Լրահոս

2023-05-18
2023-05-17
  • Քաղաքական
    Մուրադ Փափազյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. դատական առաջին նիստը
    Վարչական դատարանում այսօր առաջին նիստն է եղել Հայաստանում պերսոնա նոն գրադա հայտարված Մուրադ Փափազյանի գործով: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահի փաստաբանները պահանջում են դատարանից ԱԱԾ-ին պարտավորեցնել հանել նրան սև ցուցակից:
    23:47
    17.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիական զենքի հոտ է գալիս Հայաստանում. նոր պատերազմի վտա՞նգ, թե՞ Բաքվի տեղեկատվական սադրանք
    Հայ-ֆրանսիական համագործակցության մի քանի դրվագ ռազմական փորձագետներին հուշում է, որ Ֆրանսիայից Հայաստան մատակարարվելիք զենքի մասին լուրերը ճիշտ են: Երեքշաբթի իսրայելական մամուլն էր հայտնել ֆրանսիական ՀՕՊ համակարգերի ու 50 զրահամեքենաների մասին, որը Փարիզը Երևանին է տալու՝ Սուրեն Պապիկյանի Ֆրասնիա կատարած այցից հետո: Մեր պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում լուրը: Ֆրանսիայի հայկական փորձագիտական աշխարհում կարծում են, որ այդ լուրերը կեղծ են:
    23:37
    17.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Զանգեզուրի միջանցքը» դառնում է հայ-ադրբեջանական երկաթգի՞ծ. Երևան-Բաքու նոր մերձեցում
    Բրյուսելում Փաշինյան-Ալիև բանակցությունների դրվագներից մեկում, ըստ Շառլ Միշելի, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական տեսքի բերել համաձայնագիր, որով վերակագնվելու է երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղին, որն անցնում է Մեղրիով: Միշելը նաև տեղեկացրել է, որ Երևանն ու Բաքուն որոշել են օգտվել համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից:
    23:27
    17.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Կրտսեր Փաշինյանին չեն առևանգել, գնացել են՝ «տղամարդավարի զրուցելու». պնդում են զոհվածների ծնողները
    Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, իր կամքով նստում զոհված ծինծառայողներից մեկի ծնողի մեքենան, ըստ էության, հերքելով Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի պնդումը, թե Աշոտ Փաշինյանին առևանգել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները:
    23:17
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ-ը հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հետևել պաշտոնական լրահոսին
    ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով խուսափել չճշտված տեղեկություն տարածելուց։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը: Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները հրապարակում է միայն բազմակի ստուգումներից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո: Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է: Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
    23:07
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը
    Երեքշաբթի երեկոյան կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որի մասին հայտարարել են ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն ու ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը: Ժյուրիի նախագահն այս տարի փառատոնի բարձրագույն մրցանակի կրկնակի դափնեկիր, շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդն է։ Փառատոնում ներկայացվելու են ինչպես մեծ վարպետների, այնպես էլ հատկապես Եվրոպայից և Աֆրիկայից նորեկների ֆիլմեր:
    23:00
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը հայտարարել Է, որ մտադիր է հանդիպել Սի Ցզինպինի հետ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն չի նշել հնարավոր բանակցությունների ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ նախագահը այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Առաջիկայում, թե ոչ, մենք կհանդիպենք», - պատասխանել է նախագահը ՝ չպատասխանելով ճշտող հարցերին:
    22:45
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ստեփանակերտում կայացել է «Բարեկենդան» մանկական ներկայացման առաջնախաղը
    Այսօր` մայիսի 17֊ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն- ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կողմից կազմակերպվել է «Բարեկենդան» ներկայացման առաջնախաղը։
    22:30
    17.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Վարկաբեկված բույսը. կանեփի «գործը» չի ծաղկում Հայաստանում, ՔՊ-ականներն անհանգիստ ծիծաղում են
    Խորհրդարանում թմրամիջոցների թեման քննակվել է նաև տնտեսական հարցերի հանձնաժողովում: ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը կարծում է, որ կանեփը ամենևին էլ թմրանյութ չէ, պարզապես վարկաբեկվել է այդ բույսը: Իշխանական պատգամավորները ուզում են արտադրական կանեփի արտադրության համակարգումը առողջապահության նախարարունից տեղափոխել էկոնոմիկայի նախարարություն, որովհետև դա բիզնես է, բայց թմրաբիզնես չէ:
    22:22
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով
    20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է, մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով. վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի մի խումբ երիտասարդներ: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Այսօր՝ Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 34-ամյա Կաբուլով Սոսլանը, իր վարած КамАЗ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մ3 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, առաջ է ընթացել, ապա բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվելով երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կցորդիչում բարձված մոտ 20 տ ցորենը թափվել է՝ լցվելով մոտ 200մ ճանապարհի մեջտեղում: Վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի բանկիչները, ովքեր նախ ճանապարհի մեջտեղից հեռացրել են թափված ցորենը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզային գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
    22:15
    17.05.23
    Ավելին
  • Իրավական
    Մաֆիայի դեմ պայքարողներն են գտել Հայաստան բերվող 3 տոննա կոկաինը, իսկ 1 տոննան ՀՀ ԱԱԾ-ում է
    Էկվադորից Հայաստան 3 տոննա կոկաինի տեղափոխումը կանխելու մասին իտալական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունից մեկ օր անց Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ միրգ ներմուծող ընկերության միջոցով 1 տոննա կոկաին է մտել Հայաստան: 250 մլն եվրո արժողությամբ թմրամիջոցn Էկվադորից տեղափոխվել է նախ Պանամա, հետո Իտալիա ու Հայաստան է հասել Վրաստանով:
    22:07
    17.05.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ֆրանսիական հայտնի ամսագիրը հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը
    Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ լաթի կտորները խելքը կորցրել են․․․ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վատությունը երբեմն այսպիսինն է։ Լավերին ճանապարհ է ցույց տալիս։ Մ՛ի անհանգստացեք, «Charlie Hebdo»։ Մեր ազգը ձեզ ավելի բարձր ձայնով, ամենալավ պատասխանը կտա մայիսի 28-ին»։ Ծաղրանկարին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նշելով որ՝ «Charlie Hebdo» ամսագիրը, Էրդողանին թիրախավորող «անմարդկային ծաղրանկար է հրապարակել ու ևս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան զզվելի է»։ Ի հավելումն իր խոսքերի՝ Ալթունը գրել է. «Կարծես թե մայիսի 14-ին կայացած ընտրություններում մեր նախագահի մեծ հաջողությունը ստիպեց այս անպատիվներին կորցնել իրենց քունը, ցրել հիվանդագին տրամադրությունը և փսխել ատելություն։ Ինչ էլ անեք չեք, կարող վախեցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեզ չեք կարող շեղել ճիշտ ճանապարհից։ Խստորեն դատապարտում ենք այս անբարոյականությունը և խղճահարությամբ նայում նրանց, մինչ նրանք պայքարում են հուսահատության դեմ»։
    22:00
    17.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Երեխաների առևանգում, զինվորների սպանություն. Ռուսաստանի մեղքերն են թվարկում և տրիբունալ են ստեղծում
    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պահանջել է ստեղծել միջազգային տրիբունալ ու պատասխանատվության ենթարկել Ռուսասանին: Եվրոպացի պաշտոնյան այդ մասին հայտարարել է Իսլանդիայում՝ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրել է ռուսներին Ուկրաինայում մի շարք ռազմական հանցագործությունների՝ այդ թվում մահապատիժների և երեխաների առևանգամ համար:
    21:45
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ձերբակալվել է մեկ անձ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ անձի առևանգման դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Միջոցներ են ձեռնարկվել տեսագրող սարքերի՝ վերաբերելի տեսագրություններն առգրավելու ուղղությամբ։ Ա․ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:30
    17.05.23
    Ավելին
  • Իրավական
    ՄԻ պաշտպանի հայտարարությունը` ադրբեջանական ԶՈւ-ի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ
    Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է ստացել: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է: Հավաքագրված փաստերը հաստատում են, որ կրակը վարվել է շտապօգնության ավտոմեքենայի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին: Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է ընդգծել, որ շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է։
    21:15
    17.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը Մեջլիսը հանձնում է «Գորշ գայլերին». Քըլըչդարօղլուն մեծ հանրահավաքների է պատրաստվում
    Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավում Էրդողանը հանրահավաքներ չի անի: Թուրքիայի նախագահը CNN TURK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախատեսում է այցելել փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտի, հանդիպել բնակիչների հետ: Գործող նախագահը նաև հայտարարել է, թե վերընտրվելու դեպքում չի փոխի իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի նկատմամբ: Նրա մրցակից Քըլըչդարօղլուն, ևս լուրջ է տրամադրված նախագահական ընտրության 2-րդ փուլին: Նա նույնպես հայտարարել է քարոզարշավի ընթացքում երկրաշարժից տուժած շրջաններ այցելելու մասին:
    21:00
    17.05.23
    Ավելին
  • Առողջապահական
    Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը
    Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասված է ՀՀ առողջապահության տարածած հաղորդագրությունում։
    20:45
    17.05.23
    Ավելին