Լրահոս

2023-05-21
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին․ պատրիարք Կիրիլ
    Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, մարդկությունը կարող է գոյատևելու հնարավորություն չունենալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ «Քրիստոնյաներն ու մուսուլմանները պետք է հիշեն, որ «Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության»։ Աշխարհն իրականում կանգնած է աղետալի հակամարտության առաջ, և ոմանք դա անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ: Չեմ ենթադրում ասել, թե դա այդպես է, բայց, իսկապես, առճակատման այնպիսի ներուժ է կուտակվել, որ մարդկությունը գոյատևելու հեռանկար չի ունենա, եթե զանգվածային ոչնչացման զենքեր կիրառվեն»,- ասել է նա։ Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ ուղղափառության և իսլամի փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը հնարավորություն կտա դիմակայել մարտահրավերներին և գայթակղություններին։
    22:17
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում
    Մայիսի 21-ին, ժամը 17:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի տանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել են ոչ բնակելի տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և հատակը՝ 5 քմ:
    22:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում արձանագրվել է հրադադարի երկու խախտում
    Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի երկու խախտում են արձանագրել՝ Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ի մայիսի 21-ի տեղեկագրում։
    21:34
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում, կա տուժած
    Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    21:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն չի թույլատրել ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում
    Այսօր՝ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։ Հայտնում են Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական Խորհրդից: «Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ` առժամանակ ամփոփվեց Երեւանի Շահումյանի անվան գերեզմանատանը։ Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ: Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ մեր կազմակերպության նախաձեռնությամբ։ 1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։ Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին եւ պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։ Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայություննրը եւ արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը», - նշված է հայտարարությունում:
    21:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրանտ-Լեոն Ռանոսը գուցե կարիերան շարունակի Բունդեսլիգայի ակումբում
    Ըստ BMG Edits-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գուցե կարիերան շարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Նշվում է, որ Ռանոսն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբի համար և նոր թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։
    20:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կանզաս Սիթիում երեք մարդ Է զոհվել բարում հրաձգության հետևանքով
    ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բարում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս երկուսը տուժել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երեք մարդ սպանվել է Կանզաս Սիթիի Klymax Lounge բարում կիրակի վաղ առավոտյան»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ոստիկանությունը: Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, նշում է, որ ոստիկանության սպաները, որոնք դեպքի վայր են ժամանել մինչև տեղական ժամանակով ժամը 1.30-ը, հայտնաբերել են հրաձգության հետևանքով տուժած հինգ մարդու: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու մարդ տեղում մահացել է, երեք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց ։ Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է, հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
    20:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզում բախվել են Mersedes ու Gazel մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավորներ
    Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Մելքոնյանի վարած Mersedes մակնիշի և Երևանի բնակիչ, 46-ամյա Արշավիր Եսայանի վարած Gazel մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, 52-ամյա Սիրամարգ Եգանյանը և Mersedes-ի ուղևորներ, 30-ամյա Նանե Ավետյանը, 27-ամյա Էլեն Փանոսյանն ու 29-ամյա Լիա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, որոնք վիրավորներին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները:
    20:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը
    Մայիսի 22-23-ին Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, հայնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
    20:07
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը Twitter-ում։ Նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.46-ին Սայմբեյլիի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,67 կմ խորության վրա։ Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը Twitter-ում։ Նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.46-ին Սայմբեյլիի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,67 կմ խորության վրա։
    20:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր
    Մայիսի 21-ին, ժամը 16։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրերով (մոտ 30 սմ բարձրությամբ)։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր։
    19:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավստրալացի լեռնագնացը մահացել է Էվերեստի բարձունքին
    Ավստրալացի լեռնագնաց Ջեյսոն Բեռնարդ Քենիսոնը մահացել է Էվերեստ լեռան վրա, հայտնում է Himalayan պարբերականը։ Ինչպես նշվում է, ավստրալացին մահացել է «պատշգամբ» կոչվող եզրի վրա՝ ավելի քան ութ հազար մետր բարձրության վրա։ Նա դարձավ այս տարվա գարնանը Էվերեստի վրա մահացած տասներորդ մարդը: Asia Trekking Dawa-ի գործադիր տնօրեն Սթիվեն Շերպան ասել է, որ ավստրալացի 40-ամյա Ջեյսոն Բերնարդ Քենիսոնը մահացել է մայիսի 19-ին գագաթից իջնելիս: Հրատարակության տվյալներով՝ Քենիսոնը սկսել է վարքի աննորմալ նշաններ ցույց տալ հարավային գագաթին, ինչից հետո ուղեցույցները նրան տարել են «պատշգամբ», որտեղ նա կորցրել է գիտակցությունը։ Հրատարակության տվյալներով՝ ավստրալացու աճյունը դեռ «պատշգամբում» է։
    19:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    32-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացիներին. նա ձերբակալվել է
    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին` ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են ընդունվել 24 և 33 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էջմիածինցի 32-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացիներին, որոնք եղբայրներ են: Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
    19:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աշնանը Կանադայում կարող է հայտնվել նոր թղթադրամ՝ Չարլզ III-ի պատկերով
    Աշնանը Կանադայում կարող է հայտնվել նոր թղթադրամների և մետաղադրամների դիզայն, որոնց վրա թագավոր Չարլզ III-ի պատկերը կփոխարինի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարին: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կանադական Թագավորական դրամահատարանի տնօրեն Մարի Լեմեյին։ «Նոր պաշտոնական դիզայնի ստեղծման գործընթացը բաղկացած կլինի մի քանի փուլից: Մենք ակնկալում ենք, որ աշնանը կկարողանանք ցուցադրել ընտրված դիզայնը»- ասել է Լեմեյը:
    19:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել Է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները
    «Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա, կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին: «Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Ռուսաստանի հետ համապարփակ առճակատման վրա։ ԱՄՆ-ի ջանքերով այն ստանձնել է մեր երկրի դեմ պատժամիջոցների և «հիբրիդային» պատերազմի այլ տարրերի պլանավորման շտաբի գործառույթները, ներառյալ՝ Կիևի ռեժիմին արևմտյան ռազմական մատակարարումների մասշտաբների և ժամկետների որոշումը։ Դա է այսօր միավորման գոյության իմաստը»,- հայտնել են գերատեսչությունից։
    18:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ի հայտարարությունը՝ զոհված զինծառայողի մոր գործի մասին
    Հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունը երաշխավորելու պայմաններում. ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։ «Քրեական արդարադատության շղթայում ընդգրկված իրավասու մարմինների հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցության պատշաճ մեխանիզմների գործադրումը բացառիկ կարևորություն ունեն գործերի քննության օբյեկտիվությունը, ամբողջականությունը և անկողմնակալությունը երաշխավորելու տեսանկյունից։ Առանցքային է ոչ միայն այն հանգամանքը, որ ցանկացած գործի քննություն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, այլ կարևոր է նաև, որպեսզի գործի քննության առնչությամբ նման ընկալում ձևավորվի ցանկացած անկողմնակալ օբյետիվ դիտորդի մոտ։ Այս անհրաժեշտությունը հատկապես նկատելի է հանրային հետաքրքրություն ու զգայունություն ունեցող գործերի քննության շրջանակներում։ Հաշվի առնելով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի կալանավորման և առհասարակ նշված քրեական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների պատշաճ հաշվետվողականության և օրենքով թույլատրելի հանրային անհրաժեշտ հաղորդակցության գործիքակազմերի ամբողջական գործադրումը գործի քննության ամբողջ ընթացքում։ Մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ձեռնպահ մնալով ընթացիկ քրեական վարույթով որևէ գնահատական տալուց, արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, արձանագրում է, որ քրեական վարույթի ընթացքում պետությունը պատասխանատվություն է կրում հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի իրավաչափությունը: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Այս առումով ևս Պաշտպանն ընդգծում է, որ իրականացվող վարույթի առնչությամբ հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում հանրային պատշաճ հաղորդակցություն իրականացնելու և քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունն ապահովելու պայմաններում։ Պետական իրավասու մարմինների պարտականությունն է երաշխավորել, որպեսզի վարույթն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, ինչպես նաև գործի դրվեն հանրային հաղորդակցության և հաշվետվողականության օրենքով թույլատրելի անհրաժեշտ կառուցակարգերը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարևոր է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող, հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց խոսքով ու վարքագծով բացառեն և մեղմեն հանրային բևեռացումը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, առանցքային է, որպեսզի նշված անձինք իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ զոհված, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողների և հարազատների համար պետությունը տարբեր ձևաչափերով պետք է իրականացնի հոգեբանական աջակցության ծրագրեր, որոնք բացառիկ կարևորություն ունեն այս փուլում հասարակությունում առկա, այդ թվում՝ մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրները հաղթահարելու տեսանկյունից: Քննարկվող քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ»:
    18:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան կայքում մայիսի 21-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում: Փաստաթղթում հաղորդվում է Կիևին «մինչև 375 մլն դոլար հատկացնելու» մասին, որն այդ թվում կուղղվի ուկրաինացի զինվորականների ուսուցմանը: Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Բայդենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, դրանում կներառվեն «զինամթերք, հրետանի և զրահատեխնիկա»: ԱՄՆ-ն Ուկրաինային 35,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել 2022 թվականի փետրվարի 24-ից և 36,9 միլիարդ դոլար՝ այն ժամանակվանից, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Ջո Բայդենը, ավելի վաղ հայտնել էր Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Politico պարբերականը նշել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Կոնգրեսի կողմից հաստատված՝ Ուկրաինային 48 միլիարդ դոլարի օգնության փաթեթից մնացել է մոտ 6 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի կարիքների ֆինանսավորումը կարող է սպառվել մինչև ամառվա կեսը։
    18:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
    Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն են այն բանից հետո,երբ երկրի տնտեսությունն ազատվեց միջազգային վարկատուների խիստ վերահսկողությունից, որոնք երկիրը փրկելու համար միջոցներ էին տրամադրում գրեթե տասնամյա ֆինանսական ճգնաժամի ընթացքում:
    18:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Ներքին Շենգավիթ թաղամասում
    Մայիսի 21-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
    17:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատը» ընդհատեց պարտությունների շարքը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
    Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 33-րդ տուրը: Առաջին խաղում «Արարատը» հյուրընկալեց «Նոային»: Արարատցիները հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց ֆրանսիացի Կարիմ Հաջին: «Արարատն» ընդհատեց երեք անընդմեջ խաղից բաղկացած պարտություների շարքը, վաստակեց 33 միավոր և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Շիրակին»: «Նոան» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 23 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին 9-րդ տեղը: Տուրի մնացած խաղերը կկայանան մայիսի 21-ին և 22-ին։
    17:30
    21.05.23
    Ավելին