Լրահոս
2023-05-23
-
ՀասարակականԱյլևս բավական է այս թատերախաղին. թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը, դուք բոլորդ, որ կոչված էիք պետություն կառավարելու. Ասողիկ աբեղա ԿարապետյանԱյլևս բավական է այս թատերախաղին: Տարիներ ձգեցիք և թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը, դուք բոլորդ, որ կոչված էիք պետություն կառավարելու, երկիր հզորացնելու ու շենացնելու և ազգ կերտելու: Դուք բոլորդ՝ քաղաքական և այլևայլ գործիչներդ, այդպես էլ մնացիք անձնապաշտ՝ կույր դառնալով Հայրենիքի ու Ազգի շահերի առջև: Մարգարե էիք դարձել, կանխատեսություններ ու վերլուծություններ էիք անում, աղմուկ, աղաղակ, լաց ու կոծ էիք անում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ո՞վ էր ձեզ շղթայել, որ տեսնելով մեծ վտանգը՝ ոչինչ չարեցիք այս ողբերգական օրերը, տարիները ժամանակին կանխելու համար...Ավելին10:4523.05.23 -
ՄշակույթՌուսաստանում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնըՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մայիսի 15-ից անցկացվել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։ «Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում և իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ծրագրով: Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը: Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:Ավելին10:3023.05.23 -
ԱրցախԱրցախի խորհրդարանը միաձայն հայտարարություն է ընդունելԱրցախի խորհրդարանը միաձայն ընդունեց հայտարարության նախագիծը, որն այսօր գումարված արտահերթ նիստում դրվել էր քվեարկության։Ավելին10:2123.05.23 -
ՄիջազգայինԲորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու ԵՄ-ի մտադրության մասինԵվրամիությունը մտադիր է ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ ուղարկելով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 22-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «Ուկրաինայի պաշտպանության հաջողությունը կախված է ոչ միայն մարդկանցից, այլև զինամթերքի և զենքի մատակարարումից, ուստի ռազմական օգնությունը պետք է շարունակվի, ուժեղանա և ընդլայնվի, մարտի դաշում ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր կխաղան իրենց դերը: Դա չափազանց անհրաժեշտ է»,-շեշտել է նա: Բոլերի խոսքով՝ Եվրամիությունն ավարտել է 15 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ևս 15 հազարը կվերապատրաստվեն մինչև տարեվերջ։Ավելին10:1523.05.23 -
ԱշխարհԿոտրել են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության շենքի պատուհաններըԱնհայտ անձը Նյու Յորքում կոտրել է այն շենքի պատուհանները, որտեղ գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքի ոստիկանական բաժանմունքում։ Այդ շենքում է գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը։ «Մոտավորապես ժամը 3:30-ին ահազանգ է ստացվել թուրքական հյուպատոսությունում տեղի ունեցած հանցագործության մասին։ Դատելով նկարագրությունից՝ տղամարդը մոտեցել է հյուպատոսությանը, կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել բազմաթիվ պատուհաններին, ապա անհետացել է անհայտ ուղղությամբ»,-նշել է աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ հետաքննություն է անցկացվում, և հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:Ավելին10:0023.05.23 -
ԱրցախՈչ ոք իրավունք չունի որոշելու մեր զավակների ապագան. Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունըՀայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը և Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը:Ավելին09:4523.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՆիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ կմ տարածքը:Ավելին09:3423.05.23 -
ՔաղաքականՆամուսը տվեցին շանը չկերավ, մարդը՝ կերավ. Արշավիր Ղարամյան«ՆԱՄՈՒՍԸ ՏՎԵՑԻՆ ՇԱՆԸ ՉԿԵՐԱՎ,ՄԱՐԴԸ ԿԵՐԱՎ», վերտառությամբ, երկար ընդմիջումից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ - լեյտենենատ Արշավիր Ղարամայանը։Ավելին09:3023.05.23 -
ՔաղաքականԱրցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը․Ավելին09:2223.05.23 -
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆՄայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելին09:1823.05.23 -
ՀասարակականՉենք ճանաչում իշխանության կողմից ՀՀ և ԼՂ-ին վերաբերող որևէ հայտարարություն․ «Հայկական նախագիծ»«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր առողջ ուժերին ու գործիչներին՝ հստակորեն արձանագրելու դե-ֆակտո իշխանությունների քաղաքականության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը և քաղաքական պայքարը ծավալելու այդ մեկնակետից»,- ասվում է հաղորդագրությոնում։Ավելին00:1323.05.23 -
ՀասարակականՉպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել. ԱՀ ՆԳՆՉպայթած արկեր, ականներ կամ անծանոթ առարկաներ հանդիպելիս պահպանեք անվտանգության կանոնները: Այս մասին ասված է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: ՛՛Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել։ Այսօր ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4բ բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։ Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։ Սակրավորները կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․ Անծանոթ առարկաներ նկատելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ` ձեռք մի' տվեք, մի' տեղաշարժեք և խուճապի մի՛ մատնվեք։ Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ծառայության թեժ գիծ` 911 կարճ հեռախոսահամարին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին00:0023.05.23
2023-05-22
-
ԱրցախԴեռ հնարավորություն կա դեմը առնելու այս պարտության շղթայի․ պատգամավորի հորդորը՝ ՀայաստանցիներինԱրցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը խորհրդարանի արտահերթ նիստում առաջին հերթին խոսքն ուղղել է Հայաստանում բնակվողներին՝ անկախ ծննդյան վայրից։ Պատգամավորը հորդորեց թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին շարունակել, իր խոսքերով, կործանել Արցախը։ «Թույլ մի տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը։ Դեռ հնարավորություն կա դեմը առնելու այս պարտության շղթայի։ Եվ մեր ու ձեր ջանքերի շնորհիվ է, որ կարող է փրկվել Արցախը, տե՛ր կանգնեք Արցախին, քանզի Արցախը միայն արցախցիներինը չէ, այլ ամբողջ հայությանն է»,- ասել է պատգամավորը։Ավելին23:4722.05.23 -
ՔաղաքականԱլիևի պահանջը կատարեց Փաշինյանը. «Արցախն Ադրբեջան է և վերջ»Ալիևի պահանջը կատարեց Փաշինյանը՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»: 5 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացած Փաշինյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որ հերքի իրեն, հաստատի Ալիևին: Պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ Հայաստանի վարչապետը դա հայտարարում է բանակցությունների ամենաթեժ պահին, երբ միմյանց են հաջորդում հանդիպումները նախ Բրյուսելում, իսկ երեք օրից՝ Մոսկվայում: Իսկ Ալմա Աթայի հռչակագրի էությունը ամբողջությամբ չի ներկայացնում:Ավելին23:3022.05.23 -
ՔաղաքականԱրցախն ու «անկլավները» Ադրբեջանի մաս են. էլ չգիտի՝ ինչպես ասի ՓաշինյանըԱյսօր ավելի քան 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հատատեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց հրաժարված Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս: 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի տարածքում գտնվող 8 գյուղերը, որոնք Ադրբեջանը անկլավ է անվանում, ու Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանն այդ տարածքով, եթե Բաքուն էլ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը ճանաչի: Փաշինյանը Արծվաշենն է նշել, իսկ Արցախի հայության իրավունքների ու անվտանգության հարցերը թողել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը:Ավելին23:1522.05.23 -
Հասարակական«Սրա մերը ո՞նց կարար հերոսածին դառնար». զոհված զինվորների ծնողների զայրույթըԵրրորդ օրը Կառավարության շենքի մոտ նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները հիշեցնում են Փաշինյանին՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ հազարավոր գործեր կան, որոնց ընթացք չի տրվել, չթաղված մասունքների հանդեպ սրբապղծության համար ոչ ոք չի կալանավորվել, իսկ «գործ տվողը չի կարող հերոս լինել»: Այսօր Գայանե Հակոբյանին կալանավորելու՝ դատավոր Չիչոյանի որոշումը բողոքարկող դիմումը փաստաբանները ուղարկել են վարչական դատարան:Ավելին23:0022.05.23 -
Տնտեսական«Խեղդում ա ծուխը». աղբավայրում հրդեհի պատճառով Երևանում քաղցկեղածին օդ են շնչում5 օր առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ 7 օր կծխա՝ էլ ավելի աղտոտելով Երևանի օդը: Մայրաքաղաքի բնակիչները հրդեհից միայն մի քանի օր անց են գլխի ընկել, որ իրենց տներ լցվող ծուխը խիստ վտանգավոր է առողջությանը, սպառնում է հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին: Ոչ ոք չի զգուշացրել, որ աղբավայրում շինարարական թափոն է այրվում, հիմնականում անօրգանական նյութեր, որոնք, մասնագետների խոսքով, կարող են հատել անգամ Երևանի սահմանները, կեղտոտել մոտակա գյուղերի ու քաղաքների օդը:Ավելին22:4522.05.23 -
ՔաղաքականՀայր Փաշինյանը բավարարված է. «հերոս» Փաշինյանը տուժող է, «ապօրինի քայլ արածը»՝ կալանավորվածՆիկոլ Փաշինյանը բավարարված է, որ որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա կալանավորվել է զոհված զինծառայողի մայրը: Փաշինյանի խոսքով՝ հերոս է իր որդին, որ նախընտրել է իրավական ընթացք տալ՝ իր ենթադրյալ առևանգման գործին, չէ՞ որ կրտսեր Փաշինյանը կարող էր իր ջոկատով սպառնալիքին՝ սպառնալիքով պատասխանել:Ավելին22:3022.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Գրասենյակի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:06-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։Ավելին22:1522.05.23 -
ՀասարակականԼարված իրավիճակ Ավան Առինջի գերեզմանատանը․ նռնակը պայթել է տղամարդու ձեռքումԱյսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ, շիրմաքարի մոտ նստած, սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։ 30 րոպեից ավելի Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարել, որ նա չդիմեր այդ ծայրահեղ քայլի։ Տղամարդը պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան, նռնակը պայթեցնելու է։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել է, որ տղամարդու հետ բանակցությունները արդյունք չեն տվել և նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։Ավելին22:0022.05.23