Լրահոս

2024-09-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահածոյացված սմբուկում ժանգոտ մեխ են գտել․ ահազանգ
    Քաղաքացին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ պահածոյացված սմբուկի միջից հանել է ժանգոտ մեխ։ «Իսկ դուք բադրջանի խավիարի միջից ժանգոտ, սուր ծայրով, գլխիս չափ շուռուպ գտած կայիք՞։ Առանց չափազանցության ասեմ, որ 70% հավանականությամբ կարար մահ գրանցվեր քիչ առաջ մեր տանը.. »,- գրել է նա։
    20:15
    05.09.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանը «պատերազմ» է սկսում ԼԳԲՏ-ի դեմ՝ հանուն ավանդական ընտանիքի. Եվրոպան անհանգիստ է
    Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատած Ադրբեջանի նախագահը երեկվանից Իտալիայում է ու Հռոմում նավթային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպում: Իսկ Վրաստանը գործակալների մասին, այսպես կոչված, ռուսական աղմկահարույց օրենքի ընդունումից հետո սահմանափակում է ԼԳԲՏ անձանց իրավունքները՝ ի հեճուկս Եվրամիության:
    20:08
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ
    Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։ Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։ Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»: Ուշադրություն. Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուներն ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի դեպքում զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010- 59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
    20:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    103 հազար դոլարի ցախավել` Երևանին․ «Հրապարակ»
    «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635: Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս, ԵԱՍՄ հիմնարկը, ձեռք է բերում 60 հազար ցախավել: Հիշեցնենք, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը Սաշա Կատվալյանն է, ով Սուրեն Պապիկյանի կուրսեցին է և մտերիմ հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
    19:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը
    Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։
    19:30
    05.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ռեստորանում Փաշինյանը հասկացել է՝ վատնում ենք պետության միջոցները. կառավարության հոգեբանական խնդիրը
    Հայաստանի՝ արդեն 6 տարվա վարչապետը շարունակում է պետական միջոցները փոշիացնելու համար մեղավորներ կարգել մարդկանց սովորությունները: Ռեստորաններ այցելողների սեղաններն են ծակել Փաշինյանի աչքը, որը հայտնի է իրենց ընտանեկան ճոխ ընթրիքները ցուցադրելու մոլուցքով:
    19:15
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար
    Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է։ Այս մասին իր X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է նա:
    19:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու՝ որոնք են բանակում ինքնասպանություններ ծնող պատճառները. Մհեր Մելքոնյան
    «Հայաստանում վերջին տարիներին հաճախակի երևույթ են դարձել զորամասերում ժամկետային զինծառայողների մահը՝ ոչ մարտական պայմաններում։ Զինծառայողներից ոմանք մահանում են խորհրդավոր հանգամանքներում, ոմանք ինքնասպանություն են գործում, ոմանք էլ սպանության զոհ են դառնում։
    18:45
    05.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ինչո՞ւ է մայրը դանակահարել 18-ամյա դստերը. մանրամասներ՝ Կաթնաղբյուրից
    Հայլուր 18։30 Ինչո՞ւ է մայրը դանակահարել 18-ամյա դստերը. մանրամասներ՝ Կաթնաղբյուրից
    18:30
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տիկնիզյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում, հիմա լավ տարիք է՝ քայլ առաջ անելու համար. Յուրա Մովսիսյան
    «Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Լոկոմոտիվի» 25-ամյա ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի նկատմամբ «Սևիլիայի» հետաքրքրության մասին։ «Միանշանակ, Տիկնիզյանը պատրաստ է Լա լիգայի մակարդակին։ «Սևիլիայի» հետաքրքրությունը հուշում է, որ Նաիրը բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է։ Նրան անհրաժեշտ է` որքան հնարավոր է շուտ տեղափոխվել Եվրոպա։ Ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ շատ ֆուտբոլիստներ ավելի ուշ տարիքում են բացվում, բայց Տիկնիզյանն այժմ 25 տարեկան է։ Ես կասեի, որ նա դեռ երիտասարդ է և հիմա ճիշտ տարիքն է քայլ առաջ անելու համար։ Կարծում եմ, որ իր խաղային որակներով նա պատրաստ է խաղալ Եվրոպայում»,-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։ Այս մրցաշրջանում Նաիրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 խաղի, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Տիկնիզյանի գործող պայմանագիրը երկաթուղայինների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Հայաստանի հավաքականի խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո, փոխանցում է ArmSport-ը։
    18:15
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը հյուրընկալել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով: «Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»: «Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ «Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է: Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:
    18:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայտնի է՝ որ հայկական ֆիլմը կներկայացվի «ՕՍԿԱՐ» մրցանակաբաշխությանը
    Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարել է «ՕՍԿԱՐ» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է: Այս մասին տեղեկացնում է Հայկական Ազգային Կինոակադեմիան:
    17:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սև հագուստով և դիմակավորված 2 անձինք ներկայացել են ԱԱԾ աշխատակից. լողավազանի տարածքից առևանգված կինը դեռ չի հայտնաբերվել
    2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են տարածքը տեսանկարահանող սարքերի՝ դեպքին վերաբերելի տեսագրությունները և զննության ենթարկվել։ Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելու ընթացքում նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձինք, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին։
    17:30
    05.09.24
    Ավելին
  • Իրավական
    Երևանում լողավազանի տարածքից առևանգել են մի կնոջ
    Առևանգման դեպք է եղել Երևանում չորեքշաբթի: Շամշյանի տեղեկություններով՝ Երևանում գործող լողավազաններից մեկի տարածքից անհայտ անձինք առևանգել են մի կնոջ: Կայքի տեղեկություններով՝ առևանգողները Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգետներով են եղել: Առևանգվածն էլ Միացյալ Նահանգների քաղաքացի Լուսինե Մ.-ն է:
    17:20
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ անդամները հանդիպել են ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչների հետ
    ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին: Այս մասին հայտնում են ՀՀ Դատական իշխանությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։ Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստադարտներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործերին: ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները և մանրամասնել է նախատեսվող երկու պալատների գործունեության առանձնահատկությունները: ԲԴԽ անդամները կարևորել են այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, և այդ համատեքստում՝ եվրոպացի գործընկերների, հատկապես ՄԻԵԴ դատավորների խորհրդատվությունը:
    17:15
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    59-ամյա տղամարդը Արտաշատում որսորդական հրացանով օդ է կրակել
    ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու: Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը: Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
    17:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան նոր ԱԳ նախարար ունի
    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Անդրեյ Սիբիգան, հայտնում է korrespondent.net-ը: Նա ուկրաինական դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտում ունի 27 տարվա փորձ։ 2016-2021 թվականներին նա եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան, իսկ 2008-2012 թվականներին՝ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատան բանագնաց-խորհրդական։
    16:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում հրդեհ է բռնկվել
    Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները: «Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման: Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին»,-հայտնում են ՀԷՑ-ից:
    16:35
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա
    Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
    16:30
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: 2022թ․ նոյեմբերի 25-ից Սիրվարդ Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
    16:28
    05.09.24
    Ավելին