Լրահոս
2024-09-06
-
Մամուլի տեսությունԲյուջեի հաշվին ֆռֆռում են, մյուսներին՝ պատժում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձեւավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։Ավելին11:1506.09.24 -
ՀասարակականԿոտայքի մարզում ավազով բարձված բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է չորս մեքենայիԵրեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։Ավելին11:0706.09.24 -
ՀասարակականՎանաձորում ու Երևանում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Գուգարքի, Աբովյան, Ազատամարտիկների, Աղաբաբյան, Արաբկիրի, Այվազովսկու, Զ.Անդրանիկի, Հերացու, Հակոբյան, Բանակի, Լագերի, Լալվարի, Սայաթ-Նովայի, Սպորտային, Սանատորիական, Լոռվա, Զորյան, Տաթևի, Կարբիշևի, Վարդանանց, Կամոյի, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Կիլիկիայի, Մուրացանի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Նաիրիի, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,Ավելին11:0006.09.24 -
Մամուլի տեսությունՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:Ավելին10:5306.09.24 -
Մամուլի տեսությունՓամբուխչյանը դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ դառնա․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են:Ավելին10:5006.09.24 -
Մամուլի տեսությունՀանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ:Ավելին10:4606.09.24 -
Մամուլի տեսություն620 հազար դոլար՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։Ավելին10:4006.09.24 -
ՀասարակականՄեծ Պարնի գյուղում այրվել է գյուղացու հավաքած անասնակերըՀրդեհը մեկուսացվել է ժամը 23։07-ին, մարվել՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 05։00-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։Ավելին10:3006.09.24 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի գլխավորությամբ 21 հոգանոց պատվիրակություն կմեկնի Կանադա․ ընդդիմությունից ոչ ոք չի մեկնի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում եւ պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից:Ավելին10:1206.09.24 -
ՀասարակականԹբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ըՍեպտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes GLC 220d» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։Ավելին10:0006.09.24 -
Մամուլի տեսությունԻ՞նչ սակագին է առաջարկում տրանսպորտի ուղեվարձի համար «Մայր Հայաստան»-ը․ «Ժողովուրդ»1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամովԱվելին09:5506.09.24 -
ՔաղաքականԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը: Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու գաղափարները: Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ԲՏԱ նախարարության հետ համագործակցության արդյունքում ստեղծված աերոտիեզերական ոլորտի զարգացմանը նպաստող ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիային, որը ներառում է «Մաքուր սենյակ» լաբորատորիան, նանոլիտոգրաֆիկ համակարգը, ԱԹՍ֊ների և այլ թռչող սարքերի համար նախատեսված աերոդինամիկ խողովակը, աերոտիեզերական սարքերի և կոմպոնենտների թեստավորման այլ լաբորատոր սաքերը: Նախարարին ներկայացվել է նաև «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որի նպատակն է ստեղծել ամուր հիմքեր հայկական տիեզերական արդյունաբերության համար՝ այդ շրջանակում, ճանապարհային քարտեզում ծրագրվում է կառուցել թվով չորս առանցքային գործարան, որոնցից մեկը կիսահաղորդչային կոմպոնենտների և միկրոէլեկտրոնիկայի արտադրության լաբորատորիա-գործարանն է: Ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել լաբորատորիա-գործարանի հավակնոտ ծրագրերը: Երկուստեք հաստատել են Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը. նախարարն իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աերոտիեզերական ինժեներության ոչ ֆորմալ կրթական ծրագրին, որի միջոցով խնդիր է դրված լուծելու Հայաստանում աերոտիեզերական ոլորտում մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը: Հիմնադրամի միջոցով երիտասարդների համար կազմակերպվում և իրականացվում են աերոտիեզերական ինժեներության անվճար դասընթացներ, որոնք ոչ միայն միտված են երիտասարդներին կապելու աերոտիեզերական ոլորտի հետ, այլ նաև՝ վերապրոֆիլավորելով այլ մասնագետների, խթանելու նրանց գործունեությունն այս ոլորտում: Հ իմնադրամի շնորհիվ շուրջ 850 շրջանավարտ ստացել է տարբեր մասնագիտություններ՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, աերոտիեզերական ինժեներություն, էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա: Նախարար Հայրապետյանը, իր հերթին, կարևորելով Հայաստանում աերոտիեզերական արդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ոլորտի զարգացմանն օժանդակելու գործում, ներկայացրել է նախարարության կողմից ներդրված բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանը նպաստելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ:Ավելին09:4506.09.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3006.09.24 -
ԺամանցԻնչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ռուս մոդելը․ Sputnik Արմենիա«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին, անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան: Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։ Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։ «Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցել «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը` անկախ տարիքից, ամուսնացած լինել–չլինելուց, երեխա ունենալ–չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,– ասաց Հարությունյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին00:1006.09.24
2024-09-05
-
ՀասարակականՀանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից․ Ոսկան ՍարգսյանՏավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են՝ դպրոցներում ստացվել է պաշտոնական գրություն, որ դպրոցներում հաշվապահությունը միասնական ձևով կիրականացվեն մասնագիտացված ընկերությունները։ Ըստ այդմ՝ 2025թվականի հունվարից դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից։Ավելին23:5705.09.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցելՍեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին23:5005.09.24 -
ՀասարակականՀրդեհ` Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. մանրամասներՍեպտեմբերի 5-ին, ժամը 12:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 9-րդ կմ-ին այրվում է ցորենի հնձած արտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել է մոտ 11 հա ցորենի հնձած արտ և 30 հակ անասնակեր:Ավելին23:4505.09.24 -
ՀասարակականՀրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումըՀրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։ «Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են։ Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը» ,-գրել է Ավինյանը։Ավելին23:3005.09.24 -
ԻրավականԴանակով զինված մայր և ԱԱԾ կեղծ համազգեստով տղամարդիկ. քրեական ցնցող դեպքերի հետքերովԱյս շաբաթ երկու կանայք տարբեր հանցագործությունների զոհ են դարձել: Մեկը երկուշաբթի Կոտայքում մոր կողմից դանակահարված 18-ամյա մի աղջիկ է: Նա արդեն լավ է, տանն է: Տեղեկություն չկա մյուս կնոջից, որին լողավազանի տարածքից առևանգել են երեկ: ԱԱԾ աշխատակից ներկայացած երկու տղամարդուն ու առևանգված կնոջը մինչև հիմա որոնում են իրավապահները:Ավելին23:2005.09.24 -
ՍպորտԴուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի․ Տոնի Կրոսը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներինԳերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերայի ավարտից առաջ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», հումորով է արջագանքել «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու իր թեկնածությունը։ Մադրիդի «Ռեալի» ևս 6 ֆուտբոլիստ հավակնում է մրցանակին։ Խոսքը Ջուդ Բելինգհեմի, Ֆեդերիկո Վալվերդեի, Դանի Կարվախալի, Կիլիան Մբապեի, Անտոնիո Ռուդիգերի և Վինիսիուս Ժունիորի մասին է։ «Դուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի», - ArmSport-ի փոխանցմամբ՝ գրել է Կրոսը սոցիալական ցանցերում:Ավելին23:1505.09.24