Լրահոս
2023-05-17
-
ՀասարակականՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըՄայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:Ավելին20:2617.05.23 -
Սպորտ«Փյունիկ»-ը ակումբի և Մելիքյանի անունից ներողություն է խնդրել երկրպագուներիցԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության «Նոա»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։ Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում առաջին հերթին ընկած է հարգանքը մրցակիցների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մեր ակումբը հասկանում է, որ նման երևույթները ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ։ Քաջ գիտակցում ենք, որ մենք՝ որպես Հայաստանի գործող չեմպիոն, չպետք է թույլ տանք, որպեսզի նման դեպքերն ունենան շարունակական բնույթ: Սա պատշաճ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու բոլորին, որ չնայած ֆուտբոլի էմոցիոնալ կողմի, մենք պարտավոր ենք անդավաճան մնալ այս մարզաձևի ամենակարևոր օրենքին՝ հարգանքին: Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլի և ոչ մի երկրպագու այլևս ականատես չի լինի նմանատիպ միջադեպի և կվայելի այս տեսարժան խաղի յուրաքանչյուր րոպեն: Բոլորին մաղթում ենք ամուր նյարդեր մրցաշրջանի այս կարևորագույն շրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աստված է հաղորդագրությունում: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց բաժանել էին մարզադաշտի այդ հատվածում գտնվող սպասարկու անձնակազմը և ակումբների ներկայացուցիչները:Ավելին20:1517.05.23 -
ՄիջազգայինՌայիսին ռազմավարական քայլ է անվանել Ռեշտ-Աստարա երկաթուղու համաձայնագիրըԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը կարևոր և ռազմավարական քայլ է համարվում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ Իրանի նախագահը այս մասին հայտարարել է մայիսի 17-ին՝ ելույթ ունենալով Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ: Ռայիսին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջոցառմանը մասնակցելու և երկու երկրների համագործակցության թեմային լուրջ վերաբերվելու համար: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը օգտակար կլինի ոչ միայն Իրանի և Ռուսաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին համար: Արևելյան և Հարավային Ասիայից մինչև Կովկաս և Հյուսիսային Եվրոպա: Այս երթուղին կդառնա այդ բոլոր երկրների միջև բարեկամության և առևտրատնտեսական համագործակցության ուղի»,- նշել է նախագահը: Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը և երթուղու ճանապարհին գտնվող երկրները գիտեն, որ Իրանի երթուղին ամենաէժան և ամենամոտ ճանապարհն է առևտրային, տնտեսական և տարանցիկ աշխատանքների համար: «Մենք ունենք մեծ տնտեսական ներուժ, որը դեռ լիարժեք չի գործի դրվել: Մենք պետք է գործի դնենք բոլոր ուժերն ու միջոցներն ու հնարավորությունները, որպեսզի իրականացվեն այդ բոլոր նախագծերը», - ասել է Ռայիսին: Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ: Այն կօգտագործվի Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար:Ավելին20:0017.05.23 -
ՔաղաքականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազանգ է ունեցել Յենս Պլյոտների հետՄայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները: Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր:Ավելին19:4517.05.23 -
Վիրավորում ստացած զինվորը զոհվել է. ՀՀ ՊՆՄայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին19:3117.05.23 -
ԱշխարհԱռաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿԳլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին ռեկորդային ցուցանիշների կհասնի ջերմոցային գազերի կուտակման և Էլ Նինյոյի էֆեկտի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից տարածված տեղեկագրում: Ըստ մասնագետների գնահատման՝ 66%-ով հավանական է, որ 2023-ից մինչև 2027 թվականներն ընկած ժամանակաշրջանում ջերմաստիճանի միջին տարեկան գլոբալ փոփոխությունն առնվազն մեկ տարվա ընթացքում նախաարդյունաբերական մակարդակը կգերազանցի ըստ Ցելսիուսի ավելի քան 1,5 աստիճանով: Բացի այդ, 98% հավանականություն կա, որ հաջորդ հինգ տարիներից առնվազն մեկը ամենատաքը կլինի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Մասնագետները նաև կանխատեսում են, որ այս ամբողջ հնգամյա ժամանակաշրջանն ամենատաքը կդառնա պատմության մեջ: Հաշվետվության հեղինակներն ընդգծում են, որ իրենց կանխատեսումների համաձայն՝ գլոբալ միջին ջերմաստիճանը հետագայում էլ կշարունակի բարձրանալ, և մարդկությանն է՛լ ավելի կհեռացնի այն կլիմայից, որին նա սովոր էր։Ավելին19:3017.05.23 -
ՄիջազգայինՂազախստանն ու Չինաստանը համաձայնագիր են կնքել առանց վիզայի այցելությունների վերաբերյալՂազախստանը և Չինաստանը միջկառավարական համաձայնագիր են կնքել, ըստ որի երկու երկրների քաղաքացիները՝ զբոսաշրջային և գործնական ուղևորությունների ժամանակ, փոխադարձաբար կազատվեն վիզային պահանջներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը: Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 17-ին պետական այցով ժամանել է Չինաստան: Նույն օրը կայացել են նրա բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի ԱԳՆ-ն, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզային պահանջներից ՝ պետական սահմանը հատելու պահից 30 օրը չգերազանցող ժամկետով ուղևորությունների համար: Ընդհանուր առմամբ, նրանց թույլատրվում է վեց ամսվա ընթացքում մնալ առանց վիզայի 90 օր:Ավելին19:1517.05.23 -
ԻրավականՈրպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ2020 թվականին Ար. Մ.-ն, զբաղեցնելով ՊԵԿ «Հյուսիսային մաքսատուն» վարչության «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտոնը, իր հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ի և նույն հերթափոխի պետ Դ. Հ.-ի հետ, մաքսային ստուգման չի ենթարկել մաքսակետ մուտք գործած բեռնատարը և չի արձանագրել 22 մլն 272 հազար 895 դրամ արժեքով չհայտարարգրված ապրանքների առկայությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված, մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված քրեական գործով (վարույթով) պարզվել է, որ «Բավրայի» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ն, տեղյակ լինելով, որ 2020 թվականի հունվարի 25-ին տուրիստական կազմակերպության համասեփականատեր Ե. Ք.-ն հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ին առաջարկել է 1 մլն 723 հազար 932 դրամին համարժեք 3600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց բաց թողնել Վրաստանից տեղափոխվող 4540 կիլոգրամ ուղեբեռը, ընդունել է առաջարկը: Այնուհետև, հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ն Երևանում մաս-մաս ստացել է կաշառքի գումարից 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 717 հազար դրամը և 478 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը: «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ին, հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ին և հերթափոխի պետ Դ. Հ.-ին 2020 թվականի սեպտեմբերի 15-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 մլն դրամ գրավը: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ար.Մ.-ն կատարել է նոր հանցանքներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (կաշառքի միջնորդություն), որի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան: Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3 մլն դրամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին: 2023 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է: Նշված դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0017.05.23 -
ԻրավականՎաղարշապատի քրեական հետախույզները հերոին են հայտնաբերելՎաղարշապատի քրեական հետախույզները հերոին են հայտնաբերելԱվելին18:4517.05.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ. հայկական կողմը 2 վիրավոր ունիԱվելին18:3017.05.23 -
ԻրավականՏան բակից մեքենան գողացել էր համագյուղացինՄայիսի 16-ին, ժամը 05.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի 24-ամյա մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և պարեկները պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում վաղաշենցի երիտասարդի մեքենան տան բակից գողացել է 42-ամյա համագյուղացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա և մեքենան հայտնաբերվել են: 42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:2017.05.23 -
ԻրավականԴատապարտյալներին պատկանող շամպունի տարայի և թզբեհի միջից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ տեղամասի խցերից մեկում պահվում է թմրանյութին նմանվող զանգված: Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով մայիսի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, խուզարկություն է իրականացվել նշյալ խցում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում լոգարանի պահարանի վրա դրված շամպունի տարայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա են եղել առանձնացված 5 փաթեթներ՝ ընդհանուր 2,13 գրամ քաշով, թմրանյութին նմանվող շագանակագույն զանգվածներով: Խցում պահվող ազատազրկված անձինք բանավոր հայտարարել են, որ շամպունն իրենց չի պատկանում։ Ավելի ուշ՝ ժամը 15:15-ի սահմաններում, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նույն տեղամասի մեկ այլ խցում: Արդյունքում՝ խցում պահվող կալանավորված անձ Օ.Հ.-ի մոտ առկա թզբեհին ամրացված, թաքստոց հանդիսացող մետաղե կախազարդի միջից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող, 0,55 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված: Կալանավորված անձը բանավոր հայտարարել է, որ այն պատկանում է իրեն: Հայտնաբերված բոլոր զանգվածները հանձնվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Возможно, это изображение клещ, чай и текстԱվելին18:0517.05.23 -
ԻրավականԱրմավիրի ոստիկանների ուժեղացված ծառայության արդյունքներըԱրմավիրի ոստիկանների ուժեղացված ծառայության արդյունքներըԱվելին17:5017.05.23 -
Իրավական«Որդիների կանչ» ՀԿ անդամ ծնողներին ձերբակալել և տարել են Շենգավիթի քննչական․ Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն ՄԵլիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի քննչական։ Գնում եմ այնտեղ»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ՄԵլիքյանը տեղեկացրել է, որ ծնողներին տարել են «Որդիների կանչ» ՀԿ շենքի մոտից։ «Կարմիր բերետավորների և քաղաքացիական հագուստով ոստիկանների մեծ խումբ էր կանգնած։ Ձերբակալել են Աշոտ Փաշինյանի առևանգման կասկածով։ Շատ կասկածելի գնահատական է։ Այդպես չեն առևանգում»,-ասել է Մելիքյանը։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր լուր էր հրապարակել, որ իր տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:Ավելին17:3717.05.23 -
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆՄայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:Ավելին17:1917.05.23 -
ՄիջազգայինԼավրովը նշել է ՆԱՏՕ-ին չեզոք երկրների անդամակցության հետևանքներըՆԱՏՕ-ի անխոհեմ ընդլայնումը, այդ թվում՝ ավելի վաղ չեզոք երկրների անդամակցումը դաշինքին, խաթարում է եվրոպական անվտանգության շուրջ հետագա բանավեճերի հնարավորությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «ՆԱՏՕ-ի անխոհեմ ընդլայնումը ոչ միայն դեպի արևելք, այլև դեպի հյուսիս և մյուս աշխարհագրական ուղղություններով, խաթարում է եվրոպական անվտանգության շուրջ հետագա նորմալ խոսակցության բուն հեռանկարը», - ասել է նա։ Նախարարի խոսքով՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի (որը նույնպես շուտով, ըստ երևույթին, կանդամակցի ՆԱՏՕ-ին) անդամակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի՝ իր չեզոք կարգավիճակից գործնականում հրաժարվելով, փոքրանում է Եվրոպայի այն հատվածը, որը ռազմաքաղաքական չեզոքություն էր դավանում»: Լավրովը նշել է, որ ավելի վաղ հենց այդ երկրներն էին «տարածություն» ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների, Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի միջև շահերի հավասարակշռություն, փոխզիջումներ գտնելու համար։ «ՆԱՏՕ-ի կողմից գրեթե բոլոր չեզոք պետությունների կլանմամբ… «չեզոքների» նախաձեռնող դերակատարմամբ մայրցամաքում նման կառուցողական քաղաքականության հնարավորությունն, ըստ էության, անհետանում է: Սա տխուր է»,- ասել է նա։Ավելին17:1517.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրըՄայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Վաշինգտոնում էր։Ավելին17:0817.05.23 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ կասկածելի անձանց հետ կապ չհաստատելԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես արտասահմանյան վերլուծական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի, կամ նման կազմակերպություններում բարձր դիրք ունեցող ազգությամբ հայ և հայրենասեր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո, առաջարկում է դրամական վարձատրության դիմաց ԱՀ վերաբերյալ գիտական հոդվածներ կամ վերլուծական զեկույցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրև ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու և հետագա համագործակցությունն ընդլայնելու պատրվակով: Մեկ այլ դեպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ և հետևողական քայլերով ներքաշելով սիրային հարաբերությունների մեջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում: Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզել: Նույնանման մեխանիզմ կիրառվում է նաև Պաշտպանության բանակում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում: Այս անգամ Ադրբեջանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ զինծառայողների հետ և, որպես կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային հարաբերություններ, կորզում են տեղեկություններ զորամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: Հավաքագրվող անձանց մոտ ստեղծելով հետագա հանդիպումների համար ֆինանսական և այլ շահագրգռվածության հիմքեր՝ նրանք հարմար պահի միջոցներ են ձեռնարկում տվյալ անձանց հետ արտերկրում հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Հատկանշական է, որ հավաքագրման հիշյալ փուլում գործընթացին կարող են ներգրավվել ավելի փորձառու հետախույզների, որոնք, ներկայանալով որպես հայկական զինված ուժերում առկա դժվարությունները և խնդիրները գիտակցող «հայրենասեր» քաղաքացիներ, նախկին զինծառայողներ, իսկ ներկայումս՝ արտասահմանում բնակվող գործարարներ, միջազգային կազմակերպության կամ որևէ հիմնադրամի անդամներ, դրամական վարձատրության դիմաց ռազմական բնույթի տեղեկություններ են հավաքում՝ աստիճանաբար ավարտին հասցնելով հավաքագրման գործընթացը: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է: Ծառայությունը միաժամանակ զգուշացնում է, որ վերոգրյալ գործընթացներում ներգրավված բոլոր անձինք բացահայտվելու և պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ՝ զանգահարելով 047-94-41-26 և 41-26 թեժ գծի հեռախոսահամարներին, որը կօգնի նման անձանց խուսափել խիստ պատժից: Նշվում է, որ արդեն իսկ կան քաղաքացիներ, ովքեր հայտնվելով նման իրավիճակում, դիմել են ԱՀ ԱԱԾ՝ ապահովելով իրենց իսկ անվտանգությունն ու բնականոն կյանքը, ինչպես նաև կանխարգելելով թշնամու հետագա քայքայիչ գործունեությունը:Ավելին17:0017.05.23 -
ՀասարակականԱրցախի բնակելի շենքերից մեկում օձի ձագ է հայտնաբերվելՄայիսի 17-ին ժամը 13:12-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակելի շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկում օձի ձագ են նկատել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: Կար հավանականություն, որ նույն տարածքում կամ մոտակայքում կարող է լինել նաև մայր օձը: Սողունների առկայությունը բացառելու նպատակով, փրկարարները զննել են մոտակա տարածքը և համոզվելով, որ վտանգ չի սպառնում քաղաքացիներին, վերադարձել են մշտական տեղակայման վայր:Ավելին16:4317.05.23 -
ԻրավականԱշոտ Փաշինյանի առևանգման գործով ոստիկանությունը ստացել է հաղորդումԱշոտ Փաշինյանի առևանգման գործով ոստիկանությունը ստացել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե:Ավելին16:3217.05.23