Լրահոս

2024-09-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեսանյութ, թե ինչպես է Փաշինյանը դրժում 6 ամիս առաջ տված խոստումը
    14․03․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ։ Այսինքն և․․․ Մենք մանդատ չենք տա․․․ Էդ պարզ ա»։ 6 ամիս անց՝ 19․09․2024թ․ Ադրբեջանը սկսում է Արցախի վրա հարձակում՝ շփման գծի ողջ երկայնքով և մտավ Ստեփանակերտ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ուղերձով դիմեց ժողովրդին՝ ըստ էության հայտարարելով, որ Հայաստանը կլինի դիտորդի դերում։ Նա հայտարարեց․ «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Լեռնային Ղարաբաղում հրետանային հարվածների պատճատռով կապի հանգույցներ են վնասված և այդ պատճառով տեղեկատվական հոսքի դժվարություններ կան։ Կոչ եմ անում, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սատնասրտություն, հետևել պաշտոնական լրահոսին։ Բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որ ՀՀ ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի»։ Արդյունքում, ՀՀ իշխանության թողտվությամբ, մի քանի օրում ամբողջ Արցախը դատարկվեց հայերից։ Մանրամասն՝ տեսանյութում։
    16:15
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեպտեմբերի 19-ն ամոթի խարան է ՀՀ իշխանությունների ճակատին. Բագրատ Սրբազան
    Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության օրերից մեկն է և առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ «Հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին։ Երբ ուղղակի իրենց աչքերի առջև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու և գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարան են առաջին հերթին իշխանություների ճակատին և այդպես էլ մնալու է»,-ասաց նա։ Սրբազանը նշեց, որ այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, որոնք երաշխավոր են եղել արցախցիների անվտանգության համար։ «Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը: Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան «Եռաբլուր»-ի և լքված մեր հեոսների շիրիմներն են»,- ասաց նա։
    16:10
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
    Չինական արդյունահանող ընկերությունները 2023 թվականին հայտնաբերել են նոր հանքավայրեր՝ մոտավորապես 400 մլն տոննա նավթի և 400 մլրդ խոր. մետր բնական գազի պաշարներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի բնական պաշարների նախարարության պլանավորման հարցերով գլխավոր մասնագետ Ու Հայյանը։ «Անցյալ տարի Չինաստանը հայտնաբերել է հանքավայրեր, որոնց պաշարները կազմում են 400 մլն տոննա նավթ, ինչպես նաև 400 մլրդ խոր. մետր գազ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Չինաստանն «էլ ավելի ամուր գերիշխող դիրք» է զբաղեցնում այնպիսի հանքանյութերի արդյունահանման բնագավառում, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, անտիմոնը, բյուրեղային գրաֆիտը և ֆոսֆորիտը։ «Պետք է ասել, որ մենք մշտապես ուժեղացնում ենք մեր կարողությունները՝ ռեսուրսներով ապահովելու նոր ձևավորվող ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն», - հավելել է Ու Հայյանը։ Չինաստանի պետական ​​վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի նավթի և գազի հատվածը հունվար-օգոստոսին նավթի արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 2,1 %-ով (մինչև 142,79 մլն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը` 6,6 %-ով (մինչև 163,7 մլրդ խոր. մետր):
    16:05
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
    16:00
    19.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Երեսպաշտություն» է անվանում Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
    Արցախի բնիկ բնակչության տեղահանությունը Հայաստանի արտգործնախարարության կողմից էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է անվանել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ համարելով, որ իրենք Ադրբեջանի տարածքը «մաքրել են»՝ «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափմամբ ու դուրսբերմամբ, վերականգնել են Ադրբեջանի ինքնիշխանությունը: Հայաստանի ԱԳն-ի հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
    15:56
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «KamAZ»-ի վարորդը, ով երկրորդական ճանապարհից դուրս է եկել գլխավոր ճանապարհ, չի զիջել և վթարային իրավիճակ է ստեղծել «Lexus»-ի վարորդի համար, ով դեպի Աշտարակ ընթանալիս է եղել գլխավոր ճանապարհով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն դեպքի վայրում բեռնատարի վարորդն ասում էր, որ ինքն արդեն հատել էր գլխավոր ճանապարհի ահագին հատված և վթարային իրավիճակ չէր կարող ստեղծել «Lexus»-ի համար:
    15:45
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է․ Հաջիզադե
    «Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է»,- այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Անթույլատրելի է, երբ Հայաստանի արտգործնախարարությունը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու դուրսբերումը, որն ուղղված էր Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, որակում է որպես «հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա» և «էթնիկ զտում»,-նշել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ, ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
    15:42
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադամ Շիֆն առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտները և ուղղել տեղահանված արցախցիներին
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։ Ադամ Շիֆը, օրինագիծը ներկայացնելիս, մասնավորապես, հայտարարել է․ «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»։ Մեկնաբանելով նախագիծը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ ձգտելով համապատասխան ԱՄՆ նախագահի լիազորություններին՝ բռնագրավել ադրբեջանական ակտիվները և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համարձակ նախաձեռնությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ազգային խորհուրդը, տարածաշրջանային մարմինները և տեղական մասնաճյուղերը հպարտ են, որ սատարում են Ադամ Շիֆին՝ մեր համայնքի երկարամյա բարեկամին, Կալիֆորնիայից ԱՄՆ Սենատի անդամի համար նրա պայքարում և խրախուսել «Ոսկե նահանգի» ամերիկահայերին քվեարկել և կամավորորագրվել նրա քարոզարշավին։ Օրինագրծի անցկացումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ»։ Շիֆին, որպես երկկուսակցական օրինագծի սկզբնական հովանավորներ, միանցել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ան Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լա Մալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մըք Գովերնը, Գրեյս Մենգը, Քեվին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը: Արցախի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ըստ հետևյալի. -Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին: -«Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամի» ստեղծում՝ կորցված գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։ Եթե ​​Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։ Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է Արցախի հայերի վերադարձի և նրանց սեփականության տիրապետման իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի վերացնի հայկական գույքի սեփականության հանգամանքը՝ ապահովելով, որպեսզի հայերը կարողանան վերականգնել իրենց տները և բիզնեսները: Օրինագծի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։ Օրինագծի ներկայացնելիս՝ Շիֆը անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների ազատ արձակման ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին։ Շիֆի հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
    15:40
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ պատգամավոր
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։ Եվ ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ, քանի որ ես Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ. -խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքի -խոչընդոտ իմ` որպես պատգամավորի, անկախ, անկաշկանդ գործելու իրավունքի -ճնշում, որպեսզի ուրիշի խախտված իրավունքների վերականգնմամբ չզբաղվեմ -արգելք՝ միջազգային գործընկերների հետ հաղորդակցվելու -փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար Իհարկե, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատում եմ տարիներ շարունակ և հավատարիմ եմ մնում արդարության, թափանցիկության ու մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանության իմ հանձնառությանը»:
    15:35
    19.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Արցախում էթնիկ զտումներից հետո երեսպաշտության համար է մեղադրում Բաքուն՝ Երևանին
    Հայլուր 15։30 Արցախում էթնիկ զտումներից հետո երեսպաշտության համար է մեղադրում Բաքուն՝ Երևանին
    15:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԳՆ գլխավոր քարտուղարը 18 թվականից հետո 2 հիպոթեկային վարկ է ստացել. «Ժողովուրդ»
    Բազմիցս ենք գրել, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը հեղափոխությունից հետո անհաշվելիորեն հարստացավ և դարձավ տան տեր։ 
    15:22
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սեպտեմբերի 15-ի դրությամբ բնակարանները վարձակալության տալու վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել. ՊԵԿ
    Սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22,385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36,736 հայտարարություն: Այս մասին հաղորդել են ՊԵԿ-ից: «ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։ Միաժամանակ, հորդորում ենք կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
    15:10
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել. «Հրապարակ»
    Օրինակ, որ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, և Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։
    15:05
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
    15:00
    19.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները գիշերը հարվածել են Սումիին
    Գիշերը ռուսական բանակը հարվածել է Սումիին, կարևոր ենթակառուցվածքներ վնասել, ինչի հետևանքով ջրամատակարարման բոլոր կենտրոնները հոսանքազրկվել են, քաղաքի որոշ հատվածներում հոսանք չկա: Այս մասին հայտնում է Սումիի ռազմական վարչությունը: Ըստ տարածած հաղորդագրության՝ հարվածներ են հասցվել նաև Սումիի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։
    14:50
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն՝ ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են
    Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է: Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը: Վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
    14:45
    19.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը Լիբանան ներխուժելու պլան ունի. պայթյունների հետևանքով զոհերի թիվն աճել է
    Լիբանանում հեռահաղորդակցության միջոցների երեկվա պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: 400-ից ավելի են վիրավորները: Alhurra հեռուստաալիքը նշում է, որ զոհվածների թվում «Հեզբոլա»-ի 9 անդամներ են։
    14:35
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից Սարալանջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Բ․-ին և ուղևորներ Վ․ Գ․-ին (ծնված 1959 թ․), Է․ Գ․-ին (ծնված 1960 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    14:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
    Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է ավելի քան 450 մարդ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։ Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։ Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։ Իսրայելը չի մեկնաբանել այս պայթյունները, սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 18-ին խոսել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, ինչպես նաև գովել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայություններին՝ ասելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»։
    14:20
    19.09.24
    Ավելին
  • Մշակույթ
    «Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը
    Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց կատարել թանգարանում և հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը: Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին ներկայացված են նաև մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
    14:15
    19.09.24
    Ավելին