Լրահոս

2023-05-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Խաչատրյան փողոցում՝ դպրոցի բակում, ծառը կոտրվել և ընկել է
    Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    12:00
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա կոկաին
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:
    11:45
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։
    11:37
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին
    Մայիսի 17-ին տարադրամի շուկայում սահմանվել են հետևյալ գները. ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 416 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.75 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.83 դրամ:
    11:30
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները․ Գևորգ Դանիելյան
    Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իտալիայի մաքսավորների կողմից բացահայտված Հայաստան առաքվող 2,7 տոննա կոկային, շուրջ 900 մլն դոլար արժեքով։ Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։ Գուցե դեռ ո՞ւշ չէ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին»։
    11:15
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բայդենի վրա հարձակվելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Հարութ Սասունյան
    Երբ Թուրքիան և նրա ժխտողական կողմնակիցները պարտվում են Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ հարձակումների, ինչպես, օրինակ՝ հայտարարելով նախագահ Բայդենին պաշտոնազրկելու իրենց ցանկության մասին նրա պաշտոնավարումից հետո, ծիծաղելի մի գաղափար, որը բացահայտել եմ իմ ավելի վաղ հոդվածում: Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու թուրքական մեկ այլ նույնքան անհույս փորձով՝ Թուրքական հակազրպարտչական զինակցության (Turkish Anti-Defamation Alliance) փաստաբան Բրուս Ֆեյնը 2023 թվականի ապրիլի 24-ին ծավալուն նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ բողոքելով այդ օրն ավելի վաղ նախագահ Բայդենի արած հայտարարության վերաբերյալ։ Ֆեյնը Վաշինգտոնում գտնվող Bruce Fein & Associates իրավաբանական ընկերության նախագահն է: Տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ աջակցելու Թուրքիայի արշավին ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա եղել է Ամերիկայի թուրքական համախմբման գիտաշխատող, Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համաժողովի գիտաշխատող, Turkish Times թերթի սյունակագիր, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդատու, թուրքական հեռուստատեսության մեկնաբան և Թուրքական հակազրպարտչական զինակցության խորհրդական։ Նախքան Ֆեյնի նամակի բովանդակության մեջ խորանալը, կցանկանայի երկու կարևոր հարց տալ. 1) Ինչու՞ է Ֆեյնը նախագահ Բայդենի դեմ բողոքել միայն այն բանից հետո, երբ նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ապրիլի 24-ին։ Արդյոք նա չպե՞տք է իր նամակը գրեր նախքան նախագահի հայտարարության հրապարակումը։ Ես չգիտեմ, թե արդյոք Ֆեյնը վարձատրվել է իր նամակի համար որպես Թուրքիայի հակազրպարտչական զինակցության խորհրդական: Եթե վարձատրվել է, ապա Թուրքական միությունը վատնել է իր փողերը: 2) Ինչո՞ւ է Ֆեյնը գրել Կոնգրեսի անդամներին և ոչ ուղղակիորեն նախագահ Բայդենին՝ բողոքելու Ապրիլի 24-ի իր հայտարարության համար։ Ֆեյնի նամակն ավելի քան երեք տարի ուշացել է։ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Սենատը այն ճանաչել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, միաձայն քվեարկությամբ։ Նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր առաջին հայտարարությունն արել է 2021 թվականի ապրիլի 24-ին: Որտե՞ղ էր Ֆեյնը 2019 և 2021 թվականներից ի վեր: Անդրադառնալով Ֆեյնի վիճահարույց նամակի բովանդակությանը՝ նա անամոթաբար գրել է, որ «Բայդենի հայտարարությունը գնել և վճարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քանի որ Ֆեյնը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր զրպարտչական նամակում, ANCA-ն իրավունք ունի դատի տալ Ֆեյնին զրպարտության համար: ANCA-ն նույնիսկ չի կողմակցել Բայդենին նախագահական ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Ֆեյնը շարունակել է. «Սակայն քաղաքականության մեջ ճշմարտությունն անօգնական է, երբ հարձակման է ենթարկվում քարոզարշավի շռայլ ներդրումներով ու ձայներով… Հայոց ցեղասպանության սուտը պահպանվում է ANCA-ի հարուստ աջակցության և նրանց գնած քաղաքական պնակալեզների շնորհիվ: Արhամարհելի է, որ նախագահ Բայդենն այդքան ցածրացել է»։ Այնուհետև Ֆեյնը շարունակում է մի շարք կեղծ հայտարարություններ անել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի և մի քանի գիտնականների վերաբերյալ, ինչպես օրինակ, Փրինսթոնի համալսարանի վիճահարույց պրոֆեսոր Բեռնարդ Լուիսի, որը հակասական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա Աթաթուրքի անվան խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր էր։ ANCA-ն նրան անվանել է «ակադեմիական վարձկան»: Ահա թե Վիքիպեդիան ինչ է բացահայտում Լուիսի մասին. «Լուիսի «Ժամանակակից Թուրքիայի առաջացումը» գրքի առաջին երկու հրատարակություններում (1961 և 1968 թթ․) Հայոց ցեղասպանությունը նկարագրված է որպես «1915 թվականի սարսափելի Հոլոքոստ, երբ զոհվեց մեկուկես միլիոն հայ»: Հետագա հրատարակություններում այս տեքստը փոխվել է «1915-ի սարսափելի կոտորածի, երբ, ըստ հաշվարկների, զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր»: …Լուիսի կողմից Հայոց ցեղասպանության տեքստային նկարագրության փոփոխությունը և Կոնգրեսի բանաձևի դեմ խնդրագրի ստորագրումը վիճելի էր որոշ հայ պատմաբանների, ինչպես նաև լրագրողների շրջանակում, որոնք ենթադրում էին, որ Լուիսը զբաղվում է պատմական ժխտողականությամբ՝ ծառայելու իր քաղաքական և անձնական շահերին… 1995 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց կողմից հարուցված քաղաքացիական դատավարության ընթացքում ֆրանսիական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 1382-րդ հոդվածի համաձայն դատապարտեց Լուիսին իր հայտարարությունների համար և տուգանեց մեկ ֆրանկով ու հրամայեց վճիռը Լուիսի ծախսով հրապարակել Le Monde թերթում: Դատարանը վճռեց, որ թեև Լուիսն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, սակայն դրանց արտահայտումը վնասում է երրորդ կողմին, և որ «միայն իր թեզին հակասող տարրեր թաքցնելով է, որ ամբաստանյալը կարողացել է հայտարարել, որ «լուրջ ապացույց» չկա Հայոց Ցեղասպանության մասին»։ Բազմաթիվ այլ պնդումներ կան Ֆեյնի կողմից իր նամակում, ինչպես. «Ցեղասպանության կոնվենցիան բացառում է քաղաքական դրդապատճառներով սպանությունները»: Այսպիսով, Ֆեյնը խոստովանում է, որ հայերին իսկապես կոտորել են, բայց քաղաքական դրդապատճառներով... Պնդելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատարանի ոչ մի վճիռ չի կայացվել՝ Ֆեյնը հավանաբար մոռացել էր 1919 թվականին Ստամբուլի թուրքական ռազմական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արձակված մահապատժի մասին։ Ֆեյնը նաև խեղաթյուրել է 1919 թվականին բրիտանացիների կողմից օսմանյան առաջնորդների աքսորումը Մալթա՝ իրենց հանցագործությունների համար դատելու նպատակով։ Մեծ Բրիտանիան ազատ էր արձակել 144 թուրքերի 22 բրիտանացի գերիների փոխանակման դիմաց՝ հայտարարելով, որ մեկ բրիտանացի գերին արժե թուրքերով բեռնված մի ամբողջ նավ։ Վերջապես, Ֆեյնի «փայլուն միտքը» կարելի է ցուցադրել՝ հղում անելով 2022 թվականի նոյեմբերի 25-ին The Hill-ում հրապարակված նրա ծիծաղելի հոդվածին, որտեղ ասվում է, որ Կոնգրեսը «կարող է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին․․․ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին օրենք ընդունելով»։
    11:06
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Ավելին, ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում տեսակցության գործընթացի անարգել իրականացումն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր։ Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ: Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։ Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և իրավասու մարմնի կողմից տրամադրման ենթակա դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կներկայացվի իրավասու մարմիններին։
    11:00
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի: Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են` իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է` ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին: Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալել է՞ ծրագրերը, գումարներ է՞ մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ` առևտրի եք հանել այդ պաշտոնը: Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը` ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը: Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզում է՞ կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել` իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն: Արցախում բազմաթիվ խնդիրներ կա, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է: Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում:
    10:45
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. նա հոսպիտալացվել է
    Մայիսի 16-ին, ժամը 18:45-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատիշյան փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:30
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման կապակցությամբ
    Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
    10:15
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդները սուպերմարկետից փորձել էին գողություն կատարել
    Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները գողության փորձ են կանխել:
    10:00
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը չի հանդարտեցնի իրավիճակը. գերմանացի քաղաքագետ․ News.am
    Խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե լիովին հանդարտեցնի իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
    09:45
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հեռուստաալիքների հերթականությունը կփոխվի
    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել․
    09:30
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Ս. Բաբայանի, թե՛ Ռ. Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ: «Ժողովուրդ» ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին հարևան: «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է: «Ժողովուրդ» ՔՊ-ակաները իրենց ազգականներին եւ բարեկամներին «լցնում են» պետական համակարգ: «Հրապարակ» 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ, «Կամավորական շարժում» ՀԿ վարչության անդամ Ժիրայր Բեոջեքյանի հետ:
    09:20
    17.05.23
    Ավելին
  • Իրավական
    Իտալիայից 3 տոննա կոկաին էին պատրաստվում ուղարկել Հայաստան
    Երեք տոննա «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված» կոկաին պետք է մտներ Հայաստան, ենթադրաբար բարձրաշխարհիկ խնջույքների համար: Ո՞վ է երեք տոննա կոկաինի պատվիրատուն: 
    00:25
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:10
    17.05.23
    Ավելին
  • Միջազգային
    Զենքի խոստումներ՝ Եվրոպայից, խաղաղության առաջարկ՝ Աֆրիկայից. ռուս-ուկրաինական պատերազմ
    Չինաստանից հետո խաղաղության առաջարկ է ներկայացրել Կիևին ու Մոսկվային Հարավ-աֆրիկյան հանրապետությունը: Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու հարցը, սակայն, առաջին պլան չի գալիս, քանի որ ուժերի ներկա դասավորությունը ձեռք չի տալիս Ուկրաինային ու դաշնակիցներին: Զելենսկու բանակը փորձում է ուժով հետ նվաճել ուկրաինական մի շարք քաղաքներ:
    00:05
    17.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում մանկական գինեկոլոգին. ինչպե՞ս ճիշտ կազմակերպել երեխայի հիգիենան
    Մանկական գինեկոլոգիան ՀՀ-ում զարգանում է, փաստում է բժիշկ Լիանա Քոչարյանը՝ հավելելով՝ տարեցտարի ծնողներն ավելի պատասխանատու են մոտենում իրենց երեխաների առողջությանը: Aysor.am-ի հետ զրույցում Լիանա Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ խնդիրներով են երեխաների ծնողները հաճախ դիմում մանկական գինեկոլոգին և ինչպես է պետք ճիշտ կազմակերպել աղջիկների հիգիենան: «Երբ ծնվում է երեխան, լինում են դեպքեր, որ հնավոր չի լինում պարզել նրա սեռը: Այսինքն, զարգացած են լինում և՛ արական տիպի երկրորդային արտաքին սեռական հատկանիշները, և՛ իգական: Այս պարագայում առաջինը դիմում են հենց մանկական գինեկոլոգին: Հետազոտությունից հետո նշանակվում է գենետիկ անալիզ: Երբեմն միայն գենետիկ անալիզով է պարզ լինում՝ երեխան աղջիկ է, թե տղա: Երեխայի կյանքի առաջին 3 տարիների ընթացքում ամենահաճախը մանկական գինեկոլոգին դիմում են հեշտոցի արտադրությամբ խնդիրների առկայության դեպքում: Այսինքն, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների բորբոքում է հաճախ լինում, որն ամեն մի պացիենտի մոտ տարբեր դրսևորումներ ունի՝ քոր, մրմռոց, արտադրություն, կարմրություն, անհանգիստ վարք, լաց, միզելու և աղիների գործելու ֆունկցիայի խանգարում: Այն կարող է նաև արտահայտվել մանկական օնանիզմի տեսքով: Երբ երեխային մի բան ի սկզբանե խանգարում է ու նա, ձեռքը տանելով այդ հատված, փորձում է շտկել իրենց խանգարող խնդիրը, խուտուտ են զգում և արդյունքում ինչ-որ հաճելի զգացողություն են ունենում: Սակայն դա ոչ մի կապ չունի օրգազմի, սեռական ցանկության հետ »,-նշեց մասնագետը: Մյուս խնդիրը, որով դիմում են մասնագետին, սեռական օրգաների սերտաճման հետ է կապված։ «Շատ հաճախ հենց բժիշկները, տեսնելով տվյալ խնդիրը, կարող են սխալ ախտորոշումներ անել: Երբեմն շատերը նշում են, որ տվյալ երեխան հեշտոց չունի, սակայն դա այդպես չէ: Նշեմ, որ այդ խնդիրը հիմնականում ձեռքբերովի է, սեռական մեծ և փոքր շրթունքների ներաճում է։ Իհարկե, ավելի հաճախ հանդիպում է սեռական փոքր շրթերի սերտաճում: Այն լիարժեք շտկելի խնդիր է, որը երբեք պացիենտի վրա որևէ ձևով չի անդրադառնա և կապ չունի հեշտոցի և արգանդի ձևավորման հետ»,- ասաց մանկական գինեկոլոգը։ Բժշկուհին հավելեց, որ կյանքի առաջին 3 տարիների ընթացքում շատացել է երեխաների մոտ կիստաների առաջացումը և դրանցով պայմանավորված գանգատները, որոնք ուղեկցվում են որովայնի ստորին շրջանի ցավի տեսքով.« Այս պարագայում էլ լրացուցիչ լաբորատոր գործիքների հետազոտությամբ հայտնաբերվում են կիստաներ, որոնք տարբեր դեպքերում տարբեր բուժում ունեն: Օրինակ, եթե կիստան առաջացել է կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, սովորաբար անցնում է և որևէ կլինիկական դրսևորում չի ունենում: Ավելի մեծ կիստաների դեպքում ցուցված է նաև փոքր կոնքի ՄՌՏ հետազոտություն և երբեմն ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիա, որի արդյունքում պարզվում է կիստայի բնույթը՝ արդյոք ոլորում կա՞, թե՞ ոչ: Դրանից հետո պարզ է դառնում՝ վիրահատության կարիք կա՞, թե՞ ոչ: Հաճախ կիստա տերմինը լսելով՝ ծնողները վախենում են․ ժամանակին մասնագետին դիմելով՝ կարելի է շտկելով ամեն ինչ՝ ձվարանը պահպանելով, սակայն ունենում ենք բարձիթողի վիճակներ, երբ կիստան ոլորման է ենթարկվում, և այդ ժամանակ հնարավոր չի լինում պահպանել ձվարանը»: Գինեկոլոգ Քոչարյանը շատ կարևոր է համարում ծնողի աչալրջությունը: Եթե նկատումեն, որ երեխայի մոտ որևէ գանգատ կա, պետք չէ հետաձգել բուժումը։ «Սակայն պետք է փաստեմ, որ հիմա մի փոքր այլ է: Երբ նոր էի աշխատանքի ընդունվել, այն ժամանակ ավելի շատ էին ինքնաբուժությամբ զբաղվում: Ժամանակի ընթացքում շատ ծնողների մոտ այդ տենդենցը կոտրվել է: Դրա համար շատ ուրախ եմ: Ես էլ ամեն ինչ փորձում եմ անել, որ մարդիկ չամաչեն դիմել բժշկի: Ավելի լավ է դիմեն, իրենց ապահովագրեն և հետագայում առողջ լինեն: Այս պարագայում ժամանակն ամենաթանկն է»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով հիգիենային, բժշկուհին խորհուրդ տվեց չչարաշահել օճառը. «Այն կարելի է օգտագործել շաբաթվա մեծ 2 անգամից ոչ ավելի: Թանկ օճառի մեջ որևէ լավ բան չկա, և հակառակը՝ էժանի մեջ ոչ մի վատ բան չկա: Կարևորը չարաշահում չարվի և հիգիենան ճիշտ պահվի։ Կարող են բուսական միջոցներով՝ երիցուկի, չերեդայի թուրմերով լվացումներ կատարել, ինչպես նաև թույլ սոդայաջրով լվացումներ, և ամենաառաջնահերթը՝ հոսող ջրով: Լոգանքի տարաբնույթ գելերը, որոնք հոտավետ են, պիտանի չեն: Ամեն օր պարտադիր պետք է հոսող ջրով լվացումներ անել, հագնել մաքուր բամբակից ներքնաշորեր, առավելագույնս խուսափել սինթետիկայից և երեխայի համար հարմար հագուստ ընտրել, որը նրան չնեղի»:
    00:00
    17.05.23
    Ավելին
2023-05-16
  • Img default alt hy
    Սպորտ
    Շիրակի մարզպետը հյուրընկալել է Արթուր Ալեքսանյանին
    Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մայիսի 16-ին հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, որը վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ.
    23:45
    16.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը վճռական ճակատամարտի է պատրաստվում. ընդդիմության հույսն ադրբեջանցի Օղանն է
    Թուրքիան նորից ընտրության է պատրաստվում: 10 օր ունեն երկրորդ փուլ դուրս եկած Էրդողանն ու Քըլըչդարօղլուն առաջին փուլում հավաքած ձայներն ավելացնելու ու վերջնական հաղթանակ տանելու համար: 
    23:35
    16.05.23
    Ավելին