Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
14.09.24
239

Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակը» գրում է․ Երեկ սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն էր, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված տղաների շիրիմներին։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական վիճակագրության, տվել էր 207 զոհ, ուներ ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր, ինչպես նաև՝ տարածքային կորուստներ, որոնք մինչ օրս հետ չեն բերվել, և թշնամին շարունակում է մնալ Ջերմուկի մերձակա հատվածներին գրաված իր դիրքերում։ Անգամ մինչ օրս նահատակված զինծառայողների միասնական ցուցակը չի հրապարակվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում։