Լրահոս
2024-09-13
-
ԱռողջապահականԱրևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-իԼաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։Ավելին21:1813.09.24 -
ԻրավականՄի միամիտ կին, որ պետք է կանխի պատերազմը. Փաշինյանի «բարձր հանձնարարականը»՝ Սահմանադրական դատարանինԽաղաղության ճանապարհին ոչինչ չի խանգարում Հայաստանի իշխանությանը՝ անգամ Սահմանադրական դատարանի անկախությունը: Ըստ իրավապաշտպանների՝ Փաշինյանը բարձր դատարան հանձնարարական է իջեցրել, թե դատավորները ոչ մի դեպքում հակասահմանադրականության նշույլներ չպետք է փնտրեն, երբ Ալիևի հետ կնքած խաղաղության պայմանագիրը հասնի բարձր դատարան:Ավելին21:0513.09.24 -
ՔաղաքականՄիանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ. ՕկամպոԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հարձակվելով Հայաստանի դեմ՝ կարող է արժանանալ Միջազգային Քրեական դատարանի մեղադրանքին։Ավելին21:0013.09.24 -
ՔաղաքականՀՀ ՍԴ-ն և Իրաքի դաշնային գերագույն դատարանը ստորագրել են համագործակցության հուշագիրՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։Ավելին20:5213.09.24 -
ՔաղաքականԲայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին:Ավելին20:4213.09.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալը հանդիպում են ունեցել հայ երիտասարդների հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին20:3713.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայ ժողովրդին պայքարի է մղում հռչակավոր արգենտինացին. Երևանում է Լուիս ՕկամպոնՀայլուր 20։30 Հայ ժողովրդին պայքարի է մղում հռչակավոր արգենտինացին. Երևանում է Լուիս ՕկամպոնԱվելին20:3013.09.24 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստինՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին20:2313.09.24 -
ԻրավականՎերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում սերվերային համակարգիչ։Ավելին20:1413.09.24 -
Կրթություն և գիտությունՁու ածող շուն, հուզված ծնողներ և կյանքից հետ մնացած դպրոց. ԿԳՄՍՆ-ն նոր մարտավարություն է փորձարկումԴպրոցները շատ են կառչած դասագրքերից և ԿԳՄՍ նախարարությունը փորձում է փոխել մարտավարությունը դրանից ազատվելու համար: Այսօր է նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել դպրոցական դասագրքերի խնդրին, խոստովանել՝ կան պակաս գրքեր և զարմացել, թե ինչու են ծնողները հուզվում, օրինակ, երբ դասագրքերի էջերում հանդիպում են ձու ածող շների մասին ոտանավորների:Ավելին20:0813.09.24 -
ՔաղաքականՀայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող ենթակայանՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։Ավելին20:0513.09.24 -
ՔաղաքականՖրանսիայի արտգործնախարարը կայցելի ՀայաստանԱնհրաժեշտ է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի տուն վերադառնալու թեման․ այս թեման, որն ըստ Ֆրանսիայի, պետք է միշտ բարձրաձայնվի»,- գրել է Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։Ավելին19:5813.09.24 -
ՔաղաքականԱՍՀ նախարարը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը քննարկել են համատեղ նախատեսվող նախաձեռություններին առնչվող հարցերԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:Ավելին19:4613.09.24 -
ՔաղաքականԱրցախցիների վերադարձի իրավունքը հստակ է. պետք է օգնենք ԼՂ ժողովրդին. Օկամպո«Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են։ Առաջարկել եմ նախ հասկանալ՝ ԼՂ բնակչությունն ինչ է ուզում ու օգնել՝ հասնելու այդ նպատակին։ Վերադառնալու իրավունքը հստակ է և կա մի դրական բան․ Ադրբեջանի իշխանությունները ՄՔԴ-ում ճանաչել են վերադառնալու իրավունքը, բայց թե ինչպես պետք է իրականացնել՝ այլ հարց է։ 21-րդ դարն է այսօր, տարբեր գործողությունների կարող ենք դիմել՝ պետական ջանքեր, ժողովուրդ, քաղհասարակություն»։Ավելին19:3713.09.24 -
ԻրավականՎճռաբեկ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի գործը» կարճելու վերաբերյալ որոշումըՎճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։Ավելին19:3413.09.24 -
ԻրավականՀրապարակվել է ՔԿՀ-ներում օգոստոս ամսվա ընթացքում հայտնաբերված արգելված իրերի թիվըՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ՔԿԾ-ն:Ավելին19:2613.09.24 -
ԱռողջապահականՓաշինյանը ճառագայթային բուժման կենտրոնում էր«Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:Ավելին19:1813.09.24 -
ՀասարակականԱնհետ կորած զինծառայողների հարազատների վերջին հույսը. նամակներ՝ Մոսկվա, Վաշինգտոն, ՓարիզԲաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով այսօր բողոքի ցույց է եղել Երևանում: «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատներ են գնացել, նամակներ հանձնել: Նրանց խոսքով՝ հույսները կտրել են Հայաստանի իշխանությունից, որովհետև Փաշինյանի կառավարությունը մատը մատին չի տալիս:Ավելին19:1013.09.24 -
ԻրավականՊԵԿ պաշտոնյաները 8 մլն ՀՀ դրամ կաշառք են պահանջելՀակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։Ավելին19:0613.09.24 -
ՔաղաքականՀանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանն այժմ ժամանակավոր պաշտոնակատար էՀանրային ռադիոյի տնօրենի՝ այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի:Ավելին18:5813.09.24