիմա ամբողջ աշխարհը խոսում է բանանի արկղերով Հայաստան ուղարկվող կոկաինի մասին։ Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ փողը տվել են, բայց զենքը չեն կարողանում բերել։ Պարզվում է, որ իրենց ուզած ապրանքը՝ կոկաինը, լավ էլ կարողանում են բերել։ Իսկ միգուցե զենքը տեղ չի հասնում, որովհետև կոկաի՞նն է գալիս։Ավելին12:2717.05.23