Լրահոս

2024-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. Փաշինյան
    Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    16:15
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոշոր չափի թմրամիջոցի մոտ 120 փաթեթ են հայտնաբերել ՍՊԸ-ի տնօրենի մոտ․ կան բերման ենթարկվածներ
    Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարեկները արդեն նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Ն․ Անշրաֆինը հայտնել է, որ ինքը «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է 120 փաթեթ։
    16:00
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում․ Օվերչուկ
    Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Միևնույն ժամանակ, Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ «Ես ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների միջև և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղս հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ գործընթացին և օգնել այս հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է Օվերչուկը։
    15:45
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին․ «Ժողովուրդ»
    Մինչդեռ պետական արարողակարգի համաձայն՝ դեսպանի պաշտոն ստանձնելիս սովորաբար հավատարմագրերի պատճենը պաշտոնյան հանձնում է այն պետության ղեկավարին, որտեղ իրացնելու է պարտականությունները։ Այդպես էր նաև, օրինակ, երբ 2022 թվականին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր լիազորությունները ստանձնելիս հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. սակայն Արսենյանին Պուտինը չի ընդունել:
    15:30
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։ Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ցուցահանդեսը նպաստում է կահույքագործության ոլորտի զարգացմանը, և հայ կահույքագործները որակի և ձեռագրի առումով ամբողջ աշխահին ասելիք ունեն, և պետք է ակտիվորեն հետամուտ լինել արտահանման հնարավորություններին։ Furniture Expo 2024֊ը համախմբում է ավելի քան 60 կազմակերպությունների, որոնք ներկայացնում են տան կահավորման համար անհրաժեշտ բոլոր դետալները։ Արդեն իսկ ծրագրեր են իրականացվում ցուցահանդեսը դարձնելու ամենամյա և ավելի մասշտաբային: Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
    15:15
    14.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ամերիկան չի պատրաստվում ուկրաինական պատերազմի մաս դառնալ. Վաշինգտոնի պատասխանը՝ Պուտինին
    Չենք պատրաստվում ուկրաինական պատերազմի մաս դառնալ: Այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը: Նա արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ եթե ԱՄՆ-ն թույլատրի իր հեռահար զենքերով խփել Ռուսաստանի խորքերը, կնշանակի ուղիղ միջամտություն պատերազմին:
    15:05
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
    15:00
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից
    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
    14:45
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ փոխվարչապետն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան
    Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին: Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։ Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ: Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում: Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում – Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում:
    14:30
    14.09.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մտել է ձախ ձեռքից, դուրս է եկել աջ ոտքով. կայծակնային հրաշք՝ վրացական լողափին
    Չորեքշաբթի Բաթումիի լողափերից մեկում կայծակը հարվածել է ռուս տուրիստներին: Պավել անունով տղամարդը հրաշքով է ողջ մնացել: Նա եղբոր հետ պարելիս է եղել լողափին, երբ կայծակը հարվածել է իրեն: 32-ամյա ռուսաստանցին առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։
    14:20
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին
    «Քաղաքապետարանը լավ կաներ ավտոբուսների փոխարեն մոտոռանավակներ բերեր։Համ գինն է էժան,համ էլ մեծ ծախսեր չեն անի,ոռոգման համակարգերի վրա էլ գումար չեն ծախսի։
    14:15
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:
    14:00
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․-ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար: 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, «BMW» մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․-ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ: Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․-ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց «Whatsapp» և «Telegram» հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, «WhatsApp» հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․-ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Այգեստան փողոցի ավտոտնակում
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։42-ին, մարվել՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 00։35-ին։ Այրվել են ավտոտնակում (մոտ 50 քմ) կայանած երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա, ավտոպահեստամասեր և գույքը։
    13:30
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
    Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում: Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։
    13:15
    14.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Երևանը՝ ջրի տակ. գիշերային հեղեղումների պատճառով ստացվել է 65 ահազանգ
    Սեպտեմբերի 13-ին հորդառատ անձրևը ջրով է ծածկել մայրաքաղաքը, որոշ վարչական շրջաններում նաև կարկուտ է տեղացել: Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Երևանից ու մարզերից 65 ահազանգ է ստացել: Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։
    13:08
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը․ «Ժողովուրդ»
    2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում հաջողեց, անգամ որոշ ուղղություններով էլ ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
    13:00
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել․ «Փաստ»
    Այս ամենին զուգահեռ՝ տեղեկություններ ենք ստանում, որ նոր չափորոշիչների անցած դասարանների համար ռուսաց լեզվի դասագրքեր չեն հրատարակվել, ու աշակերտներին բաժանվել են հին դասագրքեր: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից պատասխանել են, որ «Ռուսաց լեզու» առարկայի 2-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար դասագիրք չի ստեղծվել՝ հայտեր չներկայացվելու կամ ներկայացված հայտերի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով: «Վերոնշյալ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկայի դասավանդումն իրականացվում է հին դասագրքերով»,-նշված է պատասխանում:
    12:51
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դի
    Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից։ Մահացածի մարմինը փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։
    12:45
    14.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինկենի հետ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը», - նշել է Միլլերը՝ ընդգծելով, որ Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը «բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին»։ Հաղորդվում է նաև, որ Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։
    12:40
    14.09.24
    Ավելին