Լրահոս
2023-05-22
-
ՄշակույթՀրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարըՀրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը, որի «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը» խորագրերի ներքո տեղ են գտել ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի հետազոտողների և փորձագետների ուշագրավ հոդվածները։ «Ամբերդ» տեղեկագրի նոր համարին ծանոթացեք այստեղ:Ավելին12:4522.05.23 -
ՄիջազգայինՃապոնիան բուժման կընդունի ուկրաինացի զինվորներիՃապոնական կողմն Ուկրաինայի խնդրանքով Կիևին կտրամադրի շուրջ 100 ռազմական բեռնատար և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև մոտ 30 հազար լրակազմ բանակային օրաբաժիններ, որոնք օգտագործվում են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինծառայողների կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարության տվյալներով՝ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան համապատասխան խոստումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տվել է մայիսի 21-ին Հիրոսիմայում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկիրը կսկսի բուժման ընդունել ուկրաինացի վիրավոր զինվորների։ Գերատեսչությունը նշում է, որ Կիսիդան նաև խոստացել է կայուն կերպով տրամադրել մինչև այժմ հայտարարված 7.6 մլրդ ԱՄՆ դոլարի օգնությունն Ուկրաինային և աջակցել երկրի ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Ճապոնիան մայիսի 19-ից մինչև 21-ն հյուրընկալել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը Հիրոսիմայում։ Սկզբնապես ենթադրվում էր, որ Զելենսկին դրան կմասնակցի տեսակապի միջոցով, սակայն հետագայում նա ցանկություն էր հայտնել անձամբ մասնակցել հանդիպմանը։ Ուկրաինայի նախագահը մայիսի 20-ին Հիրոսիմայի օդանավակայան էր ժամանել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով:Ավելին12:3022.05.23 -
ՔաղաքականԻմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը. ՓաշինյանԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որդուն չի հորդորել հետ վերցնել բողոքը: «Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։Ավելին12:2822.05.23 -
ՀասարակականՄայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ նաև ասված է. «Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում: Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։ Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»։Ավելին12:1522.05.23 -
Արտաքին քաղաքականությունՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ԼՂ հակամարտության հետ կապված կոչով հանդես կգաՄայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստում կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը: Նա նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ։ Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում»։ Ավելի վաղ «Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:Ավելին12:0022.05.23 -
ԱռողջապահականԹունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվելԹունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ էին տեղափոխվել 16 սաներից, որոնցից երկուսը հաջորդ օրը դուրս էին գրվել:Ավելին11:4522.05.23 -
Կոտայքի մարզի համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, իսկ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն Գառնի, Գեղադիր, Ողջաբերդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին11:3022.05.23 -
ՔաղաքականԱրցախի Ազատամարտիկների Միության հայտարարությունը՝ ԱդրբեջանինԻ պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել: «Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ երևույթին, այս անգամ էլ տեղեկատվական գրոհով փորձում է հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար, որը պատճառաբանվում է Արցախի բռնազավթված տարածքներում իբր ադրբեջանական նախատեսվող բնակչության պաշտպանության անհրաժեշտությամբ: Արձանագրելով, որ 2020թ. պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հատկապես շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է աճող գոյաբանական վտանգներ ներկայացնել Արցախի ժողովրդի համար, բարձր տեմպերով ռազմականացնում է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները՝ դրանք վերածելով զորավարժությունների հարթակի՝ ընդգծում ենք, որ այդ վտանգները զսպող գլխավոր գործոնը լոկ ինքնապաշտպանության գործառույթ կատարող, բացառապես Արցախի Հանրապետության քաղաքացիներից կազմավորված ԱՀ Պաշտպանության բանակն է: Ադրբեջանի իշխանություններին քաջ հայտնի է, որ 1990-ականների պատերազմում ձևավորված Պաշտպանության բանակը իրացրել է սեփական ժողովրդի ինքնապաշտպանության անվիճարկելի իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով: Ինքնապաշտպանության իրավունքի իրացմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանել է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը: Արցախի ազատամարտիկների միությունը շեշտադրում է, որ անընդունելի ու ապօրինի է Պաշտպանության բանակը զինաթափելու ցանկացած պահանջ, իսկ Միությունն ու Արցախի ամբողջ ժողովուրդը կանգնած են Պաշտպանության բանակի կողքին: Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ապակայունության միակ աղբյուրը Ադրբեջանի զինված ուժերն է, որը հաճախակի ռազմական գործողություններում ներգրավում է ահաբեկիչներ ու վարձկաններ, ինչպես նաև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ագրեսիվ ռազմականացումը և հերթական ահաբեկչական գործողությունները կանխելու համար»,-նշված է հայտարարության մեջ։Ավելին11:1522.05.23 -
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:Ավելին11:0022.05.23 -
ՔաղաքականԲաքվի բարբարոսական վարչախումբը ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր տարածաշրջսնում միակն է, որն ունի ամբողջությամբ անհիմն և բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ՝ բացի Թուրքիայից։ Վրաստանի դեպքում դա Քվեմո Քարթլին է, Ռուսաստանի հատվածում՝ Դերբենտը և Դաղստանի այլ մասեր, Իրանի պարագայում՝ Ատրպատականի ամբողջ երկրամասը, Հայաստանի մասով էլ՝ մեր պետության գրեթե ողջ տարածքը։ Ըստ այդմ, նշված խիստ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներում կան, պատկերավոր ասած, աշխարհի գրեթե չորս ծագերի անվանումներով զրոյական պատմական լեգիտիմության հիմք ունեցող Ադրբեջաններ՝ բացառությամբ «Արևելյան Ադրբեջանի» (չշփոթել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ), դա էլ միայն այն պատճառով, որ Բաքվից արևելք ուղղակի Կասպից ծովն է»։Ավելին10:4522.05.23 -
ԱրցախԱրցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքՄայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ը: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Ավելին10:3822.05.23 -
ԻրավականԿանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք, զինամթերք տեղափոխելու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք: Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝ Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:3022.05.23 -
ՔաղաքականԲավարար կասկածներ են առաջանում, որ Աշոտ Փաշինյանն օգտագործում է թմրամիջոցներ․ հայտարարությունՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ "ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը:" Տևական ժամանակ ականատես ենք լինում "Ժողովրդավարության բաստեոնում" ընտրովի արդարադատության հերթական խայտառակ արտահայտմանը, ընտրովի արդարադատությունը նույնիսկ հասավ զոհված զինծառայողների ծնողներին, հանձինս՝ Գայանե Հոկոբյանի, որին մեղադրում են ՀՀ վարչապետի զավակի առևանգման մեջ, կիրառելով կալանք որպես խափանման միջոց: Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները, որոնց վրա ՀՀ վարչապետի զավակ՝ Ա. Փաշինյանը պատկերված է ոչ ադեկվատ պահվածքով, ապա բավարար կասկածներ են առաջանում, որ վերջինս օգտագործում է թմրամիջոցներ և հավանական է, որ այդպես կոչված "Առևանգման" օրը տիկին Գայանեի վարած ընթացող ավտոմեքենայից Ա. Փաշինյանի դուրս թռնելը պայմանավորված լինի այդ հանգամանքով: Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը: ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում տիկին Գայանեին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զոհված զինծառայողների ծնողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ ազատ արձակելով վերջինիս: Հ.Գ. ՀԱՏՈւԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ համաձայն`վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:Ավելին10:2622.05.23 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:1522.05.23 -
ՀասարակականՆուբարաշենի խճուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորըՄայիսի 22-ին, ժամը 00:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային հատվածով սահել դեպի ձորը։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։Ավելին10:0022.05.23 -
ՍպորտԷդուարդ Սպերցյան. «Հենրիխ Մխիթարյանը այժմ ողջ հայկական ֆուտբոլի հպարտությունն է»«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ կցանկանար կրկնել իր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի ուղին։ «Մխիթարյանն այժմ ողջ հայկական ֆուտբոլի հպարտությունն է։ Իհարկե, կցանկանայի կրկնել նրա ուղին։ Պետք է քրտնաջան աշխատել և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակը։ Ես կաշխատեմ և կգնամ այն մակարդակին, որով հիմա խաղում է Հենրիխը»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:Ավելին00:0022.05.23
2023-05-21
-
ԱրցախՌուս խաղաղապահները Մարտակերտում մարդասիրական ակցիա են իրականացրելՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ մարդասիրական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Այս մասին տեղեկանում են ՌԽԶ-ի տելեգրամ ալիքից: «Ակցիայի ընթացքում սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին տրամադրվել են սննդի փաթեթներ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին23:4521.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը դիմել է Հաագայի դատարանՀայաստանը երկրորդ անգամ է դիմում Հաագայի դատարան՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ Բերձորի (Լաչին) միջանցքը բացելու և ապօրինի անցակետը հեռացնելու համար։ Ներկայացվել են փաստեր, որ Բաքուն ոչ միայն չի ենթարկվում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին, այլև անտեսում է ՄԻԵԴ որոշումները։Ավելին23:2521.05.23 -
ՍպորտՀայկ Մարտիրոսյանը 6th Sharjah Masters 2023 միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է ԱՄԷ-ում ընթացող 6th Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարը։Ավելին23:0521.05.23