Լրահոս

2023-05-19
  • Քաղաքական
    Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Արարատ Միրզոյան
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:
    15:22
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները
    Արցախում մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունն ապահովելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի մի շարք լայն սպառման ապրանքատեսակների հաստատված մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները: Այս մասին հայտնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։
    15:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել
    Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ: Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնել է ՔԿ նախագահաի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։ Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։
    15:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի, հազարավոր մարդիկ տարհանվել են
    Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ մեկուկես օրվա ընթացքում գրանցվել են 6 ամսվա տեղումներ: Ավելի քան 13 հազար մարդ տարհանվել է: Ռավեննայի նահանգի Ֆաենցա քաղաքում այսօր գտել են հեղեղների 14-րդ զոհի մարմինը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է La Repubblica պարբերականից: unnamed (2)-1.jpg (139 KB) Ռավեննայի մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանում է հայտարարվել: Էմիլիա Ռոմանիայում շուրջ 280 սողանք է տեղի ունեցել: unnamed (3).jpg (174 KB) Մարզի գլխավոր մայրուղիներով երթևեկությունը կարգավորվել է, սակայն շատ ճանապարհներ դեռ փակ են: unnamed (4).jpg (188 KB) unnamed (5).jpg (178 KB) unnamed-1.jpg (124 KB)
    14:45
    19.05.23
    Ավելին
  • Արցախ
    «Հիմա բոլորի նյարդերը շատ լարված են». Ռուբեն Վարդանյանը մերժում է Սամվել Բաբայանի՝ բանավեճի առաջարկը
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, մերժել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ հեռուստաբանավեճի առաջարկը: Այդպիսի առաջարկ նախօրեին հնչեցրել էր Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, ըստ էության, արձագանքելով Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությանը, թե ինքը մի անգամ է հանդիպել Սամվել Բաբայանին ու իրեն այնքան էլ պարզ չի եղել, թե ինչ է նա այժմ պատկերացնում:
    14:37
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բուժհաստատության աշխատակիցների կողմից կաշառքով Covid19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտեֆիկատներ են տրվել
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։ Բուժքույրը կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ: Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ, նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ: Արդյունքում, որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում, այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
    14:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 65 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիայի կազմակերպման ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, զինվորական պաշտոնեական անփութության ու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան
    Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է. որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։ «Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան, տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»,-ասել է Միրզոյանը։
    14:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է
    Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է: Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ Սոճիների փոշոտման ընթացքում այդ միջավայրում գտնվելն ունի շնչուղիների առողջությունը բարելավող, վերականգնող ազդեցություն, հայտնում է ՇՄՆ-ն:
    13:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը 3,72 միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին
    Պեկինն անհատույց հիմունքներով 26 մլրդ յուան ​​(մոտ 3,72 մլրդ դոլար) կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին ֆինանսական աջակցության շրջանակներում: Այսօր նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում իր ծրագրային ելույթում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից: «Զարգացման ներուժի ամրապնդման համար Չինաստանը պլաններ կմշակի՝ համագործակցելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ գիտության և տեխնոլոգիաների միջոցով աղքատության կրճատման համար», - ասել է Սի Ծինփինը: «Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին կխրախուսվի ավելի շատ տեղական աշխատատեղեր ստեղծել: Չինաստանը Կենտրոնական Ասիայի պետություններին կտրամադրի 26 միլիարդ յուանի ​​ֆինանսական աջակցություն և անհատույց օգնություն», - հավելել է Չինաստանի ղեկավարը: Նիստին նաև մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպումը տեղի է ունենում հյուսիս-արևմտյան Շենսիի նահանգի Սիան քաղաքում:
    13:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՆ-ն՝ մանկապարտեզից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջական վիճակի մասին
    Նախօրեին, մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:
    13:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայում մեկնարկել է Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
    Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպմանը հաջորդելու է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը: Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
    13:07
    19.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Զոհված զինվորի մորը կալանավորելու միջնորդություն և նրա ձերբակալման դեմ բողոքի քննություն՝ դատարանում
    Շենգավիթի դատարանը կշարունակի քննել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոքը և նրան կալանավորելու միջնորդությունը: Քննչական կոմիտեն է երեկ կեսգիշերից հետո անսպասելի կալանավորման միջնորդություն ներկայացրել: Ըստ օրենքի՝ դա պետք է քննվի կալանքի իրավաչափության վերաբերյալ փաստաբանների ներկայացրած բողոքի հետ: Աշոտ Փաշինյանի առևանգման համար կասկածվող Գայանե Հակոբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել 10 ընդդիմադիր պատգամավորներ և ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
    13:07
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոտայքի մարզի պարեկները ապօրինի փայտանյութ տեղափոխող մեքենա են հայտնաբերել
    Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Մայիսի 16-ին ծառայություն իրականացնելիս Հրազդանի Հայ ֆիդայիների փողոցում նրանք նկատել էին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի ավտոմեքենա, որը փայտանյութ էր տեղափոխում: Դիլիջանի բնակիչ վարորդը չի ներկայացրել փայտանյութի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ: Նա պարեկներին հայտնել է, որ փայտանյութը գնել է Երևանում՝ անհայտ անձից: Դեպքի հանգամանքները պարզելու համար իրավապահները մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
    13:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
    Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ռոմա»-ն Եվրոպա լիգայի եզրափակիչում է
    Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցն իտալական «Ռոմա»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերն»-ն ընդունել էր իտալական «Ռոմա»-ին: Երկու խաղակեսերում թիմերից և ոչ մեկին էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը: «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ թիմերի՝ առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ: Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Սևիլիա»-ն հյուրընկալելով «Յուվենտուս»-ին՝ առավելության հասավ 2:1 հաշվով: Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին:
    12:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վերականգնվել է «Ֆեյսբուք»-ի աշխատանքը
    Արցախի Հանրապետությունում մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի Արցախի թղթակիցը: «Ֆեյսբուք»-ը Ստեփանակերտում անհասանելի էր դարձել նախօրեին: Սոցիալական ցանցի խափանման պատճառների հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն
    12:15
    19.05.23
    Ավելին