Լրահոս

2024-09-05
  • Իրավական
    Երևանում լողավազանի տարածքից առևանգել են մի կնոջ
    Առևանգման դեպք է եղել Երևանում չորեքշաբթի: Շամշյանի տեղեկություններով՝ Երևանում գործող լողավազաններից մեկի տարածքից անհայտ անձինք առևանգել են մի կնոջ: Կայքի տեղեկություններով՝ առևանգողները Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգետներով են եղել: Առևանգվածն էլ Միացյալ Նահանգների քաղաքացի Լուսինե Մ.-ն է:
    17:20
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ անդամները հանդիպել են ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչների հետ
    ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին: Այս մասին հայտնում են ՀՀ Դատական իշխանությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։ Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստադարտներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործերին: ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները և մանրամասնել է նախատեսվող երկու պալատների գործունեության առանձնահատկությունները: ԲԴԽ անդամները կարևորել են այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, և այդ համատեքստում՝ եվրոպացի գործընկերների, հատկապես ՄԻԵԴ դատավորների խորհրդատվությունը:
    17:15
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    59-ամյա տղամարդը Արտաշատում որսորդական հրացանով օդ է կրակել
    ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու: Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը: Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
    17:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան նոր ԱԳ նախարար ունի
    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Անդրեյ Սիբիգան, հայտնում է korrespondent.net-ը: Նա ուկրաինական դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտում ունի 27 տարվա փորձ։ 2016-2021 թվականներին նա եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան, իսկ 2008-2012 թվականներին՝ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատան բանագնաց-խորհրդական։
    16:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում հրդեհ է բռնկվել
    Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները: «Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման: Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին»,-հայտնում են ՀԷՑ-ից:
    16:35
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա
    Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
    16:30
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: 2022թ․ նոյեմբերի 25-ից Սիրվարդ Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
    16:28
    05.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս դեսանտայինները ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ հետևակի կենտրոնակայանը՝ Կուրսկում
    Ռուս դեսանտայինները Կուրսկի սահմանային շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հետևակի կենտրոնակայանը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ իրենք ստացել են ուկրաինական զորախմբի կոորդինատները, որը փորձել է հարձակվել մարզի վրա: Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ ռուսները հրետանիով և անօդաչու թռչող սարքերով ակտիվորեն գնդակոծում են Պոկրովսկի մոտ գտնվող Միրնոգրադ քաղաքը:
    16:23
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է դեռևս 2005թ. կատարված զինծառայողի սպանության դեպք. մեղադրյալը նրա համածառայակիցն է
    Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։ ՔԿ-ից հայտնում են, որ 2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում թեև սպանության կատարման համար 2005թ․ մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և վարույթը կասեցվել։ 2023թ․ մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է: Նոր երևան եկած հանգամանքների հիմքով 2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Վ.Ա․-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական (այդ թվում՝ գաղտնի) և վարութային այլ մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ: 2005թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա․-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Նաիրի Իսախանյանի և ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․Ա․-ն, համածառայողների շրջանում կեղծ հեղինակությունն ու դրանով պայմանավորված թվացյալ ազդեցությունն ընդգծելու շարժառիթով, գնացել է զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող պահակակետ, որտեղ ժամապահի պարտականություններն իրականացնող Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ»։ Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան և խոսելու է այդ հարցի շուրջ: ՔԿ-ից նաև հայտնում են, որ ժամեր անց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 02:20-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․ Ա․-ն, դարձյալ գնացել է պահակակետ, որտեղ՝ նոր կառուցվող ճաշարանին հարակից տարածքում, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, խուլիգանական դրդումներով, համածառայակից Նաիրի Իսախանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոցից բաղկացած կարճ կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:20
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հյուսիսային Մակեդոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ: Այդ մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրում է Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիմնական պատասխանատվությունը։ «Ցեղասպանության գլխավոր մեղավորը (Գազայի հատվածում) Նեթանյահուն է։ Նա շարունակում է մահ ու սարսափ սերմանել իշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը սաբոտաժ է անում բոլոր փորձերը, որոնք ուղղված են հրադադարին։ Ֆիդանը հայտարարել է, որ էսկալացիան տարածվել է դեպի Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ իրավիճակը սրվում է Ալ-Աքսա մզկիթի դեմ սադրանքներով։ «Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Նեթանյահուին: Կոտորածի ֆոնին լռելը հավասարազոր է այս հանցագործությանը մեղսակից լինելուն»,- ընդգծել է Ֆիդանը։
    16:15
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամին ամեն օր ամրացնում է իրեն հանձնած տարածքները․ Կարեն Ղազարյան
    «Ի՞նչ աշխատանք են կատարում թշնամու սակրավորները Կիրանցի՝ նիկոլի ու քպ-ի կողմից դավաճանաբար իրենց հանձնված տարածքներում։
    16:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի դեսպանը Փարիզի փոխքաղաքապետին է հանձնել նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»
    Սեպտեմբերի 4-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչային է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Շնորհավորելով Առնո Նգաչային Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևով պարգևատրվելու կապակցությամբ՝ Անն Հիդալգոն շեշտել է Հայաստանի և Փարիզի միջև առանձնահատուկ կապերը՝ վերահաստատելով, որ Փարիզ քաղաքը մշտապես եղել և շարունակելու է լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։ Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ընդգծել է, որ «Բարեկամության շքանշանի» շնորհումը փոխքաղաքապետ Նգաչային արտահայտում է ողջ Փարիզ քաղաքին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության համար վերջիններիս երախտագիտությունը։ Նա շնորհակալության խոսք է հղել քաղաքապետ Հիդալգոյին, Առնո Նգաչային և ընդհանրապես Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանին անվերապահ աջակցության և լիակատար համերաշխության, Փարիզի սրտում «Հայաստանի էսպլանադի», Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը կրող այգու բացման և հատկապես 2020թ․-ից ի վեր ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունված բանաձևերի և հումանիտար նախաձեռնությունների համար։ Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան նշել է, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրեն շնորհված այս բարձր պարգևը։ Նա շեշտել է, որ որպես Փարիզի քաղաքապետի՝ արտաքին հարաբերությունների հարցերով տեղակալ, քաղաքապետ Հիդալգոյի առաջնորդությամբ շարունակելու է նույն եռանդով, համոզմունքով և հանձնառությամբ նպաստել Փարիզի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը։ Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը, խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, Փարիզի քաղաքապետի տեղակալները, փարիզամերձ այլ քաղաքների քաղաքապետեր, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
    15:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus». վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում
    Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։ Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։
    15:30
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԸՀ-ն ստացել է ԵՄ-ին անդամակցելու հարցով քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշումը
    Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Հանձնաժողովից հայտնում են, որ նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար ներկայացրել է. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը ստորագրված նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից և առկա ստորագրությունները վավերացված նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, ինչպես նաև համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով: «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
    15:17
    05.09.24
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը պահանջում է ճնշել Իսրայելին, որ Գազայում հրադադար հաստատվի
    ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի մասին նոր առաջարկների կարիք չի տեսնում: Ըստ խմբավորման՝ պետք է ճնշում գործադրել, որ Իսրայելը համաձայնվի արդեն իսկ գոյություն ունեցող առաջարկների հետ: ՀԱՄԱՍ-ը հիշեցրել է, որ Վաշինգտոնի առաջարկած ծրագրիրն իրենք ընդունել են, որը, ըստ իսլամիստական խմբավորման, խափանում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝ հայտարարելով, թե Իսրայելը դուրս չի գա Գազայի հարավում գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքից:
    15:13
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են․ Թովմասյան
    ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցներում սանիտարահիգիենիկ պայմանները ողբալի վիճակում են Գրություններ եմ ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ահազանգել եմ Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, տաք ջրի համատարած բացակայության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայության, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներ մասին: Սեպտեմբերի 1-ից, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ես բազմաթիվ ծնողներից և ուսուցիչներից ստացել եմ դժգոհություններ, որ տարիներ շարունակ թվարկված խնդիրները չեն լուծվում. Խոսվում է ներառականության մասին, սակայն դպրոցներում սանհանգույցներն անգամ հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցողների համար Դպրոցների մեծամասնության ներսում զուգարանակոնքեր չկան (պպզելու միջոցով բնական կարիքները հոգալու հնարավորություն է միայն), որը դժվար է, հատկապես՝ տարրական դասարանների երեխաների համար: Շատ դեպքերում և՛ այսպես կոչված «պպզովի», և՛ «նստովի» զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ գոնե առանձնացված չեն միջնորմերով, ինչը գործող նորմերի խախտում է: Դպրոցների մեծ մասում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով նույնիսկ: Մեծ մասում ապահովված չեն նաև ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա մեկանգամյա օգտագործման սրբիչներով (երեխաները տանից սրբիչ են տանում): Գրեթե համատարած բացակայում է տաք ջրամատակարարումը: Երեխաները ջուր խմում են սանհանգույցի ծորակներից, երբեմն ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է: Պահանջել եմ նախարարներից տալ հետևյալ պարզաբանումները․ Ե՞րբ են վերջին անգամ ուսումնասիրել թվարկված խնդիրները Ի՞նչ են արձանագրել այդ դաշտում Դրանց լուծման մասով ի՞նչ ծրագրեր ունեն մշակված Ո՞րքան ֆինանսական ներդրում է անհրաժեշտ ՀՀ դպրոցների սանհանգույցները գործող իրավական նորմերին համապատասխանեցնելու և պատշաճ տեսքի բերելու համար Կոնկրետ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում լուծել տարրական սանիտարահիգիենիկ օրհասական խնդիրները հանրակրթական դպրոցներում: Ի վերջո ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ անհրաժեշտ է, որ ապագա ուսանողները նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում ստանան իրենց դեռևս դպրոցական կրթությունը: Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»:
    15:08
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Յամալը գերազանցել է Նեյմարի ռեկորդը՝ հայտնվելով «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում
    «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հերթական ռեկորդն է սահմանել համշխարհային ֆուտբոլում։ 17-ամյա ֆուտբոլիստը եղել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում։ Ըստ FootMercato-ի՝ Յամալը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը առաջադրվել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի համար։ Իսպանացին գերազանցել է Նեյմարի ռեկորդը, որը մրցանակին հավակնել էր 2011 թվականին 19 տարեկանում։ Հիշեցնենք, որ Յամալն անցած մրցաշրջանում հաղթել է ԵՎՐՈ-2024-ում և ճանաչվել մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, փոխանցում է ArmSport-ը։
    15:00
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կրկին կբարձրանա
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
    14:45
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
    Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի Բիլասուվարի շրջանում տեղական ժամանակով 10.45-ին։ Այս մասին հայտնել են երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,5 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 54 կմ խորության վրա։
    14:35
    05.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անի Քոչարի սիրտը վիրահատել են. նա հիվանդանոցից հրապարակում է արել
    Լրագրող, մոդել Անի Քոչարի սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Անին տեղեկացրել է իր սոցցանցերի միջոցով: Նա սթորի բաժնում հիվանդանոցից լուսանկար է տեղադրել և կից գրառում արել: «Բոլոր սրտացավ մարդկանց, բոլոր անհանգստացողներին. վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ վերջերս Անին պատմեր էր, որ քաղցկեղը հաղթահարելուց հետո հիմա էլ սրտի հետ կապված խնդիրներ ունի և առաջիկայում պատրաստվում է վիրահատության:
    14:30
    05.09.24
    Ավելին