Լրահոս
2024-09-19
-
ՀասարակականՀանրային ռադիոյում կողմնորոշվելու են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով. Ալիսա ԳևորգյանՀանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով, գրել է լրագրող Ալիսա Գևորգյանը և լուսանկար հրապարակել: «Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր»,- գրել է Գևորգյանը։Ավելին14:1019.09.24 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 96-րդն է և նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով: Դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություն չկա: Լավագույնների շարքում են Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Կոլումբիան, Իտալիան:Ավելին14:0619.09.24 -
ԱրցախՍեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդԱրցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով. ⠀ «Սիրելի՛ արցախցիներ. Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին՝ իննամսյա շրջափակման, սովի ու կարիքի մեջ գտնվելով և արտաքին աշխարհից օգնություն չստանալով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրան հաջորդած օրերին Ադրբեջանը պատերազմական գործողություններով և ցեղասպանական քաղաքականության միջոցով ամբողջությամբ ռազմակալեց ու հայաթափեց հայ ժողովրդի բնօրրան Արցախի Հանրապետությունը: Տեղի ունեցավ ավելի քան 120.000 արցախահայերի բռնագաղթը։ Ողբերգական այս իրադարձություններին գումարվեց Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով անմեղ զոհ դարձան ու վիրավորում ստացան բազմաթիվ հայորդիներ։ Այնուհետև գերեվարվեցին մեր անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող Արցախի պետական այրերը։ Ինչպես որ ամեն աղոթքի մեջ մենք հիշատակում ենք մեր հերոս նահատակների հոգիներին, այնպես էլ մեր աղոթքը պետք է լինի, որ օր առաջ ազատություն ստանան Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները։ Սրտի մեծագույն ցավով ենք արձանագրում տեղի ունեցածը, սակայն, քավ լիցի, թե կսկիծն ու տառապանքը մեզ համար վերաճեն հուսահատության, և Աստծուց ու մեր հայրենիքից երես թեքենք։ Այո, մեծ ու աննկարագրելի է այն կորուստը, որ կրել ենք մենք, թե՛ որպես հավաքականություն, և թե՛ որպես անհատներ։ Թշնամու ցեղասպան քաղաքականությանը զոհ են գնացել մեր զավակների կյանքերը, մեր տներն ու օջախները, մեր արյունն ու քրտինքը։ Ավելին, մենք մարդկային ու նյութական կորուստներից բացի կորցրել ենք մեր հոգևոր ինքնության ու մեզ՝ մեր հողին կանգուն պահող հիմնաքարերը։ Մեր սուրբ Հայրենիքի կորստի հետ միասին մենք կորցրել ենք մեր վանքերը, եկեղեցիները, հարազատների գերեզմանները։ Սակայն, սիրելի արցախցիներ, սա մեզ պետք է տա նոր ուժ, նոր հույս առ Աստված և նոր վստահություն մեր ազգային միասնականության մեջ, որպեսզի երբեք սեպտեմբերի 19-ը չդառնա լոկ հիշատակի օր։ Այն պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, առ Արցախ վերադառնալու գաղափարի շուրջ համախմբվելու օր։ Հիրավի, արդարադատ ու ողորմած է մեր Տեր Աստված։ Եվ հավատով ու հույսով լցվելու և սիրով ամրանալու դեպքում է, որ կարող ենք հոգու խռովքով, բայց և պարզերես կերպով թերթել մեր պատմության այս ամոթալի էջը և վերաշարադրել նոր սկիզբ, ուղենշել վերելքի ու ազգային զարթոնքի նոր հորիզոններ։ Փառք Աստծո, որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները աներկբայորեն ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ՝ չթողնելով, որ մենք Մայր Հայրենիքում մեզ օտարականներ զգանք։ Մեր հայրենակիցների ջանքերով է նաև, որ արցախցին կարողանում է այսօր Հայաստանի Հանրապետությունում ինտեգրվել հանրային կյանքին՝ միաժամանակ պահպանելով իրեն յուրահատուկ դիմագիծը։ Հավատավո՛ր զավակներ, թող մեր սրտերում ու հոգիներում երբեք չմարի վերադարձի հույսի ճրագը։ Այն ամեն գնով պետք է վառ պահել՝ անընդհատ զորացնելով սիրո, ողորմության և նվիրումի գործերով։ Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների։ Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում, որպեսզի Արցախ աշխարհը կրկին մասը դառնա Մայր Հայրենիքի՝ այն Հայաստանի, որին ձգտել ու ձգտում ենք բոլորս։ Առ Աստված իմ աղոթքներն ու սրտի խորքերի ամենանվիրական իղձերն ուղղված են մեկ բանի՝ կրկին հայացած տեսնել Արցախը։ Եվ իմ պարտքն է՝ հայրաբար նույն հորդորը հղել ամենքիդ, որ դուք ևս ձեր կյանքի ուղիներում միշտ ամուր պահեք այդ նույն իղձը։ Թող Ամենակալ Տերն Իր շնորհները առատորեն բաշխի մեր ժողովրդին՝ պարգևելով ուժ, եռանդ և եղբայրասիրության առատ պտուղներ։ Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և մոտ ապագայում կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը՝ իրենց զավակներին կանչելով մայրական օրրան։ Թող մշտապես վառ մնա մեր հերոսացյալ հայորդիների հիշատակը, և թող անիրավ գերության մեջ գտնվող մեր զավակները կրկին ազատության պարգևին արժանանան։ Ամեն»։Ավելին14:0019.09.24 -
ԻրավականԲժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել էՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:Ավելին13:4519.09.24 -
ԱրցախՏեղեկատվական տեռորի մասին է ահազանգում Արցախի նախագահըԱրցախի նախագահը ցավով է լսում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե արցախցիները հյուր են Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում է ասել այս մասին Սամվել Շահրամանյանը, որ այսօր առավոտյան մի քանի այլ պաշտոնյաների հետ Եռաբլուրում է եղել:Ավելին13:3519.09.24 -
ՀասարակականՄայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկումՄայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: 2003 թ․ Հայոց Եկեղեցին տոնել է Մայր Տաճարի օծման 1700-ամյակը։ Այս առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայրապետական կոնդակով, իսկ նույն տարվա փետրվարի 3-ին հռչակել է Սուրբ Էջմիածնի տարի։ Նույն թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ս. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:3019.09.24 -
ԻրավականԱրձանագրվել է 10 պատահար, 2 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, ֆիզիկական ներգործության` 12, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, փաստաթղթեր կեղծելու՝ 3, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտագման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնասպանության հասցնելու, շրջանառությունն առգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, հանցանք կատարած անձին աջակցելու, պատմության կամ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին13:1519.09.24 -
ՔաղաքականԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարությունԼեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար: Ասված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարության մեջ․ «Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանությանհետևանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռևս անհասանելի: Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում: Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ և ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց ինամսյա ավերիչ շրջափակմամբ ևբացահայտ ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել և իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից և պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային և կրոնական ներկայության և հիշողության բոլոր մնացորդները: Սա անընդունելի է։ Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամյա շարունակական ներկայության պատմական խաթարում է։ Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. Այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյանորոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար: Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն ավարտվել է միայն այն պատճառով, որ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա։ Տեղահանված անձանց իրավունքները պետք է հարգվեն, իսկ նրանց վերադարձը ապահովվի միջազգային պաշտպանության ներքո: Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի և ինքնորոշման իրավունքի խթանման իր մանդատի իրագործմանը։ Հանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ՝ մշտապես ընդգծելով տեղահանված բնակչության անվտանգ և հավաքական հայրենադարձության անհրաժեշտությունը: Այս ջանքերի շնորհիվ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, և այդ նպատակների համար կա զգալի միջազգային աջակցություն. աջակցություն, որն այժմ կախված է Հայաստանի կառավարության ակտիվ առաջնորդությունից: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռական գործողություններ ձեռնարկել այս կարևորագույն ուղղությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին։ Սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն և հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը։ Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության լռությունը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև վտանգում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունը: Խաղաղությունը պահանջում է մարդկային արժանապատվություն, իսկ մարդկային արժանապատվությունը միշտ արմատավորված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մեջ»:Ավելին13:0519.09.24 -
ԱրցախԱրցախը՝ առանց հայերի. մեկ տարի անցԱրդեն մեկ տարի Արցախը առանց հայերի է՝ հազարամյա պատմության մեջ առաջին անգամ: Անցած տարի այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա: 24-ժամյա դաժան մարտերի հետևանքով 223 մարդ զոհվեց, նրանցից 42-ը խաղաղ բնակիչներ են: 15 մարդ անհետ կորած է համարվում: Արցախի ողջ բնակչությունը բռնեց գաղթի ճանապարհը: 115 հազար արցախահայեր մի քանի օրում ապաստանեցին Հայաստանում: Արցախի 8 ռազմական ու քաղաքական ղեկավար գերեվարվեց ու արդեն մեկ տարի Բաքվի բանտերում են: Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում:Ավելին13:0519.09.24 -
ԺամանցՊրեմիերա. Բրյունետ-«No Energy»Երգչուհի Բրյունետը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «No Energy»: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Բրյունետն է:Ավելին13:0019.09.24 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվելՍեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել տան մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. տուժածներ չկան: Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տան ծածկի վրայից: Փրկարարները ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:Ավելին12:4519.09.24 -
Մամուլի տեսությունԴպրոցի տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել․ «Փաստ»Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված դպրոցի տնօրենները բավական դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվել և իրենց կոլեկտիվներում դժգոհել, թե «հիմի մենք էս մի երկու հատ հեծանիվով ի՞նչ անենք»։Ավելին12:3519.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արցախի հայաթափումը «մոռացել է» Հայաստանի կառավարությունը. մեծ աղետի տարելիցըՀայլուր 12։30 Արցախի հայաթափումը «մոռացել է» Հայաստանի կառավարությունը. մեծ աղետի տարելիցըԱվելին12:3019.09.24 -
ՀասարակականԿատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա ՀակոբյանՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել: «Կատարի «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցինք Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը»,- գրել է Աննա Հակոբյանը: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:Ավելին12:2019.09.24 -
Հասարակական«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել էր և երկկողմանի փակել ճանապարհըՍեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:Ավելին12:1519.09.24 -
ՔաղաքականԻշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Տիգրան Աբրահամյան«Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:Ավելին12:0019.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.09.2024Մամուլի տեսություն 19.09.2024Ավելին11:5619.09.24 -
ԱրցախԱյն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն․ Սամվել ՇահրամանյանԱդրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։ Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։ Անդրադառնալով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին Արցախի Հանրապետության, արցախցիների վերաբերյալ, Սամվել Շահրամանյանն ասաց. «Մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, ովքեր համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է: Մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»։ Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Ս. Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։ Արցախի նախագահն, անդրադառնալով արցախցիների դեմ տեղեկատվական դաշտում արշավին, ասաց. «Բոլորս ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Մինչև Հայաստանում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողական գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը... Ուզում եմ դիմել Հայաստանի Ազգային ժողովին, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, Հայաստանում ապրող բոլոր անձանց։ Տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական, ծանր, առանձանապես ծանր հանցագործությունների վերաբերյալ։ Հորդորում են Հայաստանի ուժային կառուցներին հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել իսկությունը, հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»։Ավելին11:5319.09.24 -
ՀասարակականԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցիՇաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցուց ժամը 13:00-ին ուխտավորների թափորը կշարժվի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կկատարվի Ճաշու ժամերգություն և միասնական աղոթք։ «Սիրելի’ հավատավոր եղբայրներ և քույրեր, հրավիրում ենք մասնակցելու խաչերթին և միասնական ուխտի աղոթքին՝ ամրապնդելու մեր քրիստոնեական հավատը, նորոգելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ կնքած Սրբազան Ուխտը, խնդրելու Բարձրյալ Աստծուն, որ մեզ զորացնի, դարձ և ապաշխարություն պարգևի և առաջնորդի ապրելու Աստվածահաճո կյանքով: Ամեն»,-նշում են Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտասարդաց միությունից։Ավելին11:4519.09.24 -
ԻրավականԴատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայական տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ), Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 441-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (25 դրվագ), իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (25 դրվագ) և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3519.09.24