Լրահոս
2024-09-14
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ջրհեղեղ՝ Երևանում. գիշերը տասնյակ ահազանգեր են ստացվելՀայլուր 12։30 Ջրհեղեղ՝ Երևանում. գիշերը տասնյակ ահազանգեր են ստացվելԱվելին12:3014.09.24 -
ՀասարակականԵրևանում «Opel» բախվել է ցեմենտով բեռնված բեռնատարին, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։ Պարզվել է, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշել են, որ վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով եկել են դեպքի վայր և միմյանց հետ զրույցում նշել, որ իրենք են դարձել վթարի պատճառ, սակայն պարեկային ավտոմեքենաները նկատելուց հետո հեռացել են։ Այս տեղեկությունը, սակայն, դեռ ճշտվում է։Ավելին12:1514.09.24 -
ՔաղաքականՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի ՀայաստանՍեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:Ավելին12:1214.09.24 -
Մամուլի տեսություն36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:Ավելին12:0014.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.09.2024Մամուլի տեսություն 14.09.2024Ավելին11:5314.09.24 -
ՔաղաքականԲոլորը գիտեին՝ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Աբրահամյան2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում` նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն ուժասպառ անելուց հետո հարվածելու է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Այն, ինչ փաստերն ու վերլուծություններն էր ցույց տալիս, բնականաբար ավելի մեծ ծավալով ու ստույգ տիրապետում էին պետության այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ առումով նման իրավասություններ ունեին: Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց: Բոլորը գիտեին, որ հարվածելու են, բայց այսօր պատասխանատվություն կրելու փոխարենը հիմնական մեղավորները զբաղված են իրենց հանցագործությունները պարտակելու և տարբեր գործիքների միջոցով այլոց վրա բարդելով»:Ավելին11:4514.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։Ավելին11:3514.09.24 -
Մամուլի տեսությունՔրեական գործերի «տարափ» է սպասվում. «Հրապարակ»Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների մասով։Ավելին11:3014.09.24 -
ՀասարակականՀորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։ Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։ Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։ Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։Ավելին11:1514.09.24 -
Մամուլի տեսությունՔաղաքացիները շարունակում են խաբվել. «Փաստ»Միևնույն ժամանակ, այսպիսի հանցագործություններն անընդհատ «կատարելագործվում» են, իսկ մեր հասարակությունը տեղեկատվական անվտանգության առումով մնում է շատ խոցելի վիճակում և արագ խաբվում է չարագործներին։ Իհարկե, այս իրողությունը միայն մեր հասարակությանը չի վերաբերում և բնորոշ է նաև այլ հասարակություններին, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը շատ անպատրաստ է և նույնիսկ ամենապրիմիտիվ դեպքերում հավատ է ընծայում խարդախներին։Ավելին11:0014.09.24 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, «Գոշ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սուրեն Աղաջանյան», «Այվազ Թամրազյան» ԱՁ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ թաղամասի, 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի, Արցախի թաղամասի առանձնատների (մասնակի), Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23/7, 23/14, 27, 27/3, 27/7, 27/9, 27/20, 27/23, 27/24, 27/29, 27/35, 27/43, 27/65, 29/13, 29/14 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Մ.Մկրտչյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, Տերյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 9 բազմաբնակարան շենքերի, Դուրյան թաղամասի 10-րդ փողոցի, 1-ին փողոցի թիվ 18-ից մինչև 27, 2-րդ փողոցի թիվ 2-ից մինչև 20, 3-րդ փողոցի թիվ 1-ից մինչև 16 առանձնատների, 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 11-րդ փողոցի թիվ 55-ից մինչև 63/5, 22-րդ փողոցի թիվ 1-ից 42 առանձնատների, Ազատամարտիկների փողոցի թիվ 87, 89 բազմաբնակարան շենքերի և թիվ 49-ից մինչև 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:4514.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։Ավելին10:3014.09.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ հացատանը բռնկված հրդեհիցՍեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10–ին։ Այրվել է Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունը ( մոտ 500 քմ): Տուժածներ չկան:Ավելին10:1514.09.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0014.09.24 -
Մամուլի տեսությունԻշխանության «սրտի» դատավորները որպես ի՞նչ լսեն ամբաստանյալին կամ նրա փաստաբաններին․ «Փաստ»Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի... քնի: Բայց մյուս կողմից՝ սա այնքան էլ առաջին նմանօրինակ դրսևորումը չէ: Էլի են կադրեր արձանագրվել, թե ինչպես է դատավորը նիստի ընթացքում «քչփորում» հեռախոսն ու համացանցի անծայրածիր անդաստանները, մեկ ուրիշ դատավոր «բռնվել» էր դատի ընթացքում «անրջելու», «ամպերի մեջ սավառնելու» մեջ. մարդը ֆիզիկապես դահլիճում էր, իսկ մտքերով՝ տիեզերքի սև խոռոչներում: Ու էլի մի քանի այլ օրինակներ:Ավելին09:5514.09.24 -
Մամուլի տեսությունUSAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»․ «Փաստ»Ընդհանրապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է, իսկ ֆինանսավորումը մեծացել է։ Շատ փորձագետներ նշում են, որ դա ամերիկյան քաղաքականության մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում, և ակնհայտորեն արվում է ՔՊ-ի ու քպամերձ արևմտամետ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու և հանրության մեջ հակառուսականության դոզան էապես ավելացնելու նպատակով։Ավելին09:5014.09.24 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորըՍեպտեմբերի 13-ին, ժամը 19։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Աստվածընկալի ձոր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 2004 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե պատնեշներին և մոտ 60 մ գլորվել ձորը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 100 մ) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Ավելին09:4514.09.24 -
Մամուլի տեսությունՀարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական վիճակագրության, տվել էր 207 զոհ, ուներ ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր, ինչպես նաև՝ տարածքային կորուստներ, որոնք մինչ օրս հետ չեն բերվել, և թշնամին շարունակում է մնալ Ջերմուկի մերձակա հատվածներին գրաված իր դիրքերում։ Անգամ մինչ օրս նահատակված զինծառայողների միասնական ցուցակը չի հրապարակվել։Ավելին09:4014.09.24 -
Մամուլի տեսությունՎիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են․ «Ժողովուրդ»ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներում վիզաների համար հերթեր կանգնած քաղաքացիներին աշխատակիցները սթափեցրել և հիասթափեցրել են՝ ասելով, որ ոչինչ էլ չկա ու չի լինի, այլևս իրենց չանհանգստացնեն։ Իսկ անձնագրայիններում քաղաքացիները փորձում են անձնագրերը փոխել՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տվել, որ ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի. շատ հաճախ նաև գործ չի էլ դառնում, և թղթի վրա մնում են զուր խոստումներ։Ավելին09:3514.09.24 -
ՀասարակականԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3014.09.24