Լրահոս
2024-09-05
-
ՀասարակականՀրդեհ` Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. մանրամասներՍեպտեմբերի 5-ին, ժամը 12:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 9-րդ կմ-ին այրվում է ցորենի հնձած արտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել է մոտ 11 հա ցորենի հնձած արտ և 30 հակ անասնակեր:Ավելին23:4505.09.24 -
ՀասարակականՀրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումըՀրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։ «Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են։ Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը» ,-գրել է Ավինյանը։Ավելին23:3005.09.24 -
ԻրավականԴանակով զինված մայր և ԱԱԾ կեղծ համազգեստով տղամարդիկ. քրեական ցնցող դեպքերի հետքերովԱյս շաբաթ երկու կանայք տարբեր հանցագործությունների զոհ են դարձել: Մեկը երկուշաբթի Կոտայքում մոր կողմից դանակահարված 18-ամյա մի աղջիկ է: Նա արդեն լավ է, տանն է: Տեղեկություն չկա մյուս կնոջից, որին լողավազանի տարածքից առևանգել են երեկ: ԱԱԾ աշխատակից ներկայացած երկու տղամարդուն ու առևանգված կնոջը մինչև հիմա որոնում են իրավապահները:Ավելին23:2005.09.24 -
ՍպորտԴուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի․ Տոնի Կրոսը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներինԳերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերայի ավարտից առաջ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», հումորով է արջագանքել «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու իր թեկնածությունը։ Մադրիդի «Ռեալի» ևս 6 ֆուտբոլիստ հավակնում է մրցանակին։ Խոսքը Ջուդ Բելինգհեմի, Ֆեդերիկո Վալվերդեի, Դանի Կարվախալի, Կիլիան Մբապեի, Անտոնիո Ռուդիգերի և Վինիսիուս Ժունիորի մասին է։ «Դուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի», - ArmSport-ի փոխանցմամբ՝ գրել է Կրոսը սոցիալական ցանցերում:Ավելին23:1505.09.24 -
ՔաղաքականՀՀ դեսպանը Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումներըՍեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Դեսպան Մկրտչյանը, ողջունելով Թեոդորա Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանը մասնավորապես ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը և Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան այն իրականացնելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող քայլերը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց օր առաջ ազատ արձակելու հրամայականը։ Իր հերթին Թեոդորա Բակոյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և անդրադարձավ միջխորհրդարանական շփումների կարևորորությանը երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության խթանման գործում։ ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք միջոցառումներ»,- նշված է գրառման մեջ:Ավելին23:0005.09.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև ԿանադաԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1.Պաշտոնական այցով 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Բուդապեշտ (Հունգարիա) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր,Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու-oգնական Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ, պատվիրակության քարտուղա Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 13-19-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Հ.Գրիգորյանի՝ Բուդապեշ-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (3 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները: 3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (8 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:Ավելին22:4505.09.24 -
ՔաղաքականՔՊ նախաձեռնող խմբի նիստում Արարատ Միրզոյանը հանդես է եկել զեկույցովՍեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։Ավելին22:3405.09.24 -
ԻրավականՄայրը որդու հետ բռնության է ենթարկել դստերըՍոնյա Ս․-ն իր որդու՝ Լյուդվիգ Ս․-ի հետ խմբի կազմում, միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով, 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր դստերը՝ Մարինե Ս․-ին ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, վերջինիս նկատմամբ կիրառել են ֆիզիկական ներգործություն։ Ձեռքերով հարվածներ է հասցրել դստեր գլխին, ապտակել է այտին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։ Լյուդվիգ Ս․-ն լրացնելով մոր գործողությունները քաշել է քրոջ մազերից, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել մայիսի 21-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաի դատավոր Ն. Բեգլարյանին։ Սոնյա Ս․-ին և Լյուդվիգ Ս․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5, 6 կետերի (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:3005.09.24 -
ԻրավականԲաքուն դատարան է տանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին. միջազգային կառույցներն ու ՀՀ-ն լուռ ենԲաքվի բանտում ապօրինի պահվող ու ծանր հանցագործությունների համար մեղադրվող Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավոր դատախազը պատրաստվում է այն ուղարկել դատարան: Հայերի նկատմամբ գենետիկ թշնամանք դրսևորող ադրբեջանցիներից արդարադատության հույս չունեն արցախցիները:Ավելին22:1905.09.24 -
ՄիջազգայինՌուսները ոչնչացնում են Կուրսկ մտած ուկրաինացիներին. թեժ մարտերը շարունակվում են ԴոնբասումԵրեկվա ամենամահաբեր հարվածներից հետո հարաբերական անդորր է ռուս-ուկրաինական ռազմաճակատում՝ չնայած ռուսներն այսօր էլ շարունակում են հրետանիով և անօդաչու թռչող սարքերով գնդակոծել Պոկրովսկը ու հայտնում Կուրսկում ուկրաինացի դեսանտայիններին ոչնչացնելու մասին:Ավելին22:1505.09.24 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին22:0005.09.24 -
ՔաղաքականԲագրատ Եսայանին արգելել են մեկնել երկրից․ «Առավոտ»ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր և այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։Ավելին21:5405.09.24 -
ՀասարակականԿիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումների ապամոնտաժում: Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները: Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին և ներքին մակերևույթների կարանախցման և դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման և այլն: Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։Ավելին21:4505.09.24 -
ՔաղաքականՌուսաստանի դեսպանին «մոլորված» է համարում ՔՊ-ականը. ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի դիմում՝ ԿԸՀՀայաստանի եվրաինտեգրման կողմնակից կազմակերպություններն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են մուտքագրել Եվրամիության անդամակցության հանրաքվե անցկացնելու մասին դիմում: ՔՊ-ն, որ հանգստացնում է եվրոպամետներին՝ դեմ չէ ինտեգրմանը, այդուհանդերձ ժամանակավրեպ է համարում հանրաքվեն:Ավելին21:3505.09.24 -
ՔաղաքականԱլիևի GPS-ի և ստորագրության սահմանազատումը. Երևան-Բաքու կանոնակարգը ՀՀ-ն հաստատում է առանց քննարկմանՀայաստանի կառավարությունը այսօր հաստատել է Երևանի ու Բաքվի ստորագրած սահմանազատման կանոնակարգը: Այն չզեկուցվող հարցերի փաթեթում է եղել: Կանոնակարգը ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ Մայր օրենքին դրա համապատասխանությունը որոշելու համար:Ավելին21:3005.09.24 -
ՔաղաքականՈչնչացնող ազատությունը․ Ստեփան Դանիելյան«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան«, «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախ լսել։Ավելին21:1505.09.24 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն օրինակելի է համարել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը ՀայաստանումՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում զարգացման միտումներն ու առկա ներուժը, մտքեր փոխանակել ընկերության կողմից Հայաստանում հնարավոր նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:Ավելին21:0005.09.24 -
ՄիջազգայինԵրեխաներին սպանող զենքին հրաժեշտ չի տալիս Ամերիկան. հերթական սպանդը՝ ամերիկյան դպրոցումՆորից ողբերգական հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան դպրոցներից մեկում: Ջորջիա նահանգում աշակերտներից մեկը՝ 14-ամյա Քոլթ Գրեյը, կրակ է բացել դասընկերների և ուսուցիչների ուղղությամբ: Երկու աշակերտի և երկու ուսուցչի սպանած ու տասը մարդու վիրավորած անչափահաս տղան առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը:Ավելին20:5005.09.24 -
ԻրավականՔննարկվել են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցերՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Քննարկման առանցքային թեման են եղել Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, վատ վերաբերմունքի դեպքերին և այդ գործերի քննության արդյունավետությանը, ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորումներին, ոչ համաչափ ուժի կիրառմանը, նշված դեպքերով գործերի քննությանը, ատելության շարժառիթով հանցագործությունների քննությանը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է Եվրոպայի Խորհրդի հետ ծրագրային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ համատեղ իրականացված ծրագրերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր բնույթ են կրում։ «Այն բոլոր խնդիրները, ՄԻԵԴ վճիռների կատարման ոլորտում, որոնք այսօր մենք քննարկելու ենք, ինձ համար ունեն առաջնային նշանակություն, այս ուղղությամբ մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում և հանդես գալիս հրապարակային հայտարարություններով»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի, Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։ Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։ Ամփոփելով՝ կողմերը շնորհակալություն են հայտնել հանդիպման և կառուցողական քննարկման համար։Ավելին20:4505.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Քանդելու են ատոմակայանը՝ Զապորոժիեում. Կուրսկ մտած ուկրաինացիների «ոչնչացման օպերացիա»Հայլուր 20։30 Քանդելու են ատոմակայանը՝ Զապորոժիեում. Կուրսկ մտած ուկրաինացիների «ոչնչացման օպերացիա»Ավելին20:3005.09.24