Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:35
14.09.24
159

Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը

Img default alt hy

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։