Լրահոս
2023-05-20
-
Արտաքին քաղաքականությունՊատրիարք Կիրիլը երկխոսության կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներինՀայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսության համար իր միջնորդությունն է առաջարկել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Այդ մասին նա հայտարարել է Կազանում Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ: Փաշազադեն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին՝ Հայաստանի և Ադրբեջանի երկարամյա հակամարտությունը կրոնականի չվերածելու, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված գործունեության համար։Ավելին13:0520.05.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Գեղադիր գյուղումՄայիսի 20-ին՝ ժամը 03:10-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է տուն:Ավելին13:0020.05.23 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներՆուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են 2 բեռնատար, 1 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Ավելին12:4520.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 էրդողանը համոզում է Օղանին՝ փակ դռների հետևումՀայլուր 12։30 էրդողանը համոզում է Օղանին՝ փակ դռների հետևումԱվելին12:3020.05.23 -
ՔաղաքականՃաղերի հետևում պետք է հայտնվի իշխող խմբակի պարագլուխը, այլ ոչ թե հերոսի մայրը․ Աբրահամյան«Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին:Ավելին12:1520.05.23 -
ՔաղաքականՄեծ ողբերգություն ապրած կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Արթուր ՂամբարյանԻրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։Ավելին12:0020.05.23 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՄայիսի 19-ին` ժամը 23:43-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Զեդեա գյուղի գերեզմանատան մոտակայքում։Ավելին11:4520.05.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3020.05.23 -
ԱռողջապահականԻնչպե՞ս է արտահայտվում ականջի վարակը նորածինների մոտԱկանջի վարակները նորածին և փոքր երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներ են։ Դրանք հիմնականում զարգանում են մրսածությունից հետո (սուր շնչառական վիրուսային վարակ) և երբեմն ուղեկցվում են ջերմությամբ։ Երեխան կարող է ձեռքը տանել դեպի ականջը կամ փորձել քորել այն, սակայն նորածինները չեն կարող ներկայացնել, թե ինչն է իրենց անհանգստացնում, ուստի պարզապես լաց են լինում և անհանգիստ վիճակում մնում։ Եթե երեխան ունի ականջացավ և որևէ այլ բան նրան չի անհանգստացնում, խոսեք բժշկի հետ և օգտագործեք համապատասխան դեղորայք։ Մի՛ փորձեք երեխայի ականջը կաթեցնել ձեթ, տարբեր կաթիլներ կամ դնել բամբակե խծուծ, քանի դեռ դա խորհուրդ չի տվել երեխայի բժիշկը։ Ականջի վարակների մեծամասնությունն ունի վիրուսային ծագում, ինչը նշանակում է, որ հակաբիոտիկները անարդյունավետ են։ Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն լավանում են։ Որոշ երեխաների մոտ, հատկապես ականջի կրկնակի վարակներից հետո կարող են զարգանալ լսողության երկարաժամկետ խնդիրներ։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում։ Ըստ միջազգային տարբեր ուղեցույցների, խորհուրդ է տրվում 2-12 տարեկան երեխաների մոտ միջին ականջի վարակը չբուժել հակաբիոտիկներով, քանի դեռ չեն առաջացել ջերմություն և ինքնազգացողության վատացման այլ նշաններ։ Ականջի վարակային բորբոքումները կարող են ընթանալ հետևյալ նշաններով՝ ականջացավ, ջերմություն կամ գլխացավեր, ծանրալսություն կամ լսողության կորուստ, ականջների փակվածության զգացում, որը որոշ դեպքերում ուղեկցվում է ականջներում աղմուկով (տինիտուս), գլխապտույտ կամ հավասարակշռության խանգարումներ, սրտխառնոց կամ փսխումներ։ Նորածինների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝ ջերմություն (38 °C կամ ավելի), ականջի շուրջը կարմրություն, լաց, անհանգստություն կամ գերգրգռված վիճակ, սովորաբար երեխայի ուշադրությունը գրավող ձայների կամ աղմուկների նկատմամբ անտարբերություն։ Եթե կարծում եք, որ երեխայի մոտ կա ականջի վարակային բորբոքում, անմիջապես կապ հաստատեք մանկաբույժի հետ։Ավելին11:1520.05.23 -
ԱրցախՍտեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելՄայիսի 19-ին՝ ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին11:0020.05.23 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ`նրանց առաջարկով։Ավելին10:4520.05.23 -
ՀասարակականՆարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել էՄայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է։Ավելին10:3020.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին․ The HillԱմերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Լաչմանը, անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, նշել է․ «Չնայած սարսափելի տնտեսական քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կընտրվի։ Թուրքիան հավանաբար կշարունակի վարել նույն ոչ ավանդական դրամային քաղաքականությունը, որը ստեղծում է անսովոր բարձր գնաճ և սպառում երկրի արժութային պահուստը։ Հավանականությունը մեծ է, որ Թուրքիայում մոտ ժամանակներս գնաճի նոր պայթյուն կլինի և տնտեսական վնասը կհանգեցնի նոր արժույթային ճգնաժամի»։ Մեջբերելով Էրդողանի խոսքերը, թե տոկոսն է պատճառը, գնաճը՝ արդյունք, տնտեսագետը հայտնել է, որ բոլոր տնտեսագետները գործնականում համակարծիք են, որ գնաճը կրկին վերահսկելու համար բարձր տոկոսները ցանկացած քաղաքականության փաթեթի հիմնական տարրն են։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ընտրությունների ընթացքում աջակցություն ստանալու համար արհեստականորեն ճնշել է գնաճը և թվում է, որ Էրդողանն այս շրջանն էլ կղեկավարի և տեղի կունենա արժույթի զանգվածային ճգնաժամ և ուժեղ ճնշում, ինչն էլ կարող է հանգեցնել կապիտալի վերահսկողության»,-նշել է Լաչմանը։Ավելին10:1520.05.23 -
ՏնտեսականԱրգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Թուրքիայից և Հորդանանից․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2023 թվականի մայիսի 20-ից արգելվում է Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը։ Արգելանքի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հաղորդագրությունը։Ավելին10:0020.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայից կոկաինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել ՆիդերլանդներումԹուրքիայից Նիդերլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկաին» տեսակի թմրանյութ (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Նիդերլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կան բազմաթիվ ձերբակալված անձինք, իսկ առգրավված թմրանյութը ոչնչացվել է։Ավելին09:4520.05.23 -
ՔաղաքականՎլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպանՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,-նշված է հրամանագրում։Ավելին09:3020.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների և այլնի վերաբերյալ:Ավելին09:2020.05.23 -
Արման Թաթոյանը ներկայացրել է Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում փաստահավաք աշխատանքների արդյունքներըՍյունիքի մարզում «Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքներն է ներկայացրել Արման Թաթոյանը․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ): Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո: Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են: Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են»:Ավելին00:0020.05.23
2023-05-19
-
ՄիջազգայինՌուսաստանին ջախջախելու պլաններ են քննարկել G7-ի առաջնորդներն ատոմային հարձակումը հիշող ՀերոսիմայումՀերոսիման դառնում է հակառուսական տրամադրությունների բորբոքման հերթական օջախը: Այնտեղ հավաքված Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները խոստանում են մինչև վերջ օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պայքարում ու նոր պատժամիջոցներ են որոնում Դաշնության համար: Խաղաղության այգում շրջած առաջնորդները, ըստ ճապոնացիների, խաղաղություն չեն խոստանում ռուս-ուկրաինական ճակատին:Ավելին23:4519.05.23