Լրահոս

2023-05-19
  • Հասարակական
    Բախումներ և սուլոցներ՝ Արշակունյաց պողոտայում. զոհված զինվորի մայրը կարող է կալանավորվել
    Կկալանավորվի՞ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը, թե՞ ոչ: Դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը: Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով՝ այսօր քաղաքացիները մեկ ժամ փակել են Արշակունյաց պողոտան, քաշքշուկ է սկսվել իրավապահների ու զոհված զինծառայողների հարազատների միջև: Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի համար կասկածվող տիկին Գայանեն կարող է ազատազրկվել 4-ից 8 տարով, եթե հաստատվի մեղադրանքը:
    23:30
    19.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բախմուտը դեռ ռուսներինը չէ. Ուկրաինան ամերիկյան կործանիչներ կստանա
    Բախմուտում շարունակում են պայթել թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական արկերը: Կիևը պնդում է, որ քաղաքը հերոսաբար դիմադրում է, թեև տեղեկություններ կան, որ Բախմուտի 99 տոկոսը արդեն ռուսական վերահսկողության տակ է: Ռուսական կողմից կռվող «Վագներ» ջոկատի ղեկավարը Բախմուտի անկումը մոտ օրերին չի կանխատեսում. 9-ամսյա մարտերը շարունակվելու են:
    23:22
    19.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայում ծխել են ու բանակցել. Միրզոյան-Լավրով-Բայրամով
    Հայ-ադրբեջանական բանակցային նոր առաջընթացի մասին է հայտնում այս անգամ արդեն ռուսական կողմը: Հայաստանի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու կողմերի ըմբռնումների մոտեցման մասին է խոսել: Ըստ Լավրովի՝ Միրզոյանն ու Բայրամովը հաստատել են, որ խաղաղության պայմանագրի հստակ կետերով չեն կարող առաջ շարժվել, քանի դեռ չեն լուծվել սահմանազատման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը, քանի դեռ ապահովված չէ անվտանգությունը Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին:
    23:15
    19.05.23
    Ավելին
  • Առողջապահական
    16 երեխա թունավորվել է Արտաշատում
    Արտաշատի մանկապարտեզներից մեկում զանգվածային թունավորման պատճառները փորձում է պարզել Սննդի տեսչական մարմինը: Դեռ հայտնի չէ՝ ջրից, թե սննդից են թունավորվել 3-4 տարեկան 16 երեխաները: Նրանք երեկ խաշած ձու, թանապուր, ոլոռով ապուր ու մակարոն են կերել:
    23:00
    19.05.23
    Ավելին
  • Արցախ
    Սամվել Բաբայանը դեմ չէ, Ռուբեն Վարդանյանը մերժում է. պաշտպանության պետական կոմիտե՝ Արցախո՞ւմ
    Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի ֆոնին՝ քաղաքական ճգնաժամի վտանգ է առաջացել: Արցախի խորհրդարանի նախագահը Արայիկ Հարությունյանին առաջարկել էր հրաժարական տալ, ստեղծել Պետական պաշտպանության կոմիտե՝ Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, հակառակ դեպքում՝ հրաժարական տալ: Բաբայանը առաջարկը ողջունել է, բայց Վարդանյանը կարծում է, որ դրա ժամանակը չէ:
    22:45
    19.05.23
    Ավելին
  • Հայերի հավաք՝ ադրբեջանցիների դիմաց. Կոռնիձորում սկսվող շարժում
    Վաղը Կոռնիձորում մեծ հանրահավաք կլինի: «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը ուզում է, որ հանրահավաքին եկած մարդիկ կանգնեն Հակարիի կամրջի մոտ անցակետ դրած ադրբեջանցիների դիմաց ու ասեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
    22:30
    19.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով
    «Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի իրավիճակը և կարծում ենք, որ մեր երեք առաջնորդների ստորագրած հայտարարություններն այլընտրանք չունեն։ Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ, և մենք ամեն բան կանենք, որ իրավիճակի կարգավորման համար ընդունված որոշումներն իրականացվեն»,- նշել է Լավրովը։
    22:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար
    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչ։ Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղիներ հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝ նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար, հանդես գալով որպես դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող անձ, չարաշահելով նրանց վստահությունը, վերջիններիս հայտնել է, թե իբր գերեզմանատեղերը տրամադրվում են գումարի դիմաց: Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր՝ գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։ Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև` այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը: Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ: Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ: Մեկ դեպքում էլ պարզվել է, որ հուղարկավորված անձի աճյունը, վերջինիս որդու խնդրանքով, նույն գերեզմանատանն ավելի հարմար վայր տեղափոխելու համար, որպես նոր գերեզմանատեղի, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով՝ նա 35քմ մակերեսով հողատարածք է հատկացրել «Քանաքեռ» գերեզմանատանը հարակից՝ սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքում՝ այն համարելով գերեզմանատան տարածք: Արդյունքում, հիշյալ անձի գերեզմանատեղին տեղափոխվել է նշված հողատարածք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքներին՝ վերջինիս զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո ազատված գերեզմանատեղին ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղի` խարդախությամբ, գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։ Քաղաքացին 47-ամյա տղամարդու պահանջով, գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոսը փորելու և գերեզմանատեղի վկայականը հատկացնելու պատրվակով, փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը, իսկ գումարի մյուս մասը պետք է փոխանցվեր գերեզմանի քարը տրամադրելուց հետո: Սակայն 47-ամյա տղամարդուն չի հաջողվել ապահովել գերեզմանի վկայականի հատկացումը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով, 44-255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չորս դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (ինը դրվագ), 306-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա
    Մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` ԵՊՀ մասնաշենքի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
    21:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
    Մայիսի 19-ին, ժամը 16։23-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քամու հետևանքով ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 մ)։ Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
    21:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է․․․Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՊՏՈւՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈւ ՉԻ ԸՆԿՆՈւՄ Օրենքի պահապան ոստիկանները ձերբակալեցին հայրենիքի համար կյանքը զոհած Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Սրան հետևում է իրավագիտության խորը մասնագետներ, միանգամայն անկախ քննիչների կողմից մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդությամբ դատարան դիմելը։ Բնականաբար, մեղադրանքը պաշտպանում է իրավագիտության համաշխարհային կորիֆեյ գլխավոր դատաՂազուհին, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրավունքի և օրենքի ծառա դատավորը․․․գործի քննությունը հետաձգում է,քանի որ այն իր ողջ մասնագիտական պատմության մեջ, ամենաբարդ գործն է։ Քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհում իր գործին ամենանվիրյալ և ամենահայտնի մարդու իրավունքների պաշտպանը լռում է։ Ահա թե ինչպես է մեկնաբանվում, երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը։ Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է։ Եվ դուք բոլորդ՝ ոստիկան, քննիչ, դատաՂազ, դատավոր, ՄԻՊ, հանգիստ շնչում, ուտում խմում , քնու՞մ եք։ Ձեր աչքի առաջ դավաճանը հանձնում է հայրենիքը, ստորացնում հայրենիքի համար զոհվածների ծնողներին և դուք , իմանալով այդ ամենը, բռնաբարելով իրավունք և օրենք՝ հլու հնազանդ կատարում եք նրա հրահանգները։ Իսկ դու՞, ա՛յ Աշոտիկ, չե՞ս ամաչում, ա՛յ տղա։ Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»։
    21:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ․ Տիգրան Աբրահամյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ: Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնող է՞, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատական անցորդ: Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու առաջ: Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց: Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է: Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր»:
    21:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոշիկների միջոցով բջջային հեռախոսների փոխանցման փորձ է արվել, ինչն էլ կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում: Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:
    20:45
    19.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանում ռուսական օդանավ է վայրէջք կատարել՝ 4 տարվա մեջ առաջին անգամ. բողոքի ավտոերթ
    4 տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի օդակայանում այսօր ուղիղ չվերթով ռուսական առաջին օդանավն է վայրէջք կատարել: Վրացի ընդդիմադիրները բողոքի ակցիաներով են դիմավորել ռուսական «Ազիմուտ» ինքնաթիռը: Բողոքի ակցիայի մասնակիցները ավտոերթով են հասել օդակայան, որտեղ ոստիկանությունը արդեն մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել, փակել մուտքը: Իրավապահների ու ցուցարների միջև մի պահ լարվել է իրավիճակը, երբ ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: 6 մարդ բերման է ենթարկվել, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, նրանցից մեկը ձվեր է նետել ոստիկանների ուղղությամբ:
    20:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ասադը կհանդիպի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ
    Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, որը հինգշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք՝ մասնակցելու Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին, հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքին հայտնել է սիրիական պետական հեռարձակող կազմակերպության տնօրեն Հաբիբ Սալմանը: «Հանդիպումը տեղի կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի միջև», - ասել է նա։ Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացվում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը, որին 2011թ.-ից ի վեր առաջին անգամ մասնակցում է նաև Սիրիան։ Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներ սկսել են Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացի գագաթնակետը դարձավ Արաբական պետությունների լիգայի կողմից մայիսի սկզբին ընդունված որոշումը Սիրիայի անդամակցությունը վերականգնելու վերաբերյալ:
    20:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ առաջ այցելել ենք տիկին Գայանեին. թույլ էր. Խամոյան
    Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում Քրիստինե Վարդանյան-ի եւ Արեգնազ Մանուկյան-ի հետ այցելեցինք տիկին Գայանեին։ Նա շարունակում է հացադուլը։ Թույլ էր, բայց վճռական հասնելու արդարության։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ տիկին Գայանեի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է վաղը՝ 15:00-ին, Շենգավիթի դատարանում։
    20:20
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրությունում երևացող անձը
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քանաքեռում տեղի ունեցած փոխհրաձգությունը ստացել էր հասարակական հնչողություն. հետախուզվող է հայտնաբերվել
    Մայիսի 18-ին, կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի գործընկերների հետ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են քրեական օրենսգրքի սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երևանցու։ Ոստիկանությունը հիշեցնում է մանրամասները. 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Իրավապահները հիշյալ տան բակում հայտնաբերել էին՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ։ Տան բակում էին նաև 43-ամյա Արթուր Ղազարյանի և 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Հայտնաբերված հետախուզվողը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.6 անգամ
    Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է`մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում, մայիսի 18-19-ին։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում՝ 1.2 անգամ: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդ օերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ: Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ: Լրացուցիչ մոնիթորինգից հետո քաղաքացիներին կտրվի հավելյալ տեղեկատվություն։
    19:45
    19.05.23
    Ավելին