Լրահոս
2023-05-22
-
Հասարակական«Մենակ չենք թողնի մեր Ժորային». Եռաբլուրում խոստանում են հերոսին՝ «կազատենք մամային»Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը կիրակի դիմել էր բոլորին՝ մենակ չթողնել որդուն, քանի դեռ ինքը ճաղավանդակների հետևում է, իր փոխարեն այցելել Ժորայի շիրիմին: «Հայլուր»-ի նկարահանող խումբն այսօր Եռաբլուրում բազմաթիվ քաղաքացիների է հանդիպել՝ Ռուսաստանից պատերազմ եկած ու Արցախում զոհված տղայի շիրմաքարի մոտ:Ավելին21:4522.05.23 -
Facebook-ին տուգանել են 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համարFacebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունը տուգանվել է 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համար, երբ այդ տվյալները փոխանցվել են Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն: Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովի կողմից սահմանված այս տուգանքն ամենամեծ տուգանքն է, որ սահմանվել է ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի գաղտնիության մասին օրենքով: Meta-ն հայտարարել է, որ կբողոքարկի այս «չհիմնավորված և ոչ անհրաժեշտ» որոշումը: Այս որոշման առանցքում ընկած են ստանդարտ պայմանագրային դրույթները, որոնք օգտագործվում են Եվրամիության տվյալները ԱՄՆ փոխանցելու համար: Այս իրավական պայմանագրերը, որոնք պատրաստվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից, պարունակում են երաշխիքներ՝ ապահովելու, որ անձնական տվյալները շարունակեն պաշտպանվել Եվրոպայից դուրս փոխանցվելիս: Սակայն կան մտավախություններ, որ տվյալների այս հոսքերն, այնուամենայնիվ, եվրոպացիներին չեն պաշտպանում, քանի որ ԱՄՆ-ում գաղտնիության մասին օրենքներն ավելի թույլ են, և այդ տվյալները կարող են հասանելի դառնալ ԱՄՆ-ի հետախուզության համար: Facebook-ի տնօրեն Նիք Քլեգն այս տուգանքն անվանել է անարդար՝ հայտարարելով, որ նույն իրավական մեխանիզմներն օգտագործում են հազարավոր այլ ընկերություններ, սակայն դրանց միջից առանձնացվել է հենց Facebook-ը:Ավելին21:3022.05.23 -
ԱրցախԱյսօր կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգովԱրցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:Ավելին21:1422.05.23 -
ՏարածաշրջանԿիևին առաքված F-16-երը նախատեսվում է տեղակայել ՈւկրաինայումF-16 կործանիչ-ռմբակոծիչները, որոնք Արևմուտքի կողմից առաքվելու են Կիևին, նախատեսվում է տեղակայել Ուկրաինայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 22-ին Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը։ «Մենք խոսում ենք ուկրաինական միջոցների, ոչ թե ՆԱՏՕ-ի միջոցների մասին: Եթե դրանք դառնան ուկրաինական օդուժի մաս, ենթադրում եմ՝ կտեղակայվեն Ուկրաինայում», - նշել է նա: Քենդալը նաև վստահեցրել է, որ կոլեկտիվ Արևմուտքը դեռ չի որոշել, թե կոնկրետ որտեղ է անցկացվելու ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 ինքնաթիռների օգտագործման համար։Ավելին21:0022.05.23 -
ՏարածաշրջանԹուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանելԹուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա: Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա: Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ այս պահին դոլարով գործարքները կատարվում են 1 դոլար/19.92 լիրա հարաբերակցության սահմաններում: Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 28-ին: Մասնակից 2 թեկնածուներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:Ավելին20:4522.05.23 -
Իրավական50-ից ավելի գողություններ, խարդախություններ և փաստաթղթրի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարված մի քանի տասնյակ գողություններ, խարդախություններ և փաստաթուղթ կեղծելու դեպք: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի 11 բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահասներ, 2021 թվականի ընթացքում՝ տարբեր ամիսների և օրերի, միասին, խմբի կազմում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի քանի բնակավայրերից, Երևան քաղաքի բնակարաններից և պահեստարան հանդիսացացած շինություններից կատարել են բազմաթիվ՝ շուրջ 50 գողություններ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բացի մի քանի տասնյակ գողություններ կատարելուց, խմբավորման առանձին անդամներ կատարել են նաև այլ հանցանքներ: Մասնավորապես՝ խմբի անդամներից երեքը, նախնական համաձայնության գալով ուրիշի ավտոմեքենան հափշտակելու շուրջ, ինքնության բացահայտումը բացառելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կեղծ անձնագիր և կեղծ տվյալներ ներկայացնելով և ձեռք բերելով «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վստահությունը, իրականությունը խեղաթյուրելով, խարդախությամբ հափշտակել են նշված ավտոմեքենան, այն վաճառել և գումարը բաժանել են միմյանց միջև՝ սեփականատիրոջը չվճարելով ատվոմեքենայի գումարը: Բացի այդ, խմբի անդամներից մեկը, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2021թ․ընթացքում Վանաձոր քաղաքում ներկայանալով կեղծ տվյալներով, ձեռք է բերել «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայի փաստացի սեփականատիրոջ վստահությունը, որից հետո խարդախությամբ հափշտակելով նշված ավտոմեքենան՝ հենց նույն օրն ավտոմեքենան ավելի էժան գնով վաճառել են Շիրակի մարզի բնակչին, իսկ գումարը բաժանել են երկուսի միջև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջն այդպես էլ գումար չվճարելով: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Երկու անչափահաս անդամների նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողության հանձնելու, իսկ ութ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ հիմնական դերակատարի նկատմամբ, որը նաև անչափահասներին դրդել էր կատարելու տասնյակ գողություններ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը: Քննության տվյալներով տուժողներին պատճառված վնասը գումարային արժեքով կազմում է շուրջ 6.000.000 ՀՀ դրամ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:3022.05.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Փաշինյանին վռնդելն է միակ հրատապ հարցը. ընդդիմության արձագանքըԱվելին20:3022.05.23 -
ԻրավականԲուժակը փորձել է դատապարտյալին բժշկական սպիրտ փոխանցելՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա.Խ.-ն փորձելու է դատապարտյալ Հ.Գ.-ին փոխանցել բժշկական պարագաներ, որոնք իրեն տվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակ Ա.Մ.-ն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, օպերատիվ բաժնի ծառայողները զննության են ենթարկել Ա.Խ.-ի մոտ գտնվող բժշկական պարագաները: Զննության արդյունքում դրանց միջից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որում առկա է եղել ալկոհոլին բնորոշ սուր հոտով, թափանցիկ հեղուկ: Բուժակ Ա.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ հեղուկը հանդիսանում է արգելված իր համարվող բժշկական սպիրտ, այն դատապարտյալ Հ.Գ.-ին ուղարկել է առաջին անգամ և առանց որևէ շահագրգռվածության, պատճառը վերջինիս պարբերաբար իրենից սպիրտ խնդրելն է եղել, չգիտակցելով և դատապարտյալի՝ հոգնեցուցիչ խնդրանքից ազատվելու նպատակով, ընդառաջել է: Իսկ բժշկական պարագաները փոխանցած դատապարտյալ Ա.Խ.-ն տեղյակ չի եղել այդ ամենից: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1522.05.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ը բարձրացել է 2սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 15-21-ը: Սևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.45մ (21.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։ Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.868մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 13.682մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.234մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 48.797մլն. մ³: Возможно, это графический образ (текст) Возможно, это изображение текст Возможно, это графический образ (текст)Ավելին20:0022.05.23 -
ԻրավականՈստիկանությունը ներկայացրել է Աշտարակում կատարված դաժան սպանության և բացահայտման մանրամասներըՄայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական Արագածոտնի մարզային վարչությունների ղեկավարներ, դատախազը, բաժնի պետը, դատաբժիշկ ու փորձագետ: Բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել նաև կնոջ որովայնին ու կրծքավանդակին: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արագ հավաքած փաստերը համադրելու և ճիշտ հետևություններ անելու, նաև քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզվեցին, կասկածյալն էլ, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվեց: Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան: Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ: Այստեղ նա քաղաքացիներից փորձում է ճշտել Տիգրան Մեծի փողոցի և հատկապես 19-րդ շենքի տեղը: Հասնելով շենք` նա բնակիչներից մեկին հարցնում է 45-րդ բնակարանի տեղը, բարձրանում 5-րդ հարկ, թակում դուռը, և երբ կինը բացում է դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցնում կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջում կտրում պարանոցն ու փորձում հեռանալ: Կասկածելի ձայներ լսած հարևանները տեսնելով նրա հեռանալը և վատ բան կանխազգալով՝ վերին հարկերից բղավում են, որ բռնեն հանցագործին: Նրանց կանչին արձագանքում է հարևան շենքի մի բնակիչ: Նա մոտենում է տղամարդուն և փորձում բռնել նրան: Քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվում է փախչել: Հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` նա այնտեղ է թողնում հանցագործության պահին հագին եղած շորերը, հագնում նորերը, քիչ հեռանալով` վարձում է տաքսի և հասնում Երևան: Տղամարդուն հայտնաբերելու նպատակով Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ այդ օրը Երևան հասնելով, ըստ նախնական տվյալների, հետքերը թաքցնելու նպատակով նա գիշերում է ոչ թե Մաշտոցի պողոտայի, այլ Երվանդ Քոչարի փողոցի մեկ այլ հյուրանոցում: Իրավապահներին հաջողվում է ճշտել նրա գտնվելու վայրը, և մայիսի 20-ին, ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության ծառայողները 41-ամյա տղամարդուն հայտնաբերում են հենց այդ հյուրանոցում, ձերբակալում և ներկայացում են նախաքննություն իրականացնող մարմին: Նախաքննությամբ պարզվում են հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4522.05.23 -
ՔաղաքականԻնքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան․ Արտակ ԶաքարյանԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան: Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան: Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք: 16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ: Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչու՞ է այսքան բարձր: Արցախը և Հայաստանի մի շարք տարածքներ հայ ժողովրդի զրահաբաճկոնն են, որոնք` դրա ազատագրման ու պաշտպանության հետ կապ չունեցող մեկը հանձնում է թշնամուն: Դրանք ժամանակին ազատագրվել են, որպեսզի հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի խաղաղ ու ապահով: Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային: Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր:Ավելին19:3022.05.23 -
Արտաքին քաղաքականությունՍերժ Սարգսյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ․ քննարկվել է հարցերի լայն շրջանակ2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը հրավիրել է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այցելել դեսպանատուն և բարեկամական զրույց վարել։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ու ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ասիական երկրի դեսպանությունը։ «Դեսպան Ֆանը հանգամանորեն ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինի կողմից առաջ քաշված համաշխարհային զարգացման, համաշխարհային անվտանգության ու համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծեց Ս.Սարգսյանի կարևոր ներդրումը չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա հսկայական աջակցությունը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։ Դեսպանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ խթանմանը, երկու երկրների հարաբերություններում անխափան նոր հաջողությունների ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սարգսյանը «բարձր է գնահատել մարդկության համար ընդհանուր ճակատագրի համայնք կառուցելու հայեցակարգը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի առաջ քաշած երեք հիմնական նախաձեռնությունները», կիսվել է «իր տպավորություններով չինական առանձնահատկությամբ արդիականացման ձեռքբերումների մասին, ինչպես նաև «ջերմությամբ հիշել է իր այցերը Չինաստան ու համատեղ աշխատանքը չինացի գործընկերների հետ»։ «Նա իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ամրապնդել փոխանակումները պետական կառավարման ոլորտում ու նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։ Սերժ Սարգսյանը կիսվեց Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներով, անդրադարձավ նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:1522.05.23 -
ԱշխարհԶապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել էՈւկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում առավոտյան ընդհատված արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը: «Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ին Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Դիզելային գեներատորների աշխատանքը դադարեցվել է և դրվել հերթապահ ռեժիմի: Շահագործվում է 750 կՎ «Դնեպրովսկայա» օդային գիծը», - ասված է ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Ավելին19:0022.05.23 -
ՏարածաշրջանԼիտվան Ադրբեջանին առաջարկել է համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման հարցումԼիտվան Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Ուկրաինայում հակամարտության պատճառով ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վիլնյուսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան։ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մեր գործընկերությունը նոր իմաստ է ստանում: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի փակենք պատժամիջոցների շրջանցման ճանապարհը», - Նաուսեդայի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: Լիտվայի նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի հետ համագործակցության ներուժը պետք է ավելի արդյունավետ օգտագործել։ «Մենք պետք է ավելի լայնորեն օգտագործենք «Արևելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունները և դրա համար նոր ուղիներ փնտրենք», - ասել է Լիտվայի նախագահը: Իր հերթին Ալիևն ասել է, որ առավել ակնհայտ հեռանկարներ են նշմարվում առևտրատնտեսական հարաբերություններում։ «Տնտեսությունն ու առևտուրն այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք առավելագույն առաջընթաց գրանցել մոտ ապագայում», - ասել է նա։Ավելին18:4522.05.23 -
ՏարածաշրջանՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով հանձնաժողովը միաձայն կողմ է արտահայտվել ԵՍԶՈՒՊ-ի չեղարկմանըՌԴ Դաշնային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր միաձայն հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) չեղարկման մասին օրենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել է խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։ «Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց չեղարկմանը», - ասել է սենատորը։ Ինչպես սպասվում է, Դաշնության խորհուրդն օրենքը կքննարկի մայիսի 24-ին կայանալիք նիստում: Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պատգամավորները պայմանագիրը չեղյալ են հայտարարել մայիսի 16-ին: ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այս փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով հետևել 1990 թվականի դրույթներին, որոնք բովանդակում են սովորական սպառազինությունների նորմեր՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով։ Դրա հետևանքով Ռուսաստանը 2007 թվականին հայտարարել էր համաձայնագրի պայմանների կատարման մորատորիում։ 2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի գծով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ դրանով իսկ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, բայց զուտ իրավաբանորեն շարունակել է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը:Ավելին18:3022.05.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ասուլիս՝ Ալիևի պահանջով և հանուն «հերոսածին մայր» Աննա Հակոբյանի որդուԱվելին18:3022.05.23 -
ՀասարակականՃՏՊ` Արթիկ քաղաքումՄայիսի 22-ին, ժամը 12։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին18:1522.05.23 -
ՄշակույթԱնցկացվել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ցուցահանդեսըՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օրերս կայացել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ. Համբարձումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, դասախոսներ, ուսանողներ և արվեստասերներ: Ողջունելով ներկաներին՝ Զարա Ասլանյանն ընդգծել է, որ «Մունետիկ» ՀԿ-ի ներկայացրած այս ծրագիրն աչքի է ընկել իր տարածականությամբ և հայրենաճանաչության յուրօրինակ մեկնաբանությամբ. «Երկամսյա այս ծրագիրը նպատակ ուներ հայրենիքն այլ տեսանկյունից ճանաչելի դարձնելու երիտասարդներին, բացահայտելու հայրենիքի մշակութային ժառանգությունը, նորովի վերծանելու ունեցածը և վրձնի հպումով առարկայական ու տեսանելի դարձնելու զգացածը: Ուրախ եմ, որ ծրագիրը պատվով իրականացվեց՝ բացահայտելով նոր տաղանդների, որոնք նկարչական արվեստում գուցե նոր հետք կթողնեն հետագայում»,- ասել է Զարա Ասլանյանը՝ շեշտելով կտավների տեսանելիությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով դրանք ցուցահանդեսի տեսքով տարբեր միջոցառումներում ընդգրկելու հնարավորությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում կարևորել է նմանօրինակ ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց նշանակությունը և շարունակական բնույթը:Ավելին18:0022.05.23 -
ՏարածաշրջանՌԴ-ից հաղորդել են Բելգորոդի գնդակոծության մասին, ռուսական ուժերն էլ հարվածել են ԴնեպրինՌուսաստանի Բելգորոդի մարզում մի քանի ժամ է՝ շարունակվում է Գրայվորոնսկի շրջանի գնդակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: «Առավոտյան ժամը 9-ից Գրայվորոնսկի քաղաքային շրջանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ: Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան: Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է։ Հրթիռի մի մասն ընկել է Անտոնովկա գյուղում մասնավոր բնակելի տան այգում», - գրել է Գլադկովը։ Նա հավելել է, որ ականանետներով գնդակոծվում է Կոզինկա գյուղը: Արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա, տունն այրվել է: Եվս մեկ արկի ընկնելու հետևանքով վնասվել է մեկ այլ բնակելի տուն և մեքենա: Երրորդ արկը վնասել է բնակելի տան պարիսպը: Ականներ են ընկել նաև Գոռա-Պոդոլ, Զամոստյե բնակավայրերում: Ուկրաինայից էլ հաղորդել են, որ Ռուսաստանը գիշերը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Դնեպր քաղաքին: Ըստ տեղի իշխանությունների՝ ՀՕՊ համակարգը խոցել է 15 ԱԹՍ և 4 հրթիռ: Որոշ հրթիռներ էլ հասել են քաղաք: Նշվում է, որ Դնեպրում վնասվել է մասնավոր ձեռնարկություն, իսկ բեկորներից և պայթյուններից մի քանի մարդ է վիրավորվել: Բազմաթիվ շենքեր և մեքենաներ վնասվել են: Իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն օրերս հայտարարել էր, թե լիովին վերցրել է քաղաքը՝ դուրս գալով քաղաքի արևմտյան արվարձան: Ըստ ուկրաինական կողմի՝ իրենք դեռ վերահսկում են քաղաքի մի մասը:Ավելին17:4522.05.23 -
Հրդեհ Մեծամոր քաղաքումՄայիսի 22-ին` ժամը 11։55-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի թիվ 8 Բ2 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել՝ 12:16-ին: Շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրեր (3 քմ) և 2 օդորակիչ։ Փրկարարները տարհանել են բնակիչներին: No photo description available.Ավելին17:3022.05.23