Լրահոս

2023-05-19
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ
    Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով: Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:
    19:28
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով
    Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։ Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
    19:23
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանից Ռուսաստան անայցագիր խմբային ուղևորությունները կարող են մեկնարկել ամռանը
    Իրանից Ռուսաստան խմբերի անայցագիր ուղևորությունները կարող են սկսվել այս ամռանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum 2023» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ «Անայցագիր խմբային ուղևորությունների հարցում մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ երկրները փոխանակել են լիազորված տուրօպերատորների ցուցակները: Հենց վերջերս մենք ստացանք նման ցուցակ... Ուստի մենք ակնկալում ենք, որ արդեն այս ամռանը կսկսենք զբոսաշրջիկների խմբային անայցագիր ուղևորություններ Իրանից», - ասել է Վախրուկովը։ Այսօր համաժողովի շրջանակներում ստորագրվել է համաձայնագիր Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում փոխըմբռնման շուրջ։ «Այսօր ևս մեկ քայլ արվեց երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ այնպիսի կարևոր զարգացող ճյուղում, ինչպիսին զբոսաշրջությունն է», - ասել է Վախրուկովը։ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum 2023» XIV միջազգային տնտեսական համաժողովը տեղի է ունենում մայիսի 18-20-ը «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ակնկալվում է, որ համաժողովի միջոցառումներին կմասնակցի ավելի քան 7 հազար մարդ աշխարհի 85 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 84 տարածաշրջաններից։ Ընդհանուր առմամբ, համաժողովի շրջանակներում կանցկացվի շուրջ 200 միջոցառում, ակնկալվում է առնվազն 100 համաձայնագրի ստորագրում:
    19:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մայիսի 20-ին փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
    Մայիսի 20-ին, ժամը 07.00-ից 15.00-ն, փակ է լինելու Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհը: Տեղեկացնում են Ոստիկանությունից։ Այդ հատվածում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը:
    19:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Մայիսի 18-ին Երևանում ծնվել է 62 երեխա
    Մայիսի 18-ին Երևան քաղաքում ծնվել է 62 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    18:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել
    Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ ևս մեկ ռուսական ավիաընկերության՝ Red Wings-ին, թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Ենթադրվում է, որ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով թռիչքները կսկսվեն հունիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Ավելի վաղ գործակալությունից թույլտվություն էր ստացել «Ազիմուտ» ավիաընկերությունը, որը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին թռիչքն իրականացրել է այսօր։ Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու վերաբերյալ։
    18:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
    Մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։
    18:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Ծաղկաբեր գյուղում
    Մայիսի 19-ին, ժամը 13:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղուի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին:
    17:45
    19.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Արշակունյաց պողոտայում իրավիճակը լարված է
    Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, պարբերաբար լարվում են կրքերը ոստիկանների ու զոհված զինծառայողների հարազատների միջև: Նրանք այսօր շուրջ մեկ ժամ փակ են պահել պողոտան ու բացել են, երբ Աշոտ Փաշինյանի առևանգման համար կասկածվող Գայանե Հակոբյանին դատարանից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Նրա կալանավորման միջնորդության մասին որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15-ին:
    17:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 1310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 70 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին օրերին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 209 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (159 օրվա ընթացքում մարդկանց 389,550-ի փոխարեն՝ 1,864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 16 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին): Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 56 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման ( 159 օրվա ընթացքում 146,280 -ի փոխարեն՝ 2,638 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 63 մուտք և ելք: Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում մոտ 63,600 տոննայի փոխարեն՝ 4,840 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ միայն 183 տոննա): Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 93 օր շարունակ ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 130 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 302 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 33 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
    17:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը
    Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
    17:12
    19.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Չենք կարող արձանագրել, որ Ռուսաստանը հսկում է Լաչինի միջանցքը». Միրզոյանը՝ Լավրովին
    Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է Լաչինի միջանցքի վերահսկողությունը, սա է հասկացվում Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունից Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավորվի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի արգործնախարարը շեշտել է, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար ռազմական սադրանքների է դիմում, խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Դաշնության արտգործնախարարը հույս է հայտնել, որ այսօր հայ ու ադրբեջանցի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպումը արդյունավետ կլինի ու կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:
    17:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հիրոսիմայում բողոքի ցույցեր են անցկացվում G7-ի գագաթնաժողովի բացումից առաջ
    Հիրոսիմայում, որտեղ ուրբաթ օրը բացվել է G7-ի գագաթնաժողովը, բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է իրադարձությունների վայրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ «Ընդդեմ Հիրոսիմայի գագաթնաժողովիե, «Ո՛չ G7-ի իմպերիալիստական ​​գագաթնաժողովին», «Ո՛չ միջուկային պատերազմինե, «Ո’չ պատերազմին և Չինաստան ներխուժմանը», «Մենք թույլ չենք տա ագրեսիվ պատերազմ Չինաստանի դեմե կարգախոսներով ցույց է անցկացվել Հիրոսիմայի փողոցներով` ոստիկանների խիտ օղակով։ Երբեմն թվում էր, թե ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները։ Ընդհանուր առմամբ ոստիկաններն իրենց զուսպ են պահել, բայց եղել են նաև դեպքեր, երբ ցուցարարներին փորձել են թիկունքից հրել՝ ընթացքն արագացնելու համար, կամ արագ դուրս հանել բազմության միջից։ Սրան ի պատասխան՝ ցուցարարները շղթա են կազմել և սկսել են շարքով ընթանալ։ «Այսօր հավաքվել է մոտավորապես 350 մարդ. շուրջ մեկ երրորդն ուսանողներ են: Մենք ակցիան սկսել ենք անցկացնել երեկվանից և շարունակելու ենք ամեն օր: Այսօր ևս մեկ հանրահավաք է լինելու, որից հետո ցույցը կընթանա դեպի Ատոմային ռմբակոծության գմբեթ (մինչև 1945 թ. Հիրոսիմայի առևտրա-արդյունաբերական պալատի ցուցահանդեսային կենտրոնը՝ պայթյունի էպիկենտրոնի մոտ պահպանված միակ շենքը)»,- ՌԻԱ Նովոստիին ասել է «Հիրոսիման ընդդեմ միջուկային պատերազմի» ակցիայի գործադիր կոմիտեի ղեկավար, հանրահավաքի կազմակերպիչ Ռյո Միահարան։ 2023 թ. ,յոթի խմբիե նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։ Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին այցելելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը և ևս երեք երկրներ՝ ԱՍԵԱՆ-ում նախագահող Ինդոնեզիան, Խաղաղօվկիանոսյան կղզիների համաժողովը նախագահող Կուկի կղզին, Աֆրիկյան միությունում նախագահող Կոմորյան կղզիները: Բացի այս երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովի հրավերներ են ստացել յոթ կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Միջազգային էներգետիկ գործակալության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները:
    16:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեծամորի ոստիկանները բացահայտել են «մեթադոնային» թմրաշղթա
    Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Մեծամորի ոստիկաններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների հետ: Մայիսի 12-ին Արմավիր քաղաքում ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց 62-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սպիտակավուն հեղուկով պլաստիկ տարա, որի պիտակին գրված էր` Մեթադոնային լուծույթ: Նրա մոտ կար նաև օգտագործած ներարկիչ: Տղամարդը հայտնեց, որ հեղուկը մեթադոն է: Իրավապահներն արդեն ճշտել էին, թե ով էր 62-ամյա տղամարդուն իրացրել թմրանյութը: Ավելին, իմացել էին նաև, թե էլ ում է նա վաճառել մեթադոն: Նախ ձերբակալվեցին գնորդները` Մեծամորի երկու բնակիչ: Նրանց մոտ նույնպես հայտնաբերվեցին ներարկիչներ ու փակ սրվակ: Ի վերջո հայտնաբերվեց, ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նաև իրացնողը` Մեծամորի 38-ամյա բնակիչը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրացնող 38-ամյա տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    16:30
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին 6-8 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
    Մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։ Երևան քաղաքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
    16:15
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ժամային փոփոխություններ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում
    «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ս․թ․ մայիսի 21-ին՝ ժամը 01:00-ին:
    16:00
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրի 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ
    Մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինք¬նաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ։
    15:45
    19.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
    Աֆղանստանի բնակչության շուրջ 90%-ը, այդ թվում՝ երեխաները, գտնվում են աղքատության շեմին: Նման տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ֆրան Էկիսան Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Նրա խոսքով՝ 2023 թ.-ին 2,3 միլիոն երեխա կարող է բախվել թերսնման, ընդ որում՝ նրանցից 175 հազարը բուժման կարիք ունի սննդի անբավարարության հետ կապված կյանքի համար վտանգավոր պայմանների պատճառով: «Խոսելով այս երկրի մասին, որը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, պայքարում է հումանիտար աղետի, կլիմայի փոփոխության հետ կապված տարերային աղետների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ, շատերը մոռանում են, որ Աֆղանստանում երեխաների իրավունքների ճգնաժամ կա: Եվ այս ճգնաժամը միայն խորանում է», - ասել է Էկիսան։ Նրա խոսքով՝ այս տարի 140 հազար հղի կանայք և կերակրող մայրեր կբախվեն թերսնման։ Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ Աֆղանստանում զենքերի թվի ավելացման պատճառով միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին պայթուցիկ սարքերից զոհվել կամ հաշմանդամ է դարձել 134 երեխա: Էկիսան հավելել է, որ ներկայում պահանջված միջոցների միայն 22%-ն է հատկացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը՝ Աֆղանստանի երեխաներին աջակցելու համար։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համախմբվել և օգնել մեզ` մեղմելու երեխաների, կանանց և ընտանիքների տառապանքներն Աֆղանստանում», - եզրափակել է նա։
    15:30
    19.05.23
    Ավելին