Լրահոս
2024-09-14
-
Հասարակական«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է պետության՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, արհեստների հանրային տեսանելիության և արհեստներով զբաղվող վարպետների ճանաչելիության բարձրացմանն ուղղված շարունակական քաղաքականությունը: «Ժողովրդական արհեստները մեր մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչն են: Տաղավարներով շրջելով, համոզվում ենք, որ խոսում ենք ոչ միայն մշակութային շատ կարևոր ժառանգության, այլև այսօրվա մշակութային կարևոր ներկայության մասին: Արհեստները մշտապես արդիական են․ դրանց միջոցով շաղկապվում են անցյալն ու ներկան՝ կամուրջ ապահովելով ապագայի համար», – ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար: ԿԳՄՍ նախարարը խորհրդանշական է համարել, որ Արհեստների միջազգային երրորդ փառատոնն այս տարի համընկնում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների մեկնարկի հետ: «Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո, ինչն այստեղ՝ Արենիում, առավել խորհդանշական է, քանի որ Վայոց ձորը հայտնի է ճանապարհային կարևոր հանգույցներ ու կապեր լինելու իր պատմությամբ: Այստեղ մենք նաև հիանալի պատմամշակութային վայրեր ունենք, ուր անպայման խորհուրդ կտամ այցելել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կոչ արել փառատոնի այցելուներին այս օրերի ընթացքում անպայման ժամանակ հատկացնել նաև Վայոց ձորի պատմամշութային ժառանգությունը բացահայտելու համար: ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև փառատոնին մասնակցելու համար մեր երկիր ժամանած օտարերկրյա հյուրերին և հույս հայտնել՝ նրանք հայ վարպետների հետ նոր համագործակցություն կձևավորեն: Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկն Արենիում անցկացվող Արհեստների միջազգային երրորդ փառատոնով ազդարարումը՝ ընդգծելով, որ Վայոց ձորի մարզը մշակութային հարուստ ժառանգության օրանն է: «Եվրոպական միությունը Հայաստանի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում և ունի ամուր գործընկերություն կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով, բայց ամենակարևորն այն է, որ մենք համատեղ ջանքերով կամրջում ենք ավանդույթներն ու մարդկանց»,- ասել է Վասիլիս Մարագոսը: ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը շրջել են փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներին: Այցելուները տեղում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին և համտեսելու անուշաբույր հայկական գինի: Արհեստների միջազգային երրորդ փառատոնին մասնակցում են շուրջ 50 արհեստագործ վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա): Փառատոնի ընթացքում Արենի համայնքում ներկայացվել են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագրեր երեխաների համար: «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:Ավելին20:0014.09.24 -
ՀասարակականԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարան շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԵրեկ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի Աճառյան փողոցում բազմաբնակարան շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է, կա նոր փլուզման վտանգ, հայտնում է Shamshyan.com-ը: Փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգվել է, գազամատակարարումը շենքում վերականգնվել է: «Շենքի այս հատվածում նախկինում գտնվում էին զուգարանները և դեռ այն ժամանակից միշտ կոյուղատարերի ու ջրի խնդիր էր լինում։ Դեռ այն ժամանակներից ջուրը ներսից լցվել է պատերի արանքը, թուլացրել ու հիմա էլ անձրևը դրսից է թուլացրել և տեսնում են հետևանքը։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամրակայման աշխտանանքներ կսկսեն, հակառակ դեպքում շենքի այս հատվածը ամբողջությամբ կփլուզվի»,-ասել են շենքի բնակիչները:Ավելին19:4514.09.24 -
ՔաղաքականԱվինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը»Երևանում հույս ունեն, որ գոնե իր նոր էլեկտրամոբիլի պատուհանից քաղաքագլուխը կտեսնի Երևանի խնդիրները՝ ապօրինի շինություններից մինչև փոսեր ու խցանված ջրատարներ: Դա կլինի հնարավոր միակ արդարացումը այն շռայլության, որ թույլ են տվել քաղաքային իշխանությունները:Ավելին19:3014.09.24 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՍեպտեմբերի 14-ին, ժամը 13:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ծ. Հ.-ին (ծնված 1992 թ․) սարալանջից իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին19:1514.09.24 -
ՏարածաշրջանԻրանը հայտարարում է հետազոտական արբանյակի հաջող արձակման մասինԻրանը հայտարարել է իր «Chamran-1» հետազոտական արբանյակի հաջող արձակման մասին: Սա կարևոր ձեռքբերում է անվանել «Tasnim» գործակալությունը երկրի տիեզերական ծրագրի իրականացման ճանապարհին:Ավելին19:1014.09.24 -
ՄիջազգայինՊատերազմին վերջ դնելու համար պետք է նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ինչ-որ պահի վերջ դնելու համար անհրաժեշտ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը։ «Ես դեռ հավատում եմ Ռուսաստանի հետ պաշտպանության և զսպման հետ կապված երկխոսությանը: Մենք պետք է ուժեղ լինենք բովանդակալից երկխոսություն ունենալու համար»,- ասել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ դրա համար այժմ շատ ավելի քիչ տեղ կա։ «Մի բան պարզ է. այս պատերազմին վերջ դնելու համար պետք է ինչ-որ պահի նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, բայց դա պետք է հիմնված լինի Ուկրաինայի ուժի վրա», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Պատասխանելով հարցին, թե ինչով է զբաղվելու հոկտեմբերի 1-ից հետո, երբ ավարտի իր աշխատանքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, Ստոլտենբերգն ասել է, որ շատ տարբերակներ ունի։ «Ես լրջորեն մտածում եմ հուշեր գրելու մասին։ Բայց ես այլևս չեմ ձգտում մեծ պաշտոնի և ապրելու եմ Օսլոյում»,- կիսվել է նա։Ավելին19:0014.09.24 -
ՄիջազգայինՌուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակելԿուրսկի մարզում Ուկրաինայի զինուժի կողմից գերեվարված 103 զինվորականներ են վերադարձվել ռուսական կողմին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 103 գերի ընկած ուկրաինացու էլ իրենք են հայրենիք ճանապարհել:Ավելին18:5714.09.24 -
ՔաղաքականՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին ներկայացվել է տարածքում իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները: Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար: Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական, կիսահաղորդիչների տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման լաբորատորիաները:Ավելին18:4514.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 ԱՄՆ-ի «Զանզեզուր» առաջարկը խառնել է Ռուսաստանի պլանները. Սյունիքի վտանգավոր դուռըՀայլուր 18։30 ԱՄՆ-ի «Զանզեզուր» առաջարկը խառնել է Ռուսաստանի պլանները. Սյունիքի վտանգավոր դուռըԱվելին18:3014.09.24 -
Աշխարհ«Պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և ՀարիսինՀռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին, գրել է BBC-ն։ Հռոմի պապը չի նշել երկու թեկնածուների անունները, սակայն ակնարկել է երկու քաղաքական գործիչների դիրքորոշումները միգրանտների և աբորտների վերաբերյալ։ «Մեկը ցանկանում է արտաքսել միգրանտներին, իսկ մյուսը սպանում է երեխաներին»,-ասել է նա: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուր հարձակումներ է կատարում միգրանտների վրա, որոնց հանրապետական թեկնածուն մեղադրում է հանցավորության և գործազրկության կտրուկ աճի մեջ։ Նա հանդես է գալիս սահմանը ապօրինի հատած միլիոնավոր մարդկանց արտաքսելու օգտին: Միաժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտպանում է կանանց աբորտի իրավունքը, ինչը կտրուկ դատապարտում է կաթոլիկ եկեղեցին։ BBC-ն գրում է, որ Հռոմի պապը, որպես կանոն, քաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չի անում, սակայն նրա կարծիքը կարող է ազդել Միացյալ Նահանգների 52 միլիոն կաթոլիկների դիրքորոշման վրա: Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ամերիկացի հավատակիցներին ընտրությունների հարցում, Ֆրանցիսկոսն ասել է. «Չքվեարկելն անընդունելի է։ Դա շատ վատ է։ Դուք պետք է քվեարկեք։ Դուք պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը: Իսկ թե ո՞րն է չարյաց փոքրագույնը՝ չգիտեմ»,- ասել է Հռոմի Պապը:Ավելին18:1514.09.24 -
ՀասարակականՀՀ մարզերից մեկում անչափահասի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ իր անչափահաս որդու համադասարանցին իր տղայի կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ ԻՆչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քաղաքացուն հրավիրել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նա հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ տղան լացելով եկել է տուն ու հայտնել իրենց։ Երեխան ասել է, որ ինքը չի ուզում ապրել, ուզում է ինքնասպանություն գործել, իսկ սեպտեմբերի 9-ին երեխայի ծնողները գնացել են հիմնական դպրոց, որտեղ սովորում է իրենց որդին, այդտեղ էլ 70-ամյա Ս․ Պ․-ն նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ եթե այդ մասին բարձրաձայնեն, կսպանի իրենց և վիզները կկտրի։ Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սեքսուլ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:0014.09.24 -
ՀասարակականԿոռուպցիայի սերմեր՝ Երևանի ազատ հողերում. շինարարարություն՝ առանց Երևանի գլխավոր հատակագծիԵրևանի ավագանու ընդդիմադիր թևը Երևանի շինթույլտվություններում կոռուպցիա է գտել: Ընկերություններ կան, որ օգտվել են գլխավոր հատակագծի բացակայությունից, տարբեր հողատարածքներ են ձեռք բերել ու կառուցապատել, հիմա նրանց շինածը փորձում են մտցնել գլխավոր հատակագիծ:Ավելին17:4514.09.24 -
ՀասարակականՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներՍեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր:Ավելին17:3514.09.24 -
ՀասարակականԵրևանում հարձակման է ենթարկվել բժիշկը․ վերջինս ստացել է ձեռքի կոտրվածքԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բժիշկ բռնության է ենթարկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, երբ նա իմացել է, որ իր տատը մահացել է։Ավելին17:2114.09.24 -
ՄիջազգայինՉինական բանակը Գերմանիային մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության ռիսկերի մեծացման մեջՉինաստանը հայտարարել է, որ գերմանական երկու նավերի անցումը Թայվանի նեղուցով մեծացրել է անվտանգության ռիսկերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական հրամանատարական գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լի Սին։ «Գերմանական Baden-Württemberg ֆրեգատը և գերմանական Frankfurt am Main նավը անցել են Թայվանի նեղուցով՝ դառնալով հանրային շահարկումների առարկա», - ասվում է հրապարակված հայտարարության մեջ: Լի Սին պարզաբանել է, որ չինական կողմը վերահսկողության միջոցներ է ձեռնարկել՝ օգտագործելով ռազմածովային և օդային ուժերը՝ վերահսկելու այդ նավերը նեղուցով անցնող ողջ երթուղու ընթացքում։ «Գերմանական կողմի պահվածքը մեծացնում է անվտանգության ռիսկերը և սխալ ազդանշաններ է ուղարկում», - ընդգծել է նա: «Մեր զորքերը մշտապես բարձրացված մարտական պատրաստության վիճակում են, մենք վճռականորեն դեմ ենք բոլոր սպառնալիքներին և սադրանքներին»,- ասել է Լի Սին:Ավելին17:1514.09.24 -
ՀասարակականՀրդեհ՝ հագուստի խանութներից մեկումԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում գործող «Մոդա Լիկա» հագուստի խանութում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհը մարվել է, պարզվել է, որ այրվել է խանութի կախովի առաստաղի մոտ 10 քմ հատված ու մալուխներ։Ավելին17:0014.09.24 -
ՔաղաքականԹշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա ԷլիբեգովաԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։ Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։ Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ Արփա-Սևան թունելը։ Էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին։ Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են։ Ավելին, իրենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը չեն կապում խաղաղության պայմանագրի հետ, արդարացնելով դա նրանով, որ սահմանազատումը կարող է տարիներ տևել։ Եվ Հայաստանի վարչախումբը իրենց հետ իհարկե համամիտ է։ Քարտեզը Դավիթ Գալստյանի էջից»։Ավելին16:4514.09.24 -
ՀասարակականԿյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը։ Այս մասին գրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «Վշտակցում ենք հարազատներին, մտերիմներին, նրա գրչի երկրպագուներին և բոլոր ճանաչողներին»,-ասված է ցավակցական խոսքի մեջ:Ավելին16:3614.09.24 -
ՏարածաշրջանԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըԻրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։ «Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։Ավելին16:3014.09.24 -
ՄիջազգայինԿրակի հետ մի՛ խաղացեք. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի կոչը՝ ՎաշինգտոնինՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանը զգուշացրել է Վաշինգտոնին՝ եթե Եվրոպայում միջուկային հակամարտություն սկսվի, Միացյալ Նահանգները չի կարողանա օվկիանոսի հակառակ կողմից հանգիստ հետևել իրադարձություններին: «Նրանք պետք է դադարեն կրակի հետ խաղալ»,- ասել է Անատոլի Անտոնովը։Ավելին16:2014.09.24