Լրահոս

2023-05-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Զգուշացում. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
    16:00
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    «Մի անգամ դպրոցում» ֆիլմի սցենարը լավագույնն է ճանաչվել միջազգային կինոփառատոնում
    «Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում:
    15:45
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաշառքով, փաստաթղթերի կեղծմամբ «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագիր ստանալու հիմքեր են ստեղծվել
    Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն՝ նշանակված է եղել Երևան քաղաքի, Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։ Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների «Քովիդ-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երևան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը: 37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առևտրի կետրոնի դիմաց հանդիպել է վերջինիս՝ իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փախանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով: Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը, խոչընդոտները վերացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երևա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։ Այնուհետև նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձևականորեն, իբր, ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել «Քովիդ-19» համավարակի դեմ։ Դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երևան քաղաքի 37 և 39-ամյա բնակիչներն առանձնացել են՝ 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
    15:30
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը
    Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից, որն ապահովվում էր Ուկրաինայի տարածքում գտնվող գծից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱԷԿ-ի Telegram ալիքը։ «750 կՎ բարձրավոլտ Դնեպրովսկայա գծի անջատման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը: Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիան ապահովվում է դիզելային գեներատորներից», - ասվում է հաղորդագրությունում։ Գծի անջատման պատճառները հետաքննվում են։ Զապորոժիեի ԱԷԿ-ից հավելել են, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։ Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, այն ունի վեց ՋՋԷՌ-1000 էներգաբլոկ։ Ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ: 2022 թվականի սեպտեմբերի 11-ից կայանը էլեկտրաէներգիա չի արտադրել։ ԱԷԿ-ը կառավարվում է «Ռոստատոմ»-ի կողմից: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԷԿ-ում ռոտացիոն հիմունքներով հերթապահում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մի քանի մասնագետներ:
    15:15
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դրամի փոխարժեքները՝ մայիսի 22-ին
    Shantnews.am-ը ներկայացնում է մայիսի 22-ին Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխարժեքները: Ըստ այնմ՝ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388 դրամը : Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 413 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 421 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.80 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.85 դրամը:
    15:00
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պորշ Կայենի» 56-ամյա վարորդը մահացել է
    Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման մասում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար պատնեշին. 56-ամյա վարորդ Մհեր Բագրատյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    14:45
    22.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Դուք վտանգավոր բան եք անում, փորձում եք մեզ դարձնել ստրուկ». Ռուբեն Վարդանյանը Փաշինյանին է դիմել
    «Դուք վտանգավոր բան եք անում»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խախտելով 5-ամյա լռությունը: Վարդանյանը հայտարարել է՝ «դուք ոչ թե փորձում եք պաշտպանել հայ պետությունը, ձեր իշխանությունը, այլ փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու»:
    14:37
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    428 դեպք, որից 111-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
    Մայիսի 15-ից 21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման՝ 2, քարաթափման, երկաթգծի ուղիներին պատահարի, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, կեղծ ահազանգի՝ 9, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 24 և 45 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 87, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
    14:30
    22.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լավրովի աղմկոտ հայտարարությանն է արձագանքել Փաշինյանը
    Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում լարված է: Հույս ունի, որ հնարավորինս արագ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի։ Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն։
    14:22
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
    Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով գործող կառավարության դիրքորոշմանը՝ վարչապետն ասաց՝ ՀՀ-ի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,-ասաց Փաշինյանը: ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում: Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: «Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևորում են երաշխիքները, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու: Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
    14:08
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը
    Մայիսի 21-ին, ժամը 21:52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը։ Փրկարարները մոտ 200 մ քարշակել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
    14:00
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՎԱԶ-2109»-ը գլորվել է ձորը. ուղևորները մահացել են
    Մայիսի 21-ին, ժամը 19.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային, ապա գլորվել ձորը: Երկու ուղևորները՝ 28-ամյա Արման Պողոսյանը և 33-ամյա Սամվել Ղազարյանը, մահացել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    SpaceX-ի տիեզերանավը Միջազգային տիեզերակայան է տարել զբոսաշրջիկների
    Falcon 9 հրթիռը Dragon կառավարվող տիեզերանավով մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ որպես կոմերցիոն Axiom ծրագրի մի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Space պարբերականը: Տիեզերանավն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից, մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 17:37-ին (Երևանի ժամանակով երկուշաբթի 01:37-ին): ՄՏԿ-ի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին, ժամը 09:24-ին (Երևանի ժամանակով 17:24-ին): Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի ՄՏԿ։ Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց և ՄՏԿ-ի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, իսկ անձնակազմի անդամները՝ Սաուդյան Արաբիայի տիեզերագնացներ Ռայյանահ Բարնավին և Ալի ալ-Քարնին։ Ի դեպ, Բարնավին առաջին սաուդցի կինն է, որ երբևէ մեկնել է տիեզերք: Տիեզերագնացներն ութ օր կանցկացնեն ՄՏԿ-ում, որի ընթացքում կաշխատեն տիեզերակայանի մշտական ​​անձնակազմի հետ միասին։ Բացի դրանից, նրանք նաև այլ անկախ հետազոտություններ կանցկացնեն՝ տարբեր թեստեր և չափումներ իրականացնելով սեփական մարմնի վրա: Չնայած ուղեծիր մեկնող մասնավոր խմբերը ևս ինտենսիվ նախապատրաստում են անցնում, սակայն դա չի կարելի համեմատել տիեզերագնացների հետ: Հետևաբար, ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները կփորձեն հասկանալ ոչ փորձառու անձնակազմերի արձագանքն անկշռությանը և այդ տվյալները կօգտագործեն դեպի ՄՏԿ կարճատև ուղևորությունների ժամանակ անձնակազմի արդյունավետությունը բարձրացնելու համար: Առաջին Axiom-1 կոմերցիոն տիեզերագնաց առաքելությունը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլին։ Երրորդ Axiom (Ax-3) առաքելությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի վերջին, որի ընթացքում չորս հոգուց բաղկացած անձնակազմը երկու շաբաթ կանցկացնի ՄՏԿ-ում: Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվում է 55 միլիոն դոլար: SpaceX-ի հետ համաձայնագրով Axiom Space ծրագրի շրջանակներում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքները նախատեսվում է իրականացնել ապագայում տարեկան երկու-երեք անգամ։
    13:30
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Որոշ հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարարումը
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունու, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Հերացի, Այգեստան, Հր.Շահինյան, Քրիստափորի, Նար Դոսի, Իսահակյան, Կորյունի, Աղայան, Թամանյան, Բայրոնի, Բուզանդի, Գ.Քոչարի, Արամի, Տերյան, Ղ. Փարպեցի, Ե. Կողբացու, Հյուսիսային պողոտայի, Եկմալյան, Մայիսյան փողոցների, Մոսկովյան փողոցի և անցուղու, Մյասնիկյան 1-15, Սայաթ-Նովայի 1-18 և 28-44, Վարդանանց 20-130, Խանջյան 37, 39, 43, 47/1 համարների, Թումանյան 28-41, Սարյան 1-35 կենտ, 4-12, 16-20, 28-40 զույգ համարների, Լեոյի 1-9, Աբովյան 11-66ա, Նալբանդյան 23-59, 102-130 համարների, Մ. Մաշտոցի 10-60, Ամիրյան 18-30, Պուշկինի 11-72, Սարմենի 1-10 համարների, Տ.Մեծի 15-80 համարների և փողոցի նրբանցքի, Բաղրամյան 1-5 համարների և փողոցի նրբանցքի, Խորենացու 31-236 համարների և փողոցի նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, Մարգարյան հիվանդանոցի, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքերի, Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Երկաթգծի, Չեռնիշևսկու, Միչուրինի, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Բեռնակիրների, Լիսինյան, Բուռնազյան, Երկաթգծի փողոցների, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Բելինսկու 1-30, Սուվորովի 1-30, Լոմոնոսովի 1-30, Լ.Մելիքյան 1-30, Սասունցի Դավիթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Գլինկայի 1-25 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:15
    22.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Բազմաթիվ կարմիր ու սև բերետավորներ՝ կառավարության շենքի մոտ. նստացույցը շարունակվում է
    Առավոտյան 12 ավտոբուսով բազմաթիվ ոստիկաններ՝ կարմիր, սև բերետավորներ ու պարեկներ են բերվել կառավարության շենքի մոտ, որտեղ երրորդ օրն է նստացույց են անում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին: Շաբաթ օրը դատավոր Ժորա Չիչոյանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Տիկին Գայանեին Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մեղադրում է իրեն առևանգելու փորձի համար: Չիչոյանի որոշումը փաստաբաններն այսօր բողոքարկելու են վերաքննիչ քրեական դատարան:
    13:07
    22.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
    Մայիսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանի 6 բեռնատար, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի 2 ջրատար, 2 տրակտոր, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհի բռնկման վերաբերյալ: Մայիսի 18-ից 21-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ դեպքի վայրում աշխատել են 25 բեռնատար, 7 տրակտոր, 6 էքսկավատոր, 12 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 11 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։ Շինարարական աղբավայրում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։
    13:00
    22.05.23
    Ավելին